16:49 25.03.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մարտի 24-ին մասնակցել է «Ոչխարաբուծության եվրոպական փորձը և դրա կիրառումը Հայաստանում» թեմայով համաժողովին։ Համաժողովի հիմնական նպատակն էր հավաքագրել ոլորտում առկա գիտելիքները՝ հիմնվելով միջազգային առաջադեմ փորձի վրա, վերլուծել ոլորտում առկա խոչընդոտներն ու դրանց լուծման հնարավոր եղանակները: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության […]
16:47 25.03.2022
«Ռոման» աշխատում է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան Twitter-ի իր միկրոբլոգում։ Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը ակումբի ղեկավարության համար պայմաններ է առաջ քաշել, որոնք ընդունելու դեպքում համաձայնություն կտա երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմա» […]
16:44 25.03.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու դիտարկելու դրանց կարգավորման ուղիները: Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները՝ գործընթացում կարևորելով տնտեսվարողների ակտիվ մասնակցությունը: ՊԵԿ նախագահը տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել է կիրառվող նախնական մաքսային հայտարարագրի, ինչպես նաև լիազորված տնտեսական […]
16:40 25.03.2022
Մարտի 25-ին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության («Եվրաջասթ») նախագահ Լադիսլավ Համրանին: Նախարարն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Եվրոպական միության հետ համագործակցությունն անգնահատելի դերակատարում ունի: Համագործակցության արդյունավետության մասին է վկայում նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության («Եվրաջասթ») և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների […]
16:35 25.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի hանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին: «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ կհանձնվեն 17 անվանակարգերում (այս տարի […]
16:30 25.03.2022
Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին մեկնաբանել է Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունը: «Եթե նայեք մեր հանդերձարանին, կտեսնեք խաղացողների, որոնք կարող են պայքարել աշխարհի առաջնությունում հաղթանակի համար, բայց մենք հիմա խոսում ենք այս աղետի մասին: Շատ դաժան է աստղերից գլորվել մինչև ախոռը: Մենք միասին յուրահատուկ ժամանակներ ենք անցել, և ես միշտ հպարտանալու եմ իմ թիմակիցներով: Սա ֆուտբոլ […]
16:25 25.03.2022
Այսօր՝ մարտի 25-ին, Դոհայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորն օդանավակայանի վերահսկելի գոտում մոռացել էր ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 5000 ԱՄՆ դոլար, հեռախոսներ և այլ իրեր, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել էր Կորած և գտնված իրերի բաժին, որից […]
16:20 25.03.2022
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ավագ Ստեֆան Ռիստովսկին խոսել է ԱԱ-2022-ի անցումային խաղի կիսաեզրափակչում Իտալիային հաղթելու և պայքարը շարունակելու մասին: «Ես դեռ շոկի մեջ եմ: Շատ ուրախացա հաղթանակի առթիվ: Ջերմ ընդունելություն ենք ակնկալում հայրենիքում: Արդյո՞ք կարող ենք հաղթահարել Պորտուգալիայի արգելքը. իհարկե, մենք կհաղթենք: Ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք ու առաջ անցնենք»,- Ռիստովսկիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի […]
16:16 25.03.2022
Ոստիկանության ՔՈ գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական կոմիտեում պոռնկությանը նպաստելու հոդվածով քննվող քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննությամբ ստացվել են Հայաստանում կազմակերպված խմբի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տվյալներ։ Գլխավոր դատախազության համակարգմամբ՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տվյալները հստակեցվեցին, իրականացվեցին ավելի քան մեկ տասնյակ խուզարկություններ, […]
16:11 25.03.2022
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային` հատկապես ՀՀ անկախության ձեռք բերումից հետո բազմաթիվ հարցերում մեր երկրին ու հայ ժողովրդին մշտապես աջակցելու համար: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների […]
16:06 25.03.2022
ՀՀ գլխավոր դատախազն այսօր ընդունել է Եվրոպական միության (ԵՄ) քրեական արդարադատության ոլորտում համագործակցության «Եվրոջասթ» (Eurojust) գործակալության ղեկավար Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ԵՄ-ի հետ երկարամյա բազմաշերտ համագործակցությունը նպաստել է մեր երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, ժողովրդավարության, մարդու իրավունքների […]
16:00 25.03.2022
Հայաստան-Չեռնոգորիա ընկերական հանդիպման նախախաղային մարզման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրը վնասվածք ստացավ և չկարողացավ մասնակցել հանդիպմանը։ Բուժզննման արդյունքում պարզվել է, որ Չալըշըրը մկանային վնասվածք է ստացել և, ըստ նախնական կանխատեսման, բաց կթողնի 3-4 շաբաթ։ Ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն՝ նրա փոխարեն Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել Երևանի «Արարատի» կենտրոնական պաշտպան Հովհաննես Նազարյանը։
15:55 25.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան (Ստեփանավանի ոլորաններ) ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի […]
15:51 25.03.2022
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ Արցախի Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) նախատեսված հանցանքի հատկանիշներով և նախաքննության կատարման համար ուղարկվել Արցախի քննչական կոմիտե: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ 2022 թվականի մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են […]
15:50 25.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց: Ռուսական կողմում կան 288 բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
15:47 25.03.2022
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Առաջնությունը կմեկնարկի մարտի 28-ին, իսկ Հայաստանի ըմբշամարտի հավաքականները մրցաշարին կմասնակցեն 7-ական մարզիկով: Ազատ ոճի հավաքականի կազմում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը […]
15:46 25.03.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Անատոլի Չուբայսին միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին ուրբաթ օրը՝ մարտի 25-ին, հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
15:40 25.03.2022
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ մարտի 25-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ադրբեջանի պաշտպանություն Զաքիր Հասանովի միջև: Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները։ Բացի դրանից՝ կողմերը մտքեր են փոխանակել խաղաղապահ գործողության ընթացքի և դրա իրականացման գոտում հումանիտար իրավիճակի շուրջ։
15:34 25.03.2022
Ինչպես արդեն հայտնել է ԱՀ պաշտպանության նախարարությունը, այսօր՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված «Բայրաքթար» տիպի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ (անցած գիշեր՝ ևս 5 վիրավոր): Ուստի, Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ և՛ ներխուժման, և՛ հրադադարի ռեժիմի խախտումների տեսքով: «Չնայած բարձրագույն մակարդակի բանակցություններին՝ […]
15:27 25.03.2022
Թուրքիայի իշխանությունները չեն կարողանա միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի որ չեն կարող թույլ տալ, որ իրենց քաղաքացիները սառչեն առանց ռուսական գազի։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում գտնվող թուրք լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Պատժամիջոցների առումով մենք գնահատում ենք ՄԱԿ-ի որոշակի գծեր, բայց չմոռանանք, որ մենք չենք կարող մի կողմ դնել մեր […]
15:22 25.03.2022
Մարտի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 18-ի սահմաններում քրեական հետախույզները Տիգրան Մեծի պողոտայից, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին 22 և 28 տարեկան երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով 44 փաթեթ: Ավելի ուշ պարզվեց, որ թմրամիջոցը ձեռք էին բերել «Տելեգրամի» […]
15:15 25.03.2022
Ուկրաինացի գեղասահորդ Իվան Շմուրատկոն մարզումային մարզազգեստով է մասնակցել ֆրանսիական Մոնպելյեում ընթացող աշխարհի առաջնության կարճ ծրագրին, գրում է Championat.com-ը։ Նա նշել է, որ հիմա տեղին չեն տարբեր գույները և ինքը որոշել է սահել հայրենիքը խորհրդանշող գույների մարզազգեստով և կրծքին ազգային դրոշը կրել։ Մարզազգեստի համար սահմանված կարգի խախտումը հաշվի է առել մրցավարներից միայն մեկը, և ուկրաինացի գեղասահորդի […]
15:11 25.03.2022
Մարտի 25-ին ժամը 13:16-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան 24 հասցեում հրդեհ է բռնկվել՝ կայանված ավտոմեքենայից ծուխ է ելնում: Ժամը 13:17-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:30-ին, մարվել` ժամը 13:32-ին: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ […]
15:04 25.03.2022
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան […]
14:51 25.03.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ դատապարտյալ Վ. Վերանյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում մտերիմ հարաբերություններ հաստատելով և հանցավոր համաձայնության գալով նույն հիմնարկում ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղոյանի հետ` իր օգտին առանձին գործողություններ չկատարելու կամ անգործություն դրսևորելու համար վերջինիս առաջարկել և տվել […]
14:49 25.03.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Ա. Մաթևոսյանը 2018 թվականի մարտի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, դիտավորությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրերը: Այդ կապակցությամբ հիշյալ […]
14:45 25.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն Ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքները Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Ձեր պաշտոնավարման երկուսուկես տարիները համընկել են մարդկության առջև ծառացած աննախադեպ մարտահրավերների ժամանակաշրջանի հետ։ Այս ընթացքում Եվրոպական միությունը և Հայաստանը համատեղ ջանքերով պայքարել […]
14:39 25.03.2022
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է ԱԱ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչում մակեդոնացիներից կրած պարտությունը: «ԵՎՐՈ-ն իմ կյանքի ամենահիասքանչ փորձառությունն էր, իսկ սա ամենամեծ հիասթափությունը: Մենք ոչինչ չենք կարող ասել, սա ֆուտբոլ է, երբեմն անհավանական բաներ են տեղի ունենում։ Եվրոպայի առաջնությունում մեր հաղթանակը միանգամայն արժանի էր. մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք։ Այնուհետև այդ մրցաշարում […]
14:35 25.03.2022
Մարտի 17-19-ը ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները անձնական ունեցվածքի գողության երեք դեպք բացահայտեցին: Քրեական հետախույզները Վանաձորի Երևանյան խճուղուց, Իսահակյան և Սուխումիի փողոցներից բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնցից մեկը՝ 60, մյուսը՝ 32, երրորդը՝ 59 տարեկան: Պարզվել է՝ մարտի 12-ին 60-ամյա տղամարդը Վանաձորի Քարքարոտ թաղամասում կայանված մի ավտոմեքենայից գողացել էր լուսարձակ: 32-ամյա տղամարդը Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի […]