Բոլոր լուրերը – Page 4417 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Անկանոն կրակոցներ Այգեստանում․ ձերբակալվել է 30-ամյա մի տղամարդ

12:04 26.03.2022

Մարտի 26-ի ժամը 05.08-ից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Այգեստանի 9-րդ փողոցում կրակոցի ձայներ են լսվում: Պարզվել է, որ 30-ամյա տղամարդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, ինչից հետո շարժվել է Ալեք Մանուկյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ: […]

̰
Պուտինը ստորագրել է Ուկրաինայում գործողության մասնակիցների համար կարգավիճակի մասին օրենք

11:54 26.03.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը մարտական վետերանի կարգավիճակ է շնորհում Ուկրաինայում և Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները։ Օրենքը սահմանում է զինվորական անձնակազմի, ինչպես նաև այն իրավապահ և անվտանգության մարմինների աշխատակիցների համար վետերանի և ռազմական գործողությունների հաշմանդամի կարգավիճակ, ովքեր առաջադրանքներ են կատարում Ուկրաինայի, Դոնեցկի […]

̰
Դուբայը նոր Լոնդոն է դառնում. Ինչու՞ են Աբրամովիչը և մյուս հարուստ ռուսները տեղափոխվում Էմիրություններ

11:40 26.03.2022

Որքան Արևմուտքում ռուս օլիգարխների շուրջ «պատժամիջոցների օղակը սեղմվում է,  բիզնես էլիտայի ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ են փնտրում «ապահով ապաստան» իրենց ունեցվածքը փրկելու համար: Անգլիան նրանց չի սպասում, առավել եւս՝ ԱՄՆ-ը: Ռուս միլիարդատերերը նոր տարածքներ են ուսումնասիրում, առաջին հերթին՝ ԱՄԷ-ում: Ըստ Bloomberg-ի լրագրողների՝ վերջին շաբաթներին Էմիրությունների ռիելթորները ռուսների կողմից անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրության աննախադեպ աճ […]

̰
Փառուխ համայնք ապօրինի մուտք գործելու, այն զավթելու, մոտակա բարձունքին տիրանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

11:28 26.03.2022

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող՝ Ասկերանի շրջանի ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք ապօրինի մուտք գործելու, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 658 նոր դեպք

11:25 26.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 658 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 22 836 թեստ, այստեղից 20 527-ը՝ հակագենի արագ թեստով և 2 309-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 2,88%, վերջին 14 օրը – 4,7%, վերջին 7 օրը – 3,63%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է […]

̰
Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետը հյուրընկալել է ոլորտի մի շարք գործիչների

11:11 26.03.2022

Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է ոլորտի մի շարք գործիչների: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի համար: «Ձեր ներկայացումների միջոցով դուք հանդիսատեսին փոխանցում եք ոչ միայն սեր ու ջերմություն, այլև ձևավորում եք մեր վաղվա քաղաքացուն, կազմավորում նրանց աշխարհայացքը: Ցավոք, վերջին երեք տարիներն իրենց հետքը թողեցին նաև այս […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, 1 մահ

11:05 26.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓21 նոր դեպք ✓2608 թեստավորում ✓64 առողջացած ✓1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 444 դեպք, որոնցից 409 757-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8608 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 964 598 թեստավորում:

̰
Ցանկացած ծաղրանկար նորմալ է․ Զախարովայի պատասխանը Ֆրանսիայի ԱԳՆ-ին

10:50 26.03.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անընդունելի է համարում Փարիզում ՌԴ դեսպանության թվիթերյան էջում ծաղրանկարների հրապարակումը և հույս հայտնել, որ նման բան այլևս չի կրկնվի։ Այս մասին նա հայտնել է ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ։ Ծաղրանկարները վերաբերել են եվրոպական համերաշխությանը և ԱՄՆ-Եվրոպա […]

̰
Թվիթերյան ծաղրանկարների պատճառով ռուս դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

10:34 26.03.2022

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մարտի 25-ին կանչել է ռուս դեսպան Ալեքսեյ Մեշկովին՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության թվիթերյան էջում հրապարակված ծաղրանկարների պատճառով։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Ծաղրանկարները տեղադրվել էին Թվիթերում այս շաբաթվա սկզբին։ Դրանցից մեկում պատկերված են եղել եվրոպական երկրները՝ ծնկաչոք, մեկ ընդհանուր լեզուն երկարացրած դեպի ԱՄՆ-ը մարմնավորող քեռի Սեմը։ Դրան կից գրված է եղել․ «Եվրոպական համերաշխությունն, […]

̰
Սարավան-«Զանգեր», Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:22 26.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Սարավան-«Զանգեր», Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ✅Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ✅Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ✅Վանաձոր-Դիլիջան, Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ 🌨Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ 🚙Միջպետական […]

̰
Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում․ բանակցությունները շարունակվում են

10:11 26.03.2022

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: Մարտի […]

̰
Ֆրանսիան Ադրբեջանին հորդորել է վերադառնալ ելման դիրքեր

10:06 26.03.2022

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում ԼՂ Փառուխ և Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի և զորքերի տեղաշարժի հետ կապված և հորդորում Ադրբեջանին վերադարձնել ուժերը 2020թ․ նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին հայտարարությամբ ամրագրված ելման դիրքեր։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում զետեղված հայտարարության մեջ։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ բնակչության գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ […]

̰
SHANTNEWS

09:46 26.03.2022

̰
Արևմուտքի հետ հարաբերությունները հիմա ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ․ Մեդվեդև

09:28 26.03.2022

Ռուսաստանի և արևմտյան աշխարհի միջև հարաբերություններն այսօր ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը RIA Novosti-ի հետ հարցազրույցում։ Նա նշել է, որ ինքն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ կնքել է հայտնի СНВ-3 կամ Start Treaty պայմանագիրը՝ երկու երկրների միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման […]

̰
Ղազախստանն ու ԱՄՆ-ը քննարկել են ռազմական համագործակցությունը

09:16 26.03.2022

Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Ռուսլան Ժակսիլիկովը հանդիպել է Ղազախստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջուդի Կուոյի հետ։ Այս մասին հայտնում է tengrinews.kz-ը՝ հղում անելով ռազմական գերատեսչության մամուլի ծառայությանը։ Հանդիպման թեման եղել է ղազախա-ամերիկյան ռազմական համագործակցությունը։ «Կողմերը քննարկել են համագործակցության հարցերը, այդ թվում՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը հնգամյա ծրագրի շրջանակներում՝ խաղաղապահության և լեզվի ուսուցման, մասնագետների պատրաստման […]

̰
Մակունցը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը քննարկել են ԼՂ-ում լարվածության աճն ու զարգացումները

09:07 26.03.2022

Ս. թ. մարտի 25-ին դեսպան Մակունցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճն ու զարգացումները, գազի մատակարարման խաթարման արդյունքում առաջացած հումանիտար խնդիրները։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

̰
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում

08:54 26.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների […]

̰
Ուկրաինական հակամարտության հետևանքով մեկ ամսում 4,3 միլիոն երեխա դարձել է փախստական. ՅՈՒՆԻՍԵՖ

08:44 26.03.2022

Ուկրաինական հակամարտության հետևանքով մեկ ամսվա ընթացքում 4,3 միլիոն երեխա դարձել է ներքին տեղահանված։ Այս մասին հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալներով՝ Ուկրաինայում 7,5 միլիոն երեխաներից 4,3 միլիոնը տեղահանվել է, որոնցից 1,8 միլիոնը լքել են երկիրը։ «Պատերազմը հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երեխաների ամենամեծ զանգվածային տեղաշարժերից մեկին։ Սա չարագուշակ պահ է, որը կարող է տևական […]

̰
Ճապոնիան զգուշացնում է Կուրիլյան կղզիների պատճառով Ռուսաստանի հետ բախման վտանգի մասին

08:35 26.03.2022

Կուրիլյան կղզիների հարցով Ճապոնիայի և Ռուսաստանի միջև բանակցությունների, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքման չեղարկումը կարող է հանգեցնել երկու երկրների միջև բախման։ Այս մասին Shukan Gendai-ին տված հարցազրույցում ասել է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի անդամ Մունեո Սուզուկին։ Նրա խոսքով՝ նման բանակցությունների բացակայության դեպքում Տոկիոն կարող է էլ ավելի ընկնել ԱՄՆ-ի ազդեցության տակ։ Այս դեպքում Ճապոնիան ի […]

̰
Մակունցը կոնգրեսականներին է ներկայացրել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, ընդգծել հստակ արձագանքի անհրաժեշտությունը

08:24 26.03.2022

Մարտի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Դեսպան Մակունցը կոնգրեսականներին է ներկայացրել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, մասնավորապես՝ մարտի 24-ին Արցախի Փարուխ գյուղ ներխուժումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն […]

̰
Նիդերլանդներում ուկրաինացի փախստականներին կտեղավորեն կառավարական շենքերում և բանտերում

08:19 26.03.2022

Նիդերլանդների բնակարանաշինության և տարածքային պլանավորման նախարար Ուգո դե Յոնգը հայտարարել է, որ ուկրաինացի փախստականների հոսքի աճի և տարածքի սղության պատճառով իշխանությունները կսկսեն փախստականներին տեղավորել հին բանտերում և կառավարական շենքերում։ Նրա խոսքերը հայտնել է RTL Nieuws-ը։ Այսպիսով, 15 հազար մարդ կտեղավորվի կառավարական շենքերում և բանտերում։ Երկրի նախարարների կաբինետը 75 մլն եվրո է հատկացրել տարածքների վերանորոգման համար, […]

̰
Մակունցը Դերեք Հոգընին է ներկայացրել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները

00:15 26.03.2022

Ս.թ. մարտի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները, հրադադարի խախտման առ այսօր շարունակվող դեպքերը, ինչպես նաև Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողությունները։

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:00 26.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան (Ստեփանավանի ոլորաններ), Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները […]

̰
Արմավիրի մարզում ՃՈ ուժեղացված ծառայություն է իրականացվել

23:57 25.03.2022

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մարտի 23-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիրի մարզում։ Միջոցառման նպատակն էր առանց համարանիշերի շահագործվող տրանսպորտային միջոցներ հայտնաբերելը։ Արդյունքում՝ հայտնաբերվեց առանց համարանիշերի երեք տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվեց 40 արձանագրություն։ Հայտնաբերվեցին առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ երեք, թաղանթապատված դիմապակիով՝ մեկ, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:55 25.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

23:49 25.03.2022

Հանրապետության տարածքում մարտի 25-ի ուշ երեկոյան, 26-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Մարտի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 25-ի ուշ երեկոյան, 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 142 ավտոմեքենա

23:43 25.03.2022

Մարտի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Գորիս, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Գեղաձոր, Ծիլքար, Շիրակի մարզի Զույգաղբյուր, […]

̰
«Ռեալի» գլխավոր մարզիչը  կարող է Իտալիայի ազգային հավաքականը գլխավորել

23:40 25.03.2022

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ակումբից հեռանալու դեպքում կարող է ընդունել Իտալիայի ազգային հավաքականի առաջարկը։ La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ, եթե Ռոբերտո Մանչինին լքի «Սկուադրա Աձուրայի» գլխավոր մարզչի պաշտոնը, ապա 62-ամյա մասնագետի թեկնածությունը առաջնային կդիտարկվի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի ազգային հավաքականը կարող են գլխավորել Ֆաբիո Կանավարոն ու Մարչելո Լիպին։ Իտալիայի հավաքականը Մանչինչիի […]

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

23:27 25.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։ Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս […]

̰
ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժով

23:18 25.03.2022

Միացյալ Նահանգները լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի կապակցությամբ։ Այս և այլ էսկալացիոն միջոցառումները համարում են անպատասխանատու և սադրիչ: Այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժով։ Զորքերի տեղափոխումն ու էսկալացիոն այլ միջոցները անպատասխանատու են և անհարկի […]

̰
BACK_TO_TOP