17:32 15.04.2022
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող մի շարք ՍՊԸ-ներում և Ա/Ձ-ում օգտագործվող չափիչ սարքերի (կշեռքների) վրա հայտնաբերվել էին ստուգաչափման վերաբերյալ կեղծ դրոշմապիտակներ: Դեպքի առթիվ 2019թ. օգոստոսի 1-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությամբ փաստվել է, որ չնայած հարուցման պահին նշված ընկերությունների […]
17:25 15.04.2022
Նորածինների լսողության սքրինինգը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018 թվականից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է բժշկական կազմակերպությունների տնօրենների, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի պատասխանատուների, քիթ-կոկորդ-ականջաբանության առաջատար մասնագետների, առցանց ձևաչափով քննարկմանն է միացել նաև արտերկրից մասնագետ: Ծանրալսության ախտորոշումը և բուժումը, չնայած ականջի միկրովիրաբուժության հաջողություններին, ժամանակակից […]
17:17 15.04.2022
Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության շենքում, և նույն օրը՝ ժամը 16։00-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության շենքում ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը հանդիպում կունենա քաղաքացիների հետ:
17:10 15.04.2022
Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 11-ը Ռուսաստանի 10 քաղաքում պետք է կայանար վոլեյբոլի աշխարհի առաջնությունը։ Սակայն մարտի սկզբին Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան (FIVB) հայտարարեց, որ մրցաշարը կտեղափոխվի Ռուսաստանից՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Հինգշաբթի Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ առաջնությունը կհյուրընկալեն Լեհաստանն ու Սլովենիան: Իսկ FIVB-ը տեղեկացրել է, որ Ռուսաստանի փոխարեն Ուկրաինան կխաղա 2022 թվականի աշխարհի առաջնությունում։ […]
17:00 15.04.2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների նկատմամբ: Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները տարածքային ստորաբաժանումների հետ մարտի 𝟏𝟕-ից ապրիլի 𝟏𝟓-ը ներառյալ մշտադիտարկել են Արմավիրի ու Արագածոտնի մարզերով անցնող միջպետական ճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրում իրականացնող 𝟕𝟎 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում կազմվել է 𝟒𝟒 վարչական արձանագրություն։ Նշանակվել է […]
16:59 15.04.2022
2022թ․ ապրիլի 15-ին կայացավ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանի հանդիպումը ԲՀ Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովայի հետ։ Զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ համապատասխան միջազգային հարթակներում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք ոլորտներում և հարթություններում (մասնավորապես, քաղաքական, տնտեսական և մշակութային-հումանիտար) հայ-բելառուսական հարաբերություններին։ […]
16:54 15.04.2022
«Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. այսպիսին են լաբորատոր փորձաքննության արդյունքները: Հիշեցնենք, որ նկատի ունենալով Եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից արձանագրված սալմոնելայով վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։ Արդյունքում՝ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպություններում առկա […]
16:47 15.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոան Ֆեյրլիի գլխավորած պատվիրակությանը: Վահրամ Դումանյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի համագործակցության շրջանակում տարիներ շարունակ իրականացվող անգլերենի դասավանդման և համայնքային միջմշակութային ծրագրերը։ Նախարարը փաստել է՝ Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան են ժամանել դեռևս հեռավոր […]
16:40 15.04.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կայանալիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։ Զրույցի ընթացքում քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով […]
16:33 15.04.2022
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս պահին Թալին-Լանջիկ հատվածի տարբեր տեղամասերում կատարվում են հողային աշխատանքներ, ջրատարի և ջրատարի բետոնե հիմքի կառուցում, ճանապարհային ենթահիմքի փռում և այլն, տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ Հիշեցնենք, որ Տրանշ-3-ում 2021թ. իրականացվել են մոտ 50կմ ասֆալտապատման աշխատանքներ։ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկի հատվածում մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր […]
16:25 15.04.2022
Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը մեդալներով է վերադարձել Լեհաստանի Շեդլեց քաղաքում անցկացված XPC վարկածով Եվրոպայի առաջնությունից: Մրցաշարին 14 երկրի 460 մարզիկ է մասնակցել: Հայաստանի հավաքականը ստուգատեսին մասնակցել է 10 մարզիկով: Մեր ընտրանու կազմում մեծահասակների 67.5 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Մակար Թամրազյանը, որը Եվրոպայի 3 ռեկորդ է սահմանել: Ոսկե մեդալակիրներ են դարձել նաև Արա Խաչատրյանը (82.5 […]
16:18 15.04.2022
Ապրիլի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը: Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը բութ առարկայով վնասել է Արցախի հերոսի կիսանդրու դեմքի հատվածը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արարքը կատարած անձին հայտնաբերելու […]
16:13 15.04.2022
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2019թ. փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ՝ պայմանավորված Ուկրաինայի շուրջ ծավալված ռազմական գործողությունների հետևանքներին և արժույթի շուկայում ստեղծված իրավիճակին համապատասխան գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները վերանայելու անհրաժեշտությամբ: Էկոնոմիկայի նախարարը, մանրամասներ ներկայացնելով, նշել է, որ Ուկրաինայի շուրջ ծավալված ռազմական գործողությունների և ՌԴ ռուբլու արժեքազրկման […]
16:07 15.04.2022
