21:50 06.04.2022
Շվեդիայի կառավարությունը որոշել է անջատել Ռուսաստանին ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակման ազգային համակարգից։ Այս մասին ասված է կառավարության գրասենյակի հաղորդագրության մեջ։ Երկրի կառավարությունը հայտնել է, որ այդ միջոցները ձեռնարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս տվյալների փոխանակումն իրականացվում է Ընդհանուր հաշվետվության ստանդարտի շրջանակներում, որը հաշիվների մասին տեղեկատվության ավտոմատ փոխանակման համաշխարհային ստանդարտն է: Կանոնակարգի փոփոխության […]
21:34 06.04.2022
ԱՄՆ-ը չի մասնակցի Ինդոնեզիայում կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովի որոշակի միջոցառումներին, եթե ներկա լինի Ռուսաստանը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։ «Նախագահ [ԱՄՆ Ջո] Բայդենը հստակ հասկացրեց, և ես, իհարկե, համաձայն եմ նրա հետ, որ Ռուսաստանը չի կարող սովորական ձևաչափով բիզնես անել […]
21:23 06.04.2022
Արևմուտքի կողմից Կիևին մատակարարվող զենքերը չեն կարողանա կանգնեցնել Ռուսաստանին և խանգարել նրան հասնել Ուկրաինայում իր նպատակներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, կա դիմադրություն և նյութական վնաս, որը պատճառվել է այդ զենքի մատակարարման հետևանքով, բայց այդ զենքերը բավարար չեն մեր հարձակումը կասեցնելու համար և չեն խանգարի մեզ հասնել մեր նպատակներին»: Այդ մասին […]
21:14 06.04.2022
Բրյուսելում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից: Ավելի վաղ վարչապետը Բրյուսելում հանդիպում էր անցկացրել Շառլ Միշելի հետ։ Հիշեցնենք, որ Բրյուսելում դեկտեմբերի 14-ին տեղի էր ունեցել Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը: Քննարկվել էին 2020 թվականի […]
21:05 06.04.2022
Ապրիլի 6-ին Լիտվայում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային: Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Նաուսեդան ընդգծել է, որ Լիտվան շարունակելու է սատարել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին: Ի թիվս մի շարք հարցերի, զրուցակիցները քննարկել են Հայաստանում և Արցախում անվտանգային առկա մարտահրավերները, իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների […]
20:56 06.04.2022
Ապրիլի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար: Դեռևս 2017 թվականին Ամենայն Հայոց Հայրապետի կողմից ապրիլի 6-ը հռչակվել էր համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակության օր: Արարողությանը Մայր Աթոռի […]
20:47 06.04.2022
Կյանքից հեռացել է ճանաչված բնապահպան, պետական և հասարակական գործիչ Կարինե Դանիելյանը։ Նա եղել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության առաջին նախարարը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահը։ Կարինե Դանիելյանը շուրջ 270 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է, ԵՊՀ պրոֆեսոր, ՄԱԿ-ի ազգային փորձագետ, Անանիա Շիրակացու մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի։ Նրա 75 տարին դեռ չէր լրացել։ […]
20:39 06.04.2022
Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ նախագահ Արմեն Հարությունյանի հետ: Ազգային ժողովի նախագահը նրան է հանձնել Հայ-ռուսական կազակական միության որոշումը՝ Արմեն Հարությունյանին կազակական զորքերի գեներալ – մայորի և ատամանի կոչում շնորհելու մասին: Հանդիպման ժամանակ քննարկվել է միության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: «Մեր միակ նպատակն է հասնել Արցախի անկախության ճանաչմանը»,-զրույցի ընթացքում նշել […]
20:30 06.04.2022
Ռուսաստանում որոշել են ալիմենտ վճարել ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց։ Այդ մասին օրինագիծը Պետդումա է ներկայացրել Արխանգելսկի մարզի օրենսդիր ժողովը։ Նրանք մտադիր են աջակցել նախաձեռնությանը ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով համապատասխան հանձնաժողովում և խմբակցությունների մեծ մասում, գրում է «Известия»-ն։ Պետդուման արդեն հունիսին կքննարկի և կարող է ընդունել «Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքի 89-րդ և 90-րդ հոդվածներում փոփոխություններ […]
20:15 06.04.2022
Ռուսաստանում իրական դեֆոլտի հիմքեր չկան, սակայն տեսականորեն նման իրավիճակ կարող է ստեղծվել արհեստականորեն, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Տեսականորեն, իհարկե, ինչ-որ դեֆոլտի իրավիճակ կարելի է կազմակերպել, բայց սա զուտ արհեստական իրավիճակ է։ Իրական դեֆոլտի հիմքեր չկան»,- ասաց նա։ Նախագահի մամուլի քարտուղարը նաև ասել է, որ եթե Արևմուտքը […]
19:59 06.04.2022
Կապս գյուղի նախկին դպրոցը վթարային էր դարձել երկրաշարժից հետո, որտեղ 30 և ավելի տարիներ դասեր էին անցկացնում գյուղի աշակերտները։ Մի քանի տարի առաջ կատարված ուսումնասիրություններով՝ շենքի վթարայնությունը գնահատվել էր 4-րդ աստիճանի, իսկ պատերին ներսից ու դրսից կատարվել էին երկաթե ամրակայումներ։ 30 տարիների ընթացքում գրեթե միշտ ընդգրկվում էր դպրոցաշինական հրատապ ծրագրերում, բայց հետո ծախսատարության պատճառով հայտնվում […]
19:55 06.04.2022
Ավստրիական կարմիր խաչի հովանավորությամբ, Լոռու մարզի Մեծ Պարնի բնակավայրում ստեղծվել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, որում ընդգրկված կամավորների առաջին հատուկ տակտիկական վարժանքն անցկացվել է այսօր Շիրակամուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տարածքում։ Վարժանքն իրականացվել է ԼՄՓՎ հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողների հետ համատեղ և կրում էր «Ուժեղ երկրաշարժի ժամանակ աշակերտների և ուսուցիչների պաշտպանության կազմակերպում և իրականացում» խորագիրը։ Ներկա են […]
19:50 06.04.2022
Հնդկաստանի Մումբայ քաղաքում գրանցվել է Omicron-ի նոր ենթատեսակի՝ COVID-19 XE շտամի առաջին դեպքը։ Տեղեկությունը փոխանցել է The Times of India-ն։ Նոր տեսակը ռեկոմբինանտ շտամ է և նախկինում հայտնաբերված Omicron BA.1 և BA.2 շտամների հիբրիդն է։ Այն հայտնաբերվել է 50-ամյա կնոջ մոտ, որը Հարավային Աֆրիկայից Մումբայ էր եկել դեռևս փետրվարին։ Նա ոչ մի ախտանիշ չի ունեցել: […]
19:45 06.04.2022
Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ Գյումրիում ապրիլի 6-ին կայացած արտագնա նիստում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը և Վաղարշակ Հակոբյանն առաջարկում են լրացումներ կատարել ՀՀ Հողային օրենսգրքում: Ներկայումս սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում սեփականատերը համայնքային […]
19:41 06.04.2022
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի ընտանիքի անդամների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր մենք պատժամիջոցներ ենք կիրառում Պուտինի չափահաս երեխաների, նախարար Լավրովի կնոջ և նրա դստեր, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների նկատմամբ»,- ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ Հայտարարության ամբողջական տեքստում, որը հրապարակվել է Սպիտակ տան […]
19:37 06.04.2022
Ապրիլի 6-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին: Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների և ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքով: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները և ունեցած ձեռքբերումները: Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծման ուղղությամբ կատարված և կատարվող […]
19:33 06.04.2022
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին Պապուաշվիլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կից հրապարակելով լուսանկարներ: Փոխանցում է aliq.ge-ն։ «Պատիվ ունեցա հանդիպելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Վերահաստատվեց Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը», «Թվիթեր»-ի իր […]
19:29 06.04.2022
Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում։ Նշելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը, Սուրեն Պապիկյանը շեշտադրել է իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: […]
19:20 06.04.2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Վրաստանին աջակցող օրինագիծը։ Այն ստացել է երկկուսակցական լիակատար աջակցություն։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ ԱԳՆ-ի՝ օրինագծի քննարկման ժամանակ վերահաստատվել է ԱՄՆ-ի ամուր աջակցությունը Վրաստանին՝ հատկապես Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման ֆոնին։ Ամերիկացի գործընկերներն ընդգծել են, որ Վրաստանի կողքին լինելն ու հարաբերությունների […]
19:15 06.04.2022
Չնայած Թուրքիայում օրեցօր զարգանում են գլխարկների պատրաստման և ձևավորման տեխնոլոգիաները, այնուամենայնիվ, հայ վարպետների թողած գործերն ու յուրահատուկ ձեռագրերը շարունակում են իրենց դրոշմն ունենալ գլխարկագործության մեջ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Գլխակագործությամբ զբաղվող Թուրքիայի քաղաքացի 75-ամյա Իհսան Թաթուն «Güneş TV»-ին տված հարցազրույցում պատմել է, որ այդ արհեստը սովորել է հայ վարպետ Ավադիսից (Ավետիս-խմբ․)։ Թաթուի խոսքերով՝ նա 13 տարեկանից է […]
19:12 06.04.2022
2022 թվականի ապրիլի 1-ից ավարտվել են պետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները և մեկնարկել ամառային աշխատանքները: Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Գեղարքունիքի մարզի ճանապարհները սպասարկող կազմակերպությունները ձեռնամուխ են եղել ճանապարհների եզրերից աղբի մաքրման, ձմեռային պահպանության նպատակով իրականացված աշխատանքների ընթացքում օգտագործված և ասֆալտբետոնե ծածկի վրա առկա ավազի հեռացման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի մաքրման աշխատանքների իրականացմանը: Եղանակային պայմանների […]
19:07 06.04.2022
«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի «վառեմ-մարեմ»-ի պատշգամբով փլուզվող շենքի վերակառուցման համար հայտարարվել է ճարտարապետական նախագծային գաղափարների մրցույթ։ Կառավարությունը մրցույթի կազմակերպումը պատվիրել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին։ Ճարտարապետներն ու նախագծային ընկերություններն իրենց մշակած կոնցեպտները մասնագիտական հանձնաժողով են ներկայացնելու մեկամսյա ժամկետում։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ ծրագիրն իրականացվում է կառավարության, «Սինոփսիս Արմենիա»-ի և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությամբ, ֆինանսավորող կողմը […]
19:01 06.04.2022
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, […]
18:50 06.04.2022
Երևանի քաղաքապետի որոշմամբ ճարտարապետության բնագավառում ունեցած ձեռքբերումների և ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Հրաչյա Գասպարյանին շնորհվել է «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչումը։ Շնորհավորելով ճարտարապետին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի ու եկեղեցիների վերականգնման գործում ներդրած ավանդի համար: Հարկ է նշել, որ Հրաչյա Գասպարյանի նախագծերով և հսկողությամբ վերականգնված ու կոնսերվացված բազմաթիվ գործերը ոչ միայն […]
18:44 06.04.2022
Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այցելեց Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Այս մասին հայտնում է Սերգեյ Փարաջանովի թանգարանի ֆեյսբուքյան էջը։
18:38 06.04.2022
Մարզային բժշկական կենտրոնների համաչափ զարգացումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից են: Բժշկական ծառայությունների որակի, մատչելիության և հասանելիության ապահովմանն են ուղղված նաև ոլորտի պատասխանատուների մարզային այցերը: Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը եղել է Ալավերդու բժշկական կենտրոնում: Քննարկվել են մամոգրաֆիայի ազգային ծրագրի իրականացման մեխանիզմները, արդյունավետությունը, կանանց մասնակցության բարձրացման անհրաժեշտությունը, իրազեկմանն ուղղված հետագա քայլերը, Լոռու մարզում ծրագրի իրականացման արդյունքները: Վանաձորում կրծքագեղձի […]