16:42 23.03.2022
Ապրիլի 1-3-ը Երևանում նախատեսված կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը անորոշ ժամանակով հետաձգվել է՝ կապված աշխարհում տիրող պատերազմական դրության և դրա հետևանքների հետ: Մասնավորապես, այս առաջնությանը նախատեսվում էր մեծաթիվ ռուս մարզիկների մասնակցություն, սակայն եվրոպական ֆեդերացիան պահանջ է դրել Ռուսաստանի հավաքականին արգելել մասնակցել մրցաշարին: Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը ն ArmSport-ի հետ զրույցում նշել է, որ […]
16:40 23.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Նովրուզի՝ իրանական Ամանորի առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները: Հանրապետության նախագահը և Իրանի դեսպանը երկուստեք կարևորել են բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա […]
16:33 23.03.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են ««Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագրի նպատակն է բարձրացնել վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների անվտանգության մակարդակը` սահմանելով վտանգավոր նյութերի դասակարգման և պիտակավորման միասնական համակարգեր, ներդաշնակեցնելու այդ նյութերի փաթեթավորման, պիտակավորման ու դրանց փոխադրման պահանջները, կանխելու վտանգավոր […]
16:28 23.03.2022
Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել հումանիտար […]
16:25 23.03.2022
Եվրոպական միությունը մտահոգ է Ստեփանակերտում գազի մատակարարման նոր խափանման մասին հաղորդմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ խոսնակը, որը ներկայացնում ենք ստորև․ «Ս․թ․ մարտի 8-ին՝ գազամատակարարման առաջին խափանումից հետո ԵՄ-ն խրախուսել էր Ադրբեջանին ակտիվ ներգրավվածությունը սույն հարցում, ինչը հանգեցրեց նորոգման աշխատանքների իրականացմանը և գազամատակարարման վերականգնման ս․թ մարտի 19-ին։ Հրատապ անհրաժեշտություն կա անհապաղ վերականգնել գազամատակարարումը ազդակիր […]
16:16 23.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն՝ 1999-2021թթ. ընթացքում Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ. Այսպես. Վեդի համայնքի ղեկավարը, խախտելով ՀՀ կառավարության 29.12.2011 թիվ 1920-Ն որոշման պահանջները, իր մտերիմ անձին կառուցապատման իրավունքով հողամաս […]
16:12 23.03.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրներն ու օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։ Առաջարկվում է աշխատողների քանակի և/կամ հաստիքների կրճատման հիմքով (աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում) […]
16:06 23.03.2022
Հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունն ընդգրկում է 2019-2020 թվականներին սրտային հիվանդությունների ժամանակ օգտագործվող վազոդիլացնող և այլ դեղամիջոցների շրջանառությունը: Այս մասին տեղեկացնում է ՄՊՀ-ն։ Ուսումնասիրության արդյունքները մասնավորապես ցույց են տվել, որ՝ Դիտարկվող ժամանակահատվածում նշված դեղամիջոցների արտադրություն ՀՀ-ում չի իրականացվել, ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների թիվն ավելացել է՝ 22-ից կազմելով 29: 2019 և […]
15:59 23.03.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Արտաշատ քաղաքում իրականցվում են ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Իրականացվող քաղաքաշինական գործունեության վերաբերյալ ՔՏՀԱ տեսչական մարմին չեն ներկայացվել շինարարության թույլտվություն և ձև N2-5 տեղեկանք, ինչը ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 15-ի թիվ 596-ն որոշման VI գլխի պահանջների […]
15:54 23.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը: Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան, […]
15:49 23.03.2022
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա Գալստյանի և վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու գործում:
15:40 23.03.2022
Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը հայտարարել է, որ մտադիր է նոր կազմակերպություն ստեղծել՝ որպես այլընտրանքային տարբերակ շախմատի միջազգային ֆեդերացիային (FIDE): Հիշեցնենք՝ ՖԻԴԵ-ն Կարյակինին 6 ամսով որակազրկել էր, ինչի պատճառով նա բաց կթողնի հավակնորդների մրցաշարը: «Այս իրադարձություններից հետո ես հաստատապես որոշեցի, որ ընկերներիս, գործընկերներիս և համախոհներիս հետ կաշխատեմ մի նոր կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ, որն այլընտրանքային տարբերակ կլինի […]
15:34 23.03.2022
Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ, որը շուրջօրյա ռեժիմով պատասխանել է հեռախոսազանգերին, համագործակցել է Հունգարիայի պատկան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, բազմաթիվ ՀՀ քաղաքացիների, նրանց ընտանիքի անդամ հանդիսացող Ուկրաինայի քաղաքացիների տրամադրել է հյուպատոսական աջակցություն (օրինակ՝ ապահովել է ՀՀ վերադարձի վկայականների տրամադրում), կազմակերպչական և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն: Այս մասին գրել […]
15:28 23.03.2022
Փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու նպատակով կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի մարտի 23-ի նիստում: Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ այդ փոփոխությամբ հնարավորություն կտրվի տնտեսվարող սուբյեկտներին չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը […]
15:23 23.03.2022
Բուլղարիայի կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բուլղարերենի, բուլղարական գրականության և մշակույթի թեմատիկայով միջազգային ամառային սեմինարներին մասնակցության հայտերի ընդունում՝ հետևյալ պայմաններով․ Սբ. Կլիմենտ Օհրիդսկի համալսարան՝ 2022 թվականի հուլիսի 10-30-ը (1 տեղ) ( www.slav.uni-sofia.bg/index.php/summer-seminar), Սբ. Կիրիլ և Մեթոդիոս համալսարան՝ ս.թ․ հուլիսի 11-31-ը (1 տեղ) (www.uni-vt.bg/bul/?zid=144): Սեմինարը Բուլղարիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ֆինանսական աջակցությամբ կազմակերպում է […]
15:17 23.03.2022
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը լրտեսության կասկածանքով 45 ռուս դիվանագետներից պահանջել է լքել երկիրը, հաստատել է Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը։ «Ես գրություն եմ ստացել մեր 45 աշխատակիցների հեռացման մասին՝ Վիեննայի կոնվենցիային չհամապատասխանող գործունեության պատճառով»,- լրագրողներին ասել է նա Լեհաստանի ԱԳՆ շենքից դուրս գալուց հետո։ Դեսպանը պարզաբանել է, որ դիվանագիտական անձնակազմը պետք է հեռանա տարբեր ժամանակահատվածում՝ […]
15:10 23.03.2022
ՆԱՏՕ-ն չպետք է դառնա Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմ, Գերմանիան դեմ է հանրապետության վրայով ոչ թռիչքային գոտու ստեղծմանը. Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Բունդեսթագում։ «Իհարկե, ես լսում եմ նրանց ձայնը, ովքեր պահանջում են ոչ թռիչքային գոտի կամ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա, որքան էլ դժվար լինի, մենք դրան չենք […]
15:03 23.03.2022
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում: Թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը: Այնուհետև մասնակիցներից հինգը՝ Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը, Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը (երկուսն էլ՝ 73 կգ), կմեկնեն Աթենք, որտեղ մարտի 26-ից մեկնարկում է Եվրոպայի երիտասարդական գավաթի […]
14:50 23.03.2022
Մարտի 21-ին` ժամը 03.42-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մի տղամարդ զենքի սպառնալիքով Մոսկովյան փողոցի խանութից գողացել է փող և ծխախոտ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.30-ի սահմաններում անհայտ անձը մոտեցել է կրպակին և, ցույց տալով զենքի նմանվող առարկա, պահանջել է փող և ծխախոտ, ապա հափշտակելով դրանք՝ հեռացել է: Ոստիկանության […]
14:44 23.03.2022
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները ծանր են ընթանում, քանի որ ուկրաինական կողմն անընդհատ փոխում է իր դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Բանակցությունները սկսվել են, դրանք դժվարությամբ են ընթանում, քանի որ ուկրաինական կողմը, թեև կարծես թե ըմբռնումով է արտահայտվել բանակցությունների ընթացքում համաձայնեցված բաների մասին, բայց անընդհատ […]
14:37 23.03.2022
Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Վլադիմիր Ալեքսանդրովին։ «Հաստատում եմ, որ դեսպանն այսօր հրավիրվել է ԱԳՆ։ Դիվանագետների արտաքսման մասին լեհական լրատվամիջոցների հաղորդագրությունները թողնում ենք առանց մեկնաբանության»,- ասել է Ալեքսանդրովը։ Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները որոշել էին երկրից արտաքսել 45 ռուս դիվանագետների։ […]
14:24 23.03.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 23-24-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսելում կմասնակցի նախագահների մակարդակով ՆԱՏՕ անդամ երկրների արտահերթ գագաթնաժողովին, փոխանցում է Ermenihaber-ը։ Օրակարգային թեման լինելու է ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունը։ Թուրքիայի նախագահականի տարածած հայտարարության համաձայն՝ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են Էրդողանի ու մի շարք երկրների նախագահների և վարչապետների հետ հանդիպումները: Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում Էրդողանի ղեկավարությամբ հրավիրվելու է […]
14:17 23.03.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ մարտի 21-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ անասնահամաճարակային մշտադիտարկում կիրականացվի Հայաստանում գործող բոլոր սպանդանոցներում: Մշտադիտարկումը կանցկացվի հետևյալ հարցերի շրջանակներում` ✅ սպանդանոցներ մորթի բերվող գյուղատնտեսական կենդանիներին ուղեկցող Ձև N 1 անասնաբուժական վկայականի առկայությունը (տրվում է անասնաբույժի կողմից ի վկայություն, որ կենդանին առողջ է), ✅ կենդանական ծագման մթերքի և հումքի պահման […]
14:10 23.03.2022
Մարտի 23-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Մասնավորապես, առաջարկվել է խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերն անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից: ՀՀ […]
14:03 23.03.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մարտի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերում «Կառուցապատողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչները բարձրաձայնել են հողամասերի ընդլայնման խնդիրը: Առաջարկվում է վերացնել օրենսգրքի՝ պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի […]
13:55 23.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան, Սյունիքի մարզի բոլոր […]
13:49 23.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար, 45 մարդատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։