Բոլոր լուրերը – Page 4372 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Բոլոր լուրերը

Արջերը նորից վնաս են հասցրել Ամասիա միավորված համայնքի մեղվապահների տնտեսություններին

20:32 15.04.2022

Արջերը նորից վնասներ են հասցրել Ամասիա խոշորացված համայնքի բնակավայրերի տնտեսություններին: Ամասիայի տարբեր բնակավայրերի 10-նյակ  տուժած տնտեսություններ ահազանգել են  Շրջակա միջավայրի նախարարություն, մարզպետարան ու պատկան այլ կառույցների։ Ամասիայի բնակիչ Մերուժան Ավագյանը մեղվի փեթակները տան բակում առավոտյան հայտնաբերել է կոտրված վիճակում: Արդեն երրորդ անգամ գիշերով իրենց բակ մտած արջը փեթակները բացելուց ու կողաշրջելուց հետո կոտրել է մեղվաթերթրիկները […]

̰
2022-ի սուբվենցիոն ծրագրերի մեկնարկից առաջ Փարաքար միավորված համայնքում  ավարտում են նախորդ տարվա ծրագրերը

20:25 15.04.2022

Շարունակվում են  Մուսալեռ համայնքի Նար-Դոս, Շիրազ փողոցների և Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհի գազիֆիկացման աշխատանքները։ Ծրագրի արժեքը՝ 21.4 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%` 9.6 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 55%` 11.8 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 18.1 մլն դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Արտդիանշին» ՍՊԸ-ն է, տեխնիկական հսկողություն […]

̰
Թուրքիան դատապարտել է պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ուժայինների գործողությունները Երուսաղեմում

20:20 15.04.2022

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «Պաղեստինում լարվածության աճի և Իսրայելի անվտանգության ուժերի կողմից Ալ-Աքսա մզկիթում աղոթող մուսուլմանների դեմ գործողության» վերաբերյալ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան անընդունելի է համարում և դատապարտում է Պաղեստինի մի շարք քաղաքներում հատկապես Ջենինում Իսրայելի անվտանգության ուժերի կողմից 7 պաղեստինցու, այդ թվում մեկ երեխայի սպանությունը, ինչպես նաև Ալ-Աքսա […]

̰
ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստի որոշմամբ սահմանվել է ՀՀ ներմուծվող բնական սերուցքային  կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն

20:14 15.04.2022

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ սահմանվել է ՀՀ ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն։ Սակագնային արտոնությունը տրամադրվում է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի իրավասու մարմնի կողմից տրված՝ […]

̰
«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակման հարցերը քննարկվել են Գեղարքունիքի մարզում

20:08 15.04.2022

«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկումն է կայացել Գեղարքունիքի մարզպետարանում «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկմանը մասնակցել են  Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության, կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների և մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչներ։ Ծրագրի առանձին դրույթների իրազեկմամբ հանդես են եկել  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող […]

̰
Արցախի նախագահն ընդունել է մի խումբ կամավորականների

20:03 15.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին ընդունել է մի խումբ քաղաքացիների, որոնք վերջին օրերին շփման գծում առաջացած լարվածության ընթացքում կամավորական սկզբունքով ծառայության են մեկնել: Շնորհակալություն հայտնելով հայրենասիրության բարձր գիտակցության համար՝ երկրի ղեկավարն արդյունավետ է գնահատել նրանց կատարած աշխատանքը՝ ընդգծելով այն Պաշտպանության բանակի և ուժային այլ կառույցների ստորաբաժանումների հետ համագործակցված եղանակով իրականացնելու հանգամանքը։ Հանրապետության նախագահը […]

̰
SHANTNEWS

20:00 15.04.2022

̰
Ռուսաստանը անցանկալի անձ է հայտարարել ԵՄ պատվիրակության 18 աշխատակցի

19:56 15.04.2022

Ռուսաստանը, ի պատասխան Եվրամիությունում մշտական ​​ներկայացուցչությունից իր աշխատակիցների վտարման, պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակցի։ Այս մասին ապրիլի 15-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։ «Ի պատասխան Եվրամիության ոչ բարեկամական գործողությունների՝ Ռուսաստանում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա և մոտ ապագայում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը։ […]

̰
Անցկացվել է ՊՆ համակարգի զինծառայողների բնակարանային ծրագրի շահառուների վիճակահանություն

19:50 15.04.2022

Ապրիլի 15-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվել է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների վիճակահանությունը։ Վիճակահանության միջոցով որոշվել են այն զինծառայողները, ովքեր հնարավորություն կունենան 2022 թվականի ընթացքում հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմաններով ձեռք բերել անշարժ գույք ՀՀ տարածքում։ […]

̰
Վրաստանում ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացնում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի

19:44 15.04.2022

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախաձեռնությամբ արդարադատության նախարարության դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ հաջակցություն Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ցուցարարները կառավարությունից պահանջում են ուսումնասիրել ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը, որում խոսվում է նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալման մասին։ Ակցիայի մասնակիցների պարզած պաստառների վրա գրված է՝ «Սահակաշվիլին քաղաքական փախստական ​​է», «Մենք չենք կարող […]

̰
Գյումրիի համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցների աշխատավարձը հունիսի 1-ից կբարձրանա 10%-ով․ կայացել է Գյումրիի ավագանու հերթական նիստը

19:38 15.04.2022

Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը՝ օրակարգային 23 հարցերով։ Մեծ մասը վերաբերել է համայնքային ենթակայության կառույցներին դրամական միջոցների հատկացմանը, անապահով ընտանիքներին ֆինանսական օգնություն տրամադրելուն: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Գյումրիի քաղաքապետը հայտարարեց համայնքային ենթակայության 58 կառույցների աշխատողների աշխատավարձի բարձրացման մասին։ Հունիսի 1-ից 10 տոկոսի չափով բարձր աշխատավարձ կստանա մոտ 2023 աշխատող։ «Նախատեսում ենք այս […]

̰
N զորամիավորումում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները

19:30 15.04.2022

N զորամիավորումում ապրիլի 15-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ, ներկայացրել արձանագրված խնդիրների լուծման առաջարկություններ։ Եռամսյակի ընթացքում առավել աչքի ընկած մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։ Խորհրդակցության մասնակիցները հարգանքի տուրք են […]

̰
ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող ՀԿ-ների հետ

19:17 15.04.2022

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ՝ քննարկելու Լճափ, Շորժա, Նորատուս և Մարտունի համայնքներում ևս 4 նոր հանրային լողափերի կազմակերպման հարցը, ինչպես նաև լճին հարակից համայնքներում ծրագրեր ներգրավելու հնարավորությունները, որոնք կօգնեն մեղմել մարդածին ազդեցությունը լճի վրա։ Նախքան հանդիպման օրակարգային հարցերին անցնելը, նախարարի տեղակալը ողջունել է հյուրերի և […]

̰
Այս տարի նշվում է Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

19:10 15.04.2022

Կարևորելով հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը և մշակութային երկխոսության ամրապնդումը՝ Ազգային ժողովի այգում ապրիլի 15-ին նշվել է Հանամիի տոնը, որը Ճապոնիայում խորհրդանշում է բերքը մեծարելը, ինչպես նաև բրնձի աճեցման ժամանակը հայտարարելը: Այս տարի նշվում է Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս մասին տեղեկացում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: «Այս օրվա մեղավորները սակուրաներն են, որոնք կրելով […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական պարգևներ է հանձնել և շնորհավորել Ոստիկանության օրվա առթիվ

18:56 15.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Ոստիկանության օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալներով: Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին նախագահ Խաչատուրյանը, […]

̰
Պահեստազորայինների հետ անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

18:48 15.04.2022

N զորամիավորման հրաձգարաններից մեկում ապրիլի 14-15-ը պահեստազորայինների վարժական հավաքների մասնակիցների հետ անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։ Ստուգվել են վարժական հավաքներին ընդգրկված անձնակազմի պատրաստության աստիճանը և հրաձգային զենքով կրակի վարման հմտությունները։

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին

18:43 15.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է միության ընթացիկ ծրագրերը, առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունն՝ ուղղված կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով հայկական ժառանգության պահպանմանը: Հանդիպմանն […]

̰
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանին

18:39 15.04.2022

Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Ուալիտ Պուխարիին: Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպմանը քննարկվել են Լիբանանի ներքին կյանքին վերաբերող հարցեր: Դեսպանն ու Վեհափառն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև քրիստոնեություն-իսլամ երկխոսությանն ու այդ համատեքստում Արամ Ա-ի ունեցած առանցքային դերակատարությանը։

̰
Զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

18:33 15.04.2022

N զորամասում ապրիլի 15-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

̰
Հռոմում կայացել է «Գեղարվեստական միտք» նախագծի 8-րդ ցուցադրությունը

18:24 15.04.2022

Հռոմի San Salvatore in Lauro համալիրի «Mastroianni» թանգարանում տեղի է ունեցել «Գեղարվեստական միտք» նախագծի 8-րդ ցուցադրությունը՝ «ArtisticaMente» իտալական մշակութային ասոցիացիայի նախաձեռնությամբ, Իտալիայում Հայաստանի Հանրապետության և ավելի քան տասը երկրների դեսպանությունների հովանու ներքո։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառման շրջանակում կայացել է «Երիտասարդ կին արվեստագետները համեմատության մեջ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսի նպատակը երիտասարդ կին […]

̰
Վիրտուոզ ջութակահար Մաքսիմ Վենգերովը կատարումներով հանդես է եկել Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգին

18:17 15.04.2022

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է անվանի թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգային երեկոն, որի ընթացքում կատարումներով հանդես է եկել Գրեմմիի դափնեկիր, ջութակահար, համաշխարհային երաժշտության լավագույն արտիստներից մեկը՝ Մաքսիմ Վենգերովը: Միջոցառումը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մաքսիմ Վենգերովը կատարել են Ֆելիքս Մենդելսոնի […]

̰
ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է գիտակիրառական քննարկում

18:12 15.04.2022

Ապրիլի 11-14-ը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է փորձագիտական գիտակիրառական քննարկում, որին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Մերձավոր Արևելք-Հարավային Ասիա» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պատվիրակության անդամները՝ կենտրոնի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Ռոջեր Կանգասի գլխավորությամբ: Քառօրյա քննարկումների շրջանակում պատվիրակության անդամները զեկույցներ և դասախոսություններ են ներկայացրել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ժամանակակից պատերազմների, ամերիկյան ռազմակրթական համակարգի և այլ […]

̰
Ինչպե՞ս դեռահասներին ու երիտասարդներին զերծ պահել համացանցի տարբեր հարթակների միջոցով հասանելի թմրանյութերից

18:07 15.04.2022

Համացանցը որպես գործիք ծառայում է ինչպես քաղաքական, տնտեսական նպատակների, այնպես էլ հանցագործության համար։ Հենց համացանցի, թելեգրամյան ալիքների և այլ հարթակների միջոցով հնարավոր է դառնում պատվիրել տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Յուրաքանչյուր հանցագործ իր հետքը փորձում է արագ մաքրել, իսկ համացանցը տալիս է դրա հնարավորությունը՝ դժվարացնելով իրավապահ մարմինների գործը։ Տարբեր տեսակի թմրամիջոցներ կամ դրանց հումքերը երկիր են ներթափանցում […]

̰
Հորիզոն 18.00

18:00 15.04.2022

̰
Հորիզոն 18.00

18:00 15.04.2022

̰
Կառավարության նիստում 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում է կայացվել

17:56 15.04.2022

Կառավարությունն այսօրվա նիստում 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում է կայացրել: Ամառային զորակոչը կտևի ապրիլի 18-ից հուլիսի 31-ը՝ արական սեռի այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է մինչև հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև հունիսի 30-ը: Կառավարության նիստում ընդունած այլ որոշումների մասին՝ […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:51 15.04.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

17:45 15.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

̰
Մարադոնայի բժիշկները հնարավոր է 25 տարով ազատազրկվեն

17:40 15.04.2022

Բժիշկները, որոնք հետևել են արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի առողջությանը, կարող են 25 տարով ազատազրկվել, հայտնում է AFP-ն։ Աղբյուրի համաձայն՝ դատախազությունը կասկածում է 8 հոգանոց բժշկական խմբին, որն անփութություն է ցուցաբերել և հիվանդին թողել առանց օգնության։ Նրանք իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, ինչը պատճառ է դարձել նման վախճանի: Հիշեցնենք՝ Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի […]

̰

17:35 15.04.2022

Ապրիլի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:02-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.51⁰ և արևելյան երկայնության 46.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան` Զաքաթալա քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
BACK_TO_TOP