Բոլոր լուրերը – Page 4431 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Մալայզիան և Վիետնամը չեն աջակցի հակառուսական պատժամիջոցներին

16:06 22.03.2022

Մալայզիան և Վիետնամը չեն աջակցի հակառուսական պատժամիջոցներին և պայմանավորվել են չեզոքություն պահպանել ուկրաինական ճգնաժամի հարցում։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբը: «Մենք քննարկել ենք ռուս-ուկրաինական հակամարտությունը և պայմանավորվել, որ Մալայզիան և Վիետնամը չեզոք կմնան այս հարցում»,- մեջբերում է Bernama գործակալությունը նրա խոսքերը։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ապա մենք […]

̰
Ո՞ր սահմանափակումներն են վերանում Վրաստանում

16:00 22.03.2022

Վրաստանում այսօր՝ մարտի 22-ին, կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված միջգերատեսչական խորհրդի նիստից հետո՝ խորհրդի համակարգող Գիորգի Ղիբրաձեն անդրադարձել է երկրում սահմանափակումների վերացմանը: «Ալիք Մեդիան» ներկայացնում է այն սահմանափակումները, որոնց վերացման մասին այսօր հայտարարել է կառավարությունը: Մարտի 28-ից Վրաստանի բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի։ Սննդի օբյեկտների, ինչպես նաև սպորտային, մշակութային կամ այլ, […]

̰
Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերով նիստը ԱԺ-ում կանցկացվի փակ

15:53 22.03.2022

ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի մարտի 22-ի նիստում պատգամավորները 66 կողմ, 18 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշեցին այսօր փակ նստում  քննարկել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները։ Հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց ոչ թե ամբողջ նիստն անցկացնել փակ ընթացակարգով, այլ միայն այն հատվածները, որոնք պետական կամ ծառայողական գաղտնիք են պարունակում: […]

̰
Դեռ լուծված չեն անհետ կորած անձանց հայտնաբերման և ռազմագերիների վերադարձի հարցերը․ ՀՀ ՄԻՊ

15:50 22.03.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «2020թ. 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների վիճակը» խորագրով զեկույցի ներկայացմանը։ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին՝ կատարված աշխատանքի և պատրաստված զեկույցի համար։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել անհետ կորած անձանց հարազատներին իրենց իրավունքների պաշտպանության հարցերում ակտիվ պահանջատիրության համար, […]

̰
Երևանում շչակներ են փորձարկվելու

15:47 22.03.2022

Մարտի 22-25-ն ընկած ժամանակահատվածում Դավթաշեն, Էրեբունի, Նուբարաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում փորձարկվելու են շչակներ։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Կանցկացվի «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս

15:44 22.03.2022

ՀՀ ԿԳՄՍՆ Ա․ Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցը 2022 թ. մայիսի 7-ին կազմակերպում է «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս, որին կարող են մասնակցել 7-12-րդ դասարանների սովորողները։ Կոնֆերանսի նպատակն է՝ խորացնել բնագիտական առարկաների գիտելիքները գիտահետազոտական աշխատանքի փորձով, ծանոթանալ գիտական արդի խնդիրներին և նրանց լուծման ժամանակակից մոտեցումներին, նպաստել հանրապետության տարբեր դպրոցներում բնագիտությամբ հետաքրքրվող սովորողների […]

̰
Վրաստանի բնակչության 85 տոկոսը կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ է ձեռք բերել. վարակաբան

15:40 22.03.2022

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ասում է, որ նոր հետազոտության նախնական տվյալների համաձայն՝ Վրաստանի բնակչության մոտ 85 տոկոսը կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ (դիմադրողականություն) է ձեռք բերել, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ NCDC-ի ղեկավարի՝ ընթանում է լայնածավալ ուսումնասիրություն, ներգրավված է մոտ 20,000 մարդ, պարզելու համար, թե բնակչության քանի տոկոսն է վարակվել հիվանդությամբ և […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

15:37 22.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջանների […]

̰
Խորհրդարանը քննարկել է արտահերթ համարված օրենսդրական փաթեթը

15:33 22.03.2022

Ազգային ժողովը մարտի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի և Աղվան Վարդանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը հեղինակները համարել են արտահերթ: Հեղինակներն առաջարկում են քրեականացնել ՀՀ տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ […]

