13:26 14.04.2022
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է ինսուլինի տեղական արտադրություն հիմնելու որոշման մասին և գրառում արել Twitter-ում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քոջան նշել է, որ Թուրքիայի դեղերի և բժշկական սարքերի ընկերությունը (TİTCK) կոչ է արել երկրի ընկերություններին ինսուլինի տեղական արտադրություն հիմնել, որը կենսական նշանակություն կունենա շաքարախտով հիվանդների համար։ «Թուրքիայում կարտադրվի ինսուլին։ Քրոնիկ հիվանդություն համարվող շաքարային դիաբետի համար […]
13:21 14.04.2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ԱՀ Քրեական օրենսգրքի 33-279-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված, խոշոր չափերի հասնող՝ 15.09 գրամ «Մարիխունա» տեսակի և զգալի չափերի հասնող 0.134 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու հանցափորձ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ Մարտունի քաղաքի՝ 1977 թ․ ծնված Ն. Պ․-ն։ Նախաքննությունը շարունակվում […]
13:17 14.04.2022
ԵՊՀ-ում ամփոփվել է ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային փուլը: ԵՊՀ երեք թիմեր գրանցել են տպավորիչ արդյունքներ՝ պարգևատրվելով երկրորդ կարգի դիպլոմներով։ Մրցույթի ամփոփմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նա գոհունակություն է հայտնել, որ տարիների քրտնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը: Նրա խոսքերով՝ այս տարի ԵՊՀ թիմերը ոչ միայն մրցակցում էին մյուս համալսարանների թիմերի հետ, […]
13:11 14.04.2022
Ս․թ․ ապրիլի 11-12-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն աշխատանքային այց կատարեց Լոս Անջելես։ Այցի շրջանակներում ապրիլի 11-ին դեսպանը հանդիպեց Արևմտյան ափի հոգևոր առաջնորդների, համայնքային կառույցների ղեկավարների, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրեց Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, գործակցության վերջին շրջանի զարգացումները։ ՀՀ դեսպանն ընդգծեց ԱՄՆ հետ հարաբերությունների […]
12:56 14.04.2022
Ճապոնիայի նախկին արքայադուստր Մակոն, ով հասարակ մարդու հետ ամուսնության պատճառով զրկվել էր տիտղոսից, աշխատանք է գտել ԱՄՆ-ում՝ իր համալսարանական մասնագիտությամբ: Այս մասին հայտնում է Vice News-ը։ Արքայադստեր անունը հայտնվել է այն աշխատակիցների ցանկում, ովքեր աջակցել են արևելյան ցուցադրության կազմակերպմանը Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում: Կատալոգում նշվում է, որ Մակո Կոմորոն կամավոր է եղել։ Արքայադուստրը համալսարանում […]
12:50 14.04.2022
Էստոնիայի մայրաքաղաքում մեկնարկել է 2022 թվականի Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է խոստումնալից մարզիկ Սեմյոն Դանիլիանցը։ Նա արդեն Տալլինում է և պատրաստվում է ելույթներին։ Սեմյոն սահադաշտ դուրս կգա այսօր: Մի քանի ժամից կմեկնարկի տղաների կարճ ծրագիրը: Հայ մարզիկը ելույթ կունենա 4-րդ համարի ներքո։
12:44 14.04.2022
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ատլետիկոն» Մադրիդում ոչ-ոքի՝ 0-0 խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ ու դուրս մնաց հետագա պայքարից: Առաջին խաղում անգլիական թիմը հաղթել էր 1-0 հաշվով: Այսպիսով՝ «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ կիսաեզրափակիչ:
12:41 14.04.2022
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, Վանաձորում կանցկացվի «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական օլիմպիադա: Օլիմպիադան կազմակերպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ները: Առաջին անգամ կազմակերպվող այս օլիմպիադային մասնակցության հայտ է ներկայացրել Լոռու մարզի 37 դպրոցի և վարժարանի շուրջ 200 աշակերտ։ Հարցաշարում ներառված են մարզի հուշարձաններին, […]
12:34 14.04.2022
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 3-3 խաղաց «Բենֆիկայի» հետ։ Անգլիական ակումբում աչքի ընկան Իբրահիմա Կոնատեն ու Ռոբերտո Ֆիրմինոն, ով ձևակերպեց դուբլ: Պորտուգալական ակումբում՝ Գոնսալո Ռամոսը, Ռոման Յարեմչուկը և Դարվին Նունյեսը։ Երկու խաղերի արդյունքով Յուրգեն Կլոպի սաները դուրս եկան կիսաեզրափակիչ։
12:25 14.04.2022
Ապրիլի 14-ին՝ժամը 11։00-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցության ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում որոշվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային […]
12:20 14.04.2022
Լվովի Լիչակովի դատարանն արգելանքի տակ է դրել «Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի և նրա կնոջ՝Օքսանա Մարչենկոյի բոլոր բնակարանները, մեքենաները, հողատարածքները և առանձնատները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյին։ Խոսքը շարժական և անշարժ գույքի 154 օբյեկտի մասին է, այդ թվում՝ 26 ավտոմեքենա, 30 հողատարածք, 23 […]
12:12 14.04.2022
«Մոսկվա» հրթիռային հածանավի վրա պայթյուն է տեղի ունեցել, նավը լրջորեն վնասվել է։ Պատճառը նավի հրդեհն է եղել, հայտնում է РИА Новости-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։ Հրդեհի հետևանքով զինամթերք է պայթել «Մոսկվա» հրթիռային հածանավի վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ նավի անձնակազմն ամբողջությամբ տարհանվել է։ Հրդեհի պատճառները կպարզվեն ավելի ուշ։ Коммерсант-ը գրում է, որ Սևծովյան նավատորմի […]
12:09 14.04.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է անհրաժեշտ ծառայություններ տրամադրել՝ շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիք վերադարձնելու ու վերջիններիս մուտքը հաստատություններ կանխարգելելու ուղղությամբ։ Ծառայությունները մատուցվում են Երևանում, Կոտայքի և Տավուշի մարզերում։ Ծրագրի շրջանակում տարվում են աշխատանքներ՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, հաստատությունում հայտնվելու ռիսկի կանխարգելմանը, […]
12:06 14.04.2022
Ս.թ. ապրիլի 11-14-ը աշխատանքային այցով Աշխաբադ է ժամանել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի շրջանակներում Ա. Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի, նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի, արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի և «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի […]
11:59 14.04.2022
Ապրիլի 11-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդվել էր, որ գլխի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 16 -ից 17 տարեկան երեք պատանի: Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, […]
11:51 14.04.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, խարդախության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման` 6, ծանր վիրավորանքի՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, յուրացնելու կամ վատնելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, խոշտանգման, առողջությանը […]
11:42 14.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 237 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 22 932 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 1,03%, վերջին 14 օրը՝1,63%, վերջին 7 օրը՝1,36%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 652 472 դեպք: Ապաքինվել է ևս 648 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում […]
11:34 14.04.2022
ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը ծրագրված է մայիսի 13-ին, Դուշանբեում։ Նախարարներն, ի թիվս փոխգործակցության, միջազգայի և տարածաշրջանային ակտուալ հարցերի, կանդրադառնան նաև Ուկրաինայում ստեղծված իրադրությանը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։ Խորհրդի նիստը, ըստ ավանդույթի, անցկացվում է տարին երկու անգամ։ Աշնանային նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին, […]
11:25 14.04.2022
ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացած տեխնիկական խնդիրներն ապրիլի 13-ին` ժամը 11։30-ից սկսած կարգավորվել են, համակարգերը աշխատում են բնականոն ռեժիմով։
11:21 14.04.2022
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՌԴ Պետական Դումայում հանդիպել է ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքների իրականացման կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել առաջիկայում Երևանում կայանալիք ՀՀ […]
11:11 14.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ: Նախագծով առաջարկվում է ակադեմիական տարկետում տալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում խթանել պետության համար գիտատեխնիկական, արդյունաբերական, անվտանգային և ռազմավարական նշանակության ոլորտների զարգացումը` ապահովելով որակյալ կադրերի պատրաստում: Կրթության հիմքով տարկետում տրամադրելու […]
11:02 14.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 10 նոր դեպք ✓ 2130 թեստավորում ✓ 6 առողջացած ✓ մահվան դեպք չի արձանագրվել Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 721 դեպք, որոնցից 410 393 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2027 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է […]
10:53 14.04.2022
Ապրիլի 15-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Վայք համայնքի Գոմք բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
10:45 14.04.2022
ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի ապրիլի 14-ից շրջանառության մեջ է դնում 4 հուշադրամներ, հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ոսկե և արծաթե հուշադրամներ 1992 թ. հունվարի 28-ին ՀՀ Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: Հայոց բանակը, հաղթահարելով ծանրագույն փորձություններ, կազմավորվել է […]
10:36 14.04.2022
Ֆրանսիայում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հայ համայնքի նախաձեռնությամբ կանցկացվեն հիշատակի միջոցառումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ ամեն տարի ավանդույթի համաձայն Կոմիտասի հուշարձանի մոտ հիշատակի միջոցառում են անցկացնելու կառավարության, խորհրդարանի, Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ապրիլի 24-ին Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: […]
10:22 14.04.2022
Կոլումբիան պատրաստ է էներգառեսուրսներ մատակարարել արևմտյան երկրներ՝ կապված ռուսական էներգակիրների մատակարարումների խափանումների հետ, որոնք պայմանավորված են հակառուսական պատժամիջոցներով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով երկրի նախագահ Իվան Դուկեին։ «Արևմտյան երկրները հստակ գիտեն, որ չեն կարող այլևս կախված մնալ ռուսական էներգառեսուսների մատակարարումներից։ Կարո՞ղ է Կոլումբիան իր ներդրումն ունենալ լուծման մեջ։ Պատասխանն է՝ այո»,-նշել է կոլումբացի […]
10:07 14.04.2022
ԵՄ-ն կմեծացնի ուկրաինական բանակի ֆինանսավորումը ևս 500 մլն եվրոյով։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում։ «ԵՄ-ն 500 մլն եվրո կավելացնի ռեսուրսներին, որոնք արդեն մոբիլիզացվել են Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում Ուկրաինայի համար՝ այդպիսով եռապատկելով սկզբնական բյուջեն մինչև 1․5 մլրդ դոլար»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի […]