Բոլոր լուրերը – Page 4366 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

ՊՍԺ-ում ուզում են, որ Պոչետինոն հեռանա

10:31 18.04.2022

ՊՍԺ-ում դժգոհություններ են առաջացել՝ կապված ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքի հետ։ Ակումբի ֆուտբոլիստները մարզչին են մեղադրում այն բանի համար, որ դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից։ Նաև նշվում է, որ մարզիչը ևս դեմ չէ հեռանալուն, քանի որ ցանկանում է աշխատանքի անցնել Անգլիայում։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում փարիզյան ակումբը պայքարը լքեց Մադրիդի «Ռեալի» […]

̰
Հրդեհ Արցախի պողոտայում

10:22 18.04.2022

Ապրիլի 18-ին, ժամը 03:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 10 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:03-ին, մարվել՝ 04:08-ին: Այրվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան, «Mercedes-Benz ML» մակնիշի ավտոմեքենայի ձախակոմղյան […]

̰
Ապրիլի 17-ի դրությամբ կատարվել է 2 152 657 քովիդ պատվաստում

10:17 18.04.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ապրիլի 17-ի դրությամբ կատարվել է ❗️2 152 657 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1120804, ✅ երկրորդ դեղաչափ` 987513, ✅ բուստեր` 41187:

̰
Մեդվեդևը զգուշացրել է ԵՄ-ին Ռուսաստանում դեֆոլտի հնարավոր հետևանքների մասին

10:15 18.04.2022

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ արևմտյան պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում սպասվող դեֆոլտի մասին ապրիլի 17-ին արված հայտարարությանը։ Լյայենը նշել էր, որ Ռուսաստանում դեֆոլտը ժամանակի հարց է։ Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում, արձագանքելով ԵՀ ղեկավարի հայտարարությանը, ասել է, որ Ռուսաստանի դեֆոլտը կարող է բարոյական և նյութական դեֆոլտի վերածվել Եվրոպայում։ […]

̰
«Երևանի պատմություն»-ը կվերահրատարակվի եռալեզու տարբերակով

10:14 18.04.2022

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի նախաձեռնությամբ մեկնարկել են «Երևանի պատմություն» գրքի եռալեզու տարբերակի վերահրատարակման աշխատանքները: Գործընթացի շուրջ աշխատանքային քննարկում է կազմակերպվել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի և խմբագրական կազմի այլ պատմաբանների մասնակցությամբ:

̰
Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Նորվիչի» դեմ խաղում

10:06 18.04.2022

ԱՊԼ 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է «Նորվիչին»։ Հատկանշական է, որ մանչեսթերցիների կազմում 3 գոլն էլ խփել է Կրիշտիանուն Ռոնալդուն: 7-րդ րոպեին նա բացել է հաշիվը, 32-րդ րոպեին դուբլ է ձևակերպել։ Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին հյուրերը կրճատել են հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ կեսի սկզբնամասում նաև հավասարեցնել։ Սակայն Ռոնալդուն 76-րդ […]

̰
SHANTNEWS

09:59 18.04.2022

̰
Ուկրաինայում զոհված վրացի կամավորների թիվը հասել է 9-ի

09:52 18.04.2022

Նախօրեին Լուգանսկի մարզի Ռուբեժնոյե քաղաքի մոտ տեղի ունեցած մարտերում զոհված 3 վրացի կամավորների մարմինները Թբիլիսի կտեղափոխվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին, փոխանցում է apsny.ge-ն։ Դեսպանի խոսքով՝ Կիևում կկատարվի հոգեհանգստի արարողություն։ Բոլոր հարակից փաստաթղթերի հավաքումից հետո մարմինները կհասցվեն Վարշավա, իսկ դրանից հետո միայն Վրաստան՝ օդային ճանապարհով։ Այս պահին դրությամբ հայտնի […]

̰
Թուրքիան մայիսին ավիաընկերություն կգործարկի ռուսաստանցիների համար

09:45 18.04.2022

Թուրքական իշխանություններն աշխատում են Անթալիայում նոր՝ Southwind ավիաընկերության գործարկման վրա՝ Ռուսաստանից զբոսաշրջիկների տեղափոխելու համար։ Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով AirportHaber տեղեկատվական պորտալին։ Աշխատանքի մեկնարկը նախատեսված է մայիսի վերջին։ Ընկերության ստեղծման դիմումն ընդունվել է Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից։ Սպասվում է, որ «Southwind»-ը ​​առաջին փուլում կշահագործի 5 Airbus ինքնաթիռ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ […]

̰
«Պոգոնը» հաղթել է «Յագելոնիային», Բիչախչյանը դաշտ դուրս չի եկել

09:37 18.04.2022

Լեհաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Պոգոնը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Յագելոնիային»: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը հյուրերի պահեստայինների նստարանին էր ու դաշտ դուրս չի եկել: Այս խաղից հետո «Պոգոնը» մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է, «Յագելոնիան»՝ 12-րդ։

̰
Արտյոմ Սիմոնյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Վոլգարի» կազմում

09:30 18.04.2022

ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայի 33-րդ տուրում «Վոլգարը» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Վելեսին»։ Գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը։ Նշենք նաև, որ «Վոլգարի» կազմում 71-րդ րոպեին փոխարինման է մտել Արտյոմ Պողոսովը։ «Վելեսի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի նորեկ Արթուր Գալոյանը։ Գևորգ Սարկիսյանը ևս ընդգրկված է […]

̰
Սահմանային ամենաբարձրադիր գոտիներում դեռևս ձնաբուք է

09:22 18.04.2022

✅ Սահմանային ամենաբարձրադիր գոտիներում դեռևս ձնաբուք է։ Շուրջօրյա մարտական հերթապահությունը դիրքերում շարունակվում է անխոչընդոտ ու առավելագույն զգոնությամբ՝ հակադարձ համեմատական եղանակային բարդ պայմաններին։ ✅ Տեսական ու գործնական ակտիվ պարապմունքներ զորքերում։ Մասնագիտական հմտություններն են կատարելագործում ուսումնական զորամասի հրետանավորները։ ✅ Կուրսանտական առօրյան ռազմական համալսարանում նույնպես ակտիվ փուլում է։ Հայրենիքի ապագա պաշտպանները հաղթահարում են հատուկ արգելագոտին, որտեղ մարզվում են […]

̰
Հայրս հայ է, ես հայկական արյուն ունեմ. Արթուր Գալոյանը պարզաբանել է, թե ինչու է ընտրել Հասյաստանի հավաքականը

09:18 18.04.2022

«Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որն օրերս ստացավ հայկական անձնագիր և ելույթ կունենա Հայաստանի հավաքականում, հարցազրույց է տվել Match TV-ն։ «Երբ սկսեցի ֆուտբոլ խաղալ, մտածում էի միայն ակումբային կարիերայիս մասին։ Եկավ մի պահ, երբ ինձ հարցնում էին, թե ո՞ր հավաքականն եմ ընտրելու։ Ես միշտ նշել եմ, որ ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականի կազմում։ Շատ պարզ է՝ […]

̰
ՀՀ դեսպանները ներկա են գտնվել Մաաստրիխտում և Բուենոս Այրեսում Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագներին

09:16 18.04.2022

Ապրիլի 17-ին դեսպան Տիգրան Բալայանը Մաաստրիխտի Սուրբ կարապետ Հայ առաքելական եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Հարության առթիվ մատուցված պատարագին։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Ապրիլի 17-ին դեսպան Հովհաննես Վիրաբյանը ներկա է գտնվել Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարում Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին, հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը։

