Բոլոր լուրերը – Page 4374 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են

14:40 15.04.2022

Գլազգոյում կայացավ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը, որում «Ռեյնջերսը» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 3։1 հաշվով հաղթեց «Բրագային»։ Այսպիսով «Ռեյնջերսը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «ՌԲ Լայպցիգի» հետ, որն ավելի վաղ հաղթահարել էր «Ատալանտային»։ Կիսաեզրափակչի մյուս զուգը կազմել են անգլիական «Վեսթ Հեմը» և գերմանական «Այնտրախտը», որոնք այսօր համապատասխանաբար հաղթել էին «Լիոնին» (3-0) և «Բարսելոնային» […]

̰
«Օմիկրոն» շտամը կարող է վարակել ընտանի կատուներին և շներին

14:35 15.04.2022

Իսպանացի անասնաբույժները հայտնաբերել են, որ SARS-CoV-2-ի այլ տարբերակների՝ «Օմիկրոն» շտամը բավականին հաճախ է ներթափանցում ընտանի կատուների և շների օրգանիզմ իրենց վարակված տերերից: Հետազոտողների դիտարկումների արդյունքները ներկայացվել են bioRxiv էլեկտրոնային գրադարանում: «Մեր դիտարկումները ցույց են տվել, որ կորոնավիրուսի նոր շտամները կարող են մարդուց փոխանցվել կենդանիներին, սակայն դրանք վարակելիությամբ զիջում են SARS-CoV-2-ի նախորդ շտամներին: Դա հերթական անգամ […]

̰
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում է

14:33 15.04.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 15-ին՝ ժամը 13։30-18։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
«Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն իր ծավալով և նշանակությամբ աննախադեպ է». Վահրամ Դումանյան

14:28 15.04.2022

2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն անցկացնելու նպատակով ՀՀ կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ պահուստային ֆոնդից 750 մլն 192 հազար դրամ գումար է հատկացվել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը նախատեսված է մրցաշարի բրենդավորման, գովազդի և սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման և փակման հանդիսավոր արարողությունների ու […]

̰
Արարատի մարզի 49-ամյա բնակիչը փորձել է սպանել նախկին կնոջը․ նա կալանավորվել է

14:23 15.04.2022

Արարատի մարզի 49-ամյա բնակիչը կալանավորվել է նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով։ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի 49-ամյա բնակչի կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված տվյալների […]

̰
Հանրապետության գետերում ապրիլի 14-15-ը դիտվել է ջրի ելքերի նվազում

14:18 15.04.2022

Հանրապետության գետերում ապրիլի 14-15-ը դիտվել է ջրի ելքերի նվազում, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
ՆԱՏՕ-ի նավերը մտել են Բալթիկ ծով

14:13 15.04.2022

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) առաջին մշտական ծովային խմբի նավերը մտել են Բալթիկ ծով, որտեղ նախատեսվում են զորավարժություններ դաշնակիցների հետ: Այս մասին հայտնում է Iz.ru-ն։ Խոսքը SNMG1 խմբի նավերի մասին է։ «Առաջնային խնդիրն է ՝ ցույց տալ դաշնակիցների ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում և համատեղ զորավարժություններ անցկացնել Էստոնիայի ռազմածովային նավատորմի հետ»,- ասված է հրապարակման մեջ: Զորավարժությունները կմեկնարկեն հաջորդ […]

̰
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը բողոքել է թանկացումների դեմ

14:07 15.04.2022

Հայաստանի հետ երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցիալական ցանցի իր էջում քննադատել է Թուրքիայի շուկաներում վաճառվող բանջարեղենի և մրգերի գների բարձրացումը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը քննադատել է շուկաներում նկատվող թանկացումները՝ նշելով, որ այս իրավիճակը չի կարող մեկնաբանվել տնտեսական հիմքերով: Ըստ Քըլըչի՝ պետք է բացատրել, որ ազատ շուկայական տնտեսությունը ժողովրդի […]

̰
Սկսված է Արցախի պետբյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման գործընթացը

13:59 15.04.2022

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ սկսված է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման գործընթացը: Ուղեգրերն առաջնահերթության կարգով հատկացվում են Արցախի Հանրապետությունում հաշվառված` * 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին: * Արցախյան երեք պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին (ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված […]

̰
Ստամբուլում հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել

13:53 15.04.2022

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Massispost-ը հայտնում է, որ վանդալիզմի ակտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հայերը պատրաստվում են Հայոց ցեղասպանության տարելիցին։ Ստամբուլի նույն դպրոցի նկատմամբ վանդալիզմի դրսևորումներ էին եղել նաև 2016 թվականի նոյեմբերին։ Դպրոցի պատերին հայտնվել էր «Մի գիշեր, մենք հանկարծ կլինենք Ղարաբաղում» գրություն: 2016 […]

̰
Երկարաձգվել է Պարեկային ծառայություն ընդունելություն-մրցույթի դիմումների ընդունման ժամկետը

13:48 15.04.2022

Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը: Ոստիկանության ծառայողների (այսուհետ՝ ծառայող) մրցույթն իրականացվում […]

̰
Արցախի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

13:43 15.04.2022

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համագործակցելով Արցախի իրավապահների հետ, ապրիլի 14-ին Արշալույս գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 19-ամյա Արմեն Պ.-ին, որը հետախուզվում էր ԱՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Անկարան կոշտ է արձագանքել Թուրքիայում մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի զեկույցին

13:38 15.04.2022

Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից կազմած Մարդու իրավունքների մասին զեկույցում Թուրքիային առնչվող գնահատականները: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվել է, որ, ինչպես այս թեմայով ԱՄՆ-ի նախկին զեկույցներին, այս զեկույցին ի պատասխան թուրքական կողմը հայտարարում է, որ երկրում առկա է բավարար կամք մարդու իրավունքների պաշտպանության ու զարգացման ուղղությամբ: Ավելին, […]

̰
Ստեղծվել է Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

13:33 15.04.2022

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Համաձայն որոշման՝ 20-օրյա ժամկետում հանձնաժողովը պետք է մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիր:

̰
Տեղի է ունեցել «Սոմա. Կրակե օղակ» օպերային ներկայացման պրեմիերան

13:28 15.04.2022

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի է ունեցել Ա. Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» երկու գործողությամբ օպերային ներկայացման պրեմիերան: Պրեմիերային ներկա է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Կրակե օղակը» Ավետ Տերտերյանի առաջին փորձն է և առաջին անգամ բեմադրվել է 1967 թվականին. այս տարի լրանում […]

̰
Բնակարանների ռենովացիայի ծրագիրը կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր. Նիկոլ Փաշինյան

13:23 15.04.2022

Կառավարության այսօրվա նիստում  խոսելով «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» հաստատման մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բնակարանների ռենովացիայի ծրագրի մեկնարկի մասին: Այդ ծրագիրը մի քանի նպատակ է  հետապնդում: «Խորհրդային միության ժամանակներից հատկապես մարզերում շատ դեպքերում կառուցվել են բնակարաններ, որոնց մի հսկայական մասը ուղղակի չի օգտագործվում և լքված տարածքի կարգավիճակ ունի։ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:17 15.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուռնակիսին

13:11 15.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուռնակիսին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման կարևորությանը, առկա օրակարգի ընդլայնմանն ու ապագային միտված նախաձեռնությունների իրականացմանը: Մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների շուրջ:

̰
Հորիզոն 13.00

13:00 15.04.2022

̰
SHANTNEWS

13:00 15.04.2022

̰
Հասարակական տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացը ենթադրում է նոր, միասնական տոմսային համակարգի ներդրում

