Բոլոր լուրերը – Page 4398 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

Բոլոր լուրերը

Կայացել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022 թ. առաջնությունը

15:50 31.03.2022

Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացրել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022 թ. առաջնությունը: Մրցաշարին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 73 մարզիկ՝ 7 աղջիկ և 66 տղա՝ Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից: Տարիքային տարբեր խմբերի, քաշային կարգերի և կատեգորիաների ներկայացուցիչները Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել են աջ […]

̰
Մոուրինյուի համար 7 խաղացող է անձեռնմխելի «Ռոմայում», այդ թվում` Մխիթարյանը

15:35 31.03.2022

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ծրագրում է ամռանը սկսել թիմի վերակազմավորումը: Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ 7 խաղացող է համարվում Մոուրինյուի համար անձեռնմխելի։ Խոսքը դարպասապահ Ռուի Պատրիսիոյի, պաշտպաններ Լեոնարդո Սպինացոլայի և Քրիս Սմոլինգի, կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի, Օլիվեյրայի և Լորենցո Պելեգրինիի, ինչպես նաև հարձակվող Թեմի Աբրահամի մասին է: Մնացած խաղացողների համար ակումբը պատրաստ է լսել առաջարկներ։ […]

̰
ՌԴ-ն ապրիլի 15-ից արտահանման քվոտա կսահմանի ձեթի համար

15:28 31.03.2022

Արևածաղկի և սևուկի արտահանման արգելքը նույնպես կգործի մինչև օգոստոսի 31-ը։

̰
Արտաշես Թումանյանը և Իրանի էներգետիկայի նախարարը կարևորել են Էբրահիմ Ռայիսիի՝ Հայաստան այցի կազմակերպումը

15:21 31.03.2022

ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մայիսի 27-30-ն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ կառավարության մի շարք ներկայացուցիչների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ալի Աքբար Մեհրաբիանի, նավթի նախարար Ջավադ Օուջիի և ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ: ԻԻՀ […]

̰
Սլավիկ Սարգսյանը նշանակվել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ

15:15 31.03.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սլավիկ Սարգսյանին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սլավիկ Սարգսյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

̰
Վրաստանի արտգործնախարարն անընդունելի է համարել Հարավային Օսիայում հանրաքվե անցկացնելու մասին խոսակցությունները

15:07 31.03.2022

Վրաստանը չի ընդունում Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին խոսակցությունները՝ այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։ «Իհարկե, ինչ-որ հանրաքվեի անցկացման մասին խոսելն անընդունելի է այն պայմաններում, երբ օկուպացված է Վրաստանի տարածքը (Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի ճանաչումը – ՏԱՍՍ): Այս օկուպացիան ոչ միայն քաղաքական, այլ նաև ունի. […]

̰
Ռուստամ Բադասյանն ընդունել է դեսպան Բոլատ Իմանբաևին

15:02 31.03.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ վարչական փոխգործակցության, մաքսային և հարկային ոլորտներում տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր: Անդրադարձել […]

̰
Հորիզոն 15.00

15:00 31.03.2022

̰
SHANTNEWS

15:00 31.03.2022

̰
Դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլիի հետ

14:50 31.03.2022

Մարտի 31-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլիի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես` ադրբեջանական զինված ուժերի` Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակվող սադրանքները, նրանց ահաբեկելու և հոգեբանական […]

̰
Կկարգավորվեն ԱՄԷ-ում աշխատող կամ աշխատելու պատրաստակամություն ունեցող ՀՀ քաղաքացիների աշխատանքային հարաբերությունները

14:43 31.03.2022

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ փոխըմբռնման հուշագրի կնքումը կնպաստի Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող կամ աշխատելու պատրաստակամություն ունեցող ՀՀ քաղաքացիների աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը և աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանությանը: Հավանություն է տրվել […]

̰
Տուգանվել է էներգետիկ ընկերության գլխավոր ճարտարագետը՝ օրենքի խախտմամբ էներգատեղակայանք գործարկելու համար

