20:37 29.03.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արսեն Միխայլովը նշանակվել է վարչապետի օգնական։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արսեն Միխայլովին 2022 թվականի ապրիլի 1-ից նշանակել վարչապետի օգնական»,- ասված է որոշման մեջ։
20:26 29.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 20։15-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում […]
20:15 29.03.2022
ԱՄՆ տիեզերական գործակալությունը (NASA) մտադիր է մինչև 2040 թվականը տիեզերագնացներ իջեցնել Մարսի մակերեսին։ Այս մասին հայտարարել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը, գրում է Интерфакс-Украина-ն։ Նելսոնի խոսքերով, Մարսի վրա հետազոտությունները շարունակվում են. մոլորակի մակերևույթից տվյալները հավաքագրվում են Perseverance մարսագնացի կողմից, իսկ ավտոմատ միջմոլորակային կայանները ուղեծրում են՝ ուսումնասիրելու մակերեսը և մթնոլորտը: Ինչպես նշել է NASA-ի ղեկավարը, այս […]
19:59 29.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Թթուջուր-Նավուր, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Հ21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ և Վարդաբլուր գյուղեր տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող […]
19:57 29.03.2022
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը եռանդուն ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղում լարվածության լիցքաթափման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահները գործում են՝ խստորեն հետևելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: The Moscow Post օրաթերթի լրագրողի հարցին՝ ի՞նչ է […]
19:51 29.03.2022
75 երեխայի համար ու երեք խմբասենյակով նոր մանկապարտեզի շենքի կառուցումն ավարտված է, ներսի աշխատանքները ևս։ «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի շինաարությունը սկսվել էր 2020 թվականի ամռանը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինասնավորմամբ, որից 10%-ը Գյումրիի տեղական բյուջեի ներդրումն է։ Շենքն ավարտուն տեսք ունի, բայց լիարժեք ապահովված չէ գույքով։ Թեև սա չէ պատճառը, որ չեն վերաբացվում, շինարարական թերություններ են […]
19:45 29.03.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 35 028 քաղաքացի։ Փոխանցում է aliq.ge-ն։ Նշենք, որ ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին մարտի 17-ին խորհրդարանում խոսել էր Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիների թվի մասին։ Նախարարն հայտարարել էր, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մարտի 17-ը Վրաստան է մուտք […]
19:38 29.03.2022
Բելգիան արտաքսում է 21 ռուս դիվանագետների՝ իբր լրտեսության կամ թագավորության անվտանգությունը վտանգելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է տեղական Belga գործակալությունը՝ վկայակոչելով արտգործնախարար Սոֆի Վիլմեսին։ Միաժամանակ, ինչպես նշում է գործակալությունը, Մոսկվայի հետ դիվանագիտական կապերը բաց են մնում։ Այլ մանրամասներ Բելգիան չի հայտնում։ Բելգիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Տոկովինինը երեքշաբթի օրը հաստատել է 21 ռուս դիվանագետների և […]
19:30 29.03.2022
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացնում։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։ Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն Կլեր Լեժանդրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ բանակցություններ վարելու Ֆրանսիայի ղեկավարի պլանների մասին։ Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի ղեկավարը «արդեն մի շարք երկարատև զրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ»։
19:20 29.03.2022
Այսօր Գյումրիի ավագանու հաստատմանն է ներկայացվել Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և մարզադահլիճի հատակի հիմնանորոգման համար գումար հատկացնելու նախագիծը։ Պատմաճարտարապետական արժեք պատշգամբի և մարզադպրոցի հատակի հիմնանորոգման նախագիծը դեռ երկու տարի առաջ կազմել էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, բայց աշխատանքների մեկնարկի համար պարտադիր է նաև համայնքի 10 տոկոս համաֆինանսավորումը։ «Խնդիրն այն է, որ 10 տոկոս […]
19:13 29.03.2022
Այսօր Գյումրիում մեկնարկել է «Անկախ կյանք» միջմարզային երկօրյա ֆորումը, որի ընթացքում ամփոփվել են Գյումրու «Ագաթ» և Վանաձորի «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների գործունեության արդյունքները: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ֆորումի մասնակիցներին Շիրակի մարզպետի անունից ողջունել է մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը․ «Ուրախալի է մասնակցել այսպիսի կարևորություն ունեցող թեմայով ֆորումի, քանի որ մեր ժամանակներում […]
19:06 29.03.2022
Մարտի 29-ի ժամը 13։00-ի դրությամբ Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված) ավտոճանապարհի (ժամը 15։00-ի դրությամբ) երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝ ժամը 14:01-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական […]
18:59 29.03.2022
Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ Ալիևին՝ թույլ չտալով Ադրբեջանի նոր ագրեսիան Արցախի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի, պատգամավոր, ազգությամբ բասկ քաղաքական գործիչ Ջոն Ինյառիտուն՝ խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի և հայ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող թշնամական գործողությունների մասին: «Ադրբեջանը օգտվում է Ուկրաինայի վրա միջազգային մամուլի շեղումից՝ […]
18:51 29.03.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մարտի 29-ին Ստամբուլում անցկացված Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների ավարտից հետո հայտարարություն է արել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Շեշտելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակամարտության սկզբից ի վեր ակտիվ դիվանագիտական քայլեր է ձեռնարկել՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ մարտին Թուրքիային հաջողվել էր Անթալիայում կազմակերպել Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Չավուշօղլուն նաև հայտնել է, […]
18:46 29.03.2022
Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական աշխատանքների առաջին տրանշը Գյումրիում 2018-ին էր, երկրորդը՝ 2020-ին։ Երկրորդ փուլում նախատեսվում էր հիմնանորոգել ընդհանուր 13 կմ՝ 23 փողոց, բայց ի հայտ եկած խնդիրների ու նախագծային փոփոխությունների պատճառով մի քանի փողոցներում աշխատանքները նախորդ տարի մնացին անավարտ։ Երկրորդ փուլն ավարտին է հասցվելու, զուգահեռ նաև երրորդն է մեկնարկելու։ Իսկ երրորդ […]
18:39 29.03.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Արտակ Բեգլարյանը մարտի 29-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղպաշտպանության բոլոր ծառայությունների ղեկավարների ընդգրկմամբ: Պետական նախարարը, նախ, անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին օրերին Փառուխ գյուղ ներխուժմանն ու մոտակա բնակավայրերի ուղղությամբ սադրանքներին, տեղում իրականացված քաղաքացիական պաշտպանության միջոցառումները գնահատել է բավարար: Արտակ Բեգլարյանը նշել է, որ Փառուխ և Խրամորթ բնակավայրերի բնակչության […]
18:33 29.03.2022
Գրագիտություն տարածելու համար Ալեքպոլում 19-րդ դարի առաջին կեսին բացվեցին առաջին քաղաքային դպրոցները, որտեղ առանձին էին սովորում աղջիկներն ու տղաները։ 1839-40 թվականներին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն կից կառուցվել է առաջին արական դպրոցը։ Քառամյա կրթությամբ դպրոցի ավարտական ատեստատը պահվում է Գյումրիի պատմության թանգարանում։ «Մենք տեսնում ենք, որ կրթական վկայագիրը երկլեզու է եղել՝ հայերեն ու ռուսերեն։ Առարկաների ցանկը՝ կրոն, […]
18:26 29.03.2022
Ավելի քան 3,9 միլիոն ուկրաինացիներ լքել են Ուկրաինան հատուկ ռազմական գործողության պատճառով։ Վերջին շրջանում փախստականների օրական հոսքը նվազել է մինչև մոտ 40 հազար մարդու, տվյալները հրապարակել է ՄԱԿ-ը։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է, որ Ուկրաինայից հեռացել է 3 901 713 քաղաքացի։ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը նշում է, որ ուկրաինացի փախստականներից բացի, Ուկրաինայից հեռացել են […]
18:21 29.03.2022
WhoScored վիճակագրական ընկերությունը ներկայացրել է Իսպանիայի Լա լիգայի՝ մարտի խորհրդանշական հավաքականը: Ամսվա լավագույնների թիմում ամենաշատ ներկայացուցիչն ունի կատալոնական «Բարսելոնան»՝ 4 ֆուտբոլիստ: Հատկանշական է, որ խորհրդանշական հավաքականում չկա «Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ Անչելոտիի գլխավորած թիմը 29-րդ տուրում սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվել է «Բարսելոնային»: Լա լիգայի՝ մարտի խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի. Դարպասապահ՝ Բադյա […]
18:16 29.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպան Իմանբաևը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ղազախական երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին:
18:10 29.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին այցելել է պաշտպանության նախարարություն և ՊԲ հրամկազմի ու ուժային մյուս կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել: Իր խոսքում երկրի ղեկավարը, նախ, բարձր է գնահատել օրերս շփման գծի արևելյան հատվածում Պաշտպանության բանակի և ուժային մյուս կառույցների […]
18:06 29.03.2022
Մարտի 29-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և մանրամասն քննարկել են հայ-վրացական բարեկամական փոխգործակցության լայն օրակարգին առնչվող հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել երկկողմ և […]
17:57 29.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ նախարարը հանդիպում է ունեցել բուհի կառավարման խորհրդի անդամների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական ղեկավարության և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ: Ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը ներկայացրել է բուհի ընթացիկ գործունեությունը, անդրադարձել կրթական գործընթացի հիմնական խնդիրներին: Նա շնորհակալություն […]
17:53 29.03.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Պաշտպանը ողջունել է միջազգային գործընկերներին ՄԻՊ աշխատակազմում և ընդգծել, որ հանդիպումը լավ առիթ է Պաշտպանի մանդատի ներքո համատեղ քննարկելու երեխաների իրավունքների պաշտպանության համատեղ առաջնահերթությունները: Քրիստինե Վայգանդն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ […]
17:47 29.03.2022
Ռոբերտո Մանչինին ստացել է «Ոսկե տապիր» հակամրցանակը՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս չգալուց հետո: Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայից աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ խաղում։ «Ոսկե տապիրը» խաղային մրցանակ է, որը տրվում է իտալական հեռուստատեսությունների կողմից` ֆուտբոլում աղմկահարույց ձախողումների համար: Նշենք, որ 57-ամյա մասնագետն անձամբ է ստացել իր «Ոսկե տապիրը», ի […]
17:42 29.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներին, որոնք մեդալներով են վերադարձել Նորվեգիայի Համար քաղաքում անցկացված գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից: Մրցաշարում հայ հրաձիգները հանդես են եկել 12 հոգանոց կազմով և նվաճել են 10 մեդալ՝ 7 ոսկե և 3 արծաթե: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով առաջին հորիզոնականն […]