13:37 30.03.2022
ԱՀ ԱԺ-ում անցկացվել է հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է եղել 6 հարց՝ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Հարցերից մեկն էլ վերաբերել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:13 30.03.2022
Մարտի 20-29-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անց է կացվել Հայաստանի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում էին նաև արցախցի պատանի շախմատիստները: Մրցաշարն անց է կացվել ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն` շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Մինչև 18 տարեկանների մրցապայքարում հաղթող է ճանաչվել արցախցի շախմատիստ Սևակ Մանուկյանը՝ նվաճելով ՀՀ շախմատի եզրափակիչ առաջնությանը մասնակցելու իրավունք: Սևակ Մանուկյանը 10 տարեկանների […]
12:57 30.03.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Չարենցի փողոցի և նրբանցքների, Ալ.Մանուկյան, Ե.Քոչարի, Քաջազնունի, Ռոստոմի, Տոլստոյի, Արհեստավորների, Կորի, Ս.Վրացյան, Զավարյան, Ֆիզկուլտուրնիկների, Գրողների, Աղյուսագործների, Շարա Տալյան, Այգեստան 1-8 փողոցների, Քրիստափորի փող. 20-130, Սայաթ Նովայի պող. 28-44, Վարդանանց փող. 20-130, […]
12:54 30.03.2022
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը» մարտի 21-27-ն առցանց կազմակերպել էր «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնը, որին ներկայացվել էր մասնակցության 915 հայտ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից։ Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, որի կազմում էին Ա․Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտներ Նարեկ Սարգսյանը (12-րդ դասարան) և Գևորգ Սարգսյանը (11-րդ դասարան)։ «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, […]
12:51 30.03.2022
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 29-ից մեկնարկել է 2020թ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի (20 000 և 40 000 ՀՀ դրամ) վճարման գործընթացը: Ուշացումները պայմանավորված էին ցուցակների ճշգրտմամբ: Այն ավարտելուց հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրանք փոխանցվել […]
12:48 30.03.2022
Անցած 24 ժամվա ընթացքում կատարված թեստավորումների արդյունքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 553 նոր դեպք։ Մինչ օրս հանրապետությունում հայտնաբերված COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը 1 647 796 է։ Անցած մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 1021 մարդ, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը հասել է 1623453-ի։ Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 9 նոր դեպք։ Համաճարակի սկզբից […]
12:45 30.03.2022
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կարծում է, որ ճիշտ կլինի ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը, առաջարկում է ռուսական արժույթի դիմաց վաճառել ոչ միայն գազը, այլև հացահատիկը, նավթը և փայտանյութը։ «Եվրոպական պետություններն ունեն բոլոր շուկայական հնարավորությունները ռուբլով վճարելու համար, դրանում ոչ մի ողբերգություն չկա, իրավիճակը շատ ավելի վատ է, երբ փող կա, բայց ապրանք չկա: <…> Եթե […]
12:33 30.03.2022
Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Honda սերվիզի դիմաց բախվել են Mitsubishi pajero io և Mitsubishi pajero մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 15 փրկարար […]
12:23 30.03.2022
Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին չինական Թունսի քաղաքում կայացած բանակցությունների ժամանակ նշել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցների հակաարդյունավետությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը, փոխանցում է РИА Новости-ն։ Գործընկերները քննարկել են նաև գլոբալ և տարածքաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, ներառյալ ընթացիկ իրադրությունն Աֆղանստռանում, […]
12:17 30.03.2022
Այսօր, մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաներում Ford Focus մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը, ապա առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում […]
12:08 30.03.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ 2022թ մարտի 19-ին ժամը 17:00-ից մինչև մարտի 10-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, ուրիշի գույքը ոչնչացնելու ուղղակի դիտավորությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի վարչական տարածքում կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող տրակտորի ուղղությամբ կրակահերթեր արձակելու և […]
12:05 30.03.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ի գիտություն Չինաստանի ժողովրդական Հանրապետություն ապրանքներ ներմուծող կամ արտահանող, ինչպես նաև ներմուծման և արտահանման գործընթաց նախաձեռնելու մտադրություն ունեցող գործարարների տեղեկացնում է, որ Չինաստանի ժողովրդական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության կողմից հրապարակված՝ «Ներմուծվող սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ձեռնարկությունների գրանցումը կառավարելու մասին ՉԺՀ-ի դրույթների» վերաբերյալ թիվ 248 և «ՉԺՀ ներմուծվող և արտահանվող սննդամթերքի անվտանգության ապահովման […]
12:04 30.03.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես ՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, ծանր վիրավորանքի՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հանցագործության, […]
