Բոլոր լուրերը – Page 4377 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Օլիմպիական խաղերի 7-ակի չեմպիոն Էլիսոն Ֆելիքսն ավարտեց կարիերան

19:57 14.04.2022

Ամերիկացի վազորդուհի, Օլիմպիական խաղերի 7-ակի չեմպիոն և աշխարհի 13-ակի չեմպիոն Էլիսոն Ֆելիքսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Էլիսոնը Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզուհին է։ «Երբ ես փոքր աղջիկ էի, երբեք չէի պատկերացնում, նույնիսկ իմ ամենախենթ երազներում, որ նման կարիերա կունենամ։ Ես այնքան երախտապարտ եմ այս սպորտաձևին, որը փոխել է իմ կյանքը: […]

̰
Իրանը գործարկել է ուրանի հարստացման ցենտրիֆուգների մասերի արտադրության գործարանը

19:53 14.04.2022

Իրանը Նաթանզ քաղաքում շահագործման է հանձնել ուրանի հարստացման ցենտրիֆուգների մասերի արտադրության նոր գործարան։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցին։ «2022 թվականի ապրիլի 13-ին Իրանը գործակալությանը տեղեկացրել է, որ մեխանիզմները գործարկվելու են նույն օրը»,- ասվում է կազմակերպության զեկույցում՝ չհստակեցնելով, թե արդյոք համոզված է, որ գործողությունը սկսվել է։ […]

̰
Գերմանիան նախազգուշացրել է առանց ռուսական գազի ամբողջական կոլապսի մասին

19:45 14.04.2022

Ռուսական էներգակիրների նկատմամբ էմբարգոյի սահմանումը կործանարար հետևանքների կհանգեցնի գերմանական արդյունաբերությանը, ասել է Covestro քիմիական կոնցեռնի գործադիր տնօրեն Մարկուս Շտայլեմանը։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։ «Սա կարող է հանգեցնել ամբողջ արտադրական և մատակարարման շղթայի փլուզմանը, ինչը կվտանգի հարյուր հազարավոր աշխատատեղեր»,- ասել է նա։ Շտայլեմանը հավելել է, որ ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ հետևանքները դեռ պարզ չեն, սակայն […]

̰
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին

19:39 14.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել պարոն Ռոքֆոյի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակն Արցախում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները: Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։ Անդրադարձ է […]

̰
Արբաթ գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

19:34 14.04.2022

Ապրիլի 14-ին՝ ժամը 17։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։04-ին։

̰
Հրազդան քաղաքում այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը

19:29 14.04.2022

Ապրիլի 14-ին՝ ժամը 16:35-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Պուրակային փողոցում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուրակային փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին, մարվել՝ […]

̰
Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը փոփոխվել է

19:23 14.04.2022

ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հաստատել են Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումների և ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության երկու խմբերի հանդիպումների նոր ժամանակացույցը: Հայտնում է ՀՖՖ-ն։   Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նախկին խաղացանկը փոփոխվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի՝ մարտի 24-ին նախատեսված և հետաձգված Շոտլանդիա-Ուկրաինա հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին:   […]

̰
Շիրակի մարզում հաշվառված 335 հիդրանտից 170-ը չի գործում․ նոր կառուցված հիդրանտները տեխնիկական վիճակի ստուգում չեն անցել

19:16 14.04.2022

Շիրակի մարզի ամբողջ տարածքում հաշվառված են 335 հիդրանտներ, դրանցից մոսկովյան տեսակի են միայն 165-ը, մնացածը՝ թուրքական են, որոնցից օգտվել չեն կարող: Դրանք  ջրամատակարարման ցանցի նորացման ժամանակ են տեղադրվել, բայց մետաղյա կոնստրուկցիաներն ու բանալիները մարզային փրկարարական վարչությանը չեն տրամադրվել: Հրդեհների ժամանակ մեքենաները ջրով լիցքավորելու համար մոսկովյան տիպի հիդրանտներն են օգտագործում: «Հրդեհի ժամանակ, տեղադրելով ընդհանուր հոսքին, բանալիով […]

