Բոլոր լուրերը – Page 4388 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

SHANTNEWS

22:00 07.04.2022

̰
Անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամներին աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն կսահմանվի 15 ամիս

21:53 07.04.2022

Անհետ կորած զինծառայողներին մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելն ընկած ժամանակահատվածում աջակցության գումարի տրամադրման գործընթացը շարունակելու նպատակով կառվարությունն ընդունել է համպատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն սահմանել 15 ամիս` անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավորություն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև աջակցության գումարների վճարման շարունակականությունն […]

̰
«Բոդո Գլիմտ»-«Ռոմա». Մխիթարյանը մեկնարկային կազմում է

21:49 07.04.2022

Այսօր՝ Հայաստանի ժամանակով 23.00-ին, Նորվեգիայում կմեկնարկի Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակչի «Բոդո Գլիմտ»-«Ռոմա» առաջին հանդիպումը։ Արդեն հրապարակվել են թիմերի մեկնարկային կազմերը: Հենրիխ Մխիթարյանը հենց առաջին րոպեից դուրս կգա մարզադաշտ:

̰
Ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով

21:47 07.04.2022

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ուսուցման ու կրթության կառավարման համակարգերում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ապահովելու նպատակով: Ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները: Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, […]

̰
Կփոփոխվեն COVID-19 կանխարգելմանն ուղղված որոշ սահմանափակումներ. կկրճատվի ինքնամեկուսացման ժամկետը

21:38 07.04.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ակնկալվում է պահպանել ՀՀ-ում ստեղծված կորոնավիրուսային հիվանդության կայուն իրավիճակը և նվազեցնել վարակված անձանց մուտքը հանրապետություն։ Ըստ այդմ նախատեսվում է ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, մեկուսացման ժամկետը սահմանել 10 օրացուցային օր՝ նախկին 14 օրվա փոխարեն: Միաժամանակ սահմանվում է, որ մեկուսացման ժամանակահատվածում […]

̰
Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Բոգոտայի՝  WTA 250 մրցաշարի 1/4 եզրափակիչ

21:27 07.04.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի, աշխարհի 170-րդ ռակետ, 19-ամյա Էլինա Ավանեսյանը Բոգոտայի WTA-250 մրցաշարի 1/8 եզրափակչի խաղում հաղթել է իտալացի Լուկրեցիա Ստեֆանինիին, ով 159-րդ ռակետ է WTA-ում: Հանդիպումը տևել է 1 ժամ 22 րոպե և ավարտվել է 6։2, 6։2 հաշվով։ Էլինան դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

̰
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ռուսաստանում միջազգային խաղերի ցուցադրությունը դադարեցնելու հիմքեր չի տեսնում

21:13 07.04.2022

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ Ռուսաստանում միջազգային խաղերի ցուցադրությունը դադարեցնելու հիմք չի տեսնում. «Մենք այս հարցը չենք քննարկել: Կարծում ենք՝ հիմա դա անելու որևէ պատճառ չկա, բայց իրավիճակն ամեն օր փոխվում է: Չենք քննարկել, որոշում չենք կայացրել»,- Չեֆերինի խոսքերն է փոխանցում «РИА Новости Спорт»-ը: Ավելի վաղ անգլիական Պրեմիեր-լիգան իր խաղերի ցուցադրությունն արգելել էր […]

̰
Գյումրիի երկրորդային փողոցների ասֆալտապատումը վերջին 4 տարում իրականացվում է սուբվենցիոն ծրագրերով

21:02 07.04.2022

Սուբվենցիոն ծրագրերով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում վերջին 4 տարիներին Գյումրի համայնքում իրականացված փողոցների կառուցման/նորոգման, ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել Շիրակի մարզպետարանը 2022 թ․ – երկրորդային 22 փողոցների հիմնանորոգում (8,3 կմ), 1,935,752,000 դրամ (նախանական), որից պետության համամասնությունը կազմում է 45%: 2021 թ․ – երկրորդային 8 փողոցների և 1 հրապարակի հիմնանորոգում (2,8 կմ), 740,244,341 դրամ, որից պետության […]

̰
Մարադոնայի ամենահայտնի խաղի մարզաշապիկը կհանվի աճուրդի

20:57 07.04.2022

Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը կվաճառվի աճուրդում։ Մարզաշապիկը, որով արգենտինացին խաղացել է Աշխարհի 1986 թվականի առաջնությանն Անգլիայի ընտրանու դեմ, 5,25 մլն դոլար կարժենա։ Այդ խաղում Մարադոնան ձեռքով գոլի հեղինակ էր դարձել, որն ավելի ուշ անվանվել էր «Աստծո ձեռքը»։ Այդ խաղում Մարադոնան նաև իր կիսադաշտից խփել էր «Դարի գոլը»։ Հիմա այդ մարզաշապիկը պատկանում է Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան […]

̰
Նախատեսվում է թղթային դեղատոմսերը  փոխարինել էլեկտրոնայինով․ հակաբիոտիկների վաճառքը կվերահսկվի

20:52 07.04.2022

  Նախատեսվում է դեղատոմսերի թղթային տարբերակը փոխարինել էլեկտրոնայինով: Նախագծի հեղինակներն այս կերպ փորձում են ոչ միայն հեշտացնել դեղերի դուրս գրման գործընթացը, այլև վերահսկել հատկապես հակաբիոտիկների անհարկի կիրառումը քաղաքացիների շրջանում: Պոլիկլինիկաների դեղատան աշխատակիցները պահեստավորված դեղորայքը հիվանդներին տրամադրում են միայն դեղատոմսերով, որոնք գրում և կնիքներով հաստատում են պոլիկլինիկայի բժիշկները: Դեղատոմսերը գրանցվում ու հաշվառվում են, օրական պոլիկլինիկայի դեղատնից […]

̰
Եթե որևէ արտառոց բան տեղի չունենա, ԱՀԿ-ն այս տարի համաճարակի ավարտի մասին կհայտարարի․ Գամկրելիձե

20:47 07.04.2022

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում ասել է, որ «եթե որևէ արտառոց բան տեղի չունենա կորոնավիրուսի կենսաբանության և էվոլյուցիայի մեջ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ամենայն հավանականությամբ, այս տարի համաճարակի ավարտի մասին կհայտարարի»։ Փախանցում է aliq.ge-ն։ Ըստ Գամկրելիձեի՝ 2020 թվականի սեպտեմբերից հետո առաջին անգամ այսօր Վրաստանում կորոնավիրուսից մահվան դեպք չի […]

̰
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու առաջարկին

20:43 07.04.2022

Հինգշաբթի ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելու առաջարկին։ Սենատորները նաև կողմ են քվեարկել Ռուսաստանի Դաշնությանը և Բելառուսին առևտրի ոլորտում առավել բարենպաստ երկրների գնահատականից զրկելու օգտին: Այս նախաձեռնությունը Վաշինգտոնին թույլ է տալիս երկու երկրներից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանել Առևտրի համաշխարհային կազմակերպության ստանդարտ մակարդակից բարձր, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։ Սենատում հաստատվելուց հետո փաստաթուղթն […]

̰
Գրիգորի Բաբայանը Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել

20:37 07.04.2022

42-ամյա Գրիգորի Բաբայանը Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել: Ըստ KazFootball-ի՝ Բաբայանն այժմ դիտարկում է այդ առաջարկը։ Ավելի վաղ՝ 2008-ից 2014 թվականներին, հայ մասնագետն աշխատել է Ղազախստանի հավաքականի մարզչական շտաբում։ Այնուհետև որպես մարզիչ աշխատել է «Աստանայում»և «Տոբոլում»։ Այժմ Բաբայանը ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկու օգնականն է։ Բաբայանի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ավարտվում է […]

̰
Դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել Իս­րա­յելի նախագահ Յիցխակ Հերցոգին