14:40 31.03.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժինն ուսումնասիրություններ է կատարել «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղում։ Պարզվել է, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում գտնվող «Արջաղբյուր» ՍՊ ընկերության ենթակայանը սնող «ՀԷՑ» ՓԲ ընկերության հաշվեկշռում գտնվող («Արջաղբյուր» ՍՊ ընկերության ենթակայանին կից) «Մուսալեռ» մասնաճյուղին պատկանող 𝟏𝟎 կՎ լարման օդային գծին հավաքակցված է 𝟏𝟎կվ լարման բջիջ՝ […]

̰
Կապահովվի 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների ֆունկցիոնալ պրոթեզավորումը

14:35 31.03.2022

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների ֆունկցիոնալ պրոթեզավորման ապահովելու նպատակով։ Որոշման ընդունումը բխում է ՀՀ վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի 5-րդ կետի պահանջներից, ըստ որի 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման գործընթացի պատշաճ կազմակերպումը ՀՀ […]

̰
Ապրիլի 1-ից հատվածաբար հիմնանորոգվելու է Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ («Լամբադա») տրանսպորտային հանգույցը

14:28 31.03.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ («Լամբադա») տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 1-ից ժամանակավորապես փակվելու են հանգույցի՝ նաև տրանսպորտային վերգետնյա առանձին ուղղությունները: I փուլ – 01.04․22թ․- 30․04․22թ.՝ Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն): Այլընտրանքային ճանապարհը՝ Ազատության պողոտա – Սուրենյանց փողոցով, II փուլ – 01.05 22թ․ – 31․05․22թ.՝ Կոմիտասի […]

̰
ՌԴ-ում հավատարմագրվել է թալիբների կառավարության առաջին դիվանագետը․ Լավրով

14:21 31.03.2022

Միաժամանակ, ինչպես նշել է Լավրովը, «Քաբուլի կառավարության ճանաչման հիմնական խոչընդոտը մնում է նրա ներկայացուցչական չլինելը»։

̰
Մենք ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ. վարչապետն անդրադարձել է ԱԻ նախարարի ձերբակալմանը

14:14 31.03.2022

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացվող ստուգումներին: «Տեղյակ եք, որ այս շաբաթ՝ կարծեմ 2 օր կամ 3 օր առաջ, իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում: Այս պահի դրությամբ այդ գործով կան ձերբակալված անձինք, նաև ձերբակալված […]

̰
Լավրովը միջազգային հանրությանը կոչ է արել համագործակցել Աֆղանստանի նոր կառավարության հետ

14:07 31.03.2022

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել միջազգային հանրությանը համագործակցել Աֆղանստանի նոր իշխանությունների հետ։ Այս մասին նա ասել է մարտի 31-ին Աֆղանստանի հարևան երկրների երրորդ նախարարական համաժողովի շրջանակում երկրի արտգործնախարար Ամիր Խան Մութթաքիի հետ հանդիպմանը։ «Մենք համոզված ենք, որ միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն համագործակցի Աֆղանստանի նոր կառավարության հետ՝ խրախուսելով քայլերը՝ ուղղված ՄԱԿ-ի և նրա […]

̰
Հնարավորություններ են ստեղծվել կապիտալ ծախսերի իրականացման նոր նշաձողի հասնելու. Փաշինյան

13:59 31.03.2022

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերին և ընդգծել դրանք բարձր կարգապահությամբ իրականացնելու կարևորությունը՝ տնտեսական պատշաճ ակտիվություն ապահովելու նպատակով: Վարչապետը նշել է նաև, որ այս պահի դրությամբ, նախորդ տարվա արդյունքներով հնարավորություններ կան ի վերջո կապիտալ ծախսերի իրականացման նոր նշաձողի հասնելու: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021 թ. արդյունքներով արձանագրվել է 218 մլրդ դրամ […]

̰
Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով

13:53 31.03.2022

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդարանում, հանդիպումներ են ունեցել Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուռլասի և Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ: Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի […]

̰
Կառավարությունը 3 մլրդ 114 մլն դրամ կհատկացնի 1 ճանապարհահատվածի և 2 կամուրջի շինարարական աշխատանքների համար

13:47 31.03.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետ հանդես է եկել ելույթով: Կառավարությունն ընդունել է որոշում՝ պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», ինչպես նաև «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով: Ըստ այդմ՝ ֆինանսական միջոցներ կնախատեսվեն Մ-6 – Աթան […]

̰
Հայտնի է Օվկիանիայի ներկայացուցիչը ԱԱ-2022-ի միջմայրցամաքային փլեյ-օֆֆում

13:41 31.03.2022

Նոր Զելանդիայի հավաքականը հաղթել է Աշխարհի առաջնության ընտրական փուլի Օվկիանիայի գոտու եզրափակչում։ Օվկիանիայի գոտու ընտրական խաղի եզրափակիչում նորզելանդացիները 5-0 հաշվով հաղթեցին Սողոմոնյան կղզիների թիմին: Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի միջմայրցամաքային փլեյ-օֆֆում Նոր Զելանդիան կխաղա ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտում 4-րդ տեղը զբաղեցրած թիմի հետ։

̰
Չինաստանը պատասխան վիզային սահմանափակումներ կմտցնի ԱՄՆ պաշտոնյաների նկատմամբ

13:34 31.03.2022

Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ կսահմանի Չինաստանի ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր, ենթադրաբար, պատասխանատու են «էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների համար»:

̰
Հայտնի է հարավամերիկյան այն հավաքականը, որը կմասնակցի ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆին

13:25 31.03.2022

Պերուի ազգային հավաքականը Հարավային Ամերիկայի 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի եզրափակիչ տուրում սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց Պարագվային: Տուրի մյուս խաղերում Չիլիի հավաքականը 0-2 հաշվով պարտվեց Ուրուգվային, իսկ Կոլումբիան արտագնա խաղում 1-0 հաշվով պարտության մատնեց Վենեսուելային։ Այսպիսով, Պերուի հավաքականը վաստակեց 24 միավոր և ընտրական մրցաշարն ավարտեց 5-րդ տեղում, ինչը իրավունք է տալիս խաղալ […]

̰
Կյանքից հեռացել է աստղագետ Հրանտ Թովմասյանը

13:21 31.03.2022

Մարտի 28-ին 92 տարեկան հասակում կյանքից հեռացել է պրոֆ․ Հրանտ Թովմասյանը, որը Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և ընդհանրապես հայ աստղագիտության ճանաչված դեմքերից մեկն էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից: Հրանտ Թովմասյանի բազմաթիվ գիտական արդյունքները, ինչպես նաև վարչական, մանկավարժական, խմբագրական և կազմակերպչական գործունեությունը դժվար է գերագնահատել: Նրա անվան հետ է կապված […]

̰
ՌԴ ռազմական գործողությունն Ուկրաինայում նոր փուլ է մտնում․ 36-րդ օրվա վերջին մանրամասները

13:07 31.03.2022

Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ Մարիուպոլում թեժ մարտերը շարունակվում են, այնուամենայնիվ, քաղաքի կենտրոնը գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։

̰
Оդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ և հեղեղումներ

13:05 31.03.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ՝ 8-9 աստիճանով, ապրիլի 2-ին, 3-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում կանխատեսվում են ջրի անբարենպաստ ելքեր, որոնց մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ և հեղեղումներ։

̰
SHANTNEWS

13:00 31.03.2022

̰
Հորիզոն 13.00

13:00 31.03.2022

̰
Ուսման հրավեր՝ Սլովակիայում սովորելու համար

12:55 31.03.2022

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է Ազգային կրթաթոշակային ծրագիր (NSP)՝ ուսանողների, հետազոտողների, համալսարանների դասախոսների և արվեստագետների համար: Կրթաթոշակային ծրագիրը ֆինանսավորում է Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարարությունը: Դիմումների ներկայացման վերջնաժամկետներն են՝ 2022 թ. ապրիլի 30-ը և հոկտեմբերի 31-ը` համապատասխան կիսամյակների համար: Դիմումները պետք է ներկայացնել առցանց՝ www.stipendia.sk կայքի միջոցով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ https://www.scholarships.sk/ կայքի միջոցով և կից ներկայացվող նյութից:

̰
Երևանում բախվել են Toyota-ն ու Mercedes-ը, վերջինս էլ հայտնվել է մայթին․ կա վիրավոր

12:54 31.03.2022

Այսօր, մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Նարեկ Գ․-ի վարած Mercedes մակինիշի և 43-ամյա Աշոտ Մ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել պատին։  Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը մարմնական […]

̰
BACK_TO_TOP