Բոլոր լուրերը – Page 4375 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող երիտասարդի դիակը

11:55 15.04.2022

Ապրիլի 14-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների շնորհիվ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 22-ամյա Էդուարդ Շահբազյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 235 նոր դեպք

11:50 15.04.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 235 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 652 707 դեպք: Ապաքինվել է ևս 496 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 633 338: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է […]

̰
Փորձագետն իենի փոխարժեքի թուլացումը բացատրում է Ճապոնիայի նպատակաուղղված քաղաքականությամբ

11:42 15.04.2022

«Открытие Инвестиции» շուկայի վերլուծության վարչության գլոբալ հետազոտությունների բաժնի առաջատար վերլուծաբան Անդրեյ Կոչետկովը իենի թուլացումը բացատրել է Ճապոնիայի իշխանությունների կանխամտածված քաղաքականությամբ: Ըստ նրա՝ դա ձեռնտու է երկրի տնտեսական իշխանություններին։ Այս միջոցն օգնում է նրանց հաղթահարել ցածր գնանկումը՝ ճապոնական տնտեսության «քրոնիկ հիվանդությունը»: «Ճապոնիան բավականին ակտիվորեն օգտագործում է արժութային ինտերվենցիաների գործիքը նախորդ դարի 90-ականների երկրորդ կեսից։ Ընդունված է […]

̰
Ամառային զորակոչը կկազմակերպվի ապրիլի 18-ից հուլիսի 31-ը

11:40 15.04.2022

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին: Նախագծում ասվում է. «Հայտարարել 2022 թվականի ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև […]

̰
Աղվան Հովսեփյանին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարան

11:36 15.04.2022

Ավարտվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նշված քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Աղվան Հովսեփյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ […]

̰
«Ռոման» վստահ հաղթանակ տարավ «Բոդո Գլիմտի» նկատմամբ և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ

11:34 15.04.2022

Հռոմում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումը, որում «Ռոման» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց «Բոդո Գլիմտին»։ Առաջին խաղում հաղթել էին նորվեգացիները 2-1 հաշվով։ Պատասխան խաղի առաջին րոպեներին հաշիվը բացեց Աբրահամը: Այնուհետև հեթ-տրիկ ձևակերպեց Զանիոլոն։ Այսպիսով, հռոմեական ակումբը ապահովեց կիսաեզրափակչի ուղեգիր։ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 85-րդ րոպեին։ Կիսաեզրափակչում Ժոզե Մոուրինյուի […]

̰
Մշտադիտարկվել են պետական մարմինների կողմից ավտոմեքենաների ձեռքբերման գործընթացները

11:16 15.04.2022

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հանրային գնումների ոլորտում իրականացվել է մշտադիտարկում՝ ավտոմեքենաների ձեռքբերման գնման գործընթացներում խտրական չափորոշիչների բացահայտման և հետագայում կանխարգելման նպատակով, որի արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված գործընթացները կարգավորվում են ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական […]

̰
Տիգրան Մարկոսյանը վերընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում

11:07 15.04.2022

Տիգրան Մարկոսյանն Ազգային ժողովի կողմից 67 կողմ ձայնով վերընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Պաշտոնավարման ժամկետը սկսվում է 2022թ. հունիսի 1-ից:

̰
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

11:05 15.04.2022

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 8 նոր դեպք ✓ 3171 թեստավորում ✓ 27 առողջացած ✓ մահվան դեպք չի արձանագրվել Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 729 դեպք, որոնցից 410 420 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2008 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է […]

̰
̰
«Մոսկվա» հածանավը քարշակման ժամանակ խորտակվել է. ՌԴ ՊՆ

10:54 15.04.2022

«Մոսկվա» հրթիռային հածանավը, որում երեկ հրդեհ և պայթյուն էր տեղի ունեցել, փոթորկի ժամանակ խորտակվել է դեպի նավահանգիստ քարշակման ժամանակ։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Նշվում է, որ կորպուսի վնասման հետևանքով նավը կորցրել էր ջրի վրա հաստատուն մնալու ունակությունը։ Հինգշաբթի ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սևծովյան նավատորմի «Մոսկվա» հածանավը լրջորեն վնասվել է զինամթերքի պայթյունի […]

̰
Խանջյան գյուղում երկհարկանի շինություն է այրվել

10:46 15.04.2022

Ապրիլի 15-ին, ժամը 04:15-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան գյուղում այրվում է երկհարկանի շինություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է Ժամը 05:05-ին, մարվել՝ 07:42-ին: Շինության ներսում այրվել են փայտ (մոտ 30 խմ) և ստվարաթղթի կտորներ (մոտ 60 քմ)։

