Բոլոր լուրերը – Page 4446 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

̰
Գյումրու աղբանոցում հայտնաբերվել է տղամարդու դի

15:19 17.03.2022

Գյումրու աղբանոցում մարտի 16-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, հայտնաբերվել է տղամարդու դի: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ կատարվում է դեպքի վայրի զննություն: «Այս պահին դեռ գործ չի հարուցվել, կատարվում է դեպքի վայրի զննություն ու դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մարմնական վնասների առկայության դեպքում դրանց տեղակայումը, բնույթը, առաջացման մեխանիզմն ու վաղեմության ժամկետներն ու մահվան պատճառները պարզելու […]

̰
Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է շարունակվեն այսօր․ Պեսկով

15:13 17.03.2022

Իր հերթին Զախարովան հայտնել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվող հարցերը բավական բարդ բնույթի են, հետևաբար դժվար է ասել դրանց ավարտի ժամկետները։

̰
Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և գործնական քննությունները պատշաճ չեն վերահսկվում․ Դատախազություն

15:07 17.03.2022

ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2021թ. նոյեմբերի 27-ին հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի մի բնակիչ տեղեկանալով, որ ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքի բնակիչ Գ. Գ.-ն կարող է օժանդակել փաստացի առանց սահմանված կարգով քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցում, այդ նպատակով դիմել է վերջինիս՝ պատրաստակամություն […]

̰
Մեկնարկում է Կապանի կրթական նոր մոդելի իրագործումը. պահուստային ֆոնդից միջոցներ են հատկացվել

15:04 17.03.2022

Կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 67 մլն 125 հազար դրամ գումար` Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի կրթական նոր ծառայությունների ներդրման ծրագրի մեկնարկման և «Ճանապարհաշինարար» արձանի գեղարվեստական լուսավորման համար: Նախագծի ներկայացման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հատկացումն արվում է ՀՀ կառավարության՝ կրթական ռեֆորմների […]

̰
Հորիզոն 15.00

15:00 17.03.2022

̰
Հացի երկու արտադրամաս վերսկսել է աշխատանքը

15:00 17.03.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել են «Լիլիթ և Սյուզի», ՍՊԸ-ին և անհատ ձեռնարկատեր Նարինե Հայրապետյանին (Կոտայքի մարզ) պատկանող հացի արտադրամասերի արտադրական գործունեության կասեցումները: Որոշումների համար հիմք են ծառայել Կոտայքի մարզի տեսուչների վերստուգիչ այցելությունները նշված կազմակերպություններ: Պարզվել է, որ այդ արտադրամասերում շտկվել են նախորդիվ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, վերահսկող մարմնի բոլոր պահանջները կատարվել […]

̰
SHANTNEWS

14:55 17.03.2022

̰
ՎԶԵԲ-ը Երևանում իր մշտական ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել Ջորջ Ախալկացիին

14:50 17.03.2022

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Երևանում իր մշտական ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել Ջորջ Ախալկացիին: Նա այս պաշտոնում կփոխարինի Դիմիտրի Գվինդաձեին։ Պարոն Ախալկացին ստանձնելու է իր նոր պաշտոնը 2022 թվականի մայիսի 1-ին և տեղակայված է լինելու Հայաստանի մայրաքաղաքում։ Նա վերահսկելու է Հայաստանում Բանկի ներդրումներն ու գործառնությունները՝ զեկուցելով Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին։ Պարոն […]

̰
Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի տանիքը կհիմնանորոգվի

14:44 17.03.2022

2021 թվականի դեկտեմբերի 1-ին ուժեղ քամու պատճառով վնասված «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց»-ի մասնաշենքերից մեկի 620 քառակուսի մետր մակերեսով տանիքը կնորոգվի։ Դպրոցի մասնաշենքի քայքայումը կանխելու նպատակով՝ կառավարությունն այսօրվա նիստում հատկացրել է 10 մլն 69 հազար դրամ։ Նախագծային աշխատանքների պայմանագրային գումարը կազմում է՝ 220 հազար, շինարարական աշխատանքներինը՝ 9 մլն 600 հազար, հեղինակային հսկողության գումարը՝ 57 հազար, […]

̰
Ի գիտություն տարակարգի համար դիմած ուսուցիչների

14:38 17.03.2022

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թ. մարտի 3-ից ուժի մեջ է մտել ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թ. փետրվարի 9-ի ՀՕ-35-Ն օրենքը, որով փոփոխություններ են սահմանվել նաև ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ այն ուսուցիչների համար, որոնք դիմել են մինչև 2022 […]

̰
Լիբանանի նախագահը շնորհավորական նամակ է հղել ՀՀ նախագահին

14:31 17.03.2022

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու և Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

̰
Իվանյան համայնքի առանձնատներից բաղկացած նոր թաղամասում մեկնարկել է տանիքապատման փուլը

14:24 17.03.2022

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի առանձնատներից բաղկացած նոր թաղամասում մեկնարկել է տանիքապատման փուլը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։

̰
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ․ Զախարովա

14:16 17.03.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։

̰
Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

14:10 17.03.2022

Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 16-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Աղասի Հ.-ն, որը մարտի 7-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Աղասի Հ.-ն հանձնվել է Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողներին:

̰
Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին մեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

14:00 17.03.2022

Մարտի 17-ին՝ ժամը 08։22-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը (Է․ Ա․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Նոյեմբերյանի ԲԿ․ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել […]

̰
Ուկրաինան Վաշինգտոնից կստանա ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն

13:52 17.03.2022

Ուկրաինային կմատակարարվի 800 հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռներ, 9000 միավոր հակատանկային սպառազինություն, 7000 միավոր հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ գնդացիրներ և նռնականետներ, ինչպես նաև 20 միլիոն փամուշտ և արկեր հրետանու և ականանետների համար։

̰
«Ազատություն Միշային»․ բողոքի ցույց՝ Սաակաշվիլիի դատին զուգահեռ

13:46 17.03.2022

Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատին զուգընթաց քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց են անցկացնում։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Դատական գործն ընթանում է Վրաստանի պետական ​​սահմանն ապօրինի կերպով հատելու դեպքի առթիվ։ Այսօր ուսումնասիրվում են մեղադրող կողմի ապացույցները։ Նիստին մասնակցում է նաև Սաակաշվիլին։ Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանն ապօրինի հատելու փաստի հետաքննությունը սկսվել […]

̰
Կանադան փակել է իր երկինքը բելառուսական ինքնաթիռների համար

13:34 17.03.2022

Արևմտյան երկրների մեծ մասը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, Եվրոպական Միությունը և Ուկրաինան, փակել էին իրենց երկինքը բելառուսական ավիաընկերությունների համար դեռ անցյալ տարվա մայիսին

̰
Մարտի 18-22-ը մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

13:23 17.03.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: 🟧 Մարզերում այսօր երեկոյան, մարտի 18-ի գիշերը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին, 20-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են […]

̰
Զելենսկին ելույթ է ունեցել Բունդեսթագի առջև

13:19 17.03.2022

Վերջին օրերի ընթացքում Ուկրաինայի նախագահը տեսակապով ելույթ է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանի, Կանադայի խորհրդարանի և ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև։

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 888 նոր դեպք

13:11 17.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 888 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 21 620 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 4,11%, վերջին 14 օրը՝ 10,92%, վերջին 7 օրը՝ 7,54%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 639 678 դեպք: Ապաքինվել է ևս 2 831 պացիենտ, և […]

̰
Զորամասի տարածքում հայտնաբերվել է շարքային Էդուարդ Ռուստամյանի դին` հրազենային վիրավորումով

13:05 17.03.2022

Մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով: Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

̰
SHANTNEWS

13:00 17.03.2022

̰
Հորիզոն 13.00

13:00 17.03.2022

̰
Գնել Սանոսյանն ընդգծել է պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողի կարևորությունը հասարակության մեջ

12:57 17.03.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ Երևանի քաղաքապետարանում մասնակցել է Սոցիալական աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը։ Յուրաքանչյուր տարի մարտ ամիսը նշվում է որպես սոցիալական աշխատանքի համաշխարհային ամիս և մարտի երրորդ երեքշաբթին՝ մասնագիտական օր: Իր ելույթում նախարարը ողջունել է Երևանի քաղաքապետին, միջոցառման մասնակիցներին և իր աջակցությունը հայտնել սոցիալական ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերին։ Նախարարն ընդգծել […]

̰
Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի Starstreak զենիթահրթիային համակարգեր

12:54 17.03.2022

Մեծ Բրիտանիան վերջերս ուժեղացրել է իր ռազմական պարտավորությունները Արևելյան Եվրոպայում։

̰
Բլինքենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի հարցը

12:50 17.03.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այնուհետև Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ կարիքի ժամանակ Ուկրաինային ցուցաբերած օգնության համար։ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը Բլինքեն-Չավուշօղլու հեռախոսազրույցի վերաբերյալ ասել է, որ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը, ՌԴ նախագահ Պուտինի սկսած ռազմական օպերացիան […]

̰
ՀՀ դպրոցականների հերթական նվաճումները Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 7-րդ օլիմպիադայում

12:44 17.03.2022

Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում մարտի 11-16-ն անցկացվել է Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 7-րդ օլիմպիադան (ՄՄԿՕ): Մրցույթին մասնակցել է 9 երկրի շուրջ 150 ներկայացուցիչ՝ չորսհոգանոց թիմերով: Պատանիների մրցույթում առցանց ձևաչափով Հայաստանը ներկայացրել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի չորսհոգանոց թիմը: Դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Արեգ Մկրտչյանը, Վահան Բաղդասարյանը և Հայկ Անդրեասյանն արժանացել են ոսկե, իսկ Կամո Միրաքյանը՝ […]

̰
Մեքենայի խցիկից 10 միլիոն 300 հազար դրամ էին գողացել

12:32 17.03.2022

Մարտի 9-ին ոստիկանություն զանգած Երևանի 31-ամյա բնակիչը հայտնել էր, որ Գյումրի քաղաքի մաքսատան ավտոկայանատեղիում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայից 11.000.000 դրամ են գողացել: Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել: Ոստիկանության Կումայրիի բաժնի, Շիրակի մարզային վարչության, Մալաթիայի և Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցների քննչական գործողությունների արդյունքում մարտի 15-ին Երևան քաղաքում հայտնաբերվել […]

̰
BACK_TO_TOP