Բոլոր լուրերը – Page 4389 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Մաղթում ենք, որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի բոլոր ընտանիքներին․ Կաթողիկոսի ուղերձն Ավետման տոնի առթիվ

09:41 07.04.2022

ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Ավետման տոնի առթիվ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով: Այսօր բարեբանում ենք Սուրբ Աստվածածնին, ով հավատավոր հոգով և խոնարհ սրտով ընդունեց հրեշտակաձայն ավետիսը Աստծո Որդու աշխարհգալստյան՝ մարդկության փրկության և հարուցյալ կյանքի համար։ Սուրբ […]

̰
Պուերտո Ռիկոյում մոտ 250 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության

09:34 07.04.2022

Պուերտո Ռիկոյի տարածքում էլեկտրականության զանգվածային անջատումներ են։ Պատճառն էլեկտրակայանի բաշխիչ ենթակայանում բռնկված հրդեհն է, հայտնում է տեղի El Nuevo Día թերթը։ Նշվում է, որ հոսանքի անջատման գոտում բնակվում է ավելի քան 247 հազար մարդ։ Միջադեպի հետևանքով առավել տուժել է կղզու հարավի Պոնսե քաղաքը, այնտեղ առանց էլեկտրականության է մնացել մոտ 85 հազար մարդ։ Ներկայում հրշեջները փորձում […]

̰
ՆԱՏՕ-ի երկրների շարքում միասնականություն չկա՝ ՌԴ-ի դեմ հետագա գործողությունների հարցով․ NYT

09:17 07.04.2022

ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն կարողանում պայմանավորվածության գալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով Ռուսաստանի հանդեպ հետագա քայլերի հարցում։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Նշվում է, որ Բալթյան երկրներն ու Լեհաստանը պնդում են Ռուսաստանի հետ հարաբերությունների լիարժեք խզման կարևորությունը, մինչդեռ Ֆրանսիան, Գերմանիան և Թուրքիան անհրաժեշտ են համարում ռուսական կառավարության հետ շփումների պահպանումը՝ անկախ ընթացիկ […]

̰
Հրդեհ Աղավնավանք գյուղում

09:06 07.04.2022

Ապրիլի 7-ին, ժամը 01:16-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 07։57-ին։ Այրվել են տան տանիքը […]

̰
ԱՄՆ-ը 5 մլն դոլար է խոստացել ռուսաստանցի Սերգեյ Շնայդերի մասին տեղեկությունների համար

08:56 07.04.2022

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Սեմյոն Մոգիլևիչի՝ նույն ինքը Սերգեյ Շնայդերի մասին տեղեկությունների համար խոստացել է մինչև 5 միլիոն դոլար պարգևավճար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նա ՀԴԲ-ի կողմից հետախուզման մեջ է 2003 թվականից: Ներկայում Մոգիլևիչը բնակվում է Ռուսաստանում: ԱՄՆ-ում նրան մեղադրում են խարդախության և փողերի լվացման մեջ։ Ենթադրվում է, որ 1993-ից 1998 թվականներին […]

̰
Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են «ZIL-130»-ն ու «Mercedes»-ը․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

08:47 07.04.2022

Ապրիլի 7-ին, ժամը 05։40-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ZIL-130» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1958 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1996 թ․) […]

̰
Թալիբներն Աֆղանստանում ոչնչացրել են «Իսլամական պետության» 2 պարագլխի

08:41 07.04.2022

«Թալիբան» շարժումը հատուկ օպերացիա է անցկացրել աֆղանական Ջելալաբանդ քաղաքում, ինչի արդյունքում ոչնչացրել է «Իսլամական պետության» 2 պարագլխի։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Նանգարհար նահանգի ոստիկանության աղբյուրը։ Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, սպանվածները եղել են ահաբեկչական կազմակերպության առանցքային հրամանատարներ։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել էր, որ գերատեսչությունը գնահատում է ԻՊ գործունեությունը որպես […]

̰
G7-ի երկրներն աշխատում են ռուսական բանկերի դեմ նոր պատժամիջոցների ուղղությամբ

08:31 07.04.2022

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ աշխատում է Մեծ յոթնյակի գործընկերների հետ ռուսական բանկերի դեմ նոր պատժամիջոցներ ներդնելու ուղղությամբ։ «Ես աշխատում եմ G7-ի մեր գործընկերների հետ՝ ռուսական մեծաթիվ բանկերի դեմ միջոցառումների ներդրման ուղղությամբ»,-փոխանցում է Telegraph-ը։ Թրասը նաև հայտարարել է, որ գործընկերների հետ համաձայնեցնում է ռուսական նավթի, գազի ու ածխի ներկրումից հրաժարվելու ժամկետները։ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսի անցակետը նույնպես փակ է

08:17 07.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:09 07.04.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 4/1, 19, 21, 21/1, 21/2, 21/3 շենքեր, Լվովյան փ. 25, 27, 29 շենքեր, Ջուղայի փ. 2, 4, 6 շենքեր, թիվ 238 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ […]

̰
Շառլ Միշելի հայտարարությունը եռակողմ երկրորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ

02:24 07.04.2022

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շարունակելու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի քննարկումը և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացումը: Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ ՝ լարվածությունը հաղթահարելու և անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկաս ունենալու համար՝ ի […]

̰ ̰
Ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

02:01 07.04.2022

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ […]

̰
Լարսը փակ է․ ՀՀ տարածքում ևս կան փակ ավտոճանապարհներ

23:59 06.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:55 06.04.2022

Ապրիլի 5-ից 6-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 10 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին, Կոտայքի մարզի Հրազդան, Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում, Շահումյան, Արմավիրի մարզի Ջրառատ, Տավուշի մարզի Լուսաձոր և Սյունիքի մարզի Տաթև գյուղերում։ Դեպքի վայր […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

23:51 06.04.2022

Հանրապետության տարածքում ապրիլի 7-ին, 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 8-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-7-ի ցերեկն աստիճանաբար […]

̰
Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը

23:44 06.04.2022

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականիգլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը հայտնել է Հայաստանի հավաքականի կազմը, որը ապրիլի 12-21-ը կմասնակցի Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ընտրանին մրցավայր է մեկնելու 13 մարզիկով : Եվրոպայի առաջնությունում 48 կգ քաշային կարգում մեր երկիրըկներկայացնի Թումաս Թումասյանը, 51-ում Արեն Ասլամազյանը, 54-ում Գոռ Ազիզյանը: 57 կգքաշային կարգում ելույթ կունենա Եվրոպայի գործող […]

̰
Հարևան երկրներ կատարված թուրքական արտահանումները ռեկորդային աճ են գրանցել

23:42 06.04.2022

Թուրքիայի առևտրի նախարարության և «Թուրքիայի արտահանողների խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մարտին գրանցվել է արտահանման ծավալների ռեկորդային աճ՝ համեմատած բոլոր ժամանակների մարտ ամսվա ցուցանիշների հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ արձանագրվել է 19.8 տոկոսանոց աճ, ինչի արդյունքում արտահանումը կազմել է 22.7 մլրդ դոլար։ Իսկ հունվար-մարտ ժամանակահատվածում Թուրքիայից արտահանվել է 60 մլրդ 288 մլն դոլարի ապրանք։ Այս ցուցանիշը […]

̰
ԱՄՆ Սենատը հաստատել է Ջեյմս Օ’Բրայենին ԱՄՆ պատժամիջոցների համակարգողի պաշտոնում

23:37 06.04.2022

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը չորեքշաբթի հավանություն է տվել նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրված Ջեյմս Օ՛Բրայենի թեկնածությանը Ամերիկյան պատժամիջոցների քաղաքականության համակարգողի պաշտոնում։ Քվեարկությունը հեռարձակվել է օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում։ Կողմ է քվեարկել 71 սենատոր, դեմ՝ 26 օրենսդիր։ Պետքարտուղարության պատժամիջոցների համակարգողի պաշտոնը սահմանվել է 2013 թվականին 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք։ Պաշտոնը վերացվել է 45-րդ պետության […]

̰
ՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են ռազմական բնույթի միջազգային թռիչքների կազմակերպումը

23:28 06.04.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները քննարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ավիացիայի միջազգային թռիչքների ապահովման, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական գույքի փոխադրման հետ կապված միջազգային տարանցիկ թռիչքների իրականացման թույլտվությունների միջգերատեսչական և միջպետական համաձայնեցման հարցերի կատարելագործումը: Այս մասին ասվում է ՀԱՊԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել են գերատեսչությունում, համապատասխան հարցերի […]

̰

23:20 06.04.2022

Ապրիլի 6-ին, ժամը 20։20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի հարևանությամբ այրվում է ավտոտնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին, մարվել՝ 22։30-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքը (մոտ 80 քմ) և տանիքում պահեստավորած […]

̰
Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն

23:12 06.04.2022

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը Իսպանիայի ներկայացուցիչ Լատասա Սանտոսի հետ: 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Մրցաշարի հաղթող դարձավ գերմանացիՄատիաս Բլյուբաում: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի […]

̰ ̰ ̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

22:44 06.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Ռուսաստանից նավթի էմբարգոն կհանգեցնի գների արագ աճի. ԱՄՆ ֆինանսների նախարար

22:36 06.04.2022

Ռուսական նավթի արտահանման վրա էմբարգոյի սահմանումը կհանգեցնի գների արագ աճի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։ «Ռուսաստանից նավթի արտահանման արգելափակման խնդիրն այն է, որ շատ երկրներ՝ հատկապես Եվրոպայում, շատ ուժեղ են կախված դրանից: Եվ մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք գների […]

̰ ̰
̰
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

22:09 06.04.2022

Այսօր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի ՍԴԿ խմբակցության փոխնախագահ, արտաքին գործերի, պաշտպանության, մարդու իրավունքների և մարդասիրական օգնության, տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով պատասխանատու Գաբրիելա Հայնրիխի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև շոշափել են տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաներ:

̰
Հորիզոն 22.00

22:00 06.04.2022

̰
BACK_TO_TOP