̰
Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը  չի պատրաստվում առաջիկայում խոսել Պուտինի հետ

19:09 14.04.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև շփումներ մոտ ապագայում չեն նախատեսվում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնի տնտեսական ակումբի կողմից կազմակերպված համաժողովում:   Մարտի վերջին Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդն ասել էր, որ Բայդենն այս փուլում մտադիր չէ Պուտինի հետ […]

̰
Նիդեռլանդներն իր ընկերություններին արգելել է գազի դիմաց վճարել ռուբլով

19:03 14.04.2022

Նիդեռլանդները թույլ չի տա իր ընկերություններին ընդունել Մոսկվայի պահանջը՝ գազի դիմաց վճարել ռուբլով, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին։ Նիդեռլանդների կառավարությունը համաձայն է Եվրահանձնաժողովի այն եզրակացության հետ, որ ռուսական որոշումը խախտում է գործող պատժամիջոցները, մեջբերում է Bloomberg-ը։  

̰
ԳԹԿ պատասխանատուները Շիրակի մարզի տնօրենների հետ հանդիպմանը քննարկել են ավարտական, պետական ընդունելության քննությունների կարգերում կատարված փոփոխությունները

18:56 14.04.2022

2021-2022 թվականների ավարտական, պետական ընդունելության քննությունների կարգերում կատարված փոփոխությունների, կազմակերպչական աշխատանքների մասին են անդրադարձել Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն ու գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուները մարզի դպրոցների տնօրենների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Անդրադարձ է կատարվել փոփոխություններին, դրանցից բխող քայլերին ու միջոցառումներին։ Կառավարության ապրիլի 7-ի նիստում […]

̰
Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների չորրորդ փոխանակման մասին

18:50 14.04.2022

Ուկրաինայի իշխանությունները ռազմագերիների փոխանակման արդյունքում վերադարձրել են 30 գերի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Մասնավորապես, ինչպես նշել է Վերեշչուկը, հայրենիք են վերադարձել 22 ուկրաինացի զինվորական և ութ քաղաքացիական անձ։ «Նախագահ Զելենսկու հրամանով այսօր տեղի է ունեցել ռազմագերիների հերթական՝ չորրորդ փոխանակումը։ Փոխանակվել է հինգ սպա և 17 զինծառայող։ Նաև ազատ է արձակվել ութ […]

̰
Քննչական կոմիտեում անցկացված խորհրդակցությանը ներկայացվել են զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

18:44 14.04.2022

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է  Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Օրակարգային առաջին հարցի շրջանակներում Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է  ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում համապատասխան աշխատանքային խմբի կողմից ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Հիմնական զեկուցողն անդրադարձ է կատարել […]

̰
Շիրակի մարզի համայնքները ծանոթանում են գյուղատնտեսության պետական աջակցության այս տարվա ծրագրերին, իսկ գյուղատնտեսության վարչությունը նախորդ տարվա ցուցանիշներն է ներկայացնում

18:38 14.04.2022

2018 թվականից սկսած կառավարությունը գյուղացիական տնտեսություններին, փոքր ու միջին ձեռներեցներին, ֆերմերներին առաջարկում է գյուղատնտեսության աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը։ Շիրակի մարզում հիմնականում օգտվում են գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, տավարաբուծության զարգացման, լիզինգով գյուղտեխնիկայի ձեռք բերման, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերից։ Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ պետությունը դարձյալ օժանդակության տարբեր ծրագրեր է առաջարկում գյուղացուն։ Աջակցության […]

̰
Հորիզոն 18.00

18:35 14.04.2022

̰
Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

18:30 14.04.2022

Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 3-9-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում՝ ապրիլի 3-6-ը և ապրիլի 9-ին, Ալավերդիում՝ ապրիլի 3-9-ը»:

̰
Ռուբեն Ռուբինյանը Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

18:29 14.04.2022

«Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի մշտական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը»,- այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպման ընթացքում: Կողմերը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել […]

̰
Արարատի մարզի Արբաթ գյուղում տուն է այրվում

18:28 14.04.2022

Ապրիլի 14-ին՝ ժամը 17։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներին

18:24 14.04.2022

Ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է հանդիպման մասնակիցներին, պատասխանել նրանց հուզող հարցերին։ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է գերության մեջ գտնվող մեր համաքաղաքացիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող համակողմանի ջանքերը և հավաստիացրել, որ խնդիրը գտնվում է […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

18:20 14.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ:

̰
Հրդեհ Հրազդան քաղաքում

18:12 14.04.2022

Ապրիլի 14-ին՝ ժամը 16:35-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Պուրակային փողոցում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին:

̰
Անցկացվել է «Դատապարտյալների իրավունքները և դրանց իրականացումը ՀՀ-ում» խորագրով գիտաժողով

18:06 14.04.2022

Այսօր՝ ապրիլի 14-ին, Հայաստանի եվրոպական համալսարանում անցկացվել է «Դատապարտյալների իրավունքները և դրանց իրականացումը ՀՀ-ում» թեմայով գիտաժողով: Գիտաժողովին իրենց զեկույցներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ՀՀ ոստիկանության և ոստիկանության ակադեմիայի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի եվրոպական, պետական մանկավարժական և Հայ-ռուսական համալսարանների ներկայացուցիչները: Գիտաժողովին ողջույնի և բացման խոսքով հանդես են եկել ՀԵՀ ռեկտոր, դոցենտ […]

̰
Հորիզոն 18.00

18:00 14.04.2022

̰
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը

17:56 14.04.2022

Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը: Հոբելյանի առիթով ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ ֆակուլտետի հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ԿԳՄՍ նախարարի […]

̰
Ապրիլի 30-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր

17:51 14.04.2022

Երկարատև ձմեռային եղանակային պայմաններից հետո, հաշվի առնելով ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավոր աղբոտվածությունը, 2022 թվականի ապրիլի 30-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Այդ կապակցությամբ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 7-13-ը

17:44 14.04.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 7-13-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ ապրիլի 12-ին, 13-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 8-ին, 12-ին և 13-ին, Շենգավիթում՝ ապրիլի 13-ին։ Ազոտի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 8-ին։ Ծծմբի պարունակությունը չի գերազանցել […]

̰
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի նախագծման աշխատանքների ընթացքին

17:39 14.04.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել այգու տարածքում հիմնվող Արցախյան պատերազմների զոհերին նվիրված «Կյանքի պուրակ»-ի նախագծման աշխատանքների ընթացքին: Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ ընկերության տնօրեն Սիրեկան Օհանյանը: Պատասխանատուների ներկայացմամբ, պուրակը կլինի այգու ձախակողմյան հատվածում՝ ձգվելով մինչև բլուրը, որտեղ էլ […]

̰
Փոխըմբռնման հուշագիր՝ ԱՍՀՆ ու «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև

17:32 14.04.2022

Կարևորելով ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների հասանելի ու հասցեական տրամադրման գործընթացի բարելավումը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ներդնել ջանքեր՝ բազմոլորտ համագործակցության շարունակականության և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում։ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ […]

̰
ԱԺ նախագահի տեղեկալ Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է

17:25 14.04.2022

ՀՀ ԱԺ նախագահի տեղեկալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի և նախագահել ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերի աշխատանքներին։ «Ողջույնիս խոսքում նշել եմ, որ վերջերս Ալմաթիում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակն առիթ էր՝ գնահատելու […]

̰
Զրո հանդուրժողականություն ապօրինի վարքագծի նկատմամբ. ԱԻ նորանշանակ նախարարն անցկացրել է առաջին խորհրդակցությունը

17:17 14.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 14-ին նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը: Մասնակցել են կառուցվածքային և փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների, ՊՈԱԿ-ների ղեկավարները: Նախարար Ա. Փամբուխչյանը ներկայացրել է աշխատակարգի վերաբերյալ իր մոտեցումները, հանձնարարել՝ խստագույնս պահպանել ներքին կարգապահական կանոնները, հանձնարարությունները կատարել որակով և սահմանված ժամկետներում, ապահովել հաշվետվողականություն: «Բոլորս պարտավոր ենք պետական մարմնի հեղինակությունը բարձրացնելու […]

̰
BACK_TO_TOP