19:22 03.04.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 2-ին, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ միասին, այցելել է առաջնագծամերձ Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներ և հանդիպել բնակիչների հետ: Պետական նախարարը անմիջական մթնոլորտում տեղեկացել է բնակիչների խնդիրների մասին, մանրամասնել պետական ծրագրերի կարևոր ուղղությունները՝ միտված հատկապես առաջնագծին մոտ գտնվող համայնքներում զբաղվածության խթանմանն ու դրանից ածանցվող համայքների զարգացման […]
19:11 03.04.2022
Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 54 կմ հատվածում՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում, Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Հենզել Օհանյանը՝ իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Սպիտակ քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Ստեփանյանի վարած ՎԱԶ-21150 մակնիշի ավտոմեքենայի հետնմամասին, ապա մոտ 300 մետր առաջ ընթանալով, […]
18:56 03.04.2022
ԱՄՆ իշխանությունները պարբերաբար խորհրդակցում են դաշնակիցների հետ Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումներ մտցնելու շուրջ, սակայն հաշվի են առնում ԵՄ երկրների՝ իրենց անհրաժեշտ էներգառեսուրսները չկորցնելու անհրաժեշտությունը։ Այս մասին կիրակի օրը CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Մենք դա անում ենք ամեն օր: Մենք խստացնում ենք գործող պատժամիջոցները, ներմուծում ենք նորերը, մենք դա անում ենք եվրոպացիների […]
18:43 03.04.2022
Մոսկվայի առողջապահության վարչության գլխավոր էնդոկրինոլոգ Միխայիլ Անցիֆերովը նշել է, որ շաքարախտի առկայության դեպքում պետք է խուսափել մեծ քանակությամբ հեշտությամբ մարսվող, պարզ ածխաջրեր պարունակող մթերքներից, ինչպիսիք են շաքարավազը, մեղրը, մուրաբան, հյութերը, քանի որ դրանք արագ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը: Վնասակար մթերքներից էնդոկրինոլոգը նշել է նաև կենդանական ճարպեր պարունակող մթերքները՝ բեկոն, ապխտած երշիկեղեն, ճարպոտ միս: […]
18:27 03.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ-ռուսական բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության դարավոր պատմության մեջ այս նշանակալից իրադարձությունը բացեց որակապես նոր փուլ, հիմք դրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության համար՝ ընդգրկելով […]
18:18 03.04.2022
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 3-ին այցելել է Մարտունու բժշկական կենտրոն: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ: «Մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել եմ Մարտունու բժշկական կենտրոնում, որտեղ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ ծանոթացել ենք նոր կառուցվող շենքի շինարարական աշխատանքներին, որոնք սկսվել էին 2020 թվականի ամռանը։ Ըստ նախատեսված պլանի՝ այն պետք է ավարտվեր 2022 թվականի […]
18:05 03.04.2022
Անգլիական Քորնուոլ նահանգի Ֆալմութ նավահանգստային քաղաքի լողափում տղամարդը շշի մեջ նամակ է հայտնաբերել, որն ուղարկվել է 6-ամյա աղջկա կողմից՝ 21 տարի առաջ: Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։ Քրիսպին Բենթոնը պատմել է, որ մի օր աշխատանքից հետո որոշել է քայլել լողափով և նկատել է շիշը։ «Այդ ժամանակ մակընթացություն էր, ուստի այն պետք է որ […]
17:45 03.04.2022
Արևմտյան երկրները դուրս են եկել բանականության սահմաններից՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Այս մասին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Россия-1» հեռուստաալիքի եթերում։ Մեկնաբանելով անընդհատ նոր պատժամիջոցների ներդրումը՝ Կրեմլի խոսնակը խոստովանել է, որ մի քանի տարի առաջ նա չէր պատկերացնում նման իրավիճակ Ռուսաստանի հետ Եվրոպայի հարաբերություններում։ «Այդուհանդերձ, ոչ ոք չէր կարող […]
17:32 03.04.2022
Ապրիլի 3-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից շինության տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ […]
17:12 03.04.2022
Ապրիլի 2-ին Փարիզի մերձակա Լե Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Ելույթներով հանդես են եկել Լէ Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տիգրան Բաղդասարյանը, ֆրանսահայ ԱՆԻ կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանը և ճանաչված պատմաբան Կլոդ Մութաֆյանը։ Ներկա են […]
16:54 03.04.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:45 03.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]
16:34 03.04.2022
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Instagram-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր հաղթանակին. «Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու համար անցա դժվարին ճանապարհ ,այն նվաճելը իմ նպատակներից մեկն էր, շատ սպասված հաղթանակ, որին երկար էի սպասել: Փառք Աստծո, ստացվեց։ Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս տիտղոսը։ Առանձնանատուկ շնորհակալություն եմ հայտնում […]
16:20 03.04.2022
Մոսկվայում Սերգեյ Տրոֆիմովի համերգի ժամանակ տղամարդն ընկել է աստիճանների վրա և մահացել, ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։ «Ռուսական բանակի թատրոնում Սերգեյ Տրոֆիմովի համերգի ժամանակ մի տղամարդ որոշել է բեմ բարձրանալ, սայթաքել է աստիճանների վրա, գլուխը հարվածել է աստիճաններին ու մահացել»,- ասել է աղբյուրը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը եղել է ոչ սթափ։ Ընկնելիս հարվածել է երկու […]
16:07 03.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իտալական պատվիրակության այցը Հայաստան և նշել է, որ այն տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում: Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-իտալական երկկողմ […]
15:55 03.04.2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահ է, որ գազի դիմաց ռուբլով վճարման համակարգը հետագայում կտարածվի արտահանման համար նախատեսված ռուսական այլ ապրանքների վրա։ Այս տեսակետը նա հայտնել է կիրակի օրը «Россия-1» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նա այն անվանել է ռուբլով վճարումների «նախատիպ համակարգ»։ «Բայց ես կասկած չունեմ, որ ապագայում դա կտարածվի նաև ապրանքների նոր […]
