Բոլոր լուրերը – Page 4399 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Իտալիայի հավաքականը հնարավոր է մասնակցի ԱԱ-2022-ին՝ Իրանի ընտրանու փոխարեն. Football Italia

12:46 31.03.2022

Իրանի ազգային հավաքականը կարող է զրկվել առաջիկա Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից՝ երկրում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի պատճառով։ Այդ դեպքում իրանցիների տեղը կարող է զբաղեցնել Իտալիայի հավաքականը, որը պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային ընտրական փլեյ-օֆֆ փուլում։ Այդ մասին գրում է Football24-ը՝ հղում անելով Football Italia-ին։ Իտալիային ընտրելու պատճառն այն է, որ ԱԱ-2022-ի առանց ուղեգրի մնացած թիմերի մեջ […]

̰
Չավուշօղլուն Լավրովի և Կուլեբայի հետ քննարկել է նրանց նոր հանդիպման կազմակերպումը

12:38 31.03.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ չորեքշաբթի օրը զրուցել է ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ՝ նրանց հանդիպումը կազմակերպելու համար։ «Մենք աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման վրա, երեկ ես բանակցություններ եմ վարել Լավրովի և Կուլեբայի հետ այդ հարցի շուրջ»,- ասել է Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքին տված […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

12:31 31.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն Երևան կժամանի մարտի 31-ին

12:23 31.03.2022

Մարտի 31-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն: Ինչպես հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, ապրիլի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Զբիգնև Ռաուի հանդիպումները ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի հետ:

̰
Անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել. Նիկոլ Փաշինյան

12:15 31.03.2022

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ նիստի օրակարգի քննարկումը, հանդես է եկել ելույթով: Ստորև ներկայացվում է վարչապետի ելույթի սղագրությունն ամբողջությամբ. « Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ. Համոզված եմ՝ ծանոթ եք Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի հայտարարությանը: Ընդլայնված կազմով քննարկումների արդյունքում ընդունված այդ հայտարարության մեջ շեշտադրվում էր, որ Ադրբեջանը Լեռնային […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

12:13 31.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին: Դեսպան Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Իրաքի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը: Բարձր է գնահատվել Իրաքում հայկական համայնքի […]

̰
ՖԻՖԱ-ն կարող է փոխել ԱԱ-2022-ին մասնակցող հավաքականների հայտացուցակներում խաղացողների թիվը

12:00 31.03.2022

ՖԻՖԱ-ն կարող է փոխել 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականների հայտացուցակներում խաղացողների թիվը։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ կազմակերպությունը նախատեսում է ընդլայնել թիմերի կազմը 23-ից 26 խաղացողի: Հավաքականների մարզիչներն այս հարցը կքննարկեն ուրբաթ օրը կայանալիք հանդիպմանը: ՖԻՖԱ-ն վերջնական որոշում կկայացնի մասնագետների կարծիքից հետո։ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կանցկացվի […]

̰
Փաշինյանը հերքում է ՀՀ տարածքով Ուկրաինա վարձկանների տեղափոխման լուրը. Հայաստանը երբեք չի կարող նպաստել այլ վայրերում ահաբեկիչների ներգրավմանը

11:59 31.03.2022

Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով հերքում է լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը fake news-երի խնդրին անդրադարձավ ՀՀ կառավարության մարտի 31-ի նիստում: «Իբրև ճշմարտություն է հրամցվում այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա։ Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի […]

̰
Հունահռոմեական ոճի 7 հայ ըմբիշ կմասնակցի վաղը մեկնարկող Եվրոպայի առաջնությանը

11:59 31.03.2022

Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 1-ին պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը կներկայացնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 3 մեդալ է […]

̰
Դատապարտում ենք ռազմական ագրեսիան. Իտալացի պատգամավորն՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների մասին

11:55 31.03.2022

Իտալիայի խորհրդարանի անդամ Ալվիս Մանիերոն անդրադարձել է Ադրբեջանի գործողություններով պայմանավորված Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալվիս Մանիերոն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ Արցախի բնակիչները օրեր շարունակ մնացել են առանց ջեռուցման Ադրբեջանի կողմից գազի մատակարարումը խափանելու պատճառով: «Մենք դատապարտում ենք մարդու իրավունքների պարբերական բնույթ կրող խախտումները, ռազմական ագրեսիան, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) ապրող […]

̰
Կրակոցներ հանրային սննդի օբյեկտում. նախկինում կատարված դեպքը բացահայտվել է

11:45 31.03.2022

Մարտի 15-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, ծակած վերք՝ հարցականով և հրազենային վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նա վնասվածքները ստացել է Երևան-Սևան ճանապարհի հանրային սննդի օբյեկտներից մեկում: Մարտի 16-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից նոր ահազանգ էր ստացվել. «աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, […]

̰
Սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է, որովհետև դրոշը բոլորինս է. Արսեն Հարությունյան

11:38 31.03.2022

Ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար. «Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ շնորհավորանքների համար, սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է, որովհետև դրոշը բոլորինս է, և այն բարձրացնելը մեր ազգի պատիվն է»,- գրել է 22-ամյա ըմբիշը: Հիշեցնենք՝ Բուդապեշտում ավարտված ազատ […]

̰
Ռուսաստանում մտադիր են արգելել արտարժույթով պայմանագրեր կնքելը

11:35 31.03.2022

Ռուսաստանի  Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ՀԱԾ) մշակել է օրենքի նախագիծ, որն արգելում է արտարժույթով պայմանագրային գների սահմանումը։ Այն ներկայացվել է քաղաքացիական օրենսդրության կոդավորման և կատարելագործման նախագահական խորհրդի քննարկմանը, հայտնում է РБК-ն։ Գործակալությունը կոչ է արել ամբողջությամբ արգելել Ռուսաստանի ներսում արժույթի կամ համաշխարհային ապրանքային ինդեքսների հետ կապված պայմանագրերը: Սա կարող է հանգեցնել ապրանքների լրիվ կանխավճարի ներդրմանը և […]

̰
Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել․ քրեական գործով ևս 8 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ

11:31 31.03.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել Արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ […]

̰
Մարտի 30-ից 31-ը բացահայտվել է հանցագործության 93 դեպք

11:25 31.03.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 93 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես ՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության ու ծանր վիրավորանքի՝ 9-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, յուրացնելու կամ վատնելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցի պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու՝ 6-ական, […]

̰
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 4-րդն է Եվրոպայի առաջնության թիմային պայքարում

11:21 31.03.2022

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 4-րդն է Եվրոպայի առաջնության թիմային պայքարում: Ընդհանուր առմամբ մեր հավաքականը վաստակել է 88 միավոր: 25 միավոր թիմին բերել է Եվրոպայի չեմպիոն հռչակված Արսեն Հարությունյանը, 20 միավոր՝ փոխչեմպիոն դարձած Արման Անդրեասյանը, 15 միավոր՝ բրոնզե մեդալ նվաճած Մանվել Խնձրցյանը: 10-ական միավոր թիմին պարգևել են Հրայր Ալիխանյանը և Արման Ավագյանը, 6 միավոր՝ Գևորգ […]

̰
ԱՄՆ-ն պարտվեց Կոստա-Ռիկային, սակայն դուրս եկավ ԱԱ-2022 հաջորդ փուլ

11:16 31.03.2022

ԱՄՆ հավաքականն աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում 0-2 հաշվով պարտվել է Կոստա-Ռիկային: Այս կերպ, երկու հավաքականները հավասար՝ 25-ական միավոր վաստակեցին, բայց ԱՄՆ-ն խփած և բաց թողած գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ անցավ հաջորդ փուլ: Ճամայկա-Հոնդուրաս խաղում 2-1 հաշվով հաղթանակ տարան դաշտի տերերը: Այս երկու թիմերն էլ լքեցին պայքարը:

̰
Նիկոլ Փաշինյանը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը

11:13 31.03.2022

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Հանձնաժողովի անդամներն են իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Մանասյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Դ. Հակոբյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ Ռ. Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Լ. Հակոբյանը, իրավագիտության մագիստրոս Ա. Գեղամյանը:

̰
Աջակցության ծրագրի իրականացման ժամկետը երկարացվել է 3 ամսով

11:09 31.03.2022

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվող սոցիալական աջակցության միջոցառման իրականացումը երկարացվել է 3 ամսով (ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17 N 316-Լ որոշում)։ Միջոցառումից կարող են օգտվել այն շահառուներն, ովքեր մինչ […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, 2 մահ

11:04 31.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓21 նոր դեպք ✓2024 թեստավորում ✓108 առողջացած ✓2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 519 դեպք, որոնցից 409 987-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8613 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 975 223 թեստավորում:

̰ ̰
Ավստրալիան լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանից ներմուծվող բոլոր ապրանքների վրա

10:59 31.03.2022

Ավստրալիան ապրիլի 25-ից 35%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից երկիր ներմուծվող բոլոր ապրանքների վրա, ասվում է Ավստրալիայի կառավարության հաղորդագրությունում: 2022 թվականի ապրիլի 1-ին Ավստրալիան պաշտոնական ծանուցում կհրապարակի այդ մասին: Ավելի վաղ Ավստրալիան պատժամիջոցներ էր սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև «ռուսական քարոզիչների» դեմ։ Նաև մարտի 20-ին Ավստրալիան հայտարարել […]

̰
Լուկաս Սելարայանը ճանաչվել է MLS-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

10:51 31.03.2022

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ճանաչվել է MLS-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է MLS-ի մամուլի ծառայությունը։ «Կոլամբուս Քրյուի» ֆուտբոլիստը մարտին կայացած 4 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև երեք անգամ անընդմեջ ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում։

̰
Նեյմարը չի պատրաստվում հեռանալ ՊՍԺ-ից. նրա տրանսֆերի գումարը՝ 222 մլն եվրոն,  շարունակում է ռեկորդային մնալ

10:45 31.03.2022

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատրաստվում է թիմում մնալ նաև հաջորդ մրցաշրջանում, հայտնում է Goal-ը։ Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի հարձակվողը շարունակում է մնալ թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Բրազիլացու ներկայացուցիչները կարծում են, որ նրա համար դժվար կլինի նույն աշխատավարձն այլ ակումբում ստանալ։ Ինքը՝ Նեյմարը, ուրախ է, որ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետը լրանում է միայն 2025 թվականին։ Նեյմարը ֆրանսիական ակումբին […]

̰
ԱՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված անձանց

10:43 31.03.2022

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։ Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ։ Տեղահանված անձանց մի մասը ժամանակավոր տեղավորվել է հարազատների և բարեկամների բնակարաններում, մի […]

̰
Ապրիլի 1-ին կդադարեցվի Իսակովի պողոտային հարակից որոշ հատվածների գազամատակարարումը

10:41 31.03.2022

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 1-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև՝ Չինաստանի դեսպանատան գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:

̰
Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի խնդիրների շրջանակը

10:39 31.03.2022

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Հանդիպումը կազմակերպվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրամիության պաշտոնական կայքը: «Եվրամիությունը Բրյուսելում կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը՝ առաջ մղելու համատեղ ջանքերը՝ գտնելու երկու երկրների միջև […]

̰
Գործարկվելու է Ալաշկերտ բնակավայրի շչակը

10:36 31.03.2022

Ապրիլի 1-ին՝ ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Արձանագրված 32 դեպքով հաշվարկվել է մոտ 43 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

10:34 31.03.2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի մարտի 14-ից 25-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․ ✅ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 43 դեպք, որից 32-ով հաշվարկվել է 42.907.660 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է […]

̰
ՖԻՖԱ-ի նոր նախագահ կընտրվի 2023-ին

10:28 31.03.2022

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կանցկացվեն կազմակերպության 73-րդ համագումարի շրջանակներում՝ 2023 թվականին։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ընտրությունների օրացույցը, ներառյալ ժամանակացույցը, հաստատվել է համագումարի պաշտոնական օրվա հաստատման պայմանով։ Ընտրական շրջանի մեկնարկը նշանակված է 2022 թվականի մարտի 31-ին։ Ընդ որում, նախընտրական շրջանը կավարտվի ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների համագումարում։ Հիշեցնենք՝ ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահը Ջանի Ինֆանտինոն է։

̰
BACK_TO_TOP