Գործադիրը որոշում է ընդունել 2022թ. ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2022թ. մարտի 17-ի որոշման համաձայն՝ ՀՀ-ին 2022թ. համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 7000 հատ չափաքանակով, որի շրջանակում նախատեսվում է կիրառել ներմուծման […]
16:00 15.04.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը որոշում է ընդունել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյան, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ ծրագրի նպատակը բնակարանային պայմանների և էներգաարդյունավետության բարելավումն է և քաղաքաշինական ներուժի իրացումը՝ […]
15:53 15.04.2022
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարված ևս մեկ փոփոխություն վերաբերում է հաշմանդամության զինվորական կենսաթոշակներին։ Մինչև սույն թվականի ապրիլի 9-ը գործող օրենքի համաձայն՝ զինծառայության ժամանակ առաջացած հիվանդության կամ ստացած խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված անձին զինվորական կենսաթոշակ է նշանակվում, եթե հաշմանդամությունը սահմանվել է զինծառայության ընթացքում կամ զինծառայությունից սահմանված կարգով […]
15:50 15.04.2022
Միջոցառումը կազմակերպվել էր «Կանանց օրակարգ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, որին մասնակցել են տեղական ինքնակառավարման, պետական կառավարման և քաղհասարակության ներկայացուցիչներ, տեղեկացրին ՄԻՊ հանրային կապերի բաժնից։ Ֆորումի նպատակն է հարթակ ստեղծել ներկայացնելու հետազոտական այն աշխատանքները, որոնք իրականացվել են հետպատերազմյան շրջանում՝ թիրախավորելով պատերազմից անմիջապես տուժած խմբերին՝ գենդերազգայուն մոտեցմամբ։ Քննարկումից առաջ բացման խոսքով հանդես եկավ Պաշտպան Գրիգորյանը, որը շնորհակալություն հայտնեց նման […]
15:44 15.04.2022
2022 թ.-ի ապրիլի 16-ից մինչև 2022 թ․-ի դեկտեմբերի 31-ը կսուբսիդավորվի ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետը, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում։
15:41 15.04.2022
Ռոնալդոն պաշտոնապես դարձավ բրազիլական «Կրուզեյրո» ակումբի սեփականատերը։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմի նախկին հարձակվողը պայմանագիր է ստորագրել և միացել է ակումբի խորհրդի կազմին։ Ռոնալդոն ձեռք է բերել «Կրուզեյրոյի» բաժնետոմսերի 90 տոկոսը։ Ըստ լրատվամիջոցների՝ այս գործարքը նրան արժեցել է 70 մլն դոլար։ Ռոնալդոյին է պատկանում նաև իսպանական «Վալյադոլիդը»:
15:32 15.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արայիկ Համլետի Պետրոսյանը 2022 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ: Կենսագրություն Արայիկ Համլետի Պետրոսյանը ծնվել է 1984 թվականին: 2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2008 թվականին՝ նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Աշխատանքային […]
15:27 15.04.2022
Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: Պատվիրակության կազմում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Թբիլիսիի քաղաքապետը նկատել է, որ այցը ևս մեկ […]
15:27 15.04.2022
Ռուսական «Կրիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ 18-ամյա ֆուտբոլիստը «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է։ Ինչպես տեղեկացնում է РБ Спорт-ը՝ Կովալենկոն ցանկություն է հայտնել ստանալ հայկական անձնագիր և հանդես գալ Հայաստանի հավաքականում։
15:22 15.04.2022
Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցման հեռանկարները: «Նախարարները մտքեր են փոխանակել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ՝ […]
15:17 15.04.2022
Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերը կսուբսիդավորվեն 10 տոկոսային կետով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողների համար՝ մինչև 14 տոկոսային կետով Մթերման վարկերի ներգրավման համար ապահովման միջոցի չբավարարելու դեպքում 2022 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը կարող է տրամադրվել 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավել քան 2021 թ․ արտահանված արտադրանքի արժեքը։ 2022 թվականի մայիսի 1-ից […]
15:12 15.04.2022
Հայտնի դարձան Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: Առաջին զույգը կազմել են «Լեսթերն» ու «Ռոման», որոնք հաղթահարեցին համապատասխանաբար ՊՍՎ-ի և «Բոդո Գլիմտի» արգելքները։ Մյուս զույգը կազմել են «Ֆեյենորդն» ու «Մարսելը»։ Նիդեռլանդական ակումբը 3-1 հաշվով հաղթեց չեխական «Սլավիային», իսկ ֆրանսիական ակումբը Պայեի գոլի շնորհիվ՝ ՊԱՕԿ-ին։ Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 28-ին Լեսթերում և Ռոտերդամում, պատասխան խաղերը՝ մայիսի […]
15:08 15.04.2022
Վարչական դատարանը թիվ ՎԴ/0611/05/21 գործով 2022 թվականի ապրիլի 7-ին կայացրած վճռով մերժել է «Լուսակերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը՝ վերահաստատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 368-Ա որոշմամբ արտահայտված դիրքորոշման իրավաչափությունը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը վերոնշյալ որոշմամբ «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» […]
15:00 15.04.2022
Նիկոլո Ձանիոլոն մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակչի «Ռոմա»-«Բոդո-Գլիմտ» խաղում հռոմեացիների՝ 4-0 հաշվով հաղթանակը։ Հիշեցնենք, որ Ձանիոլոն այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձավ։ «Մենք արեցինք այն, ինչ մեզ խնդրել էր մարզիչը։ Գերազանց էինք գործում հարձակման գծում, ուշադիր էինք նաև պաշտպանությունում։ Պատրաստ եմ ցանկացած պահի օգնել թիմին»,- Ձանյոլոյի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։
14:46 15.04.2022
Կառավարությունը հաստատել է 2022-ի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին որոշումը և ընթացակարգը։ 2022-ի ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ՀՀ ներմուծումը թույլատրվում է 0 % ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 6400 հատից ոչ ավելի ծավալով: