10:21 23.03.2022
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են․ «Սիրելի՛ հայրենակիցներ Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։ Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու […]
10:17 23.03.2022
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի Ժ/Պ Լևոն Ազիզյանն ուղերձ է հղել՝ Օդերևութաբանության համաշխարհային օրվա և Հայաստանի Հանրապետությունում օդերևութաբանի օրվա առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Ինչպես գիտենք, ամեն տարի մարտի 23-ը նշվում է որպես Օդերևութաբանության համաշխարհային օր: 1992թ.-ին Հայաստանի Հանրապետությունն անդամակցելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանը, իր ակտիվ մասնակցությունն է ունենում տոնի շրջանակներում […]
10:10 23.03.2022
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ է Ասկերանի շրջանի Սզնեք և Ներքին Սզնեք համայնքները (ձյան շերտի բարձրությունը՝ 50-60սմ): Դժվարանցանելի են Խաչմաչ, Ռև, Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն, Սառնաղբյուր, Սարուշեն և Քռասնի համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80սմ): Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի […]
09:51 23.03.2022
Չինաստանի հարավում՝ Boeing 737 ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Փրկարարները դեպքի վայրում վերլուծել են իրադրությունն ու եկել եզրակացության, որ չորեքշաբթի առավոտյան սկսված անձրևի պատճառով կարող են սողանքներ առաջանալ։ Ավիաաղետի վայրում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Մինչ այս պահը չի հաջողվել գտնել ո՛չ ողջ մարդկանց, ո՛չ էլ […]
09:38 23.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սարավան-«Զանգեր», Աղվանի-Տաթև, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Աշոցք-Բավրա ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները փակ […]
09:30 23.03.2022
Անցած շաբաթ աշխարհում քովիդով հիվանդացության հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 7 տոկոսով՝ համեմատած նախորդ շաբաթվա հետ, իսկ մահվան դեպքերի թիվը կրճատվել է 23 տոկոսով։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա տեղեկագրում։ Նշվում է, որ անցած 7 օրում հայտնաբերվել է հիվանդացության 12 384 300 դեպք, 32 959 մահվան ելք։ ԱՀԿ տվյալներով՝ հիվանդության դեպքերի էական […]
09:21 23.03.2022
Մարտի 22-ին, ժամը 09:26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Մարտի 23-ի ժամը 03։40-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենա։
09:15 23.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:10 23.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային […]
09:00 23.03.2022
Ղրիմից Խերսոն երկաթուղին արդեն օգտագործվում է մարդասիրական օգնության ու շինանյութի մատակարարումների համար։ Այս մասին հայտնել է Հարավային դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Կիրիլ Ստեփանովը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ ծրագրվում է առաջիկայում վերականգնել Ղրիմի և Խերսոնի մարզի միջև տրանսպորտային բոլոր միջանցքները։ Հաղորդակցությունը 8 տարի առաջ դադարեցվել էր։ Ստեփանովը նշել […]
08:47 23.03.2022
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել դրանց «հակառակ էֆեկտը»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ըստ նրա՝ Գերմանիայի իշխանությունները նախկինում բազմիցս դեմ են արտահայտվել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն այս փուլում մերժելուն, սակայն չեն բացառել, որ իրադարձությունների բացասական զարգացման դեպքում նման որոշում կարող է կայացվել, ուստի այդ էֆեկտը պետք է […]
08:36 23.03.2022
Մարտի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանիպում է ունեցել ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել սենատորին Հայաստանին և հայ ժողովրդին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։ Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային […]
08:28 23.03.2022
Մարտի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոյի հրավերով, մասնակցեց և ելույթով հանդես եկավ մարտի 21-ից ապրիլի 3-ը Մոն-դը-Մարսանում «Երազ» խորագրով Հայաստանին նվիրված երկշաբաթյա փառատոնի պաշտոնական բացմանը: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Պաշտոնական արարողությանը ներկա էին Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոն, Լե Լանդ դեպարտամենտի խորհրդի անդամներ, Մոն-դը-Մարսանի Գասկոն թատրոնի […]
08:20 23.03.2022
Թուրքիան չի քննարկում S-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելու հարցը՝ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ճնշման ներքո, հայտարարել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ «Սա մեզ համար քննարկման թեմա չէ: Մենք նախկինում քննարկել ենք այդ հարցը, իսկ հիմա պարզապես շարունակում ենք համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Դրանից հրաժարվելը նույնիսկ չի քննարկվում», – ասել է նա «Известия»-ին տված հարցազրույցում: […]
08:10 23.03.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Իսահակյան փ. 28 շենք, Կորյունի փ. 19ա, 23 շենքեր, Սարմենի փ. 4-16 սեփական տներ, Անտառային փ. 1-54 սեփական տներ, Բայրոնի փ. 1/1, 3, 10/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Նորք Մարաշ՝ Նորք […]
23:55 22.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի, Տավուշի մարզի […]
23:37 22.03.2022
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է միջուկային զենք կիրառել միայն երկրի գոյությանը իրական սպառնալիքի դեպքում։ «Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն գտնվում է հանրային տիրույթում, դուք կարող եք կարդալ բոլոր պատճառները, թե ինչու կարելի է միջուկային զենք կիրառել, այսինքն՝ եթե վտանգ կա երկրի գոյությանը, ապա այն կարող […]
23:21 22.03.2022
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը երեքշաբթի հայտնել է, որ հրեական պետության անվտանգության ուժերը առավելագույն պատրաստվածության վիճակի են բերվել Բեեր Շևա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի զոհ է դարձել չորս մարդ: «Անվտանգության ուժերը բերվել են առավելագույն պատրաստականության։ Մենք խստորեն կգործենք ահաբեկիչների դեմ։ Մենք կգտնենք նրանց աջակիցներին», – ասել է Բենեթը։ Վարչապետը նշել է, որ ահաբեկչի վրա […]
23:12 22.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի, Տավուշի մարզի […]
23:04 22.03.2022
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի ներկայիս իրավիճակը: Այս մասին հայտնել է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Այսօր վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ», – ասված է հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունում նշել են, որ Թրյուդոն հաստատել է Օտտավայի կանաչ դիրքորոշումը «Ուկրաինայի տարածքային […]
22:56 22.03.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ կարծիքներ են փոխանակել ռուս և ուկրաինացի ներկայացուցիչների միջևբանակցությունների ընթացքի մասին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի […]
22:47 22.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 25-ի գիշերը առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն […]