Բոլոր լուրերը – Page 447 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Արարատ Միրզոյանի ելույթը Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

18:48 25.02.2025

ՀՀ ԱԳՆ-ը ներկայացրել է Արարատ Միրզոյանի ելույթը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում. «Հարգարժա՛ն նախագահող, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ դիտորդ պետության կարգավիճակով։ Որպես եզակի հարթակ՝ Զինաթափման համաժողովը վճռորոշ դեր է խաղում միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։ Ստեղծման պահից, անցած ավելի քան չորս տասնամյակների ընթացքում, այն շարունակում է ունենալ նշանակալի, սակայն դեռևս […]

̰
Քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

18:42 25.02.2025

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ներկայացնելով առաջին ընթերցումից հետո իրականացված փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ բովանդակային հիմնական առաջարկները ներառվել […]

̰
Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է ՄԹ Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի հետ

18:33 25.02.2025

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար, Հայաստան – Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցերով հատուկ բանագնաց Քրիս Ալանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպմանը նախարարի տեղակալ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և […]

̰
SHANTNEWS

18:00 25.02.2025

̰
Դմիտրի Գունկոյի որդին տեղափոխվել է «Ուրարտու»

17:55 25.02.2025

Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է կնքել 20-ամյա կիսապաշտպան Արտեմի Գունկոյի հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա Մոսկվայի «Սպարտակի» սան է, երկար ժամանակ եղել է այդ ակումբի համակարգում, հետո միացել է «Կոսմոս Դոլգոպրուդնի» ակումբին: Արտեմին «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի որդին է:

̰
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և հարսանեկան արարողության ժամանակ «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են

17:52 25.02.2025

Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության ժամանակ, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները` կատարելով, այսպես կոչված, «դրիֆթ»։ Հասարակական կարգը խախտում են նաև հարսանեկան արարողության մասնակից մի քանի «Մերսեդեսի» վարորդներ` երթևեկելի գոտում «դրիֆթ» […]

̰
Վերապատրաստվում են ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները

17:47 25.02.2025

ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները «ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության» Սանկտ-Պետերբուրգի համալսարանում մասնակցել են Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։ Վերապատրաստման դասընթացները բաղկացած են եղել ոչ միայն դասախոսություններից, այլև գործնական պարապմունքներից, որոնց ընթացքում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանները հնարավորություն են ունեցել իրականացնել հատուկ նշանակության հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ, մշակել թեստավորման տարբեր […]

̰
Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունները

17:43 25.02.2025

Իրանը կշարունակի միջուկային ծրագրի շուրջ իր գործողությունները համակարգել Ռուսաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք քննարկել ենք Իրանի միջուկային ծրագրի թեման: Մեր մասնագետները անմիջական կապի մեջ են, և մենք շարունակելու ենք դա անել: Մենք կշարունակենք […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ

17:38 25.02.2025

ՀՀ ԱԺ նախագահն Ազգային ժողովում ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակից ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում: Ալեն Սիմոնյանը զրուցել է ուսանողների հետ, ներկայացրել օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող տարբեր մանրամասներ, ինչպես նաեւ խոսել խորհրդարանական դիվանագիտության կարեւորության մասին: Ուսանողներն իրենց հերթին հարցեր են ուղղել ՀՀ ԱԺ նախագահին երիտասարդներին հուզող տարբեր արդիական թեմաների […]

̰
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրենին

17:33 25.02.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան […]

̰
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոտրել է ոտքը

17:28 25.02.2025

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վնասվածք է ստացել լեռնադահուկային սպորտով զբաղվելիս: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ երկրի ղեկավարը, X-ում։ Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ կանգնել է՝ հենված երկու հենակի վրա, իսկ ձախ ոտքին՝ օրթեզ։ «Պետք է լինեին երազանքի հանգստյան օրեր։ Ես պլանավորել էի դրանք կես տարի առաջ՝ երկու օր թոռնիկներիս հետ դահուկներով։ Թոռնիկներս ասացին․ «Պապի՛կ, […]

̰
Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով․ Մերիդա WTA-500

17:24 25.02.2025

Աշխարհի 45-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարում։ Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում 4:6, 6:3, 6:3 հաշվով պարտության է մատնել աշխարհի 31-րդ ռակետ, լեհ Մագդալենա Ֆրենխին։ Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 66-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզես Մանեյրոն։ Merida Open-ի մրցանակային հիմնադրամը 1 064 միլիոն դոլար է։

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:20 25.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

17:16 25.02.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մ-2-Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է։ Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև […]

̰
Ոսկետափ գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կա մեկ զոհ և մեկ տուժած