̰
«Պատերազմից հետո հարկ կլինի կառուցել նոր աշխարհակարգ». Քալըն

15:29 22.03.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը շարունակում է միջնորդական առաքելություն ստանձնելու քայլեր անել՝ հանդիպման առաջարկ անելով Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս թեմային Քալընն անդրադարձել է Անկարայի 17-րդ գրքի տոնավաճառի ընթացքում՝ խոսելով օրակարգային հարցերի՝ մասնավորապես ուկրաինական խնդրի, դրա լուծման հավանականության և ապագայի վրա հնարավոր ազդեցության մասին: […]

̰
Ազատանում բացվել է «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն

15:26 22.03.2022

Ազատանում այսօր բացվել է «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն։ Նախաձեռնությունն իրականացվել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ «Կարծում եմ՝ կենտրոնի հիմնադրումը ևս մեկ նախադրյալ է գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար՝ մեկ նոր քայլ դեպի ապահով գյուղատնտեսություն։ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, գյուղատնտեսական բնագավառի աջակցության ծրագրերի խթանման արդյունքում նախորդ տարիների համեմատ […]

̰
Փրկարարները հիվանդին տեղափոխել են Ստեփանակերտի ԲԿ

15:24 22.03.2022

Մարտի 22-ին՝ ժամը 07:50-ին, Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա համայնքի բնակչը ծնված 1960 թվականին, վատառողջ է և հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղակայված հրշեջ փրկարար ջոկի փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են կանչի վայր, և չնայած բարդ կլիմայական պայմաններին ու դժվարանցանելի […]

̰
Վայրի կենդանական տեսակների օգտագործումը Հայաստանի կրկեսներում կարգելվի

15:20 22.03.2022

ՀՀ Ազգային ժողովում քննարկվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացրած օրենքի նախագիծը, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է նաև արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ԱԺ նիստում […]

̰
Մայիսի 10-13-ը Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը

15:12 22.03.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը Երևանում կանցկացվի մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը: Նախագիծն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Միրզոյանական մրցույթին իրավունք կունենան մասնակցելու մինչև 18 տարեկան […]

̰
Lորուտ գյուղի բնակիչը ձերբակալվել է համագյուղացու սպանության կասկածանքով

15:06 22.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է Լոռու մարզի Լորուտ գյուղի 24-ամյա բնակչի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու դեպքը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքի օրը՝ 2022թ. մարտի 20-ին, վիճաբանություն էր տեղի ունեցել տուժած երիտասարդի և 2003թ. ծնված համագյուղացու միջև, […]

̰
Հորիզոն 15.00

15:00 22.03.2022

̰
SHANTNEWS

14:59 22.03.2022

̰
Քննարկվել է իրավապահ մարմինների սոցիալական երաշխիքների բարելավմանն ուղղված նախաձեռնությունը

14:52 22.03.2022

Խորհրդարանը մարտի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է իրավապահ մարմինների սոցիալական երաշխիքների բարելավմանն ուղղված նախաձեռնությունը: ՀՀ կառավարությունը և պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Դավթյանն առաջարկում են փոփոխություններ և լրացում կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և կից ներկայացված այլ օրենքներում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, […]

̰
Ճանապարհներն Արցախում ժամը 14:00-ի դրությամբ

14:50 22.03.2022

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 60սմ) իսկ Ստեփանակերտ-Մարտակերտ միջշրջանային ճանապարհի Ցեխ ձոր հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Դրմբոն-Մարտակերտ ճանապարհը երկկողմանի բաց է: Ասկերանի շրջանի Այգեստան, Աստղաշեն, Բերքաձոր, Դահրավ, Խանցք, Իվանյան, Լուսաձոր համայնքների ճանապարհները բաց […]

̰
Թուրքիայում ՌԴ դեսպանատունը զգուշացրել է Թուրքիայի քաղաքացիներին

14:46 22.03.2022

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել Թուրքիայի քաղաքացիներին ուղղված կոչով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ մասնավորապես դեսպանությունը շնորհակալություն է հայտնել այն Թուրքիայի քաղաքացիներին, որwnq «խիզախություն են դրսևորել կարծիք հայտնել Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ և ըմբռնումով մոտեցել ՌԴ-ի գործողություններին Ուկրաինայում: Միաժամանակ, Թուրքիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել չմեկնել այս օրերին Դոնբաս և զերծ մնալ այնտեղ ընթացող ռազմական գործողություններին մասնակցելուց:

̰
Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է․ ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը համատեղ հայտարարությունը

14:37 22.03.2022

ՀՀ-ի և Արցախի ՄԻՊ-երը համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է «մանր վրեժխնդրության» գործիք: Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը դիտավորյալ կրկին դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազ մատակարարող միակ գազատարի աշխատանքները։ Մարտի 8-ին առաջին անգամ իբր թե վթարի անվան տակ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը, ապա ադրբեջանական կողմն […]

̰
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին օդանավի կործանման կապակցությամբ

14:29 22.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանին Գուանսի նահանգում օդանավի կործանման կապակցությամբ: Հեռագրում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և բարեկամ չին ժողովրդին Գուանսի նահանգում «Չինաստանի արևելյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի կործանման կապակցությամբ: Ցանկանում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին տոկունություն և համբերություն՝ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

14:25 22.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ընդլայնման և փոխգործակցության խորացման շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող […]

̰
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ճապոնիայի ԱԳՆ

14:18 22.03.2022

Ճապոնիայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գալուզինը կանչվել է Ճապոնիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոք էր ներկայացվել խաղաղ պայմանագրի շուրջ երկխոսությունից դուրս գալու Մոսկվայի որոշումից հետո: Կիոդո գործակալության տվյալներով ՝ Ռուսաստանի դեսպանին բողոքը հանձնվել է փոխարտգործնախարար Տակեո Մորիին: Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան անընդունելի էր անվանել խաղաղ պայմանագրից երկխոսությունից դուրս գալու Ռուսաստանի որոշումը։ Միևնույն ժամանակ, Ճապոնիայի կառավարության […]

̰
Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա մարտի 23-ին

14:12 22.03.2022

Մարտի 24-ին Երևանում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Ստյոպա Մկրտչյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մարտի 23-ին՝ ժամը 17:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 17։30-ին։ […]

̰
Հայաստանում կարգելվի սնդիկի հավելիչով որոշ արտադրանքների արտադրությունը, ներկրումը և արտահանումը

14:05 22.03.2022

Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները։ Ազգային ժողովին առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Սնդիկի մասին» օրենքի նախագիծը շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից: «Սնդիկի […]

̰
Դիարբեքիրում Նովրուզի ժամանակ թուրք ոստիկանները 150 երեխա են ձերբակալել

13:57 22.03.2022

Թուրքիայում բնակվող քրդերը շարունակում են հետապնդումների ենթարկվել Նովրուզի տոնակատարությունների պատճառով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում (Տիգրանակերտ) Նովրուզի տոնակատարությունների ընթացքում ոստիկանության միջամտության ընթացքում բերման է ենթարկվել 298 մարդ, որոնցից 150-ը երեխաներ են։ Դիարբեքիրում 2022թ.-ի Նովրուզի տոնակատարություններին ոստիկանությունը միջամտել է առավոտյան ժամերին և ողջ օրվա ընթացքում փորձել է կանխել միջոցառումների անցկացումը: Արգելելով մուտ գործել տոնակատարությունների համար նախատեսված տարածք՝ թուրքական […]

̰
ՄՊՀ-ը հրապարակել է մի շարք ապրանքների իրացման գները

13:51 22.03.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է «Նոր Զովք» և «Երևան Սիթի» առևտրային ցանցերում մի շարք ապրանքների իրացման գները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:  

̰
Արցախում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա

13:44 22.03.2022

Ի պատասխան քաղաքացիների հարցումների՝ ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա, և ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով: «Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից»,- ասված է հաղորդագրության մեջ:  

̰
Բնապահպանական դիզայնի 3-րդ միջազգային գիտաժողով Աթենքում․ հայտարարություն

13:38 22.03.2022

2022 թվականի հոկտեմբերի 22-23-ին Աթենքում (Հունաստանի Հանրապետություն) կկայանա «Բնապահպանական դիզայնի 3-րդ միջազգային գիտաժողովը» (ICED 2022): Գիտաժողովը նվիրված է բնապահպանական դիզայնին առնչվող գիտական վերջին հետազոտություններին` կայուն զարգացում, աղտոտում, էներգիա, կլիմայի փոփոխություն և այլն: Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային ձևաչափով: Մասնակցության համար պահանջվող նյութը պետք է ներկայացնել մինչև 2022 թվականի մայիսի 27-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` այցելելով https://iced.eap.gr/ կայքէջ, […]

̰
BACK_TO_TOP