Բոլոր լուրերը – Page 4419 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

Բոլոր լուրերը

Լեհաստանի նախագահի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վարշավայում

19:57 25.03.2022

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ինքնաթիռը, որը թռչում էր Ժեշուվ՝ հանդիպելու ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ, մարտի 25-ին արտակարգ վայրէջք է կատարել Վարշավայում։ Այս մասին հայտարարել է Դուդայի գրասենյակի ներկայացուցիչ, միջազգային հարցերով պատասխանատու Յակուբ Կումոխը։ «Ինքնաթիռը վերադարձել է Վարշավա։ Այժմ մենք սպասում ենք պահեստային ինքնաթիռի մեկնմանը Ժեշուվ։ Լեհաստանի և ԱՄՆ-ի նախագահների Ժեշուվ այցի ծրագիրը փոքր-ինչ կփոխվի. […]

̰
Ռուսաստանը կապահովի Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգությունը․ Զախարովա

19:51 25.03.2022

  Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ՝ Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Միևնույն ժամանակ, հնարավորությունների պատուհանը, ինչպես մենք հասկանում ենք, այս պահին դեռ փակված չէ: Ռուսաստանը կշարունակի հետագայում էլ ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգությունն ապահովվի պատշաճ մակարդակով»,- ասել […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

19:45 25.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն: Նախագահ Խաչատուրյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին, զրուցել կենտրոնում իրենց բուժումը ստացող անձանց հետ: Նախագահ […]

̰
Մեդինսկին խոսել է Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պահանջների մասին

19:39 25.03.2022

Մեդինսկին խոսել է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքի մասին։ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին մարտի 25-ին հայտարարել է, որ Մոսկվան պնդում է համապարփակ պայմանագիր՝ հաշվի առնելով իր համար «կենսական նշանակություն ունեցող» դիրքորոշումները։ «Մենք պնդում ենք համապարփակ պայմանագիր, որը, բացի Ուկրաինայի չեզոք կարգավիճակից, Ուկրաինայի անվտանգության երաշխիքներից բացի, նախատեսում է մի շարք […]

̰
«Բարսելոնան» պատրաստ է Լևանդովսկու համար վճարել մինչև 60 միլիոն եվրո

19:30 25.03.2022

«Բարսելոնան» որոշել է այն գումարի չափը, որը պատրաստ է ծախսել Ռոբերտ Լևանդովսկու ձեռքբերման համար: Կատալոնացիները ցանկանում են «Բավարիայի» հարձակվողի համար վճարել 50 միլիոն եվրո, սակայն պատրաստ են նաև ավելացնել գումարը մինչև 60 միլիոն եվրո, հայտնում է Diario Sport-ը։ Հանուն լեհ ֆուտբոլիստի տեղափոխության՝ «Բարսելոնան» պատրաստ է դուրս գալ սեփական աշխատավարձի սահմաններից, քանի որ այս դեպքը համարում […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

19:27 25.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան (Ստեփանավանի ոլորաններ) ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի […]

̰
Թինա Կարապետյան-Սիմոն Պրուքս Սենեկալ զույգը դուրս եկավ ԱԱ եզրափակիչ

19:24 25.03.2022

Թինա Կարապետյան-Սիմոն Պրուքս Սենեկալ պարային զույգը հաղթահարեց գեղասահքի աշխարհի առաջնության որակավորման փուլը և մարտի 26-ին կմասնակցի ազատ ծրագրին: Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող առաջնությունում ընթանում է պարային զույգերի կարճ ծրագիրը, որին մասնակցում է 31 զույգ: Մրցավարները մեր զույգին գնահատել են 68. 50 միավոր, որից 38.21 միավորը տեխնիկայի համար, 30.29-ը՝ ստեղծագործության: Այս միավորը անցողիկ է: Ազատ ծրագրին […]

̰
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է «Եվրոջասթ» գործակալության նախագահին

19:16 25.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է «Եվրոջասթ» (Eurojust) գործակալության նախագահ Լադիսլավ Համրանին և վերջինիս գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայում կատարվող և անդրսահմանային տարատեսակ հանցագործությունների հետևանքով ծագող սպառնալիքների, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ պահանջվող աշխատանքների, մինչդատական վարույթի արդյունավետ իրականացման, ինչպես նաև […]

̰
Արաբկիր վարչական շրջանում քանդվում են համայնքային հողամասերում գտնվող ապօրինի ավտոտնակները

19:09 25.03.2022

Մայրաքաղաք Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց և Ա․ Խաչատրյան փողոցների հարևանությամբ ընթանում են համայնքային հողամասերում առանց համապատասխան թույլտվության տեղակայված ավտոտնակների քանդման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի «Բ» կետի։ Կայացվել են նաև Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ։ […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին ներկայացրել է Արցախում Ադրբեջանի հակամարդկային գործողությունների հետևանքները

19:00 25.03.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Պաշտպանը, ողջունելով միջազգային գործընկերներին ՄԻՊ գրասենյակում, բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԻՊ աշխատակազմի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը՝ միաժամանակ ընդգծելով նոր մարտահրավերներով պայմանավորված առաջնահերթություններով համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Նաթիա Նացվլիշվիլին իր հերթին շնորհավորել է Քրիստիննե […]

̰
Արցախի ՄԻՊ-ն այցելել է Ադրբեջանի իրականացրած գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց

18:51 25.03.2022

«Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել եմ մարտի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Այս պահին ճշտված տեղեկություններով՝ 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ […]

̰
Բացահայտվել են խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության և կաշառք տալու փորձի դեպքեր

18:47 25.03.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության և կաշառք տալու փորձի դեպքեր: Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Արշակ Կարապետյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով Ս. Առաքելյանի ընտանիքի անդամների հետ, տեղեկացել է վերջինիս հոր` Ստեփան Առաքելյանի կողմից Երևան քաղաքում մահվան ելքով վրաերթ կատարելու դեպքի մասին: Ընդունելով գումարի […]

̰
«Պատրաստ ենք Եվրոպայի առաջնությունն անցկացնել ամենաբարձր մակարդակով». ԿԳՄՍ նախարար

18:34 25.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին ու քննարկել Եվրոպայի ծանրամարտի 2023 թվականի առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ մեր երկրի համար մեծ պատիվ կլինի […]

̰
Բորիս Ջոնսոնն առաջարկում է Ուկրաինայի հավաքականին ԱԱ-2022-ի ուղեգիր տալ

18:25 25.03.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետը կարծում է, որ Ուկրաինան պետք է անպայման մասնակցի ԱԱ-2022-ին։ Ինչպես նշում է The Telegraph-ը, Բորիս Ջոնսոնը «լավ գաղափար» է անվանել Ուկրաինայի հավաքականին ավտոմատ կերպով աշխարհի առաջնությանը մասնակցել թույլ տալը: Գուցե քաղաքական գործիչը չգիտի, որ այդ իրավունքի համար Ուկրաինան պետք է փլեյ-օֆֆում նախ խաղա Շոտլանդիայի ընտրանու հետ, իսկ հաղթանակի դեպքում՝ նաև Ուելսի: Ավելի […]

̰
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրենին

18:16 25.03.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Կարևորվել է ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համակարգի մշակման և ներդրման, ՏՀՏ ենթակառուցվածքի գնահատման ու թարմացման, ՄՍԾ աշխատակիցների կարողությունների ու […]

̰
9 hայ շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը

18:06 25.03.2022

Մարտի 26-ին Սլովենիայի Բրեժիցե քաղաքում կմեկնարկի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված կլինի 9 շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Էմին Օհանյանը: Եվրոպայի անհատական առաջնությունում կանցկացվի 11 տուր՝ շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար […]

̰
Հորիզոն 18.00

18:00 25.03.2022

̰
Հորիզոն 18.00

18:00 25.03.2022

̰
Վարժանքներ և դասընթացներ Արագածոտնի մարզում

17:55 25.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ մարզային ստորաբաժանումները տարեկան պլանի համաձայն՝ բնակչության ազդարարման, քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության և այլ թեմաներով վարժանքներ են անցկացնում: Համայնքներում տարեսկզբից մեկնարկած վարժանքները, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հանձնարարականով կազմակերպվում են իրականին առավել մոտ և ավելի հաճախ: Արագածոտնի մարզի Ոսկեվազ, Օշական, Նոր Ամանոս համայնքներում, Չքնաղ, Ոսկեհատ գյուղերի հիմնական և միջնակարգ դպրոցներում անցկացվել են «Հակառակորդի […]

̰
Երևանում բախվել են Mercedes-ն ու Lada Largus-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

17:50 25.03.2022

Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Նորք-Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են 35-ամյա Վահան Գյուրջյանի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Հովհաննես Բաղդասարյանի վարած Lada Largus մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

̰
Գիտաժողով՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 145-ամյակին

17:46 25.03.2022

Այսօր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը անցկացրել է գիտաժողով` նվիրված գրողի ծննդյան 145-ամյակին։ Գիտական զեկուցումներով հանդես են եկել հանրապետության անվանի մտավորականներն ու մշակույթի գործիչները՝ ներկայացնելով գրողի բեղմնավոր վաստակը գրականության, արվեստի, հասարակական-քաղաքական ոլորտներում: Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և նշել, որ ավանդույթի համաձայն՝ գրողի տուն-թանգարանը բոլոր […]

̰
Հայ մարզիկները համեստ արդյունքներով ավարտեցին ելույթները Եվրոպայի ձմեռային օլիմպիական փառատոնում

17:40 25.03.2022

Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում ավարտին է մոտենում Եվրոպայի 15-րդ երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնը, որին մասնակցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Դահուկավազքի մրցումների նախավերջին օրը երիտասարդների՝ 1,1 կմ ազատ ոճով արագավազքում Սպարտակ Ոսկանյանը 2 րոպե 26,60 վայրկյան արդյունքով 74 դահուկորդների պայքարում գրավեց 66-րդ տեղը։ Նույն մրցաձևից աղջիկների ստուգատեսում Անգելինա Մուրադյանը 3 րոպե 14,24 վայրկյան արդյունքով եզրափակեց 64 մասնակիցների մրցաշարային […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հեռախոսազրույց կունենան

17:34 25.03.2022

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարտի 25-ին հեռախոսազրույց կանցկացնի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Պուտինը հայտնել է մշակույթի և արվեստի բնագավառում մրցանակների դափնեկիրների հետ հանդիպման ժամանակ: «Երևանի մասին ձեր բարի խոսքերը հնարավորություն կունենամ այսօր փոխանցել Հայաստանի վարչապետին, որի հետ հեռախոսազրույց եմ ունենալու: Կարծում եմ, որ […]

̰
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

17:26 25.03.2022

Մարտի 25-ին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել արդեն պարբերական դարձած հանդիպումների համար, հակիրճ ամփոփել է 2021 թվականի տնտեսական տարին՝ ներկայացնելով հարկաբյուջետային եւ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները: Դեսպան Անն Լույոն ընդգծել է […]

̰
Հրդեհ Արարատի մարզի Նորամարգ գյուղում

17:16 25.03.2022

Մարտի 25-ին՝ ժամը 14։08-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:54-ին։ Այրվել են […]

̰
Վարդաղբյուր-Մուսայելյան և Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:08 25.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդաղբյուր-Մուսայելյան և Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները և Գորիս-Սիսիան (25-ից 27-րդ կմ) ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում […]

̰
Պուտինի նկատմամբ ռուսների վստահության մակարդակը գերազանցել է 80 տոկոսը

17:00 25.03.2022

Մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ քաղաքացիների վստահության մակարդակը նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ աճել է 1%-ով։ Այժմ այն ​​կազմում է 80,6 տոկոս։ Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման տվյալները։ Պուտինի գործունեության հավանության մակարդակը նույնպես աճել է 0,7%-ով և կազմում է 77,9%: Ինչ վերաբերում է վարչապետի և ՌԴ կառավարության աշխատանքին, ապա 51,6%-ը դրական […]

̰
Հաշվեքննության փաստաթղթերում չեն արձանագրվել չարաշահումների մասին տվյալներ. Գևորգ Պապոյան

16:57 25.03.2022

Մարտի 15-ին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել էր ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն իր խոսքում նշել էր, որ հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Պետական առողջապահական գործակալության ներկայացրած անհամաձայնություններն ու պարզաբանումները, տեխնիկական պատճառներով, […]

̰
Ճիշտ է՝ առաջին իսկ խաղում կարմիր քարտ ստացա, բայց կարևորն այն է, որ հաղթեցինք. Ստյոպա Մկրտչյան

16:55 25.03.2022

Հայաստանի հավաքականի նորեկ Ստյոպա Մկրտչյանը մեկնաբանել է Չեռնոգորիայի ընտրանու դեմ իր նորամուտի խաղը։ «Անսպասելի էր, որ կլինեմ մեկնարկում: Չալըշըրը վնասվածք ստացավ ու ես մեկնարկում հայտնվեցի: Ցավալի էր նրա վնասվածքը, առողջություն եմ մաղթում: Խաղընկերներս, մարզիչներս ու ամբողջ անձնակազմն ինձ շատ օգնեցին, որ չլարվեմ: Երկրպագուների աջակցությունն էլ ոգևորիչ էր: Ճիշտ է՝ առաջին իսկ խաղում կարմիր քարտ ստացա, […]

̰
Իսրայելում «պատմական» գագաթնաժողով կանցկացվի

16:50 25.03.2022

Իսրայելում կիրակի և երկուշաբթի օրերին «պատմական» գագաթնաժողով կանցկացվի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄԷ-ի, Մարոկկոյի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարների միջև, հայտնում է Իսրայելի ԱԳՆ-ն։ «Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի հրավերով Իսրայելը կհյուրընկալի պատմական դիվանագիտական ​​գագաթնաժողովն այս կիրակի և երկուշաբթի (27/03 և 28/03)»,- ասվում է նախարարության Twitter-ում։ Նշվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարը և […]

̰
BACK_TO_TOP