Բոլոր լուրերը – Page 4400 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

̰
Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված

10:11 31.03.2022

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով […]

̰
Արդեն վաճառվել է ԱԱ-2022-ի խաղերի ավելի քան 800 000 տոմս

10:06 31.03.2022

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԱ-2022-ի խաղերի տոմսերի վաճառքի առաջին փուլի արդյունքներով վաճառվել է 804․186 տոմս։ Մրցաշարի բացման և եզրափակիչ խաղերի տոմսերն ամենապահանջված են։ Տոմսեր գնելու նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերել են Քաթարի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Մեքսիկայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Գերմանիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Արգենտինայի և Սաուդյան Արաբիայի երկրպագուները։ Երկրպագուները, ովքեր չեն կարողացել մասնակցել վաճառքի առաջին փուլին, […]

̰
SHANTNEWS

09:59 31.03.2022

̰
«Ռոման» առաջարկել է Մխիթարյանին երկարաձգել պայմանագիրը 1 տարով

09:51 31.03.2022

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Հռոմեացիներն առաջին առաջարկն են արել հայ կիսապաշտպանին՝ պայմանագիրը մեկ մրցաշրջանով երկարաձգելու մասին: Հռոմեական ակումբն առաջարկել է պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով և ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով […]

̰
Աբխազիան չի ծրագրում մտնել Ռուսաստանի կազմի մեջ` ի տարբերություն Հարավային Օսիայի

09:44 31.03.2022

Աբխազիայում չի քննարկվում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցը։ Այս մասին РИА Новости-ին ասել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան՝ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Հարավային Օսիան առաջիկայում կձեռնարկի ՌԴ կազմի մեջ մտնելու իրավական քայլեր։ Այդ մասին Բիբիլովը հայտնել էր չորեքշաբթի՝ նշելով, որ չարժի ձգձգել այդ հարցով համաժողովրդական քվեարկության կազմակերպումը։ «Մենք […]

̰
ԱՄՆ-ը դուրս է բերել իր նավերը Սև ծովից

09:35 31.03.2022

ԱՄՆ-ը դուրս է բերել իր ռազմանավերը Սև ծովից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։ Նրա խոսքով՝ ամերիկյան հրամանատարությունը նման գործողությունները համարել է խելամիտ, երբ տեսել է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ օպերացիան դառնում է անխուսափելի։ «ԱՄՆ-ը հետաքրքրված չէ ուժերի տեղակայման մասին այս կամ այն որոշմամբ կոնֆլիկտ հրահրելով»,-պարզաբանել է Կիրբին։ Նա հավելել […]

̰
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում

09:34 31.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ […]

̰
Ֆրանսիայում տաքսիստները բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ

09:24 31.03.2022

Ֆրանսիայի մայրաքաղաքի շրջանից և հարակից դեպարտամենտների մի քանի հարյուր տաքսիստներ հավաքվել են Փարիզում՝ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության շենքի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու վառելիքի գների աճի դեմ։ Այս մասին հայտնում է France Presse-ը։ Ակցիայի մասնակիցները պահանջել են վերադարձնել վառելիքի ԱԱՀ-ն 5,5 տոկոսի մակարդակ, որը ներկայում կազմում է 10 տոկոս, սահմանել լողացող հարկ էներգակիրների ներքին սպառման համար […]

̰
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել House Democracy Partnership հանձնախմբի նախագահ, կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ

09:16 31.03.2022

Մարտի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել House Democracy Partnership հանձնախմբի նախագահ, կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Դեսպան Մակունցը կարևորել է 2020թ․ ՀՀ ԱԺ անդամակցությունը, որպես գործընկեր, House Democracy Partnership հանձնախմբին և բարձր գնահատել երկու օրենսդիր մարմինների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ Դեսպան Մակունցը կոնգրեսականին […]

̰
3 հայ շախմատիստներ առաջատարների թվում են. Շախմատի ԵԱ

09:07 31.03.2022

Շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է 9 շախմատիստ: Կայացել է 4-րդ տուրը, որում հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Ոչ-ոքի են խաղացել Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Էմին Օհանյանը: Պարտություն է կրել միայն Արթուր Դավթյանը: 4 տուրից հետո 3,5 միավորով Շանթ Սարգսյանը, Գաբրիել […]

̰
Հայաստանի հավաքականի 3 բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել միջազգային մրցաշարում

09:00 31.03.2022

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 3 անդամներ հաղթանակներով են մեկնարկել Սերբիայում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Մեկնարկային մենամարտում 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթել է սերբ Վեջիկո Գլիգոռիչին, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը առավելության է հասել ևս մեկ սերբ բռնցքամարտիկի՝ Բոյան Ստանոյլովիչի նկատմամբ, իսկ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը պարտության […]

̰
Արսեն Հարությունյանի չեմպիոնական գոտեմարտի տեսանյութը

08:53 31.03.2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բուդապեշտում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում փայլուն է հանդես եկել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, ով եզրափակչում 15:3 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիի նկատմամբ և դարձել Եվրոպայի չեմպիոն: Արսեն Հարությունյանը ժամանակից շուտ՝ երկրորդ մրցափուլի 49-րդ րոպեին է ավարտել գոտեմարտը մրցավարի որոշմամբ, քանի որ ունեցել է բացահայտ […]

̰
ԱՄՆ-ի և Եվրոպայի դիվանագետները բարձր մակարդակի առաջին հանդիպումն են անցկացրել ՌԴ-ի հարցով

08:46 31.03.2022

ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիվանագետները չորեքշաբթի բարձր մակարդակի առաջին հանդիպումն են անցկացրել՝ նվիրված Ռուսաստանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուսական տնտեսության մեկուսացման հավելյալ քայլերը։ Այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Պետդեպը։ Հանդիպումն անցկացվել է Վաշինգտոնում։ Ամերիկյան կողմը ներկայացրել է փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը, ԵՄ-ն՝ Արտաքին կապերի եվրոպական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե […]

̰
Լավրովը հայտնել է դեպի Ռուսաստան անկայունության «արտահանման» ԻՊ-ի պլանների մասին

08:32 31.03.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անհանգստացած է «Իսլամական պետության» և Ալ-Քաիդայի՝ Կենտրոնական Ասիայում իրադրությունն ապակայունացնելու և անկայունությունը Ռուսաստան «արտահանելու» պլաններից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ Աֆղանստանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն՝ չնայած երկրում մարտական գործողությունների դադարեցմանը։ «Լարվածության լուրջ գործոն է մնում միջազգային ահաբեկիչների գործունեությունը, ինչպիսի եք ԻՊ-ը, […]

̰
Զելենսկին հետ է կանչել իր դեսպանին Վրաստանից

08:20 31.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վրաստանից hետ է կանչել Ուկրաինայի դեսպանին՝ Կիևին օգնելու հարցում այդ երկրի հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նրա տեսաուղերձին։ «Կան մարդիկ, ովքեր ժամանակ են վատնում և աշխատում են միայն պաշտոնում մնալու համար։ Չի լինի զենք, պատժամիջոցներ, սահմանափակումներ ռուսական բիզնեսի համար. խնդրում եմ այլ աշխատանք […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:10 31.03.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-12:00 Մանթաշյան փ․ 5/2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 4ա շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 45 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-16:30 Չարենցի […]

̰
Բայդենը կորոնավիրուսի դեմ խթանիչ երկրորդ դեղաչափն է ստացել

00:14 31.03.2022

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը կորոնավիրուսի դեմ խթանիչ երկրորդ դեղաչափն է ստացել։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում՝ նշելով, որ երկրորդը փոքր-ինչ ցավոտ է եղել։ «Եթե ​​դուք 50 և բարձր տարիքի եք կամ իմունային անբավարարվածություն ունեք, ստացեք ձեր երկրորդ խթանիչ դեղաչափը հնարավորինս շուտ»:

̰
ԱՀ պետնախարարը մեկնաբանել է՝ ինչ կապ ունի Մեծ Բրիտանիան Արցախի ու ՌԴ անվտանգային երաշխիքների դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ

23:58 30.03.2022

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս օրերին, երբ Ադրբեջանը հերթական անգամ բռնազավթում է Արցախի բնակավայր ու ռազմավարական նշանակության բարձունք, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելում է Բաքու, իսկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը: «Բրիտանական բացահայտ աջակցությունը Ադրբեջանին տեսել ենք 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Հիմա էլ, Փառուխի ու […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:55 30.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ […]

̰
Գիշերային շրջայցի հերթական արդյունքը. ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

23:47 30.03.2022

Գիշերային շրջայցի արդյունքում հերթական բացահայտումն են արել Սևանի ոստիկանները: Մարտի 25-ին, առավոտյան ժամը 5.45-ին, Սևան քաղաքի Խաղաղության փողոցի շենքերից մեկի բակից բերման են ենթարկել հրազդանցի երկու երիտասարդի` «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: Անձնական խուզարկությամբ 18-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են դիմակի ձևափոխած բրդյա գլխարկ, պտուտակահան և շինարարական ձեռնոցներ: Նրանք խոստովանել են, որ բռնվելուց րոպեներ առաջ քանդել-հանել են […]

̰
Ինչ զգեստով է ներկայացել «Օսկար-2022»-ի արարողությանը Քիմ Քարդաշյանը

23:42 30.03.2022

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է մասնակցել «Օսկար 2022»-ի արարողությանը: Հիշեցնենք՝ Հոլիվուդի Dolby Theatre-ում անցկացվել է «Օսկար»-ի 94-րդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը։ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «ԿՈԴԱ (Խուլ ծնողների երեխան)» (CODA.Child of Deaf Adults) կինոնկարը: Այն «Օսկարի» արժանացավ նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և […]

̰
Բացահայտվել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. երեք անձ կալանավորվել է

23:35 30.03.2022

Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տրամաբանական ավարտին հասան մարտի 18-ին: Ժամը 21.20-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցից նրանք բաժին բերման ենթարկեցին 28 և 25 տարեկան երիտասարդների, երկուսն էլ՝ մայրաքաղաքի բնակիչներ: Կասկածանքը թմրանյութ պահելը, իրացնելն ու օգտագործելն էր: 28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով յոթ փաթեթ: Պլաստիկ չորս ձողիկ և նույնանման զանգված հայտնաբերվեց նաև […]

̰ ̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:20 30.03.2022

Հանրապետության տարածքում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 31-ին, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:04 30.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ […]

̰
Երևանում ինքնաշեն տնակ է այրվել

22:55 30.03.2022

Մարտի 30-ին՝ ժամը 15։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանում՝ ինքնաշեն տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։26-ին, […]

̰
Շառլ Միշելը, Փաշինյանը և Ալիևը Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնեն

22:44 30.03.2022

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽ կայքից։ Հիշեցնենք, որ Բրյուսելում դեկտեմբերի 14-ին տեղի էր ունեցել Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը: Քննարկվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների […]

̰ ̰
Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել

22:31 30.03.2022

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։ Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի կամավոր հանձնել է Արցախից բերված գործարանային համարով «Դրագունովի» դիպուկահար հրացան ու ռազմամթերք։ Տավուշի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր […]

̰
BACK_TO_TOP