12:39 25.03.2022
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը հաղթող է դարձել Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունում: Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի՝ վազող թիրախ ձևի մարզուհին գնդակային հրաձգության 10 մ վազող թիրախ, նորմալ վազք՝ 30+30 կրակոց կանանց պայքարում, խոցելով 561 միավոր, դարձել է չեմպիոն: Նույն վարժությունում Գյումրիի մարզադպրոցի մարզուհի Արուսյակ Գրիգորյանը, խոցելով 557 միավոր, դարձել է փոխչեմպիոն: Բրոնզե մեդալակիր […]
12:37 25.03.2022
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ուսումնասիրվելու են մայրաքաղաքի Էրեբունի, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում տեղադրված էլեկտրաշչակները՝ մարտի 28-ից ապրիլի 4-ը ներառյալ: Պատճառված հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:
12:36 25.03.2022
Ուրուգվայը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է Պերուին, իսկ Պարագվայը 3-1 հաշվով Էկվադորին՝ ընդհատելով 7-խաղյա առանց հաղթանակների շարքը: Ուրուգվայն ու Էկվադորը ժամանակից շուտ դուրս են եկել ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ, որը կկայանա այս աշնանը Քաթարում: Խմբային փուլի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Բրազիլիան, որը 16 խաղից հետո 42 միավոր ունի իր ակտիվում, երկրորդ տեղում Արգենտինան է՝ […]
12:30 25.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարի դուստրը, տեղեկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը նշված համայնքի վարչական սահմաններում ցանկանում է կայանների տեղակայման տարածքներ […]
12:29 25.03.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես ՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 4-ական, թմրամիջոցների մաքսանենգության՝ 3, հարկերից խուսափելու, կաշառակերության և ծանր վիրավորանքի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, […]
12:29 25.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից ցածր մնալ 6-8 աստիճանով։ Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև մարտի 28-ը ներառյալ։ Անցած գիշեր Տաշիրի հատվածում նվազագույն ջերմաստիճանը հասել է -18, Ապարանում, Ծաղկահովոտւմ և Ճամբարակում՝ մինչև -14 աստիճանի։ «Հուրախություն բոլորիս՝ մարտի 29-ից սկսած՝ Հայաստանին արևադարձային լայնություններից մոտենում են տաք օդային […]
12:22 25.03.2022
Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։ Թշնամին նաև սադրանքների է դիմել նույն շրջանի Խրամորթ բնակավայրի ուղղությամբ։ Ավելին, մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես […]
12:21 25.03.2022
ԱԱ-2022-ի որակավորման փուլի փլեյ-օֆֆի մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում Շվեդիան 1-0 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն։ Հանդիպման հիմնական ժամանակում հաղթողը չի որոշվել: Ավելացված ժամանակում՝ 110-րդ րոպեին, շվեդ հարձակվող Ռոբին Կվայսոնը խփել է հաղթական գոլը: Փլեյ-օֆֆի եզրափակիչ խաղում Շվեդիան կհանդիպի Լեհաստանի ընտրանու հետ, որն ավտոմատ կերպով հաջորդ փուլ էր դուրս եկել՝ մրցաշարից Ռուսաստանի ընտրանու հեռացվելու պատճառով։
12:17 25.03.2022
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը փլեյ-օֆֆում Թուրքիայի ընտրանու նկատմամբ: «Մենք առաջին քայլն ենք արել դեպի մեր մեծ նպատակը՝ դուրս գալ աշխարհի առաջնություն։ Դեռ ոչնչի չենք հասել և պետք է շարունակենք քրտնաջան աշխատել։ Մենք հարգում ենք մրցակիցներին, բայց հավատում ենք մեր ուժերին։ Առա՛ջ, Պորտուգալիա»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։ Նշենք, որ անցումային […]
12:09 25.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 590 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 20 918 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 2,82%, վերջին 14 օրը՝ 5,14%, վերջին 7 օրը՝ 3,86%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 645 301 դեպք: Ապաքինվել է ևս 3 247 պացիենտ, և […]
11:50 25.03.2022
Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելուց հետո մարդու մոտ կարող է առաջանալ երկարատև հազ։ Թոքաբան Սերգեյ Պուրյասևը նշել է դրա դեմ պայքարի ուղիները, հայտնում է Radio Sputnik-ը։ Մասնագետի խոսքով, հազի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է վերացնել գրգռվածությունը լորձաթաղանթից և խոնավացնել այն, որպեսզի չորությունն ու լարվածությունն անցնեն։ «Պետք է փորձել ավելի շատ օդափոխել տարածքը, սենյակներում խոնավացուցիչներ դնել։ Կարևոր […]
11:42 25.03.2022
Խաղաղ օվկիանոսում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ, 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական շտաբը, փոխանցում է RIA Novosti-ն։ Էպիկենտրոնը գտնվել է 50 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 16 պրեֆեկտուրաներում։ Անցած հինգշաբթի ևս նույն տարածքում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Հայտարարվել էր ցունամիի վտանգ։ […]
11:30 25.03.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, փոխանցում է TASS-ը։ Երկու երկրների առաջնորդները խորը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։ Նրանք քննարկել են Ուկրաինայի կառավարության համար ռազմական և տնտեսական աջակցությունը մեծացնելու համագործակցության ուղիները: Կողմերը քննարկել են նաև «տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը նոր սպառնալիքների դեպքում, այդ թվում՝ Սև […]
11:19 25.03.2022
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի հանդիսանում ամենագլխավորն այս մոլորակի վրա։ «Միաբևեռ աշխարհի վերջը եկել է, ամերիկացիներն այլևս Երկիր մոլորակի տերը չեն»,- ասել է նա։ Այսպիսով, Մեդվեդևը RIA Novosti-ին և RT-ին տված համատեղ հարցազրույցում մեկնաբանել է աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը, խոսել ռուսական ռազմական հատուկ գործողության ու ռուսաֆոբիայի մասին։
11:15 25.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մեր երկու երկրների միջև ձևավորված երկկողմ միջպետական հարաբերություններն ու ամենաջերմ փոխհարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների […]
11:08 25.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 10։50-ի դրությամբ, բքի պատճառով Սիսիանի տարածաշրջանի Հարժիսի խաչմերուկի հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
11:06 25.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓22 նոր դեպք ✓2430 թեստավորում ✓58 առողջացած ✓3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 423 դեպք, որոնցից 409 693-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8607 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 961 990 թեստավորում:
11:02 25.03.2022
Արցախի միջշրջանային և միջպետական ճանապարհները` ժամը 10:30-ի դրությամբ հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Մարտակերտի շրջանի Մեհմանա (ձյան շերտը՝ 50սմ) և Մարտունու շրջանի Հացի, Ծովատեղ և Հերհեր համայնքներ տանող ճանապարհները: Միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան- Զանգեր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ստեփանակերտ- Աղավնո ավտոճանապարհը բաց է: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով […]
10:59 25.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մարտի 24-ին աշխատանքային հանդիպում է ունեցել «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և կրթական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանի, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի և գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ՏՀՏ գործատուների միության կողմից թվայնացված «Արհեստական բանականություն» դասընթացը հիբրիդային ձևաչափով ավագ […]
10:49 25.03.2022
ԼՂ-ում Ադրբեջանի ԶՈՒ շարունակվող ներխուժման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ․ «Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանի […]
10:38 25.03.2022
Միացյալ Նահանգները 320 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ակտիվիստներին աջակցելու համար, ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համատեղ հայտարարության մեջ։ «Մարդու իրավունքների պաշտպաններին, հակակոռուպցիոն ակտիվիստներին, լրագրողներին և Ուկրաինայում և նրա շրջակայքում գործող քաղաքացիական հասարակության այլ դերակատարներին աջակցելու համար Միացյալ Նահանգները սկսում է Եվրոպական ժողովրդավարական կայունության նախաձեռնությունը (EDRI), […]
10:31 25.03.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նա պատասխանել է երկրի տարածքային զիջումների, քիմիական զենքի կիրառման և G20-ին Կիևի մասնակցության վերաբերյալ հարցերին։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Տարածքային որոշումներ Բայդենը խոսել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Կիևը պետք է զիջումների գնա հրադադարի համար։ […]
10:28 25.03.2022
Քարդիֆում կայացավ ԱԱ-2022-ի ընտրական փուլի կիսաեզրափակիչ հանդիպումը, որում Ուելսը 2-1 հաշվով հաղթեց Ավստրիային։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը: Ավստրիացիները մրցակցի դարպասը գրավեցին տանտերերի պաշտպան Բեն Դևիսի ինքնագոլի շնորհիվ։ Այս հաղթանակը Ուելսին թույլ տվեց դուրս գալ որակավորման եզրափակիչ, որտեղ հավաքականը կխաղա Շոտլանդիա – Ուկրաինա զույգի հաղթողի հետ։
10:20 25.03.2022
Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն […]
10:16 25.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Եվրամիությունը չպետք է ուշացնի կառույցին Ուկրաինայի անդամակցության հետ կապված որոշումը: «Եվ հիմա մենք ճանապարհ ենք կառուցում, որպեսզի Ուկրաինան միանա Եվրամիությանը: Խնդրում եմ չուշացնել որոշումը…Տատանվելու ժամանակ չկա, ժամանակն է որոշելու։ Մենք հավատում ենք ձեզ, մենք ձեր աջակցության կարիքն ունենք, մենք հավատում ենք ձեր ժողովրդին, մենք հավատում ենք Եվրամիությանը»,-ասել է […]
10:07 25.03.2022
ԱՄՆ Պետդեպարտամենտը 10 միլիոն դոլար պարգևավճար է խոստացել կիբերհարձակումների մեջ մեղադրվող «ՌԴ անվտանգության դաշնային ծառայության 3 սպաների» մասին տեղեկություն հայտնողներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, փոխանցում է РИА Новости-ն։ Խոսքը Պավել Ակուլովի, Միխայիլ Գավրիլովի և Մարատ Տյուկովիի մասին է։ Գերատեսչության տվյալներով՝ նրանք ներգրավված են եղել համակարգչային կոտրումների, խարդախության, տվյալների հափշտակման և էներգաօբյեկտին հասցված վնասի […]
09:51 25.03.2022
Պորտուգալիայի հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգրի մրցաշարի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում հաղթել է Թուրքիայի ընտրանուն։ Պորտուում կայացած հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով։ 15-րդ րոպեին Օտավիոն է բացել հաշիվը, իսկ 42-րդին Դիոգո Ջոտան կրկնապատկել է այն: 65-րդ րոպեին Բուրակ Յըլմազը կրճատել է տարբերությունը, սակայն Մաթեուս Նունյեշը կրկին վերականգնել է 2 գնդակի առավելությունը:
09:44 25.03.2022
Հայաստան-Չեռնոգորիա hանդիպումից հետո մրցակցի գլխավոր մարզիչ Միոդրագ Ռադուլովիչը իր կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ: «Դժգոհ ու տխուր եմ, որ պարտվեցինք, բայց գոհ եմ, որ նոր խաղացողների փորձարկեցինք։ Հանդիպումը նորմալ եմ գնահատում։ Բավականին լավ հնարավորություններ ունեինք, բայց չկարողացանք հաջողության հասնել: Այսօր ինձ զարմացրեց այն, որ երկու թիմերն էլ կոշտ էին խաղում։ Չեմ կարծում՝ ես կամ միստր […]