19:14 16.03.2022
«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, և որ ոչ ոք չի կարող փոխել կառավարության այս դիրքորոշումը։ Այս մասին նա ասել է այսօր՝ մարտի 16-ին, ճեպազրույցի ժամանակ։ Հայտնում է aliq.ge-ն։ Նրա խոսքերով՝ ընդդիմությունը վերջին օրերին ակտիվ ներգրավված է սադրիչ ակցիաներում, «Ազգային շարժման» նպատակն է, որ Վրաստանի […]
19:08 16.03.2022
Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ, Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է Զելենսկու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հնարավոր ուղիղ բանակցությունների համար փաստաթղթերի պատրաստման մասին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ոչ ոք չի բացառում Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը, սակայն նախօրոք պատվիրակությունները և նախարարները պետք […]
19:02 16.03.2022
11 տարվա մեջ առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խաղում ոչ մի հարված չի կատարել դեպի դարպասը: Ընդ որում` պորտուգալացին խաղացել է առանց փոխարինման։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 0։1 հաշվով պարտվել է մադրիդյան թիմին և դուրս մնացել Չեմպիոնների լիգայից 1/8-րդ եզրափակիչի փուլում։ Կրիշտիանուի կարիերայում վերջին անգամ նման դեպք եղել է 2003 թվականին՝ […]
18:57 16.03.2022
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ կա. հայտնում են օդերևութաբանները։ Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից հետո Տոկիոյում ցնցումները շարունակվում են ավելի քան մեկ րոպե։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Երկրի հյուսիս-արևելքում մոտ մեկ մետր բարձրության ցունամիի սպառնալիք է հայտարարվել, նշել են սեյսմոլոգները։ Ցունամիի նախազգուշացումը վերաբերում է Ճապոնիայի երկու պրեֆեկտուրաներին՝ Միյագիին և Ֆուկուսիմային։ Առաջին […]
18:48 16.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» […]
18:43 16.03.2022
Իտալացի գիտնականներն ափսոսանք և հիասթափություն են հայտնել Իտալիայի համալսարանների և հետազոտությունների նախարարության առաջարկությունների առնչությամբ՝ դադարեցնել համագործակցությունը ռուսական գիտական և ակադեմիական հաստատությունների հետ, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գիտության և գիտելիքի աշխատողների ֆեդերացիայի նամակը։ Իտալիայի գիտության և կրթության աշխատողների արհմիությունը հիշեցրել է, որ «գիտելիքը պետք է ունենա ամենակարևոր քաղաքացիական գործառույթը»: Գիտնականները կարծում են, որ կարող են աշխատել […]
18:36 16.03.2022
ՀՀ դատախազության համակարգման ներքո քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների ակտիվ ու արդյունավետ համագործակցության արդյունքում աննախադեպ արդյունքներ են արձանագրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված մեծ ծավալի էլեկտրոնային և այլ ապացույցների, օտարերկրյա պետությունների իրավասու […]
18:30 16.03.2022
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի հերթական նիստում ներկայացրել է 2021թ. նախարարության իրականացրած ծրագրերի կատարողականը: ԱԺ մշտական հանձնաժողովներում այս օրերին քննարկվում է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի […]
18:28 16.03.2022
Անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 16-ին N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ: Զինծառայողները հրետանային միջոցները բերել են մարտական վիճակի, սահմանված ժամկետում կատարել առաջադրված խնդիրները։
18:25 16.03.2022
Թուրքիան վերահաստատում է իր հավատարմությունը նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրոյի կոնվենցիային և կպահպանի դրա դրույթները: Այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Հիշեցնում ենք, որ Մոնտրոյի կոնվենցիայի վերաբերյալ մեր որոշումը մնում է նույնը, մենք կշարունակենք պահպանել դրա դրույթները»,- ասել է նա։ «Ցանկանում ենք նշել, որ […]
18:22 16.03.2022
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունը ամփոփել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի մրցույթի համար ներկայացված հայտերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Մրցույթին մասնակցության հայտ ներկայացվել է թվով 10 թեկնածուների կողմից: Ներկայացված հայտերից ամբողջական են թվով 9-ը: Ամբողջական հայտեր ներկայացրել են հետևյալ թեկնածուները՝ 1 Արսեն Սարդարյան 2 Լիլիթ Երեմյան 3 Դավիթ Հակոբյան 4 Ռաֆիկ Գրիգորյան 5 […]
18:14 16.03.2022
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 16-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: ՀՀ տարածքային […]
18:12 16.03.2022
Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում զորամասերի, տեղական ինքնակառավարման մարմինների և զորամասերին կցագրված դպրոցների հավաքական թիմերի մասնակցությամբ անցկացվել է վոլեյբոլի մրցաշար։ Զորամասերից ներկայացված թիմերը գրանցել են բարձր արդյունքներ, հրամանատարության կողմից խրախուսվել պատվոգրերով և փոխանցիկ գավաթներով:
18:04 16.03.2022
Մարտի 16-ին՝ ժամը 17։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 26 շենքի հետնամասում գտնվող տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է […]
17:57 16.03.2022
Հայաստանի ազգային հավաքականի և «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կերկարաձգի պայմանագիրը Կիպրոսը ներկայացնող ակումբի հետ: Համբարձումյանն ակումբի հետ 2 տարվա պայմանագրի շուրջ համաձայնության է եկել: Կիպրոսի ընթացիկ առաջնությունում «Անորտոսիսը» 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Համբարձումյանը 2020 թվականի հուլիսի 1-ից է հանդես գալիս «Անորտոսիսի» կազմում:
17:54 16.03.2022
Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը հնարավոր է՝ չմասնակցի Ուիմբլդոնի մրցաշարին, որը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը։ Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար Նայջել Հադլսթոնը հայտնել է, որ կառավարությունն արդեն քննարկում է այդ հարցը մրցաշարի կազմակերպիչների հետ։ Հադլսթոնը նշել է, որ ոչ ոք չի կարողանա մրցաշարում հանդես գալ Ռուսաստանի դրոշի ներքո։ Բայց սա կարող է բավարար չլինել: Մեծ Բրիտանիայի […]
17:50 16.03.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ աջակցությամբ կատարված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկ Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար պարեկ Վ. Մ.-ի կողմից իր ծանոթի նկատմամբ 100.000 ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչական […]
17:45 16.03.2022
Թուրքիան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք պատրաստ ենք սիրով հյուրընկալել երկու ղեկավարներին (Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի)»,- ասել է նա։
17:42 16.03.2022
Նյու Յորք կատարած այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի գենդերային հավասարության, բազմազանության և հավասար հնարավորությունների լիազոր նախարար Էլիզաբեթ Մորենոյի հետ։ Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է հասարակական կյանքում կանանց ու տղամարդկանց հավասար ներգրավվածության ապահովման, կանանց և աղջիկների առաջխաղացման, ինչպես նաև տնտեսական հզորացման կարևորությունը։ Նախարարը նշել է նաև լավագույն […]
17:39 16.03.2022
2022թ-ի շախմատի համաշխարհային օլիմպիադան, որը նախատեսված էր անցկացնել Մոսկվայում, շախմատի միջազգային ֆեդերացիան տեղափոխել է Հնդկաստանի Չեննայ քաղաք: Ենթադրվում է, որ այն կսկսվի հուլիսի վերջերին: Շախմատի համաշխարհային օլիմպիադան թիմային մրցաշար է ՖԻԴԵ-ի անդամ երկրների համար: Առաջին անգամ այն անցկացվել է 1927-ին Լոնդոնում։ 1950 թվականից մրցումները տեղի են ունենում երկու տարին մեկ: Վերջին մրցաշարն անցկացվել է 2018-ին […]
17:34 16.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
17:28 16.03.2022
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը: Ծրագրի շրջանակում, հաշվի առնելով միջազգային փորձը, բուհում մշակվել և ներդրվել են «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրիական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագրերը: Մշակվել է նաև հայերենի՝ որպես օտար լեզվի […]
17:22 16.03.2022
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Կազմակերպվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, պարոն նախարարը (Չավուշօղլուն), անշուշտ, կպատմի այս մասին։ Մենք ողջունում ենք երկու հարևան երկրների միջև այս երկկողմ հարաբերությունների […]
17:16 16.03.2022
Անցած գիշեր հարյուրավոր ցուցարարներ՝ վարորդներ, ֆերմերներ, հասարակ քաղաքացիներ, վառելիքի թանկացման դեմ բողոքի ցույցեր են անցկացրել Մարսելում ու գրեթե այրել քաղաքի մի ամբողջ թաղամաս։ Բրեստում և Լորիենում ցուցարարները փակել են նավթի պահեստը և իշխանություններից պահանջում են ինչ-որ բան անել վառելիքի թանկացումը կասեցնելու համար։
17:07 16.03.2022
Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սարիկ Եղիազարյանի վարած Opel Astra մակնիշի և Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արման Գևորգյանի վարած Cadillac մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց։
17:00 16.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց […]