19:01 23.03.2022
ՆԱՏՕ-ն պատասխանատվություն է կրում, որպեսզի պատերազմը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից, Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ի առաջնորդները պետք է համաձայնության գան դաշինքի չորս հիմնական մարտական խմբերը Արևելյան Եվրոպա ուղարկելու մասին՝ Սլովակիա, Հունգարիա, Բուլղարիա և Ռումինիա: Նա նշել է, որ դա կլինի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի […]
18:55 23.03.2022
Թուրքիայի մերձիշխանական լրատվամիջոցներից «Akşam» օրաթերթի կայքը հրապարակել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական հզորության վարկանիշային աղյուսակը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ տվյալ դասակարգումն ու ցանկը կազմելիս հաշվի են առնվել ՆԱՏՕ-ական երկրների պաշտպանական բյուջեն, զինվորական անձնակազմի թիվը, տեխնոլոգիական զարգացման աստիճանը, աշխատուժը և այլ չափանիշներ։ Ըստ այդմ՝ կազմվել է հյուսիսատլանտյան դաշինքի 15 ամենաուժեղ բանակների ցանկը։ […]
18:47 23.03.2022
Վրաստանը 2022 թվականի հունվարից վերսկսել է Հայաստանից էլեկտրաէներգիա գնել։ Վրաստանի «Էներգետիկ հաշվեկշռի» փաստաթղթի համաձայն՝ այս տարվա առաջին երկու ամսում Հայաստանից ձեռք է բերվել 136 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ վրաստանյան էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի (ESCO-ի)՝ 2021, 2020 և 2019 թվականներին Վրաստանը Հայաստանից էլեկտրաէներգիա չի գնել, իսկ 2018 թվականի ընթացքում Հայաստանից ձեռք է բերել […]
18:41 23.03.2022
Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց- թանգարանի պատմական միջավայրի վերականգնման ուղղված նախագծի մշակման աշխատանքներ։ Կոմիտեի համակարգմամբ ծրագիրն իրականացվում է պետական ֆինանսավորմամբ: Ասիական զարգացման բանկի հետ գործակցության արդյունքում ներգրավվել են նաև իտալացի վերականգնող մասնագետներ և հայտնի ճարտարապետներ։ 1980 թվականին ստեղծված «Կումայրի» արգելոց-թանգարանը մինչև երկրաշարժը հաշվառել էր քաղաքի պատմաճարտարապետական նշանակության հուշարձանները, որի ցանկում ներառված էին 1600 […]
18:30 23.03.2022
Հանրապետության գետերում մարտի 22-23-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալները՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական կայքում:
18:25 23.03.2022
Որոշում է կայացվել Եվրոպա գազի մատակարարման համար վճարումները հնարավորինս արագ փոխանցել ռուբլիով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Երկրի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների դիմաց վճարումներ ընդունել փոխզիջումային արժույթներով, այդ թվում՝ դոլարով և եվրոյով։ «Ես որոշել եմ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել մի շարք միջոցառումներ՝ ռուսական ռուբլով մատակարարվող […]
18:19 23.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Դեսպան Ջոն Գալագերը շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
18:14 23.03.2022
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ մարտի 23-ին, հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները: ԵՄ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարության ծրագրի իրագործմանը, մասնավորապես արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Անդրադարձ է կատարվել ոստիկանության բարեփոխումների ընթացիկ վիճակին, նաև նոր ստեղծվող ներքին գործերի […]
18:07 23.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին: Նախագահ Խաչատուրյանը ջերմությամբ է խոսել հայ-վրացական բազմադարյա կապերի ու բարիդրացիական հարաբերությունների մասին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության հետագա զարգացման կարևորությունը: Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ երկու […]
17:58 23.03.2022
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր քարտուղար Պետերի Թաալասի ելույթ-հայտարարությունը 2022 թվականի Օդերևութաբանության համաշխարհային օրվա առիթով. «Վաղ նախազգուշացում և վաղ գործողություններ Հիդրոօդերևութաբանական և կլիմայական տեղեկատվություն աղետների ռիսկի նվազեցման համար Ուրախ եմ ողջունել ձեզ Ժնևում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության քարտուղարությունից։ ՀՕԿ-ի առաջնահերթ խնդիրն է մարդկային կյանքերի պաշտպանությունն ու բնակչության կենսապահովումը` եղանակի, կլիմայի և ջրային ոլորտներում առաջացող ծայրահեղ երևույթների […]
17:54 23.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:48 23.03.2022
Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոնիա Զդորովցոֆֆի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հրաչյա Սարգսյանը կարևորել է քաղաքային տնտեսության երկու՝ քաղաքաշինության և տրանսպորտի ոլորտները: «Համայնքը վերջին տարիներին նախաձեռնել է մի […]
17:41 23.03.2022
Նոր Մոսկվայի Սկանդինավսկի բուլվարում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 43 մարդու, այդ թվում՝ տղամարդու, որը դանակով հարվածել է վեճի մասնակիցներից մեկին։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության շտաբի պետ Օլեգ Բարանովը։ «Ժամանակ առ ժամանակ Մոսկվա քաղաքի տարածքում ընդհարումներ են լինում տարբեր էթնիկ խմբերի միջև, բոլորն էլ, որպես կանոն, ունենում են ինչ-որ […]
