19:16 26.03.2022
Մարտի 28-ից 30-ը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։ Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» 5 ֆուտբոլիստների՝ Հայկ Ղազարյանին, Ալիկ Գասպարյանին, Վահե Շափաղաթյանին, Դավիթ Ղիասյանին և Արման Առաքելյանին։ Հավաքի վերջին օրը մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի «Միկա-04» թիմի հետ։ Խաղը կմեկնարկի 11։00-ին։
19:08 26.03.2022
Վրաստանում մարտի 28-ից հանվում են կորոնավիրուսով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները: Չեղարկվում է սրճարաններում և ռեստորաններում հյուրերի, մարզական ու մշակութային միջոցառումների մասնակիցների թույլատրելի սահմանը։ Շարունակում է պարտադիր մնալ միայն փակ տարածքներում և տրանսպորտում դիմակների կրումը։ Իսրայելում նույնպես չեղարկվել են կարանտինային բոլոր սահմանափակումները։ Տեղի բնակիչներից և զբոսաշրջիկներից հյուրանոցներում տեղավորվելու, ռեստորաններ այցելելու, խանութ և այլ վայրեր մտնելու համար […]
18:58 26.03.2022
Չինաստանում վթարի ենթարկված Boeing 737 ինքնաթիռում գտնվող բոլոր 132 ուղևորները մահացած են ճանաչվել։ Այս մասին մարտի 26-ին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը։ China Eastern Airlines ավիաընկերության մարդատար Boeing-ը, որում եղել է 123 ուղևոր և անձնակազմի ինը անդամ, մարտի 21-ին վթարի է ենթարկվել Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Վուչժոու քաղաքի Թենգ շրջանում։ Ինքնաթիռը Կունմինգից Գուանչժոու էր […]
18:50 26.03.2022
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ զսպող գործողություններ՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Քանիցս տեղի է ունեցել փոխհրաձգություն և թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները […]
18:41 26.03.2022
Իտալիայում գրեթե 100,000 գյուղատնտեսական ընկերություններ փակման վտանգ տակ են արտադրական ծախսերի լուրջ աճի պատճառով, որոնք զգալիորեն գերազանցում են ֆերմերների և անասնաբույծների կանխիկ մուտքերը: Այս մասին հաղորդվում է Coldiretti գյուղատնտեսական արտադրողների ասոցիացիայի զեկույցում, որը կազմվել է՝ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ազդեցությունը կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամից հետո։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Զեկույցում ներկայացված տեղեկատվության […]
18:33 26.03.2022
Հողի գերպարարտացումից խուսափելու, ժամանակին ու ճիշտ սնուցում ապահովելու համար մինչև վարուցանքը հողի լաբորատոր փորձաքննությունն անհրաժեշտություն է։ Հայաստանի խոշոր ֆերմերային տնտեսությունները գյուղատնտեսական սեզոնի մեկնարկից առաջ հիմնականում ցանքատարածքների որակի ստուգում կատարում են, որպեսզի հեկտարներով մշակվող ցանքերից հետո բավարար բերք ստանան։ Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունների գերակշիռ մասը հողը լաբորատոր անալիզի չի ենթարկում, թեև բերքատվության բարձրացման առումով այն առաջնային […]
18:24 26.03.2022
Կատարը գազի մատակարարման հարցում չի կարող օգնել Եվրոպային։ Ռուսական գազի այլընտրանք, այս փուլում չկա։ Այս մասին Դոհայում հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի հարցով պետնախարար Սաադ բեն Շարիդա այ-Քաաբին։ «Ես չեմ կարծում, որ ներւկա պահին մենք կարող ենք հրատապ օգնել Եվրոպային։ Էներգակիրների մատակարարման հարցում ոչ ոք չի կարող զբաղեցնել Ռուսաստանի դիրքը»,- ասել է նա։ […]
18:16 26.03.2022
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բոսֆորի նեղուցում հայտնաբերված առարկան հին տեսակի ական է։ Ականի գտնվելու վայրի մասին տեղեկությունը հաստատել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Շաբաթ օրը՝ մարտի 26-ին, Բոսֆորում կասկածելի առարկան հայտնաբերելուց հետո օբյեկտի ուսումնասիրություն է իրականացվել, որի արդյունքները ցույց են տվել, որ հայտնաբերվածը հնացած ական է։ Միաժամանակ […]
18:08 26.03.2022
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը չի խուսափում երկխոսությունից Վաշինգտոնի հետ երկրում դիվանագիտական առաքելությունների թեմայով։ Բացի դրանից, Մոսկվան իր պատրաստակամությունն է հայտնում երկխոսություն վարել հավասար հավասարի հետ հիմունքներով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Դիվանագետի խոսքով, Վաշինգտոնն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի բարդացնի արտերկրի ներքին գերատեսչությունների աշխատանքը։ Միաժամանակ Զախարովան […]
17:56 26.03.2022
Ողջունելի է, որ միջազգային հանրությունը, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը և Արցախի բնակչության ահաբեկմանը։ Այս մասին ասվում է Արցախի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում։ «Համոզված ենք, որ Ադրբեջանի՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և նոր պատերազմ հրահրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության […]
17:47 26.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունն Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում գտնվող բիտումի գործարանի տարածքում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Նավթավերամշակման գործարանում առաջացած ուժեղ հրդեհի դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով: Միջոցառումը տեղի է ունեցել Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքների շրջանակում։ Վարժանքին հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՓԾ տնօրենի […]
17:38 26.03.2022
«Կիևում և Կիևի շրջանում պարետային ժամը, ռազմական ղեկավարության որոշմամբ, կրկին կուժեղացվի և կերկարացվի մեկ ու կես օր»,- այս մասին Telegram ալիքում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նա նշել է, որ պարետային ժամը կգործի մարտի 26-ի 20:00-ից մինչև մարտի 28 -ի ժամը 7:00։ Կիևի քաղաքապետը հիշեցրել է, որ պարետային ժամի ընթացքում քաղաքում տրանսպորտային միջոցները կարող […]
