Բոլոր լուրերը – Page 4453 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

15 տարվա աշխատանքից հետո Տիգրան Խուդավերդյանը լքում է Yandex-ը

09:13 16.03.2022

Ռուսաստանում «Яндекс»-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը լքում է իր պաշտոնը, հայտնել են ընկերությունից։ Կապված ԵՄ-ի կողմից պատժամիջոցային ճնշման հետ՝ նա լքում է նաև Yandex N.V-ի տնօրենների խորհուրդն ու գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև զբաղեցրած պաշտոններն ընկերության հոլանդական դուստր կառույցներում։ Այս մասին հայտնում են ընկերությունից։ Ընդգծվում է, որ ընկերությունում կա կառավարիչների ուժեղ թիմ, որոնց վրա […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 բեռնատար

08:58 16.03.2022

Մարտի 15-ին, ժամը 10։14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 51-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով կան արգելափակված բեռնատարներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 բեռնատար:

̰
Ղրիմը կվերականգնի Ուկրաինայի հետ երկաթուղային բոլոր գծերը․ Ղրիմի խորհրդարանի նախագահ

08:49 16.03.2022

Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ թերակղզին կվերականգնի երկաթուղային բոլոր գծերը, որոնք նախկինում կապում էին Ղրիմն ու Ուկրաինայի Խերսոնի շրջանը և ոչնչացվել էին։ «Այժմ ​​վերականգնվում է։ Իսկ հետագայում անպայման կվերականգնվի տարանցումը Խերսոնշինայով դեպի Օդեսա և Խարկով»,- ասել է Կոնստանտինովը։ Ղրիմի խորհրդարանի ղեկավարը նաև նշել է, որ իրենք կվերականգնեն Ուկրաինայի հարավ-արևելք տանող […]

̰
ԱՄՆ-ը հրաժարվում է ռուսական նավթը փոխարինել իրանականով

08:43 16.03.2022

ԱՄՆ-ը հրաժարվում է փոխարինել ռուսական նավթի մատակարարումներն իրանական նավթով՝ Ռուսաստանից էներգակիրների արտահանման արգելք սահմանելուց հետո, անկախ իրանական միջուկային համաձայնագրի վերականգնումից։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Կլինի Գործողությունների համատեղ համապարփակ պլան, թե ոչ, իրանական նավթի արգելքի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվի։ Մենք ռուսական նավթը չենք փոխարինի իրանական նավթով։ […]

̰
ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրել

08:34 16.03.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է չորեքշաբթի հայտարարել Ուկրաինային 1,01 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները։ Օգնության նոր փաթեթը կներառի հակատանկային և հակաօդային սպառազինություն, այդ թվում՝ Javelin և Stinger համակարգեր: Համապատասխան որոշումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի առջև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ չորեքշաբթի կայանալիք ելույթի […]

̰
Հյուսիսային Կորեան այս տարվա 10-րդ հրթիռային արձակումն է իրականացրել

08:26 16.03.2022

Հյուսիսային Կորեան չորեքշաբթի բալիստիկ հրթիռ է արձակել, որը 10-րդ արձակումն է տարեսկզբից ի վեր։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հավաքում և վերլուծում է արձակման հետ կապված տեղեկատվությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հարավկորեացի զինվորականները հայտնել են անհաջող արձակման մասին։ Նախորդ արձակումն իրականացվել էր մարտի 5-ին։ Սեուլի տվյալներով՝ հրթիռն անցել էր մոտ 270 կիլոմետր, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել էր մոտ […]

̰
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է. Սյունիքի մարզում ձյուն է տեղում

08:18 16.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ստեփանավան, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհները դժվարանցանելի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

08:09 16.03.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սարի Թաղ 13-19 փողոցներ մասնակի, Ալեք Մանուկյան փ. 7 շենք, Այգեստան 3, 4, 6, 12 փողոցներ մասնակի, Փարպեցի փ. 12, 14, 16, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքեր, Վարդանանց փ. […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

23:59 15.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 […]

̰
Արգելափակումից դուրս է բերվել 112 ավտոմեքենա

23:55 15.03.2022

Մարտի 14-ից 15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 36 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր», Վերին Խոտանան-Տաթև, Կապան-Տաթև ավտոճանապարհներին, Կապան, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Ծաղկաձոր, Լոռու մարզի Տաշիր, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Աղնջաձոր գյուղում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ քաղաքներում Ծովագյուղ, Հայրավանք, Արագածոտնի […]

̰ ̰
Քրիստիան Էրիկսենը վերադառնում է Դանիայի հավաքական

23:47 15.03.2022

Քրիստիան Էրիկսենը Եվրո-2020-ից հետո առաջին անգամ հրավիրվել է Դանիայի հավաքական։ Կիսապաշտպանն ընդգրկվել է այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր ընկերական խաղերին կմասնակցեն Նիդեռլանդների ու Սերբիայի հավաքականների դեմ։ Հանդիպումները կկայանան մարտի 26-ին և 29-ին։ Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի՝ Ֆինլանդիա-Դանիա խաղի ժամանակ Էրիկսենի մոտ սրտի կանգ էր գրանցվել: Նրա կյանքը կարողացել էին փրկել հավաքականի բժիշկները, որից հետո Էրիկսենը բավականին երկար […]

̰
Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիության երկրները համաձայնության են եկել ածխածնի հարկի շուրջ

23:43 15.03.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակարոնը հայտնել է, որ ԵՄ երկրները համաձայնության են եկել ածխածնի հարկի շուրջ, որն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին: «Հենց նոր ԵՄ-ի անդամ պետությունները համաձայնության են եկել ածխածնի անդրսահմանային հարկի շուրջ։ Այդ հարկի ներդրումը ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության գերակայությունն էր (սկսվել է հունվարի 1-ին և կտևի վեց ամիս)»,- նշել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի […]

̰ ̰
Բայդենն Ուկրաինային ավելի քան 13 մլրդ դոլար է հատկացրել

23:30 15.03.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 1,5 տրիլիոն դոլար արժողությամբ դաշնային կառավարության ֆինանսավորման օրինագիծը մինչև 2022 ֆինանսական տարվա ավարտը, այդ թվում՝ 13,6 միլիարդ դոլար ռազմական և մարդասիրական օգնություն Ուկրաինային և հարևան երկրներին: Վարչակազմի ղեկավարը փաստաթղթի տակ ստորագրել է Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ժամանակ։ «Այս օրինագիծն իր մեջ ներառում է 13,6 մլրդ դոլարի Պատմական ֆինանսավորում […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:27 15.03.2022

Մարտի 12-ից 15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 64 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված […]

̰ ̰ ̰
Սպորտային արբիտրաժային դատարանը ուժի մեջ է թողել ՈՒԵՖԱ-ի՝ ռուսական թիմերին միջազգային մրցաշարերից զրկելու որոշումը

23:07 15.03.2022

Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ուժի մեջ է թողել ՈՒԵՖԱ-ի՝ ռուսական ֆուտբոլային թիմերի մասնակցությունն իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին արգելելու որոշումը։ Այս մասին հայտնում է AP-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, դատարանի  որոշումը ժամանակավոր է և չի տարածվի աշխարհի առաջնության վրա։ Փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ռուսական թիմերին և Ռուսաստանի հավաքականին զրկել էին միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Մինչ այդ Ռուսաստանի հետ […]

̰
Ցրտում է․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:03 15.03.2022

Հանրապետության տարածքում մարտի 18-20-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 17-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 18-20-ը ժամանակ […]

̰ ̰
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան ռենտգեն նոր կաբինետ ունի

22:49 15.03.2022

Առողջապահության նախարարության ջանքերով, համայնքների համաչափ զարգացմանը և բուժծառայությունների հասնելիությանն ուղղված ծրագրերի շրջանակներում, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան վերազինվել է ժամանակակաից ռենտգեն սարքավորումով։ «Քայլ առ քայլ պետք է վերազինենք առաջնային օղակը` պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները»,-Լոռու մարզ այցելության ընթացքում Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում նշել է Անահիտ Ավանեսյանը։ Մասնագետները նշել են, որ նոր սարքն իր հնարավորություններով անհամեմատելի է նախորդի հետ, […]

̰
Բուք, ձյուն և փակ ճանապարհներ Հայաստանում

22:41 15.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 […]

̰ ̰
Հորիզոն 22.00

22:00 15.03.2022

̰
«Ուղեղային կենտրոն»․ Արա Աբրահամյանի հեռանկարային ծրագրերը Հայաստանում

22:00 15.03.2022

Ամերիկյան Burlington Capital ընկերության հետ համագործակցությամբ Հայաստանում կստեղծվի Գյուղատնտեսական  և առողջապահական տեխնոլոգիաների հիմնադրամ: Այդ նախագծերի մասին այսօր խոսել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը ասուլիսին եկել էր ամերիկյան ընկերության ղեկավար Լիզա Ռոսկինսի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
SHANTNEWS

21:55 15.03.2022

̰
BACK_TO_TOP