09:44 25.03.2022
Հայաստան-Չեռնոգորիա hանդիպումից հետո մրցակցի գլխավոր մարզիչ Միոդրագ Ռադուլովիչը իր կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ: «Դժգոհ ու տխուր եմ, որ պարտվեցինք, բայց գոհ եմ, որ նոր խաղացողների փորձարկեցինք։ Հանդիպումը նորմալ եմ գնահատում։ Բավականին լավ հնարավորություններ ունեինք, բայց չկարողացանք հաջողության հասնել: Այսօր ինձ զարմացրեց այն, որ երկու թիմերն էլ կոշտ էին խաղում։ Չեմ կարծում՝ ես կամ միստր […]
09:37 25.03.2022
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին արձագանքել է մեր ընտրանու՝ Չեռնոգորիայի նկատմամբ տարած հաղթանակին և Վահան Բիչախչյանի հաղթական գոլին։ Պիզելին Instagram-ի Storys բաժնում հրապարակել է Բիչախչյանի լուսանկարն ու գրել․ «Ապրես, Վահան»։
09:31 25.03.2022
Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է […]
09:30 25.03.2022
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Չեռնոգորիայի ընտրանու հետ հանդիպումից հետո հանդիպել է լրագրողների հետ: Մարզիչը նշել է, որ սպասելիքները խաղից արդարացել են: «Այո՛, սպասելիքներս արդարացան։ Մենք բավականին լավ չեզոքացրեցինք նրանց երկրորդ հարկում և լավ խաղ ցուցադրեցինք։ Կարծում եմ՝ կարող էինք հաղթել խոշոր հաշվով։ Մենք հունիսին 4 խաղ ունենք ու ֆուտբոլիստներին պետք է տեսնենք […]
09:27 25.03.2022
Ճապոնիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ երկիրը պատժամիջոցային նոր փաթեթ է սահմանում 25 ռուսաստանցիների և ռուսական 81 կազմակերպությունների դեմ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Ցուցակում են հայտնվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կինն ու երեխաները, ВЭБ պետական կորպորացիայի նախագահ Իգոր Շուվալովն ու նրա հարազատները, «Северсталь»-ի հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը և այլք։ Կազմակերպությունների շարքում կան մի քանի […]
09:19 25.03.2022
Ավստրալիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Սև ցուցակում են հայտնվել ռուսական ԶԼՄ-ների 22 աշխատակիցներ, ովքեր մեղադրվում էին Կրեմլի համար աշխատելու և քարոզչական գործունեության մեջ։ Այդ ցուցակում են ընդգրկվել նաև Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը։ Հայտնի է, որ նոր պատժամիջոցների ցանկում են հայտնվենաև […]
09:11 25.03.2022
ԵՄ առաջնորդները որոշել են ստեղծել Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամ՝ դրանում մասնակցության հրավիրելով միջազգային գործընկերներին։ Այս մասին ասվում է ԵՄ պետությունների ղեկավարների հանդիպման առաջին օրվա ամփոփումներում, փոխանցում է RIA Novosti-ն։ «Եվրոպական միությունը հանձնառու է ուկրաինական կառավարությանն իր անհետաձգելի կարիքների հարցում աջակցության տրամադրման, իսկ Ռուսաստանի հարձակման դադարեցումից հետո՝ դեմոկրատական Ուկրաինայի վերականգնման։ Այդ նպատակով Եվրոպական խորհուրդը համաձայնում է […]
09:09 25.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան, Վարդաղբյուր-Աշոցք ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցք և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Իջևանի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […]
09:04 25.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 347 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:00 25.03.2022
Բեռլինում շարունակվում է շախմատի Գրան Պրիի խաղարկության 3-րդ փուլը։ ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը հանդես է գալիս A խմբում: 3 տուրից հետո նա 2 միավորով խմբի առաջատարն է: 3-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անդրեյ Եսիպենկոյի հետ։
08:53 25.03.2022
Եվրամիության 27 երկրների և Միացյալ Նահանգների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու և արդեն իսկ ներդրված միջոցները շրջանցելու Մոսկվայի ցանկացած փորձ կասեցնելու պատրաստակամությունը։ Այս մասին հաղորդվում է Եվրոպական խորհրդի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությունից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նրանք քննարկել են Ռուսաստանի և Բելառուսի վրա […]
08:46 25.03.2022
ԱԱ-2022-ի Եվրոպայի որակավորման փուլի կիսաեզրափակչում Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց։ Խաղն անցկացվեց Պալերմոյում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի ավելացված 2-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Ալեքսանդր Տրայկովսկին։ Իտալացիների համար այս պարտությունն առաջինն էր ԱԱ-2022-ի որակավորման փուլում։ Ռոբերտո Մանչինիի թիմը մնաց առանց Աշխարհի առաջնության։ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը դուրս եկավ […]
08:37 25.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները։ Վարդենյաց […]
08:20 25.03.2022
ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Արցախում ստեղծված իրադրությամբ, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։ «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զորքի տեղաշարժերով։ Անհապաղ դեէսկալացիայի համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն կապի ուղիղ միջոցները»,- նշված է հայտարարությունում։ Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը կարևոր […]
08:11 25.03.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Թումանյան փ. 1 շենք, Խանջյան փ. 33, 35 շենքեր, Հանրապետության փ. 76, 78 շենքեր, Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12 շենքեր, Նալբանդյան փ. 45, 47, 49, 51, 53, 55, 57, […]
00:24 25.03.2022
G7-ի երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով հանդես են եկել այն պնդմամբ, որ միջազգային կազմակերպություններն ու բազմակողմ համաժողովներն այլևս չպետք է իրենց գործունեությունը ծավալեն ՌԴ-ի հետ սովորական ռեժիմով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Միջազգային կազմակերպություններն ու բազմակողմ համաժողովներն այլևս չպետք է իրենց գործունեությունը ծավալեն ՌԴ-ի հետ սովորական ռեժիմով։ Մենք սերտորեն համագործակցելու ենք մեր գործընկերների հետ, որպեսզի պատշաճ […]
00:02 25.03.2022
ԱՄՆ իշխանությունները կարձագանքեն, եթե ռուսական կողմը քիմիական զենք կիրառի Ուկրաինայում։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մամուլի ասուլիսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Բայդենին հարց է ուղղվել այն մասին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման հնարավորությունը, և ինչպես կարող են այդ դեպքում արձագանքել ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն: «Առաջին հարցին ես […]
23:54 24.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան և […]
23:46 24.03.2022
ԿԶՆԱԿ-ը նոր ծրագիր է իրականացնում՝ սովորողների փոխանակման ծրագիր, տեղեկացնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Դրա շրջանակներում 14-16 տարեկան սովորողները կարող են հյուրընկալվել այլ համայնքի դպրոցում, երկու շաբաթով։ Ծրագրի նպատակն է՝ խրախուսել երեխաների միջև սոցիալականացումը, հայրենիքի ճանաչողությունը, տարբեր մարզերում մշակութային և հանրային կյանքի մասին իրազեկվածությունը, սովորույթների և ավանդույթների ճանաչողությունը, որ կընդլայնի նրանց աշխարհայացքն ու արժեհամակարգը։ Ծրագրին […]
23:40 24.03.2022
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի այսօրվա ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է, գրել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ «Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս […]
23:38 24.03.2022
Երեք ֆուտբոլային թոփ լիգաներ արգելել են իրենց ակումբներին տրանսֆերային պատուհանից դուրս գրանցել այն խաղացողներին, որոնց պայմանագրերը կասեցվել են ռուսական և ուկրաինական թիմերի հետ, հայտնում է Times-ը։ Ավելի վաղ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն թույլ էին տվել ռուսական ակումբների արտասահմանցի խաղացողներին մինչև 2022 թվականի հունիսի 30-ը կասեցնել պայմանագրերը և պայմանագրեր կնքել այլ թիմերի հետ։ Ուկրաինական ակումբների լեգեոներների պայմանագրերը […]
23:31 24.03.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ […]
23:27 24.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան և […]
23:23 24.03.2022
Հանրապետության տարածքում մարտի մարտի 25-ի գիշերը, 26-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 25-28-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով: Երևան […]
23:15 24.03.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է Եվրո-2028-ն անցկացնել Ուկրաինայում։ Ջոնսոնն այս առաջարկն արել է՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Եվրո-2028-ը կամ Եվրո-2032-ն ընդունելու հայտին: «Միայն այն միտքը, որ Ռուսաստանը ցանկանում է հյուրընկալել որևէ մարզական կամ մշակութային միջոցառում, սատիրայից դուրս է: Չեմ կարող հավատալ, որ որևէ մեկը լրջորեն կքննարկի նրանց դիմումը: Կարծում եմ, որ Ռուսաստանի համար ավելի լավ […]
22:57 24.03.2022
Շառլ Միշելը Եվրախորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը: Այս մասին ասված է ԵՄ գագաթնաժողովի հայտարարության մեջ, որը տեղի է ունենում հինգշաբթի Բրյուսելում։ «Եվրոպական խորհուրդն այսօր երկուսուկես տարի ժամկետով նախագահ է վերընտրել Շառլ Միշելին՝ 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը: Նույն ժամանակահատվածում Շառլ Միշելը վերանշանակվել է նաև […]