20:33 07.04.2022

Ապրիլի 7-ին դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերը հանձնեց Իս­րա­յելի Պետության նախագահ Յիցխակ Հերցոգին: Արարողությանը հետևած զրույցն ընդ­գրկեց երկկողմ հարաբերություններին, հայ և հրեա ժողովուրդների բազ­մա­դա­րյա կապերին ու ընդհանրություններին, Իսրայելում բնակվող հայ հա­մայն­քին առնչ­վող և այլ հարցեր: Զրույցի ավարտին նախագահ Հերցոգը դես­պան Հա­կոբ­յանին ներկայացրեց իր նստավայրի այգում տեղադրված՝ երուսա­ղե­մաբնակ Բալ­յան ընտանիքի արտադրության պատկերազարդ կերամիկական սա­լիկները՝ ու­ղեկցված «Հայկական […]

̰
Գյումրիի քաղաքապետարանի պատվիրակությանն ընդունել է ֆրանսիական Քրեթեյի քաղաքապետը

20:28 07.04.2022

Այս օրերին Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Գյումրիի պատվիրակությունը նախօրեին եղել է Գյումրու քույր քաղաք Քրեթեյում: Նրանց ընդունել է Քրեթեյի քաղաքապետ Լոռան Կատալային: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։ Լոռան Կատալային ողջունել է հյուրերի այցը Քրեթեյ, ապա հյուրերին ներկայացրել Քրեթեյն իր պատմությամբ, խոսել այս պահին իրականացվող աշխատանքների ու ծրագրերի մասին: «Բալասանյան դաշինք» խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը ողջունել է ներկաներին, […]

̰
Չեռնոգորիան արտաքսում է չորս ռուս դիվանագետների

20:21 07.04.2022

Չեռնոգորիան արտաքսում է չորս ռուս դիվանագետների, հաղորդում է ազգային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն։ «Այս որոշման վերաբերյալ պաշտոնական գրությամբ մատնանշվում է  մեր պետության տարածքը լքելու յոթնօրյա ժամկետ,այն այսօր փոխանցվել է Ռուսաստանի դեսպանին ՝Վլադիսլավ Մասլեննիկովին»,- հայտնել է հեռուստաալիքը։ Նախարարությունը վկայակոչել է «անվտանգության գերատեսչությունների գնահատականները Ռուսաստանի ներկայացուցիչների աշխատանքի վերաբերյալ» և դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի իններորդ հոդվածը։ Ռուսաստանի […]

̰
Հորիզոն 13.00

20:18 07.04.2022

̰
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին

20:14 07.04.2022

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով արտահերթ նստաշրջանի ժամանակ հինգշաբթի ընդունել է Մարդու իրավունքների խորհրդին ՌԴ մասնակցությունը կասեցնելու բանաձև,- հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Որոշմանը կողմ է քվեարկել 93, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 58 ներկայացուցիչ։ Փաստաթղթի ընդունման համար պահանջվել է քվեարկությանը մասնակցողների ձայների երկու երրորդը, իսկ ձեռնպահները հաշվի չեն առնվում։ Այսպիսով, ընդհանուր առմամբ «կողմ» կամ «դեմ» է քվեարկել […]

̰
«Բոդո-Գլիմտ»-«Ռոմա». Մխիթարյանը հայտացուցակում է

20:09 07.04.2022

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է «Ռոմայի» հայտացուցակը «Բոդո-Գլիմտի» հետ խաղի համար՝ Կոնֆերենցիաների Լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում։ Հայտացուցակում ընդգրկված է նաև Հենրիխ Մխիթարյանը։ Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23։00-ին։

̰
Սարչապետ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է հանդիսությունների սրահ

20:05 07.04.2022

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով Սարչապետ խոշորացված համայնքի Սարչապետ բնակավայրում այսուհետ կգործի հանդիսությունների սրահ։ Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Բարձրացվել են գոյություն ունեցող մոտ 250 քառ. մետր մակերեսով շենքի պատերը, կառուցվել է տանիք,տեղադրվել են դռներ և պատուհաններ, կառուցվել է մամլոգրանիտե հատակ, կատարվել է ներքին և […]

̰
Հորիզոն 20.00

20:00 07.04.2022

̰
SHANTNEWS

20:00 07.04.2022

̰
«Մեծ յոթնյակի» երկրները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ

19:57 07.04.2022

«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, այս մասին նշվում է G7-ի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։ «Մենք լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ՝ Ռուսաստանի զինված ուժերի մարտունակությունը խաթարելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության համաձայն՝ G7 երկրները կշարունակեն համակարգված քաղաքական, ֆինանսական և նյութական օգնություն […]

̰
ԱԺ մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները գյուղատնտեսական հիմնախնդիրները քննարկել են Ախուրյանի համայնքապետարանում

19:50 07.04.2022

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, այսօր այցելել են Ախուրյանի համայնքապետարան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, մասնավորապես, ոռոգման սեզոնին ընդառաջ ձեռնարկվող քայլերն ու միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերին։ Հանձնաժողովականներն այցելել […]

̰
Ամենաշատը «Ռոմայում» շփվում եմ Հենրիխի հետ. Էլդոր Շոմուրոդով

19:45 07.04.2022

Ուզբեկստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը հարցազրույցում ասել է, որ ինքը Հռոմում ռուսերեն շփվում է Հենրիխ Մխիթարյանի հետ։ «Հռոմում բավականին շատ մարդ կա, որոնց հետ ես ռուսերեն եմ խոսում։ Ամենաշատը «Ռոմայում» շփվում եմ Հենրիխի հետ»,- ասել է Շոմուրոդովը:

̰
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Շոյգուն փետրվարից չի պատասխանում իր զանգերին

19:41 07.04.2022

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ փետրվարից պարբերաբար փորձում է կապ հաստատել իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ, սակայն ապարդյուն։ «Նախագահ (ԱՄՆ ԶՈՒ Միացյալ շտաբի պետ Մարկ) Միլլին և ես պարբերաբար փորձում ենք կապ հաստատել Ռուսաստանում մեր գործընկերների հետ՝ ապահովելու երկխոսության շարունակականությունը՝ փետրվարի կեսերից: Առայժմ արդյունքների չենք հասել, քանի որ ռուսները հեռախոսազանգերին չեն պատասխանում»,- […]

̰
Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ իր ստանձնած պարտավորություններին․ ԱԳ նախարարի տեղակալ

19:35 07.04.2022

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների ինստիտուտի կողմից առցանց ձևաչափով կազմակերպված «Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես է եկել բացման խոսքով: Գիտաժողովի բացման նիստին ողջույնի խոսքով […]

̰
Իրանին հասանելի կլինեն 7 միլիարդ դոլար սառեցված ակտիվները

19:30 07.04.2022

Իրանը պայմանավորվածություն է ձեռք բերել մի շարք երկրների հետ՝ Վաշինգտոնի պահանջով օտարերկրյա բանկերում սառեցված իր 7 միլիարդ դոլար արժողության ակտիվները բացելու վերաբերյալ, հայտնում է IRNA-ն: Գործակալության տվյալներով՝ միջոցները կարող են փոխանցվել մի քանի շաբաթվա ընթացքում։ Թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը, չի նշվում։  

̰
Էլինա Ավանեսյանը հաղթել է Բոգոտայի՝  WTA 250 մրցաշարի առաջին փուլում

19:25 07.04.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Բոգոտայում ընթացող WTA 250 մրցաշարի առաջին շրջանում հաղթել է բրիտանուհի Հարիետ Դարտին։ Հանդիպումն ավարտվել է 6։1, 6։2 հաշվով։ Երկրորդ տուրում Ավանեսյանը կհանդիպի իտալուհի Լուկրեցիա Ստեֆանինիի հետ:

̰
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննում է Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու հարցը

19:20 07.04.2022

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի օրը վերսկսել է Ուկրաինայի հարցով արտահերթ նիստը։ Քննարկվում է ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների նախաձեռնությունը՝ դադարեցնելու Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Փաստաթուղթն ընդունելու համար անհրաժեշտ են հանդիպման մասնակիցների 2/3-ի ձայները։ Ռուսաստանն այդ քայլերը համարում է քաղաքական դրդապատճառներով հրահրում՝ հղի ՄԱԿ-ի համակարգի համար կործանարար հետևանքներով։ Հանդիպման սկզբում […]

̰
BACK_TO_TOP