15:41 03.04.2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 2-ին տեղի է ունեցել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը ներկաներին շնորհավորել է ցուցահանդեսի կայացման առթիվ, ապա շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին և բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան ցուցահանդեսի կայացման գործում։ «Հատկապես կուզեմ նշել ՀՀ պաշտպանության […]
15:30 03.04.2022
Ղազախստանի փրկարարները տարհանել են ավելի քան 600 մարդու Արևմտյան Ղազախստանի շրջանի երկու գյուղերից, որտեղ ջրհեղեղի հետևանքով ավելի քան 170 բնակելի շենք է հեղեղվել։ Այս մասին կիրակի հայտնել են Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից։ «Ապրիլի 3-ին Ժանիբեկ թաղամասում առատ ձնհալի և անձրևի հետևանքով հալված ջրերը հեղեղել են երկու բնակավայր, Ժակսիբայ գյուղում ջրի տակ է անցել մոտավորապես 170 […]
15:16 03.04.2022
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Երևանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի հետ: Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը` Արարատ Միրզոյանը և Լուիջի Դի Մայոն գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ընդհանուր արժեքների և պատմական […]
14:56 03.04.2022
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի, Նուբարաշեն 11 փողոցի թիվ 14 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը:
14:45 03.04.2022
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ապրիլի 4-ին, 5-ին, 6-ի և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 3-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: […]
14:37 03.04.2022
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 16828-ով՝ հասնելով 17896866-ի։ Այս մասին կիրակի օրը հայտնել են վարակների վերահսկման դաշնային շտաբից: Ռուսաստանում կորոնավիրուսով հոսպիտալացումների թիվն օրական ավելացել է 1981-ով, ինչը 45,1%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ։ Հոսպիտալացումների թվի նվազում է գրանցվել 71 մարզում։ Մեկ օր առաջ գրանցվել էր 3605 հոսպիտալացում։ Ապաքինվածների թիվն ավելացել […]
14:28 03.04.2022
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը լուծարել է նախարարների կաբինետը, հայտարարել է տեղեկատվության և հեռարձակման հարցերով պետնախարար Ֆարրուխ Հաբիբը։ «Վարչապետը կշարունակի կատարել իր պարտականությունները՝ համաձայն Սահմանադրության 224-րդ հոդվածի: Նախարարների կաբինետը լուծարվել է»,- գրել է նախարարը Twitter-ում։ Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել էր, որ խնդրել է նախագահին ցրել խորհրդարանը: Անցյալ շաբաթ Պակիստանի իշխող կուսակցությունը՝ «Թեհրիք-է-Ինսաֆ»-ը, կորցրեց […]
14:17 03.04.2022
Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ, որի ընթացքում ներկայացվել են 2015-2021 թվականների ընթացքում ՀՀ-ում իրականացված արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինիգ հետազոտությունների վերլուծության արդյունքները, հնչել են առաջարկներ` գինեկոլոգիական հիվանդների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների և սքրինինգ հետազոտությունների վերաբերյալ։ Քննարկվել են պրենատալ սքրինիգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման մեթոդների բարելավմանն առնչվող […]
14:11 03.04.2022
Ապրիլի 3-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:44-ին:
14:07 03.04.2022
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին: Հանդիպմանը փոխադարձաբար կարևորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը կարող է նպաստել նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմին եւ դրա հետևանքներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել […]
13:56 03.04.2022
Հազարավոր բրիտանացիներ դուրս են եկել Լոնդոնի, Բիրմինգհեմի, Քարդիֆի և այլ քաղաքների փողոցներ՝ բողոքելու էլեկտրաէներգիայի և բենզինի գների կտրուկ աճի դեմ։ Նրանք պահանջում են ոչ միայն խնդրի անհապաղ լուծում, այլև վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը։ Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ «չի կարող ամբողջությամբ մեղմել մաքսատուրքերի բարձրացումը»՝ մեղադրելով Ռուսաստանին բոլոր անախորժությունների համար: Եթե նախկինում սովորական անգլիական ընտանիքը տարեկան […]
13:44 03.04.2022
Իտալիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ երկիրը պատրաստ է ներդրում ունենալ Ուկրաինայում խաղաղ գործընթացում: «Իտալիան «լիարժեք համերաշխություն» է հայտնում Կիևին»,-հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն: «Իտալիան իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Ուկրաինային: Ներկա փուլում կողմերի միջև բանակցությունները և հումանիտար զինադադարը մեզ համար առաջնահերթություն են: Իտալիայի կառավարությունը պատրաստ է աջակցել խաղաղության […]
13:36 03.04.2022
Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է օտարերկրյա հետախուզության գործակալի ձերբակալումը, ով ծրագրում էր մահափորձ իրականացնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դեմ։ Տեսանյութը հրապարակվել է Sputnik Ղազախստան Telegram ալիքում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները ներխուժում բնակարան և ձերբակալում մի քաղաքացու, հետո խուզարկում տարածքը։ Նշվում է, որ ձերբակալվածից առգրավվել է դիպուկահար հրացան՝ […]
13:33 03.04.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը` Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Բարև Ձեզ հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ Հայաստանում ողջունել իմ գործընկեր Լուիջի Դի Մայոյին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին: Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում, ինչը նոր լիցք […]