10:22 05.04.2022
ԱՄՆ իշխանությունները մտադիր են այս շաբաթ հայտարարել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին, Վաշինգտոնը նման քայլերը համակարգում է Եվրոպայում իր դաշնակիցների հետ։ Այս մասին երկուշաբթի օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Այս շաբաթ կարող եք ակնկալել հետագա պատժամիջոցների մասին հայտարարություններ՝ տնտեսական ճնշման լրացուցիչ տարրերի մասին», – […]
10:14 05.04.2022
Հարյուրավոր լոսանջելեսահայեր հավաքվել են Գլենդելում Հայաստանի հյուպատոսության մոտ՝ ի պաշտպանություն Արցախի և Արցախի հայաթափումը կանխելու Հայաստանի ժողովրդի ջանքերի։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ԱՄՆ արևմտյան շրջանային հանձնախմբի ներկայացուցչությունը ֆեյսբուքյան իր էջում։ Հավաքվածները հստակ արտահայտել են իրենց ուղերձը. դեմ են ցանկացած սցենարի, ուր Արցախը Ադրբեջանի մաս է, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ դա կլինի […]
10:07 05.04.2022
Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարներն ապրիլի 7-ին բանակցություններ կվարեն Բրյուսելում: Այդ մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ճապոնիայի ԱԳՆ-ին։ Նշվում է, որ ապրիլի 7-ին G7-ի երկրների նախարարները նախ Բրյուսելում առանձին բանակցություններ կունենան, որոնք կնախորդեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նշանակված է նույն օրը: Ճապնիայի ԱԳՆ-ի ղեկավար Յոսիմասա Հայասին կմասնակցի երկու խորհրդակցություններին էլ: […]
09:50 05.04.2022
Ապրիլի 5-ին, ժամը 07։15-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Աճանան գետի մոտակայք է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային […]
09:31 05.04.2022
Փհենյանը միջուկային զենք կկիրառի, եթե Հարավային Կորեան գնա ռազմական առճակատման։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Աշխատանքային կուսակցության Կենտկոմի քարոզչական բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, փոխանցում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։ «Եթե Հարավային Կորեան գնա ռազմական առճակատման, մեր մարտական միջուկային ուժերն անխուսափելիորեն պետք է կատարեն իրենց պարտքը»,-ասել է նա։ Նա նաև […]
09:21 05.04.2022
Ապրիլի 6-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Լեռնարոտ համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
09:12 05.04.2022
Ապրիլի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են 2 Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետևանքով Mercedes-ներից մեկը, որը, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է Opel-ին, ապա առաջ ընթանալով, բախվել Mercedes-ին, գլխիվայր շրջվել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել […]
09:04 05.04.2022
Հարավային Օսիայում կարող է կայանալ երկու հանրաքվե․մեկը՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին, որից հետո կարող է անցկացվել Հյուսիսային Օսիայի հետ վերամիավորման հարցով հանրաքվեն։ Այս մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ Ցխինվալը մոտ ժամանակներս կձեռնարկի իրավական քայլեր՝ Ռուսաստանի կազմ մուտք գործելու համար։ Նրա խոսքով՝ […]
08:53 05.04.2022
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չի թույլատրի ամերիկյան բանկերում Ռուսաստանի սուվերեն պարտքի հետ կապված դոլարային վճարումների կատարում։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցչին։ Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը, փոխանցել էր, որ Ռուսաստանի հանդեպ գործող պատժամիջոցային ռեժիմը չի խոչընդոտում սուվերեն պարտքի դոլարով սպասարկման վճարումներին առնվազն մինչև մայիսի վերջ՝ համապատասխան լիցենզիայի […]
08:44 05.04.2022
ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կձգտի հասնել մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդում Ռուսաստանի անդամակցության դադարեցման՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին։ «Այո՛»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ԱՄՆ առաջնորդը նման ցուցում տվե՞լ է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինդիլդին։ Պսակին հավելել է, որ նախագահն անհեթեթ է […]
08:35 05.04.2022
Իտալիայի իշխանությունները մտադիր են երկրից արտաքսել մի քանի տասնյակ ռուս դիվանագետի։ Ինչպես հայտնում է Corriere della Sera թերթը, իտալական կառավարության կողմից կազմված ցուցակի մասին կհայտարարվի երեքշաբթի։ Այս քայլը հանդիսանում է Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների հետ իտալական իշխանությունների դիրքորոշման համակարգման արդյունք։ Երկուշաբթի Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին քննարկել է այդ որոշումը անվտանգության հարցերով պատասխանատու ստատս-քարտուղար Ֆրանկո Գաբրիելի […]
08:25 05.04.2022
Մասիս համայնքի գործող աղբավայրը փակվում է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։ «Սիրելի մասիսցիներ, սա է Մասիսի աղբավայրի պատկերը։ Սրա համար պետք է փակվի աղբավայրը։ Տեղեկացնում եմ, որ Մասիս համայնքի աղբը արդեն տանում ենք այլ աղբավայր։ Աղբավայրի փակման գործընթացը սկսված է…»,– գրել է նա։ Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ […]
08:18 05.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
08:11 05.04.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Մայիսի 9-ի փ․ 2, 4/1, 4/2, 4/3 շենքեր, Գարեգին Նժդեհի փ․ 21 շենք,Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ, Նորագավիթ 1-ին փողոցի սեփական տներ, Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական […]
23:59 04.04.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գագաթնաժողովը կարող է կայանալ, երբ արդյունք լինի Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցություններում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Երբ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների գագաթնաժողովը, նախագահ Պուտինը ևս մեկ անգամ չէ, որ ասել է, որ հենց արդյունք լինի, այդ արդյունքի ամրապնդման համար նման […]
23:54 04.04.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցելու պատվիրակություն ստեղծելու մասին։ Փաստաթղթում ասվում է, որ այդ պատվիրակության ղեկավար Զելենսկին նշանակել է Դավիթ Արախամիային ՝ Ուկրաինայի խորհրդարանում «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավարին:
23:51 04.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
23:42 04.04.2022
Ապրիլի 4-ին` ժամը 17։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Շահումյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասագոմում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ […]
23:30 04.04.2022
Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով Կանադայի իշխանություններն իրենց պատժամիջոցային ցուցակում կընդգրկեն ՌԴ ևս 9 քաղաքացիների և Բելառուսի 9 քաղաքացիների: Այս մասին ասված է Կանադայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ «Առաջիկա միջոցառումները սահմանափակումներ կդնեն ինը ռուսաստանցիների և ինը բելառուսների վրա այն բանի համար, որ նրանք նպաստել և թույլ են տվել Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության խախտումներ: Այդ […]
23:23 04.04.2022
Մարտի 28-ից ապրիլի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1939 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 184 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 87, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 180 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 5-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, […]
23:11 04.04.2022
Հանրապետության տարածքում ապրիլի 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 4-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: Երևան […]
23:00 04.04.2022
Մոսկվայում Չեխիայի դեսպան Վիտեսսլավ Պիվոնկային կանչել են ՌԴ ԱԳՆ, նրան բողոք է ներկայացվել Պրահայից ռուս դիվանագետի արտաքսման հետ կապված։ Այս մասին ասվում է ՌԴ նախարարության հաղորդագրության մեջ։ «Դեսպանը խիստ բողոքի է արժանացել չեխական կողմի հերթական հակառուսական սադրանքի՝ Պրահայում ՌԴ դեսպանատան խորհրդական-բանագնացի մարտի 29-ի «պերսոնա նոն գրատա» հայտարարելու առնչությամբ» ,- հայտարարել են Սմոլենսկայա հրապարակում։ Ռուսական կողմը […]
22:50 04.04.2022
Ապրիլի 4-ին` ժամը 14։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում այրվում են խոտածածկ տարածք և թղթե թափոններ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։ Հրդեհը մեկուսացվել […]
22:41 04.04.2022
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են երկրից արտաքսել մի խումբ ռուս դիվանագետների։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ը և պնդում է, որ «վտարված աշխատակիցները զբաղվել են Ֆրանսիայի անվտանգության շահերին հակասող գործունեությամբ: Այդ գործունեությունը եվրոպական երկրների դեմ դեմարշի մի մասն է»,- ասել է ԱԳՆ-ը: BFM հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը «մոտ 30 ռուս դիվանագետի» մասին է։ ՌԴ ԱԳՆ-ն […]
22:31 04.04.2022
Ապրիլի 4-ին` ժամը 19։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերվել է տանկի արկ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը կորոզիայի ենթարկված արկ է՝ պայթուցիչով, որը ինժեներասակրավորական […]