12:52 15.04.2022

Երևանի վերգետնյա հասարակական տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացը ենթադրում է նոր, միասնական տոմսային համակարգի ներդրում, և այդ հարցում, որպես ամենաշահագրգիռ կողմ, Երևանի քաղաքապետարանը ներկայումս իրականացնում է կոնկրետ գործնական քայլեր, որոնք նախատեսվում է ավարտել մինչև ընթացիկ տարեվերջ: Մինչ այդ, մայրաքաղաք ներկրված փոքր և միջին դասի նոր ավտոբուսներում, ուղեվարձի գանձման գործընթացը ժամանակավորապես կազմակերպելու համար, տեղադրվել են մետաղադրամ ընդունող […]

̰
Գործադիրը հաստատեց բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը

12:45 15.04.2022

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է սուբսիդավորել բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները։ «Հայաստանում առկա է շուրջ 870 հազար բնակելի միավոր, որից՝ 450 հազար բնակարան և 420 հազար բնակելի տուն։ Բնակֆոնդի հիմնական մասը շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին […]

̰
Ուկրաինայում զոհված վրացի զինծառայողների թիվը հասել է 6-ի

12:40 15.04.2022

Ապրիլի 9-ին Ուկրաինայի Խարկովի մարզի Իզումի քաղաքի մերձակայքում տեղի ունեցած բախման ժամանակ վրացի զինվորներ են զոհվել: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում զոհվածների աճյունները դիմավորել են զոհվածների ընտանիքի անդամներն ու հարազատները՝ մոմերով, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի դրոշներով։ Ուկրաինայում այս պահի դրությամբ զոհվել է 6 վրացի զինվոր:  

̰
Ապրիլի 14-ից 15-ը բացահայտվել է հանցագործության 72 դեպք

12:35 15.04.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման` 8, խարդախության՝ 7, ընտանեկան բռնության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության և յուրացնելու կամ վատնելու՝ 3-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, […]

̰
«Բարսելոնան» դուրս մնաց Եվրոպա լիգայից

12:28 15.04.2022

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտվեց «Այնտրախտին» ու դուրս մնաց մրցաշարից։ 4-րդ րոպեին Կոստիչն առաջ մղեց հյուրերին: 36-րդ րոպեն Բորրեն կրկնապատկեց առավելությունը, իսկ 67-րդ րոպեին Կոստիչը դուբլի հեղինակ դարձավ։ «Բարսելոնան» երկու գոլերն էլ խփեց ավելացված ժամանակում: Առաջինը գոլի հեղինակ դարձավ Սերխիո Բուսկետսը, իսկ ավելացված 10-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը […]

̰ ̰
Գերմանական «Լայպցիգը» դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ

12:21 15.04.2022

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում գերմանական «Լայպցիգը» Բերգամոյում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ատալանտայի» դարպասն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հյուրերի կազմում դուբլ է ձևակերպել Նկունկուն:

̰
24-ամյա մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է

12:14 15.04.2022

Ապրիլի 14-ին, ժամը 18.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում մոտոցիկլետը բախվել է ճամփեզրի քարերին և հայտնվել կանաչապատ գոտում. 24-ամյա մոտոցիկլավարը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մոտոցիկլավարը՝ Պատատիլ Ռիզվանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Հաստատվել է Արցախից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրականացման կարգը

12:06 15.04.2022

Հաստատվել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Ընթացակարգի համաձայն՝ դիմողը պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնի Միասնական սոցիալական ծառայություն մինչև 2022 թ․ դեկտեմբերի 30-ը. որոշման պահանջներին համապատասխանելու դեպքում՝ վերջինիս կտրվի շահառուի կարգավիճակ (հիմք է ընդունվում Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրված շահառուների […]

̰
Վահագն Խաչատուրյանը ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

12:03 15.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն երկուստեք համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կնպաստեն հայ-լիտվական օրակարգի ընդլայնմանն ու հետագա խորացմանը: Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի ոլորտներում:

̰
BACK_TO_TOP