̰
Ուկրաինական ճգնաժամն աղքատությամբ է սպառնում 1,7 մլրդ մարդու․ Գուտերեշ

09:11 18.04.2022

Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը կարող է աղքատության ճիրանները գցել մարդկության ավելի քան 1/5-րդ մասին, այսինքն՝ 1,7 միլիարդ մարդու։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չեխական Seznam Zprávy պարբերականի հետ զրույցում։ «Բոլորս տեսնում ենք Ուկրաինայում ծավալվող ողբերգությունը, սակայն դրա սահմաններից դուրս պատերազմը սկսել է լուռ հարձակում զարգացող աշխարհի վրա։ Ճգնաժամը կարող է 1,7 միլիարդ […]

̰
Սաուդյան Արաբիայի ճնշման ներքո Եմենի նախագահը վայր է դրել լիազորությունները

08:56 18.04.2022

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ստիպել են Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին վայր դնել լիազորությունները՝ փոխանցելով դրանք նախագահական կառավարող խորհրդին։ Այժմ նախագահը փաստացի գտնվում է տնային կալանքի տակ՝ Էր Ռիադի իր նստավայրում ՝ առանց հեռախոսակապի հասանելիության, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով սաուդցի և եմենցի պաշտոնյաներին։ Ապրիլին Եմենի նախագահը, քաղաքացիական պատերազմի 7 տարիներից հետո, չցանկանալով […]

̰
Թուրքիան ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում

08:41 18.04.2022

Թուրքիայի ՊՆ-ն նոր ռազմական օպերացիա է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայինների դեմ։ Այն անցկացվում է Իրաքի հյուսիսային հատվածում, հայտնում է Anadolu գործակալությունը։ Օպերացիայում գործի են դրված հատուկ նշանակության և ռազմաօդային ուժերը։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի պշատպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ինքնաթիռները հաջող հարվածներ են հասցրել PKK-ի թաքստոցներին, բունկերներին, թունելներին, քարանձավներին ու պահեստներին։ Նրա խոսքով՝ օպերացիան […]

̰
Կադիրովը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի հետ 10 տարի էլ պայքարելու պատրաստակամության մասին հայտարարությանը

08:29 18.04.2022

Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովը Telegram-ի իր ալիքում պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի դեմ 10 տարի պայքարելու պատրաստակամության մասին հայտարարությանը։ «Կարդացի Զելենսկու հայտարարությունը 10 տարի պայքարելու պատրաստակամության մասին։ Նա հիմար է, մենք այդքան ժամանակ չունենք: Օրերս կավարտենք գործերը քեզ հետ։ Դու շիզոֆրենիա ունես»,- ասել է Կադիրովը՝ խորհուրդ տալով Ուկրաինայի նախագահին գնալ «իր ավագ եղբոր՝ […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում

08:21 18.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Մեր շատ ուսուցիչներ և դպրոցներ սկսել են կիրառել նոր չափորոշչի մոտեցումները՝ չսպասելով դրա ներդրմանը բոլոր դպրոցներում․ Ժաննա Անդրեասյան

08:16 18.04.2022

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երևանի թիվ 107 դպրոցի հինգերորդ դասարանցիներն են՝ իրենց անգլերենի ուսուցչի հետ։ Երբ այս կիսամյակ մեթոդական ցուցումները նորացվեցին և նախագծային աշխատանքը առաջարկվեց կիրառել, փորձել են և ստացված արդյունքից ոգևորվել։ Հատկապես կարևորում եմ, որ անկեղծ գրում են՝ սկզբում չէինք պատկերացնում, մտածում էինք, որ չի ստացվի, բայց փորձեցինք ու […]

̰
Սուրբ Հարության տոնի առթիվ Մադրիդում մատուցվել է Սուրբ պատարագ

08:10 18.04.2022

Ապրիլի 17-ին դեսպան Սոս Ավետիսյանն ու դեսպանության դիվանագիտական անձնակազմը ներկա են գտնվել Սուրբ Հարության տոնի առթիվ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք աբղ. Սարգսյանի ձեռամբ Մադրիդում մատուցված Սուրբ պատարագին։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:59 17.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

23:56 17.04.2022

Ապրիլի 14-ից 17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Արագածոտնի մարզի Ապարան, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Տաթև-Կապան և Լոռու մարզի Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 64 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8.6 հա տարածքում բռնկված հրդեհները

23:48 17.04.2022

Ապրիլի 15-ից 17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 400 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Կարբի-Մուղնի ավտոճանապարհին՝ 1500 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 400 […]

̰
Դարպաս գյուղի մոտ մեքենան մոտ 25 մ բարձրությունից ընկել է տնամերձ այգի

23:33 17.04.2022

Ապրիլի 17-ին՝ ժամը 21:36-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դարպաս գյուղի Առափնյա փողոցի տներից մեկի մոտակայքում «VAZ-2114» […]

̰
Բժիշկն անվանել է երկարակյացների հիմնական սովորույթները

23:31 17.04.2022

Ուտելու հարցում էնդոկրինոլոգը խորհուրդ է տալիս Օկինավանի բնակիչների նման հարգել 80 տոկոսի կանոնը:

̰
Բժիշկները նշել են երկարակեցության խմիչքները

23:16 17.04.2022

Բժիշկ Նատալի Կոմովան և Կալիֆոռնիայի  բժշկական կենտրոնի ավագ գիտաշխատող Դանա Էլիս Հաննեսը ասում են, որ ջուրն ու կարմիր գինին օգնում են մարդկանց ապրել մինչև 100 տարեկան: Այս մասին գրում է Eat This, Not This! կայքը: Ըստ Կոմովայի՝ ամենից հաճախ աշխարհի ամենախիտ բնակեցվսծ տարածքների ՝«կապույտ գոտիների» բնակիչներն են շատ ջուր խմում և ապրում մինչև 100 տարի: […]

̰
Ըստ սննդաբանի՝ երշիկն ու խորովածը հանգեցնում են դեպրեսիայի

23:00 17.04.2022

Սննդաբան Ալեքսեյ Կովալկովը պատմել է, թե որ մթերքներ են առաջացնում դեպրեսիա և ինչպես պայքարել դրա դեմ։ Այս մասին հայտնում է «Pravda.Ru» հրատարակությունը։ Փորձագետի խոսքով՝ ֆասթֆուդը, միսը,  երշիկեղենը վտանգավոր են, քանի որ  հանգեցնում են դեպրեսիվ վիճակի։ Նա բացատրել է, որ այդ  մսամթերքի մեջ պարունակվող սպիտակուցը  դժվար է մարսելը: «Հետևաբար խորովածը սկզբում կարող է հաճելի լինել, իսկ […]

̰
Նշվել են աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանները

22:51 17.04.2022

Նշվել են աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանները՝ ըստ The Art Newspaper միջազգային հրատարակության: 2021 թվականին ռուսական չորս թանգարաններ հայտնվել են ամենաշատ այցելվող մշակութային հաստատությունների ցանկում՝ Տրետյակովյան պատկերասրահը (իններորդ տեղ), Էրմիտաժը (վեցերորդ տեղ), Մուլտիմեդիա արվեստի թանգարանը (երրորդ տեղ) և Ռուսական թանգարանը (երկրորդ տեղ): Արվեստաբաններն այդ  բարձր դիրքերը վարկանիշային աղյուսակում բացատրել են նրանով, որ դրանք  ավելի կարճ ժամանակով […]

̰
Որ մթերքներն են քնկոտություն առաջացնում

22:35 17.04.2022

Սննդաբանները չորս մթերք են անվանել, որոնց օգտագործումը քնկոտություն է առաջացնում։ Նրանց առաջարկությունները հրապարակված են Eat This, Not That! կայքում: «Գազավորված և այլ քաղցր ըմպելիքները արյան շաքարի ակնթարթային բարձրացում են առաջացնում, որին հաջորդում է շաքարի մակարդակի արագ անկումը: Շաքարի մակարդակի այս տատանումները կարող են բացասական ազդեցություն ունենալ էներգիայի վրա»,- ասում է սննդաբան Լիզա Յանգը։ Նա խորհուրդ […]

̰
BACK_TO_TOP