17:49 11.04.2022
Կոտայքի մարզի Գառնի համայնքի Արթուր Հակոբյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում «Կամավոր հրշեջ-փրկարարների ներգրավումը և համագործակցությունը հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կատարման ընթացքում» թեմայով վարժանք է անցկացվել:
Ըստ սցենարի՝ 3 կմ խորության վրա գրանցվել է 5,8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Գառնիում։
Նախնական տվյալներով եղել են տուժածներ:
Դպրոցում իրականացվել է ազդարարում, որից հետո՝ ամբողջական տարահանում. շենքում գտնվողներն անմիջապես դուրս են եկել բաց և անվտանգ տարածք: Կամավոր հրշեջ-փրկարարների հրդեհաշիջման խումբը ժամանել է դեպքի վայր, լսելով համապատասխան զեկույցները՝ իրականացրել է հետախուզություն և մարտական բացազատում, որից հետո սկսվել են հրդեհաշիջման և վիրավորների դուրսբերման աշխատանքներ:
Ուսումնավարժանքի նպատակն էր կատարելագործել կամավոր հրշեջ-փրկարարների գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ, ինչպես նաև գնահատել համագործակցությունը արձագանքող ուժերի և դպրոցում ստեղծված կամավորական խմբերի միջև։
Վարժանքին ներգրավված են եղել Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 ՀՓՋ-ն, համայնքի կամավոր հրշեջ-փրկարարները, շտապօգնության և ոստիկանության խմբերը: Վարժանքի ընթացքին հետևել են՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանվել Ավետիսյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները։
Արմեն Գասպարյանը և Ահարոն Սահակյանը վստահություն են հայտնել, որ հրշեջ կամավորները լիարժեք պատրաստ են անհրաժեշտության դեպքում իրականացնել արձագանքում և ցուցաբերել առաջին օգնություն: Վարժանքի մասնակիցներին տրվել են համապատասխան ցուցումներ:
15:16 06.06.2025
Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՄայիսի 19-ին՝ ժամը 23․10-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ»-ի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 4-ին 57-ամյա Գայանե Մ.-ն բուժհաստատությունում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
15:10 06.06.2025
Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:54 06.06.2025
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ցուցասրահը վերանորոգվել է և համալրվել նոր ցուցանմուշներովԽաչատուր Աբովյանի տուն-թանգարանը վերազինվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ. վերանորոգվել է թանգարանի ցուցասրահը, որը համալրվել է նոր ցուցանմուշներով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Կրթական ծրագրերն էլ ուշադրության կենտրոնում են․ «Թագուհի նանը» ծրագրի իրականացման նպատակով թանգարանը համալրվել է հայկական տարազներով, իսկ ներկայում կազմվում է Խաչատուր Աբովյանի նամակների հատընտիրը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:48 06.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 5-ից 6-ըԲացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու թմրամիջոց […] ...
14:39 06.06.2025
Արագածոտնի մարզի մի քանի հուշարձաններում հնագիտական պեղումներ են ընթանումՀնագիտական պեղումների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի մի քանի հուշարձաններ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հնագետների խումբը ներկայում պեղումներ է սկսել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վաղքրիստոնեական Սբ Աստվածածին եկեղեցում: Ընթացող […] ...