̰
«Մուղնի» թաղամասին հարակից ձորում դի է հայտնաբերվել

10:36 15.04.2022

Ապրիլի 14-ին, ժամը 23:19-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Մուղնի» թաղամասին հարակից ձորում քաղաքացի է կորել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Մուղնի» թաղամասին հարակից ձորում հայտնաբերել են քաղաքացի Վ. Պ.-ի (ծնված 1970 թ․) դին և պատգարակով մոտեցրել (մոտ 150 մ) շտապօգնության ավտոմեքենային։

̰
Սահմանվել են Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները

10:31 15.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ սահմանվել են Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները, որոնք շարադրված են ստորև. «1. Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում, ելնելով պետական և հասարակական արտաքին և ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ռազմական բնույթի տեղեկատվության, պետական անվտանգությանը […]

̰
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»

10:24 15.04.2022

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2022 թ. ապրիլի 17-ին` ժամը 14։00-20։00-ին, Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում (Աբովյան 15/1) առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»։ Միջոցառման կազմակերպիչն է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Փառատոնին կներկայացվեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» և մասնագիտացված այլ կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխաները հանդես կգան երաժշտական կատարումներով։ Համերգային ծրագրում կընդգրկվեն նաև […]

̰
Հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ․ ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին

10:17 15.04.2022

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Արմենպրես» գործակալության հարցերին․ Որտե՞ղ և երբ է նախատեսվում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը: Պատասխան․ Կողմերի միջև կա նախնական ըմբռնում, որ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։ Հանդիպման ժամկետի և վայրի վերջնական հաստատման պես հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։ Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրույցում նշել է, […]

̰
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկում ամբարտակի ականապատման մասին

10:13 15.04.2022

ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտարարել է, որ ազգայնականներն ականապատել են Դոնեցկի մարզի Ուգլեգորսկի ՋԷԿ-ի ջրամբարի ամբարտակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Պայթյունի դեպքում հնարավոր ջրհեղեղի գոտում կհայտնվեն Սվետլոդարսկ քաղաքը, Միրոնովսկի, Լուգանսկոյե և մի շարք այլ բնակավայրեր, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 15 հազար մարդ»,- ասել է Միզինցևը։ ՊՆ ներկայացուցչի հաղորդմամբ՝ […]

̰
Աֆրոամերիկացու սպանության հերթական դեպքը բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում

10:04 15.04.2022

ԱՄՆ Միչիգան նահանգի Գրանդ Ռափիդս քաղաքում ցույցեր են անցկացվել ոստիկանական տեսանյութի հրապարակումից հետո, որում սպան փաստաթղթային անճշտության հայտնաբերումից հետո, չկարողանալով ձերբակալել փախուստի փորձ կատարած սևամորթ վարորդին, կրակել է նրա գլխին։ Դեպքը տեղի է ունեցել դեռևս ապրիլի 4-ին, սակայն լայն արձագանք ստացել միայն հիմա՝ տեսանյութի հանրայնացումից հետո։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ միջադեպի զոհն է դարձել ծագումով Կոնգոյից, 26-ամյա […]

̰
SHANTNEWS

09:55 15.04.2022

̰
Ֆիլիպիններում «Մեգի» փոթորկի զոհերի թիվը հասել է 137-ի

09:44 15.04.2022

Ֆիլիպիններին պատուհասած «Մեգի» փոթորկի զոհերի թիվը հասել է 137-ի։ Այս մասին են վկայում հանրապետությքան տարերային աղետների վերացման և ռիսկերի կանխարգելման ազգային խորհրդի տվյալները։ Արևելյան Վիսայի տարածաշրջանին է բաժին ընկնում զոհերի ամենամեծ թիվը՝ 128։ Տարերային աղետի հարվածի գոտում է հայտնվել ավելի քան 1․68 մլն մարդ, ավելի քան 323,3 հազար բնակիչ տեղավորվել է տարհանման կենտրոններում։ Երկրի 5 […]

̰
Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման պատճառով 110 հազար հավ կոչնչացնեն

