15:00 18.04.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ապրիլի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին և Իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինին։ Քրիստիննե Գրիգորյանը, ողջունելով գործընկերներին, բարձր է գնահատել Պաշտպանի գրասենյակի և ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության միջև համագործակցության մակարդակը և իր հաստատակամությունը հայտնել խորացնելու փոխգործակցությունը մի քանի թիրախային ուղղություններով։ Աննա-Կարին Օստինն իր հերթին, ներկայացնելով […]
14:50 18.04.2022
Հայաստանի Մ-15 հավաքականը ապրիլի 18-20-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն՝ գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Արման Գասպարյան – Ակադեմիա Հովհաննես Ուռուշանյան – «Ուրարտու» Ռուբեն Ազնավուրյան – «Փյունիկ» Պաշտպաններ Խոսրով Ղազարյան – «Ուրարտու» Դավիթ Հարությունյան – «Ուրարտու» Էրիկ Ասատրյան – «Ուրարտու» Անդրանիկ Հակոբյան […]
14:39 18.04.2022
Ուկրաինան ակնկալում է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ձեռք բերել հունիսին՝ Եվրոպական խորհրդի նիստի հանդիպման ժամանակ։
14:34 18.04.2022
Թուրքիայի Արտադրողների և գործարարների միության (TÜSİAD) նախագահ Օրհան Թուրանը հայտարարել է, որ Թուրքիայում կարճաժամկետ կտրվածքով գնաճը շարունակելու է բարձր տեմպեր արձանագրել: Թուրանի կարծիքով` ներկայումս գնաճի դեմ իրականացվող միջոցառումները բավարար չեն և չեն կարող կանխել մեծ թափով շարունակվող գնաճը: Թուրքիայի վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ գնաճը ներկա պահին կազմում է 61.24%: Սակայն ըստ անկախ փորձագետների՝ այդ […]
14:24 18.04.2022
Ոստիկանությունը ստուգայց-շրջագայություններ է իրականացրել մուրացիկ ու թափառաշրջիկ երեխաներ հայտնաբերելու նպատակով։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:20 18.04.2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ համատեղ, հայտարարում է Հայաստանի դպրոցների համար նախատեսված «Լավագույն դպրոցական մինի այգի» 2-րդ ամենամյա մրցույթի մեկնարկի մասին։ «Դպրոցական սնունդ» ծրագրի մաս հանդիսացող այս մրցույթի նպատակն ազգային մակարդակում դպրոցական այգիների ստեղծման խթանումն […]
14:15 18.04.2022
Ապրիլի 17-ին՝ ժամը 15։30-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ վրաերթի հետևանքով բուժօգնության տեղափոխված 86-ամյա Բորիս Սևյանը ժամը 17։30-ին մահացել է: Պարզվել է, որ ապրիլի 10-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, Մասիս քաղաքի 7-րդ փողոցում քաղաքացուն վրաերթի էր ենթարկել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Բացատրական աշխատանքի արդյունքում «Օպել Վեկտրա»-ի 27-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, ներկայացել է ոստիկանություն: Կատարվում […]
14:12 18.04.2022
Հանրապետության գետերում ապրիլի 17-18-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:07 18.04.2022
Ապրիլի 11-17-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 48 երեխա։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ նրանցից 25-ն աղջիկ է, 23-ը՝ տղա։
14:01 18.04.2022
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը: Կարևորվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի […]
13:56 18.04.2022
Ապրիլի 17-ին` ժամը 17։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 75-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Մերսեդես» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 61-ամյա վարորդ Լեռնիկ Դարբինյանը մահացել է, իսկ երկու ուղևորները և «Մերսեդեսի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
13:55 18.04.2022
Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչություն են կանխել Կարաչաևա-Չերքեզական Հանրապետությունում, հայտնում է հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը ահաբեկչական գործողություն էր պլանավորել կառավարական օբյեկտներից մեկի վրա: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկներ պատրաստելու բաղադրամասեր, օբյեկտի սխեման, որտեղ ծրագրվել էր հարձակումը, ահաբեկչական բովանդակությամբ գաջեթներ, հարձակողական զենք պատրաստելու ցուցումներ ինտերնետից, ինչպես նաև […]
13:45 18.04.2022
2022 թվականի «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիրը գործարկվել է ապրիլի 17-ից: Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ մեկ ուղեկցող ուսուցիչ): Ծրագրից օգտվելու նախապայմաններն են. Յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ (ցանկը և […]
13:40 18.04.2022
Իսպանիայի ոստիկանության առափնյա անվտանգության ծառայության կողմից Կանարյան կղզիների ջրերում նավարկող ձկնորսական նավում մոտ 3 տոննա կոկաին է հայտնաբերվել: «AKT 1» անվանումով ձկնորսական նավը հայտնաբերվել և բռնագրավվել է կղզիներից մոտ 555 կմ հեռավորության վրա: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նավի 5 հոգանոց անձնակազմը ձերբակալվել է: Նրանցից 4-ը եղել են Թուրքիայի քաղաքացիներ, 1-ը՝ Վրաստանի: Նշվում է, որ նավի վառելանյութի բաքերից […]
13:35 18.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
13:28 18.04.2022
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը «Բարնլիի» կիսապաշտպան Էշլի Ուեսթվուդին վնասվածք հասցնելուց հետո արտասվել է։ Խորվաթ ֆուտբոլիստի հետ բախման հետևանքով Ուեսթվուդը վնասել է ոտքը։ Բախումից անմիջապես հետո Վլաշիչը սկսել է արտասվել, քանի որ հասկացել է, որ Ուեսթվուդը լուրջ վնասվածք է ստացել։ Խորվաթին մխիթարել են թիմակիցները, իսկ Ուեսթվուդին խաղադաշտից դուրս են բերել պատգարակով:
13:22 18.04.2022
Ապրիլի 11-17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 422 դեպք, որից 181-ը արտակարգ, այդ թվում՝ 106 հրդեհի, 3 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 163 կենցաղային կանչ. տուժել է 75 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ: Արձանագրվել է թունավորման 10 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով […]
13:16 18.04.2022
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 2500-3000 ուկրաինացի զինվորական։
13:09 18.04.2022
Երևանում վերջին մեկ շաբաթում ծնվել է 382 երեխա` 187 տղա, 195 աղջիկ։ «Շաբաթը սկսենք բարի լուրով: Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 382 երեխա` 187 տղա, 195 աղջիկ։ Առողջ ու խաղաղ մանկություն բոլոր նորածիններին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
12:59 18.04.2022
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ծաղկի առևտուրը բացառապես կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: «Այլ տեղ կատեգորիկ արգելվում է ծաղկի վաճառքը»,-ասաց նա: Կամո Արեյանի խոսքով՝տրանսպորտի վարչությունը Բրազիլիայի հրապարակից այդ օրը կապահովի բնակչության տեղափոխումը: Մետրոպոլիտենն […]
12:58 18.04.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ ավելացնելով, որ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ: Ավելի վաղ՝ ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
12:55 18.04.2022
Սննդաբան Մելենդես Կլինգերը երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ բանան ուտելուց։ Նրա խոսքով՝ այդ պտուղը կարող է վատթարացնել երիկամների խնդիր ունեցող մարդկանց ինքնազգացողությունը, հայտնում է Medic Forum-ը: Ովքեր չունեն քրոնիկ խանգարումներ, բանանը շատ առողջարար նախուտեստ է օրգանիզմի համար, սակայն առողջական խնդիրները կարող են վատթարանալ երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց մոտ, հատկապես, եթե այն […]
12:54 18.04.2022
Սիդնեյի համալսարանի գիտնականները Ծիր Կաթինում հայտնաբերել են 40 արտասովոր կարմիր հսկա աստղեր: Այս աստղերն ունեն անոմալիա՝ համեմատած նույն փուլում գտնվող մյուս լուսատուների հետ՝ ունեն անսովոր քիմիական բաղադրություն և փոքր զանգված։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով համալսարանի մամուլի ծառայությանը։ Աստղագետները գրանցել են նախկինում անհայտ 40 աստղ, որոնք այժմ գտնվում են կարմիր «հսկաների» վիճակում (աստղային […]