10:26 04.04.2022
Ապրիլի 1-ից մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ 🔻Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2022թ. մայիսի 1-ը՝ 🔸Դիլիջանի տարածաշրջան 🔸Արմավիրի տարածաշրջան 🔸Վայքի տարածաշրջան 🔸Տավուշի տարածաշրջան 🔸Նաիրիի տարածաշրջան 🔸 Աշտարակի տարածաշրջան 🔸 Թալինի տարածաշրջան 🔸Արտաշատի տարածաշրջան 🔸Արարատի տարածաշրջան 🔸Էջմիածնի տարածաշրջան 🔸Իջևանի տարածաշրջան […]
10:18 04.04.2022
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ապրիլի 3-ի դրությամբ կատարվել է 2 131 421 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 114 714, երկրորդ դեղաչափ` 976 425, բուստեր` 37 414։
10:11 04.04.2022
Լաս Վեգասում (Նևադա նահանգ) MGM Grand Garden արենայում անցկացվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 64-րդ արարողությունը։ Կորոնավիրուսային պանդեմիայի մեկնարկից ի վեր առաջին անգամ միջոցառումն անցկացվել է լիարժեք ձևաչափով։ Երկրորդ տարին անընդմեջ հաղորդավարը եղել է հարավաֆրիկացի կատակերգու, դերասան և հեռուստահաղորդավար Թրեվոր Նոան։ Մրցանակակիրները հայտնի են։ «Տարվա երգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Silc Sonic ռեփ-դուետի «Leave The Door […]
10:02 04.04.2022
ԵՄ ներկայացուցիչները հակառուսական նոր պատժամիջոցների ներդրման հարցը ենթադրաբար կքննարկեն չորեքշաբթի՝ ապրիլի 6-ին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով անանուն դիվանագետի։ Հնարավոր պատժամիջոցների շարքում, որոնք ավելի վաղ առաջարկել էին բլոկի անդամ-պետությունները, կետային հավելյալ սահմանափակումներն են, ռուսական նավերի կողմից ԵՄ նավահանգիստների օգտագործման արգելքը, արտահանման նոր սահմանափակումներն ու էներգառեսուրսների մատակարարումների էմբարգոն։
09:41 04.04.2022
Ճապոնիայի արևմտյան ափին մեկ ժամից քիչ ժամանակում 3 երկրաշարժ է գրանցվել։ Երկրի գլխավոր օդերևութաբանական վարչության հաղորդմամբ՝ ցնցումները տեղի են ունեցել Իսիկավա պրեֆեկտուրայում։ Առաջին երկու ցնցումները տեղի են ունեցել 2 րոպե միջակայքով՝ 10։26-ին և 10։28-ին (Երևանի ժամանակով 5։26 և 5։28-ին), ուժգնությունը կազմել է 4,3 և 4,1 մագնիտուդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Երրորդ երկրաշարժը՝ […]
09:32 04.04.2022
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան NHK հեռուստաալիքի եթերում դատապարտել է Ռուսաստանին՝ կապված ուկրաինական Բուչա քաղաքից հրապարակված տեսանյութի հետ, որը ՌԴ ՊՆ-ն անվանել է կեղծ, բեմականացված։ «Խիստ դատապարտում ենք խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու գործողությունները, ինչը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում»,-ասել է նա՝ չբացառելով հակառուսական հավելյալ պատժամիջոցների ընդունման հնարավորությունը։ Նոր պատժամիջոցների հնարավորության մասին է խոսել նաև Իտալիայի ԱԳ […]
09:07 04.04.2022
Վիկտոր Օրբանը հայտնել է Հունգարիայում իշխող դաշինքի հաղթանակի մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իշխող դաշինքի հաղթանակի մասին։ Քաղաքական գործչի ելույթը հեռարձակվել է М1 հեռուստաալիքով։ «Մենք այնպիսի հաղթանակ ենք տարել, որ նույնիսկ Լուսնից է տեսանելի, իսկ Բրյուսելից, ամեն դեպքում, հաստատ։ Թանկագի՛ն բարեկամներ, այդ հաղթանակը մինչև մեր կյանքի վերջ անմոռանալի կմնա նաև այն […]
08:53 04.04.2022
Սերբիայի գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչն ու իշխող Սերբական առաջադիմական կուսակցությունն առաջատար են պետության ղեկավարի և Սկուպշչինայի (խորհրդարանի) ընտրություններում։ Այս մասին են վկայում Հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալները քվեաթերթիկների 44,5 տոկոսի հաշվարկի արդյունքներով, փոխանցում է RIA Novosti-ն։ Վուչիչն այս պահի դրությամբ ստացել է ընտրողների ձայների 63,42 տոկոսը։ Երկրորդ տեղում Զդրավկո Պոնոշն է՝ ընտրողների 14,59 տոկոսի աջակցությամբ։ Վուչիչն […]
08:35 04.04.2022
Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել ապրիլի 4-ին՝ Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում «ուկրաինացի արմատականների բացահայտ սադրանքի պատճառով»։ Այս մասին Telegram-ում հայտնել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Ապրիլի 3-ին Ուկրաինայի իշխանությունները, ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների մասին (մոտ 400 մարդու սպանության […]
08:21 04.04.2022
Ավելի քան 90 միգրանտներ են զոհվել Միջերկրական ծովի ջրերում նավաբեկության հետևանքով։ Այս մասին հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին, փոխանցում է RIA Novosti-ն։ «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ։ Մոտ 100 մարդ լքել է Լիբիան գերբեռնված նավով և ուղևորվել Եվրոպա։ Աղետի ազդանշանը ստացել է կոմերցիոն […]
08:10 04.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
00:01 04.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
23:55 03.04.2022
Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում՝ բրիտանական կառավարությունը համոզված էր, որ խորհրդավոր հրեշը իսկապես ապրում է Շոտլանդիայի բարձրլեռնային լճում: Լոխ Նեսսի հրեշի հետ կապված պաշտոնական փաստաթղթերը գաղտնազերծվել են 2006թ: Բնապահպաններն ու դրանով զբաղվող գիտնականները դա պահանջում էին կառավարությունից՝ վկայակոչելով, այսպես կոչված, տեղեկատվության ազատության օրենքը: Ու պարզվում է, որ անցյալ դարի 80-ականներին բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաները՝ Մարգարետ Թետչերի […]
23:49 03.04.2022
Ապրիլի 2-ից 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 55 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ: Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ 2000 քմ, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 1000 քմ: Արարատի […]
23:45 03.04.2022
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովը պատրաստ է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդին հրավիրել Մոսկվա՝ քննարկելու Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների հարցը, ասել է գերատեսչության ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Նա նշել է, որ ապրիլի 4-ին Դաշնային խորհուրդը հերթական նիստն է անցկացնելու՝ կապված Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների հետ։ Հանձնաժողովի անդամները կքննարկեն իրենց գործունեության ազդեցությունը Ռուսաստանում համաճարակաբանական իրավիճակի վրա։ «Պետդումայի […]
23:30 03.04.2022
Գիտնականները հայտարարել են, որ արտիճուկն արդյունավետ է մի շարք վտանգավոր հիվանդությունների կանխարգելման համար։ Նրանք համոզված են, որ այդ բույսի օգտագործումը կարող է օգնել մարդուն ապրել մինչև խորը ծերություն,- հայտնում է Medic Forum-ը։ «Իր հակաքաղցկեղային, խոլեստերինը իջեցնող հատկություններով և միացություններով, որոնք նվազեցնում են տարիքային հիվանդությունների ռիսկը՝ արտիճուկը երկար և առողջ ապրելու գրավական է»- ասում են փորձագետները: […]
23:16 03.04.2022
Երկրի հարավային և հյուսիսային բևեռներում օդերևութաբանները հայտնաբերել են աննորմալ տաքացում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Էքստրեմալ եղանակային տեսախցիկները 3234 մետր բարձրության վրա գտնվող ֆրանս-իտալական անտարկտիկական Concordia հետազոտական կայանում նորմայից 40 աստիճանով բարձր ջերմաստիճան են գրանցել, այն եղել է մինուս 12,2 աստիճան Ցելսիուս: Միևնույն ժամանակ, «Վոստոկ» կայարանում, որը գտնվում է Կոնկորդիայից 250 մետր բարձրության վրա, […]
22:56 03.04.2022
«Ռուսաստանի Դաշնության մարտական ավիացիան մեկ օրում ոչնչացրել է Ուկրաինայի 42 ռազմական օբյեկտ»,-, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նա պարզաբանել է, որ ոչնչացվել են զենիթահրթիռային համակարգերի երեք կայան, այդ թվում՝ մեկ Buk-M1 և երկու Osa-AKM, մեկ հրետանային մարտկոց, բազմակի հրթիռային համակարգերի երկու կայանք, հրթիռային և հրետանային զենքի և զինամթերքի երկու […]
22:42 03.04.2022
133 կիլոգրամ կշռող կինը կիսով չափ նիհարել է միայն այն բանի շնորհիվ, որ հրաժարվել է ածխաջրեր պարունակող մթերքից։ Նրա հաջողության գաղտնիքը բացահայտել է Express edition-ը։ Դեզիրե անունով բրիտանուհին ամբողջ կյանքում ավելորդ քաշ է ունեցել։ Երբ հինգ տարեկան էր, կշռում էր 40 կիլոգրամ։ Ութ տարեկանում վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել, ինչն էլ դարձել է […]
22:26 03.04.2022
Ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։ Փրկարարները գետի երկայնքով իրականացրել […]
22:16 03.04.2022
Իտալական Ա Սերիայի 31-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Սամպդորիային», տեղեկացնում է armsport.am-ը: Խաղի միակ գոլը 27-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այս հաղթանակից հետո թիմը 54 միավորով 5-րդ տեղում է։
22:05 03.04.2022
Ուկրաինայի հակամարտությունը հեռու է ավարտվելուց, ԱՄՆ-ն այս իրավիճակում կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել։ Թեև Միացյալ Նահանգները չի միջամտում Ուկրաինայի քաղաքական ապագային, սակայն ռազմական աջակցությունը երկրին կշարունակի: Այս մասին կիրակի օրը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը։ Քլեյնը չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի […]
21:50 03.04.2022
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան դեռ ոչ մեկից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, չի ստացել անվտանգության երաշխիքներ, որոնք նա փնտրում է Ռուսաստանի հետ հարցերի կարգավորման համար։ «Մենք շատ շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին աջակցության համար: Սա իսկապես շատ նշանակալի օգնություն է: Բայց ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, մենք դեռ ոչ մեկից չենք ստացել դրանք: Մենք պետք է […]
21:41 03.04.2022
Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում, Հրաչյա Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Qashqai և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից մեկը երեխա է, ով հոսպիտալացվել է «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Nissan Qashqai-ը դուրս […]
21:30 03.04.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:21 03.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]
21:14 03.04.2022
Մոսկվայում հրդեհ է բռնկվել ՌԴ գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Հրդեհի կադրերը հրապարակել է Shot Telegram ալիքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փրկարարները մարդկանց տարհանել են այրվող շենքից։ Հրդեհը գնահատվել է առավելագույն բարդության աստիճանի: Առնվազն տասը մարդ դուրս է բերվել շենքից։ Հրդեհի մակերեսը կազմել է 25 քմ։
21:00 03.04.2022
Տեղի բնակիչները ցույց են տվել Բելգորոդի մերձակայքում գտնվող Տոմարովկա բնակավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքները:Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել РИА Новости-ն։ Կադրերում տղամարդը ցույց է տալիս գետնին բացված փոսը, որը ենթադրաբար մնացել է բեկորների անկումից հետո: Նույն տեսանյութում տեղի բնակիչները ցուցադրում են բնակելի շենքի վնասված հատվածը: Ավելի վաղ՝ ապրիլի 3-ին, հայտնի էր դարձել, որ Տոմարովկայի երկնքում […]
20:48 03.04.2022
Արևելյան Չինաստանի գիտնականները հնարավոր է՝ հայտնաբերեն օմիկրոն շտամի նոր տարբերակ: Այս մասին կիրակի օրը հայտնել է Շանհայի տեղեկատվական Shine ռեսուրսը: Նոր տարբերակը նշվել է omicron BA.1.1 տարբերակով: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ հետազոտություններ, վերլուծություններ և համեմատություններ։ Օմիկրոնի նոր տարբերակի առաջացման վերաբերյալ նախնական եզրակացությունները հիմնված են գիտնականների՝ COVID-19 գենոմի տվյալների բանկերում բարձր […]