17:12 25.02.2025

Փետրվարի 25-ին՝ ժամը 10:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ», «Hyundai» մակնիշների […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսլանդիայի ԱԳ նախարարի հետ

17:08 25.02.2025

Փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման, տարբեր ձևաչափերով և հարթակներում Հայաստանի և Իսլանդիայի միջև փոխգործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել առաջիկա հնարավոր այցելություններին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է. «Նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցության խորացման ակտիվ դինամիկան […]

̰
Քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը

17:04 25.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Զեկուցվել են ռազմավարության կատարողական ցուցանիշներն այն ոլորտներում, որոնց ուղղությամբ իրականացվել են տարբեր միջոցառումներ: Ըստ այդմ՝ աշխատանքներ են իրականացվել էլեկտրոնային արդարադատության, փաստահավաք մարմնի ստեղծման, դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ և այլն: Մասնավորապես՝ […]

̰
Արեգակի վրա ամենահզոր բռնկումն է տեղի ունեցել

17:00 25.02.2025

Երեքշաբթի գիշերը Արևը 2025 թվականին արտանետել է ամենամեծ պլազմային ամպը, հաղորդում են Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը: «Այս գիշեր Արեգակի վրա պլազմայի շատ մեծ, ակնհայտորեն ամենամեծ արտանետումն է գրանցվել այս գիշեր»,- ասվում է հրատարակության մեջ։ Տիեզերական երևույթը դիտվել է 2-ից մինչև առավոտյան 9-10-ը:

̰
Մեքսիկացի մրցավարը Մեսսիից ինքնագիր խնդրելու համար որակազրկվել է

16:57 25.02.2025

Մեքսիկացի մրցավար Մարկո Անտոնիո Օրտիս Նավան Լիոնել Մեսսիից ինքնագիր խնդրելու համար 6 ամիս չի կարողանա սպասարկել ԿՈՆԿԱԿԱՖ-ի մրցաշարերի խաղեր։ Սակայն նա նա կարող է խաղեր սպասարկել Մեքսիկայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է ESPN-ը: Նավան ամերիկյան «Ինտեր Մայամիի» լեգենդար հարձակվողից ինքնագիր է խնդրել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի` «Կանզաս Սիթիի» դեմ խաղից հետո (1-0): ԿՈՆԿԱԿԱՖ-ի Կարգապահական կոմիտեն նշել […]

̰
Շմիգալը պատմել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի վերականգնման համար

16:50 25.02.2025

Ուկրաինայի վերականգնման համար առաջիկա 10 տարվա ընթացքում կպահանջվի 542 միլիարդ դոլար, երեքշաբթի հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։ Նախօրեին Շմիգալն ասել էր, որ վերականգնման համար Ուկրաինային անհրաժեշտ է 500 միլիարդ եվրո։ «Գալիք տասնամյակում Ուկրաինայի վերականգնման կարիքները պետք է կազմեն 524 միլիարդ դոլար: Նոր տվյալները 38 միլիարդ դոլարով գերազանցում են նախկին գնահատականը»,- գրել է Շմիգալը Telegram-ի […]

̰
Ռումինիայի դեսպանը միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը Վայոց Ձորի  մարզի Խաչիկ գյուղի հատվածում

16:41 25.02.2025

Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը Վայոց Ձորի  մարզի Խաչիկ գյուղի հատվածում։ Այս մասին գրառում է արվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ «Պատիվ էր հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուին։ Նա ծանոթացել է առաքելության ընթացիկ գործունեությանը, գետնի վրա առկա իրավիճակին և միացել է պարեկությանը Խաչիկում»,- ասված է […]

̰
Մեսսին ամռանը կարող է վերադառնալ «Բարսելոնա»

16:37 25.02.2025

Լեո Մեսսին ամռանը կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է լրագրող Ալեքս Կանդալը: Արգենտինացի ֆուտբոլիստը չի ցանկանում ավարտել կարիերան առանց նոր «Նոու Կամպում» խաղալու և ցանկանում է վերադառնալ հարազատ ակումբ, բայց կան խանգարող հանգամանքներ: Վերջին շրջանում բավականին վատ են Մեսսիի ու ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հարաբերությունները, բացի դրանից՝ «Բարսելոնան» միգուցե չկարողանա բավարարել Մեսսիի ֆինանսական պահանջները: Հնարավոր […]

̰
Իրանը ուժեղացնում է ՀՕՊ-ը միջուկային օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր հարձակման պատճառով

16:32 25.02.2025

Իրանի զինված ուժերը միջուկային և հրթիռային օբյեկտներում հակաօդային պաշտպանության համակարգերը բերել են բարձր զգոնության և տեղակայել լրացուցիչ հակաօդային պաշտպանություն՝ վախենալով, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը կարող են օդային հարձակում իրականացնել, հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: «Կառավարության երկու բարձրաստիճան աղբյուրներ հայտնել են, որ Իսլամական Հանրապետությունը ուժեղացնում է իր պաշտպանությունը միջուկային և հրթիռային հիմնական օբյեկտներում, այդ թվում՝ […]

̰
Մակրոնը ԵՄ 27 առաջնորդներին մանրամասներ կներկայացնի ԱՄՆ այցի մասին

16:24 25.02.2025

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հրավիրել է տեսակոնֆերանսի հանդիպում ԵՄ 27 պետությունների ղեկավարների համար, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գործընկերներին կտեղեկացնի ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին։ «Մարտի 6-ին կայանալիք Եվրախորհրդի արտակարգ նիստին նախապատրաստվելով՝ վաղն առավոտյան ես կկազմակերպեմ Եվրոպական խորհրդի անդամների տեսակոնֆերանսը՝ նախագահ Էմանուել Մակրոնի զեկույցը լսելու Վաշինգտոն կատարած վերջին այցի մասին», – գրել է […]

̰
Վրաստանի վարչապետը ԵՄ դեսպանին երկրում բռնություններին մեղսակից է անվանել

16:15 25.02.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դեսպան Պավել Գերչինսկուն անվանել է վերջին ամիսներին երկրում տեղի ունեցած բռնությունների մեղսակից։ «Այս մարդը երբեք չի դատապարտել բռնի ցույցերը Վրաստանում, և հետևաբար նա ևս բռնության մեղսակից է», – երեքշաբթի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Նա նաև հայտարարել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Գերչինսկին բացահայտ […]

̰
Լավրովը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ

16:07 25.02.2025

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում բանակցություններ է վարում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության՝ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին նախարարությունից, արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը։ Սպասվում է, որ կողմերը կանդրադառնան նաև մի շարք միջազգային արդի հարցերի, այդ թվում՝ Սիրիայում, […]

̰
Պեսկովն ասել է, թե արդյոք Պուտինը վստահում է ԱՄՆ-ին

16:00 25.02.2025

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է երկար ճանապարհ անցնեն՝ վերջին տարիների բոլոր դժվարություններից հետո վստահությունը վերականգնելու համար, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը վստահում է ամերիկացիներին։ «Մենք վստահում ենք ինքներս մեզ: Որպեսզի ասենք, որ վստահում ենք ամերիկացիներին, պետք է երկար […]

̰
ԵՄ-ն անվտանգության հայեցակարգի կարիք ունի, որը հաշվի կառնի հիբրիդային հարձակումները. Իսպանիայի ԱԳ նախարար

15:50 25.02.2025

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը կարծում է, որ Եվրամիությունը պետք է ընդունի անվտանգության հայեցակարգ, որը հաշվի կառնի այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են՝ ապատեղեկատվությունը և հիբրիդային հարձակումները։ «Կարճաժամկետ հեռանկարում մենք պետք է մեծացնենք մեր արագ արձագանքման հնարավորությունները՝ ճգնաժամին հակազդելու համար», – գրել է դիվանագետը El Diario թերթի հոդվածում։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ ինքը հանդես է գալիս […]

̰
Հայ գերիները շարունակում են մնալ Բաքվում, ինչն ամոթալի է վերջինիս համար․ Պարույր Հովհաննիսյան

15:41 25.02.2025

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը զարմանալի չի համարում Ադրբեջանից Հայաստանի հասցեին հնչող մշտական սպառնալիքներն ու վտանգավոր ուղերձները։ Փոխնախարարը նաև Բաքվի համար ամոթալի է համարում այն փաստը, որ հայ գերիները դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այդ մասին ասել է Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի […]

̰
ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը Հայաստանի համար նոր հեռանկարներ կբացի

15:30 25.02.2025

Ապրիլի 4-6-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես-բիզնես ֆորումը: Ի՞նչ հեռանկարներ ու հնարավորություններ է այն ստեղծելու Հայաստանի համար. մանրամասնել են կազմակերպիչները: «ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի համար, Հայաստանի զբոսաշրջության պատմության համար: Մենք հայտ ենք ներկայացնում իրականացնել զբոսաշրջային մեծ ցուցահանդես, որտեղ ներգրավված կլինեն զբոսաշրջության բոլոր սուբյեկտները՝ […]

̰
BACK_TO_TOP