17:28 26.03.2022
Բոսֆորի նեղուցը նավերի համար բաց է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նավահանգստային անվտանգության վարչությունը։ Նեղուցը ժամանակավորապես փակվել էր ականի նմանվող առարկայի հայտնաբերման պատճառով։ Ականի նմանվող առարկայի շարժը նկատվել է Բոսֆորի նեղուցի մուտքի մոտ։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնեց դրա վնասազերծման միջոցառումների մասին։ Նեղուցը նավերի համար փակվեց։ ՌԴ ազգաին անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ ուկրաինացի […]
17:20 26.03.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ «Նախագահը նստած էր երկար, սպիտակ սեղանի շուրջ՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի և պաշտպանության նախարար Լլոյդի միջև, նրանց դիմաց Ուկրաինայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն էին ՝ Դմիտրի Կուլեբան և Ալեքսեյ Ռոզնիկովը»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը […]
17:12 26.03.2022
Վրաստանի հարավում այսօր 3,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Հայտնում է jnews.ge-ն։ Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 15:00-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սամեբա գյուղի մոտ՝ Դմանիսիի և Նինոծմինդայի (Քվեմո-Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջաններ) սահմանին։ Վերջին շրջանում Սամեբա գյուղը դարձել է ակտիվ սեյսմիկ գոտի։ Այնտեղ ցնցումներ են տեղի […]
17:00 26.03.2022
Մարտի 26-ին ժամը 15:01-ին Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աշոտ Գրաչի 18 հասցեում հրդեհ է բռնկվել: Ահազանգը ստանալուն պես փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչին (ծնված 1981թ.) պատկանող տունը սնուցող էլեկտրավահանակը՝ հոսանքի […]
16:52 26.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի […]
16:43 26.03.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Կոտայքի մարզպետ Ահարով Սահակյանի և ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ ծանոթացել է Կոտայքի մարզի երթուղային ցանցի տրանսպորտային պարկին։ Հայաստանի երեք մարզում՝ Կոտայքում, Արմավիրում ու Արարատում, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել ու անցկացրել է միասնական երթուղային օպերատորի մրցույթ։ 🚌Կոտայքի մարզում մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի […]
16:27 26.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության […]
16:17 26.03.2022
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից վերջին օրերին տարածված հայտարարությունները ևս մեկ անգամ բացահայտ կերպով վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սիստեմատիկ բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակը Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերն էթնիկ զտման ենթարկելն է։ Այսպես, մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական […]
16:02 26.03.2022
Ստեփանակերտում անցկացվել է խաղաղ հավաք՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման պահանջով։ Բանախոսները եռալեզու պաստառներով, ելույթներով ու կոչերով դիմել են միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել ու դատապարտել ադրբեջանական ագրեսիան և ճանաչել Արցախի ժողովրդի իրավունքները։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:46 26.03.2022
Մարտի 26-ին, ժամը 05.08-ից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, մեկը մյուսի հետևից ահազանգեր ստացվեցին, որ Այգեստանի 9-րդ փողոցում կրակոցի ձայներ են լսվում: Երբ ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն արդեն ճանապարհին էր, օպերատիվ կառավարման կենտրոնում կրկին ահազանգ ստացվեց։ Զանգողը ստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ մնշանակության գումարտակի ծառայող էր։ Ոստիկանության ավագը հայտնում էր, որ նկատել է դեպի […]
15:30 26.03.2022
ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Քիչ առաջ նամակ եմ հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Քարի Հենրիկսենին։ Նամակում նկարագրել եմ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած սողացող պատերազմի վերջին օրերի գործողությունները և գազի մատակարարման խափանման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։ […]
15:16 26.03.2022
Ոստիկանության Արթիկի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն գյուղի 37-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում: Մարտի 23-ին կասկածվողը Արթիկ-Նոր կյանք ճանապարհից, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչներ: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:
14:47 26.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին։ Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները, քննարկվել են, մասնավորապես, շրջաններում առկա խնդիրները, հստակեցվել հետագա անելիքները։ Երկրի ղեկավարը […]
14:33 26.03.2022
Ուկրաինայի իշխանությունները մարտի 26-ին կիրականացնեն խաղաղ բնակիչների տարհանումը 10 հումանիտար միջանցքներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը: Ուկրաինայի իշխանությունները մարտի 26-ին կիրականացնեն խաղաղ բնակիչների տարհանումը 10 հումանիտար միջանցքներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը:
14:17 26.03.2022
Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 19-ամյա մի բնակիչ 2019 թվականի աշնանը նույն փողոցի մի տնից գողացել է կենցաղային իրեր: Մարտի 22-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին: Նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ նա 2019-2021 թթ. բնակարանային 6 գողություն էր արել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են: