«Ֆրանսիան գիտի այն դժվարությունները, որոնց միջով անցել է Հայաստանը և ողջունում է Հայաստանի՝ ներառական հասարակություն ունենալու ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերը»․ Էլիզաբեթ Մորենո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+18.09 oC

«Ֆրանսիան գիտի այն դժվարությունները, որոնց միջով անցել է Հայաստանը և ողջունում է Հայաստանի՝ ներառական հասարակություն ունենալու ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերը»․ Էլիզաբեթ Մորենո

17:42 16.03.2022

Նյու Յորք կատարած այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի գենդերային հավասարության, բազմազանության և հավասար հնարավորությունների լիազոր նախարար Էլիզաբեթ Մորենոյի հետ։

Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է հասարակական կյանքում կանանց ու տղամարդկանց հավասար ներգրավվածության ապահովման, կանանց և աղջիկների առաջխաղացման, ինչպես նաև տնտեսական հզորացման կարևորությունը։ Նախարարը նշել է նաև լավագույն փորձի փոխանակման ու, ըստ անհրաժեշտության, տեղայնացման անհրաժեշտությունը։

Ողջունելով Հայաստանի ակտիվ դերակատարությունն ու մասնակցությունը «Հավասարության սերունդ ֆորումի» շրջանակում՝ Էլիզաբեթ Մորենոն նշել է, որ Ֆրանսիան սատարում է հավասար հնարավորությունների ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումները։ Նա պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը բոլոր, այդ թվում՝ գենդերային հավասարության և հավասար հնարավորությունների ոլորտներում։

Էլիզաբեթ Մորենոյի խոսքերով՝ Ֆրանսիան գիտի այն դժվարությունները, որոնց միջով անցել է Հայաստանը և ողջունում է ներառական հասարակություն ունենալու ուղղությամբ գործադրած կամքն ու շարունակական ջանքերը։

Հանդիպման շրջանակում քննարկվել է նաև Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում կանանց մասնակցայնության բարձր ցուցանիշը, որն էականորեն բարձր է Եվրոպայի միջին ցուցանիշից։

Կողմերը պատրաստակամություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը, ինչի համատեքստում Ֆրանսիայի նախարարն ընդունել է Նարեկ Մկրտչյանի՝ Հայաստան այցելելու հրավերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ կարող է փոխվել զինվորական ծառայության համակարգում.  Հայկ Սարգսյանի հարցազրույցը

22:18 20.05.2025

Ի՞նչ կարող է փոխվել զինվորական ծառայության համակարգում. Հայկ Սարգսյանի հարցազրույցը

ԱԺ-ում կքննարկվի զինվորական ծառայության համակարգում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրա քննարկումն այսօր հետաձգվեց մինչև ուրբաթ: Խոսքը վերաբերում է այն նախաձեռնությանը, ըստ որի՝ մի շարք փոփոխություններ են նախատեսվում զինվորական ծառայության համակարգում: Օրենսդրական այս նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց: Բայց ո՞րն է դրա էությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […] ...

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

22:09 20.05.2025

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ […] ...

SHANTNEWS

22:00 20.05.2025

SHANTNEWS

Ջուդ Բելինգհեմի արդյունավետությունը նվազում է, «Ռեալում» մտահոգված են

21:52 20.05.2025

Ջուդ Բելինգհեմի արդյունավետությունը նվազում է, «Ռեալում» մտահոգված են

Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությանը մտահոգում է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի արդյունավետության անկումը, հաղորդում է Marca-ն: Նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում 23 գոլ էր խփել, մի շարք խաղերում հաղթանակ կորզել մադրիդյան ակումբի համար: Ավարտվող մրցաշրջանում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը 13 գոլ ունի: Ակումբում ուշադիր ուսումնասիրում են իրավիճակը։ Ղեկավարներն ակնկալում են, որ Բելինգհեմը կրկին […] ...

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին․ ԿԳՄՍ նախարար

21:44 20.05.2025

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ, որի կից գրել է. «Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին։ Առաջիկայում հատկապես շատ ավելի կոնկրետ քայլեր կունենանք կինոյի ոլորտում, գրահրատարակչության ասպարեզում, ծանոթացել եմ երեխաների ընթերցանության խրախուսման էստոնական ծրագրին, որում մեծ դեր ունեն գրադարանները։ Տիկին նախարարին հրավիրել […] ...

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

21:33 20.05.2025

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ավելի վաղ, հայտնել էինք, պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ […] ...

BACK_TO_TOP