10:32 30.03.2022
Նորվեգիա-Հայաստան հանդիպման ընթացքում վնասվածքներ ստացան Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը, հայտնում է ՀՖՖ-ն։ Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել է աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով: Նախնական հետազոտության արդյունքում Արման Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք: «Առողջություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին»,-նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:
10:17 30.03.2022
Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 11.1 կմ հատվածում (Արմավիրի մարզ) գտնվող կամրջի մակերեսին առաջացել են ճաքեր, բետոնե քանդված մակերեսներ։ 🚦Անվտանգությունն ապահովելու համար կատարվել են երթևեկության սահմանափակումներ։ Կամրջի վրա մարդատար մեքենաների համար երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով։ Իսկ բեռնատարները տվյալ հատվածը կարող են շրջանցել Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհով։ 🏗«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի առաջարկով կամրջի նորոգումը հրատապության կարգով ներառվել է […]
10:11 30.03.2022
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Արցախի Հանրապետության իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և […]
09:56 30.03.2022
Մարտի 27-ին Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Մոնակոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-մոնեգասկյան հարաբերությունների և երկկողմ շփումներում Մոնակոյի հայ համայնքի դերակատարության վերաբերյալ։ Քննարկվեց մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։ Հանդիպման ընթացքում դեսպանը պատասխանեց Մոնակոյի […]
09:48 30.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում […]
09:38 30.03.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Դուբայ) տեղի ունեցող «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանն ու իր ելույթում անդրադարձել ներդրողների համար Հայաստանի կառավարության «բաց դռների» քաղաքականությանը։ Շնորհակալություն հայտնելով բարեկամ երկրին միջոցառումը կազմակերպելու համար` Հայաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ այս համաժողովը հնարավորություն կտա բացահայտելու մասնակից պետությունների ողջ ներուժն ու խելացի ներդրումներին միտված քաղաքականությունը։ «Հայաստանի […]
09:25 30.03.2022
Մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Զվարթնոց» ՄՕ և «Հայատոմ» ՓԲԸ-ներում, «Տելեկոմ Արմենիա» ու «Անուշ» ՍՊԸ-ներում, Ոստիկանության Երևանի վարչության Մալաթիայի բաժնում, Երևանի թիվ 88, 90 և 86 մանկապարտեզներում, Ն.Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ, Գ.Գլուլբենկյանի անվան թիվ 190 ու թիվ 105 ավագ, Դ.Վարուժանի անվան թիվ 89, Դ.Հովսեփյանի անվան թիվ 191 և […]
09:14 30.03.2022
Անցած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ է վարակվել ավելի քան 10 մլն մարդ (10 805 132), մահացել՝ 45 711-ը։ Մահվան ելքով դեպքերի թիվը, համեմատած նախորդ 7-օրյա ժամանակահատվածի հետ, աճել է 43%-ով, իսկ վարակման դեպքերի թիվը նվազել է 14%-ով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է Ամերիկյան տարածաշրջանի որոշ երկրներում COVID-19-ից մահվան […]
09:02 30.03.2022
Մեծ Բրիտանիան պատրաստ է դերակատարում ունենալ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, եթե նման խնդրանքով դիմում ստացվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդֆորդը, փոխանցում է РИА Новости-ն։ Ավելի վաղ ՌԴ-ի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան հայտարարել էր, որ Կիևն առաջարկում է Ուկրաիայի համար անվտանգության երաշխիքների նոր համակարգ։ Նրա խոսքով՝ […]
08:47 30.03.2022
Բելառուսի կառավարությունը 3 ամսով արգելել է երկրից բրնձի, ձավարեղենի, տարեկանի և գարու ալյուրի, մակարոնային արտադրանքների արտահանումը երկրից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով հանրապետության առևտրի և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարարությանը։ Նշվում է, որ արգելքը սահմանվել է երկրի սննդամթերքի անվտանգության պահպանման և դեֆիցիտ թույլ չտալու համար։ Հրամանագրի գործողությունը չի տարածվում ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող […]
08:39 30.03.2022
Մարտի 30-ին, ժամը 04:17-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քաջարան քաղաքի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող «Լեռեքս» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:14-ին, մարվել՝ 06:41-ին: Այրվել […]
08:35 30.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Թթուջուր-Նավուր և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ […]
08:24 30.03.2022
Բելգորոդի մարզում պայթյունների հետևանքով տուժել է ուժային կառույցների 4 աշխատակից։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ Պայթյունների մասին տեղեկությունը հաստատել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովն իր տելեգրամյան ալիքում։ Պայթյունները տեղի են ունեցել Կռասնի Օկտյաբր բնակավայրի շրջանում։ Պատճառը մարդկային գործոնն է, հայտնել է Գլադկովը՝ չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը։ Գյուղի բնակչության շրջանում […]
08:11 30.03.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Չարենց թաղամաս 16, 17, 28 շենքեր, թիվ 177 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սասունցի Դավթի փ. 70/1, 70/2, 70/3 շենքեր, 11:00-17:00 Արին Բերդի փ. 2-րդ նրբանցք, Նոր Խարբերդ 7-14; 12-23; […]
00:28 30.03.2022
Մարտի 29-ին սեյսմոլոգները 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Մեքսիկայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Լազարո Կարդենաս քաղաքից 383 կմ հարավ-արևմուտք (ավելի քան 79 հազար մարդ): Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցունամիի, հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։
00:10 30.03.2022
Մարտի 29-ին՝ ժամը 21:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտիկյան փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարտիկյան փողոցի տներից մեկի հյուրասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։25-ին, մարվել՝ 21։51-ին։ Այրվել է հյուրասենյակը գույքով (20 […]
00:05 30.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Թթուջուր-Նավուր, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Հ21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ և Վարդաբլուր գյուղեր տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […]
00:00 30.03.2022
Մարտի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Լոռու մարզի Շահումյան, Լեռնապատ, Սյունիքի մարզի Շինուհայր, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղերում և Վանաձոր-Դիլիջան, Ուրասար-Կաթնաղբյուր, Իջևան-Բերդ, Մուսայելյան-Վարդաղբյուր, Աշոցք-Սարագյուղ, Գավառ-Ծաղկաշեն, Գավառ-Սևան ավտոճանապարհներին։ Դեպքի վայր […]
23:50 29.03.2022
Մարտի 29-ի երեկոյան Բնեյ Բրակ քաղաքի փողոցներում հրաձգության հետեևանքով չորս իսրայելցի է սպանվել։ Տեղեկացնում է jewishpress.com-ը: Անհայտ անձինք ինքնաձիգներից կրակ են բացել փողոցում։ Նախնական տվյալներով՝ ահաբեկիչների զոհ է դարձել չորս մարդ: 40-ամյա մի տղամարդ ծանր վիրավորվել է ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ահաբեկիչներից մեկը, ով շարժվում էր մոտոցիկլետով, սպանվել է հարևան […]
23:45 29.03.2022
Տեխասի համալսարանի գիտնականներն ապացուցել են Յուպիտերի արբանյակի վրա թթվածնի առկայությունը։ Ջեքսոնի երկրաբանության դպրոցի գիտնականներն ապացուցել են, որ Յուպիտերի արբանյակի Եվրոպա օվկիանոսում թթվածին կա: Նրանք կարծում են, որ այս տարրը տեղաշարժվում է օվկիանոսի սառցե ընդերքի տակ՝ սառույցի հալման ճաքերի միջով։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Geophysical Research Letters ամսագրում։ Գիտնականների հատուկ հետաքրքրությունը Եվրոպա օվկիանոսի թթվածնի առկայության նկատմամբ […]
23:33 29.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ն, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 30-31-ն, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց […]
23:14 29.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ անհնար է համարում կատարել Ռուսաստանի Դաշնության պահանջները ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին։ Պուտինը հանձնարարել է անբարյացակամ երկրներին գազի մատակարարումների դիմաց վճարումները փոխանցել ռուբլով։ Նա հայտարարել է, որ […]
23:06 29.03.2022
Մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում կայացավ Նորվեգիա – Հայաստան ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0:9 հաշվով: Նորվեգիա – Հայաստան 9:0 (5:0) Օսլո, «Ուլևոլ» մարզադաշտ Մրցավար՝ Մադս-Քրիստոֆեր Քրիստոֆերսեն (Դանիա) Գոլերը՝ Հոլանդ, 24, 45+1, Քինգ, 29 (11մ), 34, 59, Տորստվեդտ, 30, Դելի, 80, Սյորլոտ, 86, 90+1 Զգուշացումներ՝ Բայրամյան, 22, Օրսնես, 90 Հեռացում՝ Ա. Հովհաննիսյան,17
23:00 29.03.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 29-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի հետ: Հանդիպումների ժամանակ ներկայացվել է […]
22:50 29.03.2022
Մարտի 29-ին` ժամը 16։15-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել են անասնագոմի տանիքի մեկուսիչ […]