09:35 15.04.2022

Ճապոնիայի հյուսիսարևելյան Աոմորի պրեֆեկտուրայի վարչակազմը հանձնարարել է մոտ 110 հազար հավ ոչնչացնել տեղի թռչնաֆերմայում՝ թռչնագրիպի բռնկման դեմ պայքարի շրջանակում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Տարածաշրջանում ստուգումներ են սկսվել՝ վերջին բռնկման պատճառը պարզելու համար։ Անցած տարվա աշնանից Ճապոնիայում ոչնչացվել է ավելի քան 450 հազար թռչուն՝ թռչնագրիպով հիվանդացության սեզոնային աճի դեպքերի պատճառով։

̰
Երկու տարում առաջին անգամ արքայազն Հարրին կնոջ հետ հանդիպել է Եղիսաբեթ II-ին

09:24 15.04.2022

Արքայազն Հարրին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ հանդիպել է տատի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել առաջին անգամ այն բանից հետո, երբ 2 տարի առաջ նրանք սկանդալային հարցազրույց տվեցին թագավորական ընտանիքում ռասիզմի մասին։ Այս մասին գրում է The Telegraph պարբերականը։ Հարրին 2021 թվականին արդեն եկել էր Մեծ Բրիտանիա՝ պապի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը, […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում

09:15 15.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Մոսկվայում կալանավորել են խոշոր թմրավաճառականի

09:15 15.04.2022

Մոսկվայի դատարանը կալանավորել է թմրանյութերի վաճառքի խոշորագույն՝ «Հիդրա» առցանց հարթակի համահիմնադիր Դմիտրի Պավլովին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 228.1-րդ հոդվածի 5-րդ մասով («Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց անալոգների ապօրինի արտադրություն, վաճառք կամ իրացում»): Ապրիլի 5-ին հայտնի էր դարձել հարթակի փակման մասին։ Գերմանական ուժային կառույցները […]

̰
Վահան Քերոբյան․ Հայաստանը սկսել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել․ РБК

09:08 15.04.2022

Հայաստանը սկսել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը РБК-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարժվել դեպի ազգային արժույթներ։ Նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ ռուսական կողմից կա առաջընթաց։ «Որքանով տեղյակ եմ՝ վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլով՝ ըստ համապատասխան փոխարժեքի»,-ասել է նա։ Քերոբյանը […]

̰
Առինջ գյուղի տներից մեկի մոտ 2 մեքենա է այրվել

08:51 15.04.2022

Ապրիլի 15-ին, ժամը 01:46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 24-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է երկու ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:01-ին, մարվել՝ 02:07-ին: Մասամբ այրվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը […]

̰
Հրդեհ Երևանի Արցախի պողոտայում

08:43 15.04.2022

Ապրիլի 15-ին, ժամը 00:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում գտնվող սննդի կետից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։38-ին, մարվել՝ 01։17-ին։ Մոտ 18 քմ տարածքում այրվել են գույքը, պատի փայտե երեսպատումը (մոտ 5 […]

̰
Սահմանափակումների պատճառով չինացիներն անցել են սննդամթերքի փոխանակման

08:33 15.04.2022

Շանհայում կորոնավիրուսի հանդեպ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության շրջանակում մարտի 28-ից փակվել են բոլոր կազմակերպությունները, բացառությամբ կենսական նշանակության գործունեություն իրականացնողների։ Շանհայում հասարակական տրանսպորտը ժամանակավորապես չի գործում, մեքենաների տեղաշարժը հնարավոր է միայն հատուկ անցակետերով։ Այդ  պատճառով 25 միլիոնանոց Շանհայի բնակիչներից շատերը սկսել են սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ փոխանակել, հայտնում է Bloomberg-ը։ Ապրանքների գնման հետ կապված խնդիրները կապված […]

̰
Իսրայելը հարձակվել է Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտների վրա

08:21 15.04.2022

Սիրիայի պետական SANA գործակալությունը հայտնում է գիշերը մայրաքաղաք Դամասկոսի արվարձանների օբյեկտների վրա իսրայելական օդուժի հարձակման ու պայթյունների շարք մասին։ Հարձակումը կատարվել է Գոլանի բարձունքի կողմից։ Նշվում է, որ հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել մի քանի հրթիռ։ Պատճառվել է միայն նյութական վնաս։ Իսրայելցի զինվորականները բազմիցս թիրախավում են Սիրիայում գտնվող օբյեկտները՝ բացատրելով իրենց գործողությունները թշնամու ձեռքում […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:09 15.04.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ թիվ 7 բաղնիքի շենք, տոնավաճառ, «Երևան Սիթի» սուպերմարկետ, շուկա և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ փ. 255 սեփական տուն, Արմենակյան փ. 36-40, 49-55 սեփական տներ […]

̰
BACK_TO_TOP