22:37 16.03.2022
Curtin Space Science and Technology Center-ի (SSTC) գիտնականները ստեղծել են արհեստական ինտելեկտով անօդաչու թռչող սարք, որը սովորել է հայտնաբերել ընկած երկնաքարեր Արևմտյան Ավստրալիայի Նուլարբոր հարթավայրում: Այս մասին հաղորդվում է arXiv շտեմարանում հրապարակված հոդվածի նախատպում։ Տեսախցիկով հագեցած անօդաչու թռչող սարքը հավաքել է լանդշաֆտային կադրեր, որոնցում արհեստական ինտելեկտը փնտրել է տիեզերական օբյեկտների բեկորներ: Սովորաբար երկնաքարեր փնտրելու համար […]
22:14 16.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղել ԱՄՆ կոնգրեսին: Նա հիշեցրել է 1941 -ի «Պերլ Հարբորն» ու սեպտեմբերի 11 -ի իրադարձությունները, ապա կոնգրեսին խնդրել Ուկրաինայում հումանիտար ոչ թռիչքային գոտի ստեղծել: Երկինքը փակելու կոչը Զելենսկիից հնչում է ռազմական գործողությունների սկզբից ի վեր, սակայն Արևմուտքում այդ հարցում չի փոխվել տեսակետը: Զելենսկին նաև առաջարկել է միջազգային նոր դաշինք […]
22:07 16.03.2022
Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ աջակցությամբ կատարված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկ Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելու համար պարեկ Վ. Մ.-ի կողմից իր ծանոթի նկատմամբ 100.000 դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, հիշյալ պարեկին դրդել է […]
21:59 16.03.2022
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրավիրվել է Շվեդիայի հավաքական՝ մասնակցելու ԱԱ-2022-ի անցումային խաղերին։ Այս մասին տեղեկացնում է Շվեդիայի հավաքականի թվիթերյան էջը։ Ֆուտբոլիստը 40 տարեկան է։ Ավելի վաղ Իբրահիմովիչն ասել էր, որ չի ավարտի կարիերան քանի դեռ իտալական ակումբի հետ որևէ տիտղոս չի նվաճել։ Հիշեցնենք՝ Իբրահիմովիչը, ով Եվրո-2016-ից հետո հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին, նախորդ տարի վերադարձավ […]
21:45 16.03.2022
Մեծ Բրիտանիայի Ռիչմոնդ քաղաքի ճանապարհի մի հատվածը փակվել է երթևեկության համար, որպեսզի միգրանտ դոդոշները կարողանան անվտանգ անցնել ճանապարհը և հասնել լճակներին, որտեղ նրանք բազմանում են: Այս մասին հայտնում է People-ը։ «Չըրչ րոուդ» ճանապարհի 400 մետրանոց հատվածը մեկ ամսով փակվել է, փրկարարական մեքենաները հսկում են զուգավորման սեզոնի ընթացքում դոդոշների տեղաշարժը: Իսկ երեկոյան կամավոր պարեկներն էլ հսկում […]
21:37 16.03.2022
ԱՄՆ-ն այս շաբաթ Ուկրաինային կտրամադրի 1 մլրդ դոլարի պաշտպանական օգնություն: Այդ մասին չորեքշաբթի օրը հեռուստաուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: «Շաբաթ օրը իմ վարչակազմը կարգադրել է ևս 200 մլն դոլար փոխանցել Ուկրաինային զենքի անխափան մատակարարմանն ու պաշտպանական կարիքների ապահովմանը», – ասել է նա: Եվ նորից ես օգտագործում եմ իմ նախագահական լիազորությունները՝ լրացուցիչ պաշտպանական համակարգերի […]
21:30 16.03.2022
Մոսկվայի կենդանաբանական այգու աշխատակիցները ժամկետից երկու շաբաթ շուտ նշել են արջամկների արթնացումը և նկարահանել նրանց։ Տեսանյութը հրապարակվել է հաստատության պաշտոնական Telegram ալիքում։ Կենդանաբանները բաց մուտք են նկատել դեպի կենդանիների բույնը և նրանց համար մաքրել են ձյունը,դրել թեթև սնունդ՝ թարմ աղցան և բանջարեղենի խառնուրդ։ «Ոչ մի բարձր կալորիականությամբ սնունդ: Արջամկների մարսողական համակարգին ժամանակ է պետք աշխատանքը […]
21:23 16.03.2022
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը կարևորել է օրերս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Անկարա իրականացրած այցը դիվանագիտության ամրապնդման և խաղաղության սեղանի կայացմանը նպաստելու տեսանկյունից, փոխանցում է Ermenihaber-ը։ Twitter-ի իր էջում կատարած գրառմամբ Չելիքը նշել է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի այս ժամանակաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիվանագիտական գործունեությունը Թուրքիային նոր […]
21:07 16.03.2022
Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի անհետացած կինը բուժումից հետո վերադարձել է հայրենիք։ Այս մասին հայտնում է People հրատարակությունը։ 44-ամյա արքայադուստր Շառլինը նոյեմբերին ընդունվել էր շվեյցարական կլինիկա՝ հուզական և ֆիզիկական գերհոգնածության պատճառով, ասվում է պալատի հայտարարության մեջ: Թեև նրա բուժումն ավարտվել է, Մոնակո վերադառնալուց հետո ևս մի քանի շաբաթ կպահանջվի լիովին ապաքինվելու համար։ Դրանից հետո միայն նա […]
20:55 16.03.2022
34-ամյա արգենտինացի Լիոնել Մեսսին և 37-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դուրս չեկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Ֆրանսիական ՊՍԺ-ն Մեսսիի հետ 1/8 եզրափակիչում չհաղթահարեց Մադրիդի «Ռեալի», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի հետ՝ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգելքը։ Անցած մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» հետ 1/8 եզրափակիչում պարտվել էր ՊՍԺ-ին, Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ՝ պորտուգալական «Պորտուին»։ Դրանից առաջ նրանք […]
20:47 16.03.2022
Սույն թվականի փետրվար ամսում ԱՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում բավարար տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ԱՀ քաղաքացի Գ.Ա.-ն, զբաղեցնելով ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, օժտված լինելով կառուցապատողների կողմից կատարված շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու վերահսկիչ և կարգադրիչ լիազորություններով, հանդիսանալով տեղական ինքնակառավարման […]
20:35 16.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
20:27 16.03.2022
«Բարսելոնան» և Spotify երաժշտական ծառայությունը երկարաժամկետ պայմանագիր են կնքել։ Spotify-ը կդառնա «Բարսելոնայի» գլխավոր գործընկերը 2022 թվականի հուլիսի 1-ից։ Շվեդական ընկերության տարբերանշանը կհայտնվի կատալոնական թիմի մարզաշապիկների ու հանդերձանքների առջևի մասում։ Spotify-ը կլինի նաև ակումբի մարզադաշտի տիտղոսային գործընկերը, որը կվերանվանվի Spotify Camp Nou: Համաձայնագիրը նախատեսված է չորս տարով։
20:20 16.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն […]
20:11 16.03.2022
Մարտի 16-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը կրթության, գիտության և հաղորդակցության ոլորտներում: Նա նշել է նաև, որ Հայաստանը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, շարունակում է […]
19:59 16.03.2022
Շիրակի մարզի հուշարձանների պահպանության ցանկում ներառված է շուրջ 2500 հուշարձան, որոնցից պետական սեփականություն է հանդիսանում 1200-ից ավելին։ Ժամանակ առ ժամանակ թիվը փոխվում է, պատմական, գիտական, մշակութային արժեք ունեցող օբյեկտները ստանում են հուշարձանի կարգավիճակ և հայտնվում նորահայտների ցանկում։ Հուշարձանը համարվում է նորահայտ, մինչև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհուրդը կորոշի՝ հուշարձանը որ ցանկում ներառել՝ պետական, թե պետական […]
19:56 16.03.2022
ՈՒԵՖԱ-ն չի չեղարկի ՉԼ 1/8 եզրափակիչի «Լիլ»-«Չելսի» խաղը։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Եվրամիության կողմից ռուս գործարար Ռոման Աբրամովիչի դեմ ուղղված սանկցիաները չեն խանգարի խաղի կայացմանը։ Անգլիական ակումբի գործունեության արտոնագիրը, որը տրված է բրիտանական կառավարության կողմից, տարածվում է նաև Չեմպիոնների լիգայի վրա։ Ընդ որում, եթե «Չելսին» դուրս գա մրցաշարի հաջորդ փուլ, հազիվ […]
19:52 16.03.2022
Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել «Վրացական երազանք»-ի կողմից ներկայացված ԵՄ-ին ինտեգրման վերաբերյալ բանաձևի նախագծին։ Հաղորդում է jnews.ge-ն։ Գրանցված 116 պատգամավորից բանաձևին կողմ է քվեարկել 111 պատգամավոր, ոչ ոք դեմ չի քվեարկել, 5 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ «Վրացական երազանք»-ի կողմից ԵՄ ինտեգրման վերաբերյալ ներկայացված բանաձևում ասվում է, որ Վրաստանի գործադիր իշխանությունը կակտիվացնի իր ջանքերը Վրաստանին […]
19:49 16.03.2022
Այս տարի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում նախատեսվում է կառուցել «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզ, որտեղ կարող է հաճախել մինչև 144 երեխա։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ ՀՀ Արագածոտնի մարզի 2017-2025 թթ․ զարգացման ռազմավարությունից բխող 2022 թ․ տարեկան գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման շրջանակում մանկապարտեզի կառուցման համար կտրամադրվի 320 մլն 92 հազար դրամ։ Նշենք, որ մարզի նախակրթարանների, մանկապարտեզների հիմնման, […]
19:45 16.03.2022
Վրաստանի հեղուկ գազի ասոցիացիայի ղեկավար Նիկա Խոպերիայի խոսքերով՝ «առատ ձյան պատճառով հեղուկ գազ մատակարարում տեղի չի ունենում»։ Հաղորդում է Aliq Media-ն։ Խոպերիայի խոսքերով՝ Վրաստանում արդեն մի քանի շաբաթ է, ինչ հեղուկ գազի պակաս կա, իսկ դրա պատճառը առատ ձյունն է. «Ցավոք սրտի, հեղուկ գազի ներկրման համար մենք լիովին կախված ենք Ռուսաստանից, և խնդիրը Վլադիկավկազի տարածքում […]
19:40 16.03.2022
Գյումրիի առաջին, երկրորդ և «Շիրակ» գերեզմանատներն ընդհանուր զբաղեցնում են 84 հեկտար տարածք, որտեղ, հիմնականում ընտանեկան գերեզմանոցներից բացի, նոր հողհատկացումներ շուտվանից չեն կատարվում, ազատ հողակտոր չկա։ Գյումրիի քաղաքապետարանը մեկ տարի առաջ նախկին Մարմաշեն, այժմ՝ Ախուրյան խոշորացված համայնքից «Շիրակ» գերեզմանատան հարևանությամբ ձեռք է բերել նոր տարածք։ «Համայնքի ավագանու որոշումով, աճուրդային վաճառքով տրամադրվել է Գյումրիի քաղաքապետարանին, որպեսզի էդ […]
19:33 16.03.2022
Մարտի 16-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։ ՀՀ ԱԳ նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում իրավիճակի էսկալացիային ուղղված գործողություններին: Ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքների վերականգնման […]
19:29 16.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ ներկա գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը: Արարողությանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք: […]