17:34 23.03.2022
2022 թ․ մարտի 15-ին Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիաներ են տրամադրվել ևս 4 կազմակերպության, որից երկուսը Երևանում, մեկական՝ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Ավելի վաղ 5 կազմակերպություն ևս ՏԿԵ նախարարության կողմից ստացել էր համապատասխան լիցենզիա։ Այս պահին […]
17:28 23.03.2022
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանն այս կարևոր ստուգատեսին ներկայացնում են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք հանդես կգան պարային զույգերի պայքարում։ Աշխարհի առաջնությունը կտևի մինչև մարտի 27-ը։ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալն աշխարհի առաջնությունում պայքարը […]
17:20 23.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Աղվանի-Տաթև, Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Նոյեմբերյանի տարածաշրջանի (Ջուջևանի հատված) ավտոճանապարհը փակ է […]
17:14 23.03.2022
Մարտի 25-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու են բնակավայրի շչակները: Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում է չանհանգստանալ:
17:07 23.03.2022
Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում այսօր նույնպես գրանցվել են տանիքների և ծածկերի փլուզման դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում տեղի ունեցած ծածկի փլուզման մասին, որի հետևանքով վնասվել է կայանված մեքենան: Ասկերան քաղաքում գրանցվել է […]
17:00 23.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը: Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան, […]
16:59 23.03.2022
Մարտի 23-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրելուն: Պատգամավորը նշել է, որ ստացել է բողոքներ այն մասին, որ պետական պատվերի քանակը սահմանափակվել է: Նա ընդգծել է, որ դրանք, մասնավորապես, վերաբերում են վերականգնողական կենտրոններին: Առողջապահության նախարարը նշել է, որ պետական […]
16:58 23.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիա: Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արա Խզմալյանն ու Կարեն Թռչունյանը: Նախարարը շրջել է բուհի ուսումնական լաբորատորիաներում, ծանոթացել կրթական գործընթացին: Այնուհետև Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական ղեկավարության ներկայացուցիչների հետ: Ռեկտոր Արամ Իսաբեկյանը […]
16:57 23.03.2022
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Նպատակն է` ապահովել լիզինգի առարկա հանդիսացող […]
16:54 23.03.2022
Lequipe-ը հրապարակել է ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիչների վարկանիշը։ «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն պահպանել է առաջատարի դիրքը՝ ամսական 3,33 միլիոն եվրո աշխատավարձով։ Նրան հաջորդում են Խոսեպ Գվարդիոլան (1,89 մլն), Յուրգեն Կլոպը և Անտոնիո Կոնտեն (1,49 մլն)։ 5-րդ տեղում Մասիմիլիանո Ալեգրին է (1,17 մլն), ապա Մաուրիսիո Պոչետինոն է (1,1 մլն)։
16:53 23.03.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին: Ողջունելով հյուրերին` Իշխան Սաղաթելյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները: «Ֆրանսիան Եվրոպայում Հայաստանի ամենակարևոր և բարեկամ երկրներից է: Մենք մշտապես տեսել ենք Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, և […]
16:51 23.03.2022
Արսեն Զախարյանը դուրս է մնացել Goal-ի վարկածով աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակից։ Goal.com-ն ի սկզբանե ընդգրկել է Մոսկվայի «Դինամոյի» խաղացող Արսեն Զախարյանին աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների 50-յակում։ Հրապարակումը վերջին պահին որոշել է 18-ամյա կիսապաշտպանին հեռացնել ցուցակից։ Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։ «Զախարյանի՝ ցուցակում ընդգրկվելու մասին մենք գիտեինք մեկ ամիս առաջ։ Մեր ակումբը […]
16:49 23.03.2022
Մրցույթ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարում կրթություն ստանալու համար։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (7 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 տեղ՝ ասպիրանտուրա): Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսուցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։ […]
16:46 23.03.2022
ՈՒԵՖԱ-ի ֆինանսական նոր կանոնները խախտելու համար պատժամիջոցներ է սահմանել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն կներկայացնի նոր կանոններ։ Աշխատավարձի շեմ չի լինի, ակումբները 3 մրցաշրջանի համար կկարողանան ծախսել իրենց եկամտի 70%-ից ոչ ավելին։ Ինչպես նշում է The New York Times-ը՝ նոր համակարգի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն իրավունք կունենա խախտողների նկատմամբ կիրառել ինչպես սպորտային, այնպես էլ ֆինանսական […]
16:44 23.03.2022
Կառավարության հեղինակած ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մարտի 23-ին առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ առաջարկվել է փոխել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի սահմանումը` համապատասխանեցնելով հանրակրթության պետական չափորոշչի տրամաբանությանը: Կատարվել են մի շարք փոփոխություններ […]