21:04 30.03.2022
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը եւ պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հրաչյա Հակոբյանը մարտի 26-28-ը մասնակցել են Միլանում կայացած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության գարնանային նստաշրջանին: Նիստի ընթացքում Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցմանը, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում […]
20:55 30.03.2022
Բուդապեշտում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում 15:3 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և դարձավ ոսկե մեդալակիր: Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ավելի ուշ բրոնզե մեդալի համար պայքարում Հրայր Ալիխանյանը (74 կգ) պարտվել է Վրաստանի ներկայացուցչին:
20:45 30.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել քննչական և դատավարական ակտիվ գործողություններ՝ Արտաշատ քաղաքի 62-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, […]
20:37 30.03.2022
Մարտի 30-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բելգիականը՝ ԱԳՆ երկկողմ հարցերով գլխավոր տնօրեն Ժերոան Կորմանը։ Զրուցակիցները երկուստեք բարձր գնահատեցին Հայաստանի և Բելգիայի միջև արդյունավետ և կառուցողական երկխոսությունը, կարևորեցին համագործակցությունը երկկողմ, ինչպես նաև՝ բազմակողմ շրջանակներում: Առևտրատնտեսական համագործակցության […]
20:27 30.03.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Չարենցի փողոցի և նրբանցքների, Ալ.Մանուկյան, Ե.Քոչարի, Քաջազնունի, Ռոստոմի, Տոլստոյի, Արհեստավորների, Կորի, Ս.Վրացյան, Զավարյան, Ֆիզկուլտուրնիկների, Գրողների, Աղյուսագործների, Շարա Տալյան, Այգեստան 1-8 փողոցների, Քրիստափորի փող. 20-130, Սայաթ Նովայի պող. 28-44, Վարդանանց փող. 20-130, […]
20:13 30.03.2022
Մարտի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
19:58 30.03.2022
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 44-օրյա պատերազմի հետևանքները շարունակվող հումանիտար ճգնաժամն են, անվտանգային ռիսկերը Արցախում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին։ Սահմանային իրավիճակների սրման հետևանքով վտանգավոր թիրախում են հայտնվում սահմանամերձ բնակավայրերում ապրողները։ Արցախ-ադրբեջանական սահմանային գոտում վերջին զարգացումները ևս խաղաղ, անվտանգ կյանքի ապահովման իրավունքի խախտում են։ Այս խնդրին ՀՀ ՄԻՊ […]
19:54 30.03.2022
ՀՀ կառավարության աջակցությամբ 127 միլիոն 628 հազար 500 դրամ կհատկացվի, որպեսզի Կարմիրգյուղը լուծի իր առջև ծառացած առաջնային կարևորության սոցիալական բովանդակության խնդիրները։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Գավառ խոշորացված համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի փողոցների առանձին հատվածների ասֆալտապատման և ջրահեռացման առուների կառուցման սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականից, կվերսկսվեն և կավարտվեն 2022 թվականի ընթացքում։ Ծրագրի համար […]
19:47 30.03.2022
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դեմ է Մոսկվայի և Թեհրանի դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառմանը։ Երկու երկրների ԱԳ նախարարների բանակցությունները տեղի են ունեցել չորեքշաբթի Չինաստանի Թունիսում Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում: «Ամիր Աբդոլլահիանը մերժում է միակողմանի պատժամիջոցները երկու երկրների նկատմամբ»,- հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի […]
19:40 30.03.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցում բացատրել է մի շարք երկրների բնական գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարումների անցումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Պարզաբանումներ են տրվել մի շարք երկրների, այդ թվում՝ Իտալիայի բնական գազի մատակարարումների համար ռուբլով վճարումների անցնելու որոշման հետ կապված հարցերին»,- ասվում է զեկույցում։ Կողմերը քննարկել են […]
19:32 30.03.2022
Նախօրեին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները կարելի է գնահատել որպես առաջընթաց, սակայն դա դեռ վերջնական արդյունքը չէ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք նախօրեին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները համարում ենք դրական առաջընթաց: Սա դեռ վերջնական արդյունքը չէ»,- լրագրողներին ասել է նախարարը Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ համաժողովի շրջանակներում։ Մարտի 29-ին Ստամբուլում կայացել է ռուս-ուկրաինական […]
19:25 30.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտքեր են փոխանակել նախորդ օրը Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի շուրջ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինն ու Օլաֆ Շոլցը մտքեր են փոխանակել նախորդ օրը Ստամբուլում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների վերջին փուլի առնչությամբ»,- ասվում է զեկույցում։ Բացի դրանից, քննարկել […]
19:17 30.03.2022
Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով պաշտոնապես բացվեց նաև Իջևանի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը։ Այն միասնական ընդունարանի սկզբունքով սոցիալական ծառայություններ է մատուցելու շուրջ 47,000 շահառուի։ Այս ծրագրով Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 17 կենտրոններ: Տեղեկացնում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը։
19:10 30.03.2022
Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է դպրոցներ օտարերկրացիների ընդունելության կարգը։ Սովորողին հանրակրթության մեջ ընդգրկելու գործընթացն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N1640-Ն հրամանով հաստատված՝ «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու […]
19:03 30.03.2022
Մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման համար ներկայացված հայտերով Շիրակի մարզում կսուբսիդավորվի մոտ 5100 տոննա ազոտական պարարտանյութ: Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել էր այն 14 ընկերությունների ցանկը, որոնք ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին կմատակարարեն սուբսիդավորված պարարտանյութի անհրաժեշտ խմբաքանակը: Մարզում պահեստավորած ազոտական պարարտանյութը ներկրված է Վրաստանից։ 34.4 տոկոսանոց պարարտանյութը որակով չի զիջում: Մինչ պահեստներ հասնելն […]
18:56 30.03.2022
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը մարտի 30-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալայի հետ: Ողջունելով հյուրին՝ Ռուստամ Բաքոյանը դրական է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացման դինամիկան: Զրուցակիցները փաստել են՝ երկու երկրները տնտեսության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանի և […]
18:50 30.03.2022
Ուկրաինայի իշխանությունները կտրականապես չեն մերժում երկիր ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու գաղափարը, որն առաջ է քաշել լեհական կողմը, սակայն դաշինքը պատրաստ չէ դրան, և սա է խնդիրը։ Այս մասին չորեքշաբթի օրը Լեհաստանի Սեյմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Մենք աջակցում ենք Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ կապված բոլոր նախաձեռնություններին»,- ասել է նա։ «Կտրականապես մենք […]
18:45 30.03.2022
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 30-ին ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել դեսպանի գործուն դերակատարությունը Հայաստանի և Նիդեռլանդների միջև հարաբերությունների զարգացման հարցում: Քննարկվել են խորհրդարանների համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կողմերն ընդգծել են ԱԺ Հայաստան-Նիդեռլանդներ բարեկամական խումբ ունենալու անհրաժեշտությունը: […]
18:38 30.03.2022
2020 թվականի դեկտեմբերին Արցախի Խծաբերդ գյուղի հատվածում գերեվարված զինվորականներից 62-ը Շիրակի մարզից էին։ Հիշեցնենք, որ տղաների գերեվարումը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից հետո, հրադադարի հաստատումից մեկ ամիս անց։ Շիրակցի տղաների մի մասը տարբեր ժամանակներում վերադարձվել է հայրենիք, նրանցից 30-ը դեռ պահվում են Բաքվում։ Գերեվարվածների հայրենիք վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքներին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Շիրակի […]
18:30 30.03.2022
N զորամասում մարտի 28-30-ն իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման՝ մաքրման, յուղման, տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ։ Ստորաբաժանումների հրամանատարները վերահսկել են իրականացվող աշխատանքների ընթացքը, հրահանգավորել անձնակազմին անվտանգության կանոնների խստիվ պահպանման ուղղությամբ:
18:28 30.03.2022
Այսօր՝ մարտի 30-ին, ԱԻ նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարող Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովին, որը Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն փոխանցելու նպատակով: Ա. Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար՝ մասնավորապես բարձր գնահատելով ներդրումը «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն»-ի զարգացման և վերազինման աշխատանքներում: Նա համոզմունք է […]
18:20 30.03.2022
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հերքել է Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի զորքներն Ուկրաինա ուղարկելու մասին հրապարակումները։ «Այս մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դեսպանը՝ պատասխանելով ԱՊԱ գործակալության հարցին: «Խաղաղապահները Ղարաբաղում են և Ուկրաինա չեն ուղարկվել»,- ավելացրել է Բոչարնիկովը:
18:16 30.03.2022
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման նոր չափանիշների և ընթացակարգի փոփոխության հարցերը քննարկվել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) հրավիրված հանդիպման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը, նույն վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, ՄԿՈՒԶԱԿ-ի […]
18:10 30.03.2022
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 30-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ: Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և կատարել առաջադրված խնդիրները։ Հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստվածության մակարդակն ու մասնագիտական գիտելիքները։
17:54 30.03.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրիին։ Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի և ԱՄԷ-ի ներդրումային միջավայրների առանձնահատկությունները, ինչպես նաև բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները` խարսխված հայ և արաբ ժողովուրդների փոխադարձ համակրանքի և վստահության վրա: Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրին կարևորել է […]
17:45 30.03.2022
Անձնակազմի մարտական պատրաստականության ստուգման նպատակով N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են բարդ եղանակային պայմաններում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։