11:56 30.03.2022
Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև կոնֆլիկտը վտանգել է ռուս կլիմայագետների հետագա աշխատանքն Արկտիկայում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Արևմտյան երկրները դադարում են աջակցել Ռուսաստանի մասնակցությամբ բազմաթիվ գիտական ծրագրերին։ Արդյունքում տարբեր երկրների մասնագետների համագործակցությունը դառնում է դժվար կամ անհնար։ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի առաջատար ֆիզիկոս Լեո Զելենին իրավիճակը նկարագրել […]
11:51 30.03.2022
Մարտի 30-ին, ժամը 09:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապան-Տաթև Հ-45 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2.5 […]
11:42 30.03.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում, մարտի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես՝ զրույցի ընթացքում բարձր է գնահատվել տնտեսության դիվերսիֆիկացման, մարդկային կապիտալի ու կայուն տնտեսական զարգացման ուղղություններով համագործակցությունը, քննարկվել են հետկովիդյան իրավիճակի առանձնահատկությունները` դեպի ծով ելք չունեցող պետությունների […]
11:40 30.03.2022
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից (ՄԻԽ) Ռուսաստանի հեռացումը վտանգավոր նախադեպ կլինի, ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Ավելի վաղ մի շարք ամերիկացի սենատորներ Սպիտակ տանը կոչ էին արել հանդես գալ Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու նախաձեռնությամբ։ «Դա կախված է անդամ երկրներից: Նրանք սահմանում են կանոններ այն կազմակերպության համար, որին անդամակցում են: Ինչևէ, […]
11:36 30.03.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են այս տարի մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնության նախապատրաստական աշխատանքները: Առաջնության անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են այդ ուղղությամբ կատարված և ընթացիկ աշխատանքները: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ակնկալվում է 35 երկրի մասնակցություն, […]
11:29 30.03.2022
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն արձանագրել են Կովկասյան հովազի առկայությունը։ Ըստ տեսախցիկների՝ հայտնաբերվել է չափահաս արու հովազ և հաստատվել որպես նոր առանձնյակ։ Նույն օրվա ընթացքում, ընդամենը երկու ժամվա տարբերությամբ և մոտավորապես երեք կիլոմետր հեռավորության վրա տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում արձանագրել են արու Նեո հովազին։ Երրորդ առանձնյակը՝ Նովան, գտնվում […]
11:22 30.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է մարտի 31-ին տեսաուղերձով դիմել Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորներին։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը հրապարակված հանդիպումների ժամանակացույցում։ Նշվում է, որ Ուկրաինայի նախագահի ելույթը կհաջորդի Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի և ընդդիմադիր (Ավստրալիայի աշխատանքային) կուսակցության առաջնորդ Էնթոնի Ալբանեսի ողջույնի խոսքին։ Սպասվում է, որ Զելենսկու ելույթը ուղիղ կհեռարձակվի Ներկայացուցիչների պալատի և Սենատի […]
11:15 30.03.2022
Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ։ Փլեյ-օֆֆի որոշիչ խաղում պորտուգալացիները 2-0 հաշվով հաղթեցին Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Դուբլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը։ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել 32-րդ և 65-րդ րոպեներին։
11:10 30.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓14 նոր դեպք ✓1998 թեստավորում ✓26 առողջացած ✓0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 498 դեպք, որոնցից 409 879-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8611 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 973 199 թեստավորում:
11:06 30.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը և ժամանակացույցը: Կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում պետական […]
10:50 30.03.2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է չինական Թունսի քաղաք։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում, փոխանցում է RIA Novosti-ն։ Վաղը կկայանա ԱԳ նախարարների հանդիպումը՝ Աֆղանստանի հարևան երկրների ձևաչափով։ Այսօր երկկողմ հանդիպումներ կլինեն օտարերկրյա գործընկերների հետ։ Ավելի վաղ Զախարովան հայտնել էր, որ Լավրովը Չինաստան այցից հետո տարածաշրջանային այց […]
10:36 30.03.2022
ՀՖՖ-ն, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը և ֆուտբոլիստները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի երկրպագուներ, Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ցավոտ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում: Չնայած հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, այդուհանդերձ, այս պարտությանը չկա ոչ մի արդարացում: Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան […]
10:32 30.03.2022
Նորվեգիա-Հայաստան հանդիպման ընթացքում վնասվածքներ ստացան Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը, հայտնում է ՀՖՖ-ն։ Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել է աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով: Նախնական հետազոտության արդյունքում Արման Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք: «Առողջություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին»,-նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ: