23:07 15.03.2022
Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ուժի մեջ է թողել ՈՒԵՖԱ-ի՝ ռուսական ֆուտբոլային թիմերի մասնակցությունն իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին արգելելու որոշումը։ Այս մասին հայտնում է AP-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, դատարանի որոշումը ժամանակավոր է և չի տարածվի աշխարհի առաջնության վրա։ Փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ռուսական թիմերին և Ռուսաստանի հավաքականին զրկել էին միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Մինչ այդ Ռուսաստանի հետ […]
23:03 15.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 18-20-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 17-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 18-20-ը ժամանակ […]
22:49 15.03.2022
Առողջապահության նախարարության ջանքերով, համայնքների համաչափ զարգացմանը և բուժծառայությունների հասնելիությանն ուղղված ծրագրերի շրջանակներում, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան վերազինվել է ժամանակակաից ռենտգեն սարքավորումով։ «Քայլ առ քայլ պետք է վերազինենք առաջնային օղակը` պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները»,-Լոռու մարզ այցելության ընթացքում Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում նշել է Անահիտ Ավանեսյանը։ Մասնագետները նշել են, որ նոր սարքն իր հնարավորություններով անհամեմատելի է նախորդի հետ, […]
22:41 15.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 […]
22:00 15.03.2022
Ամերիկյան Burlington Capital ընկերության հետ համագործակցությամբ Հայաստանում կստեղծվի Գյուղատնտեսական և առողջապահական տեխնոլոգիաների հիմնադրամ: Այդ նախագծերի մասին այսօր խոսել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը ասուլիսին եկել էր ամերիկյան ընկերության ղեկավար Լիզա Ռոսկինսի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:49 15.03.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ուկրաինայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածած գրավոր հայտարարության մեջ։ «Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային: Նշելով հայկական և ադրբեջանական […]
21:43 15.03.2022
Լիոնել Մեսսին այլևս «Ոսկե Գնդակի» հավակնորդների տասնյակում չէ: Այս մասին գրում է Goal.com-ը։ ՊՍԺ-ի հարձակվողը մեկ շաբաթում 10-յրդ տեղից տեղափոխվել է 20-րդը, ինչը կապված է փարիզյան թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու հետ։ Կրիշտիանու Ռոնալդուն երկու տեղով բարելավել է դիրքերն ու այժմ 16-րդն է։ Առաջին տասնյակում ընդգրկվել են հետևյալ խաղացողները՝ 1. Ռոբերտ Լևանդովսկի՝ «Բավարիա» 2. Կարիմ […]
21:37 15.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Շարունակվել է Դոնբասի հանրապետությունների պաշտպանության համար ռուսական հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված իրավիճակի քննարկումը, ինչպես նաև հումանիտար ասպեկտները, ներառյալ խաղաղ բնակիչների տարհանման միջոցառումները: Ռուսաստանի նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրամիության […]
21:25 15.03.2022
Արգենտինայի հավաքականի մարզչի օգնական Ռոբերտո Այալան նշել է, որ ազգային հավաքականը տեսանելի ապագայում կարող է դառնալ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մասնակիցներից մեկը։ «Կարծում եմ, որ Արգենտինան կհրավիրվի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա: Մենք կկարողանանք մասնակցել այս մրցաշարին և անցկացնել մեզ անհրաժեշտ հանդիպումները»,- Այալայի խոսքերն է մեջբերում La Red-ը։
21:17 15.03.2022
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավական ոլորտում գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում կարվի օպտիմալացում: Երևանի ավագանին այսօր կայացած հերթական նիստում հավանություն տվեց որոշման նախագծին: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, կարևորելով կառուցվածքային փոփոխության իրականացումը, նշել է, որ այն ոլորտում համակարգված ու միասնական մոտեցմամբ աշխատանքի երաշխիք կլինի: Համայնքի նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու մասին նախազգուշացումներն ու դատական ծանուցումներն այսուհետ կուղարկվեն էլեկտրոնային եղանակով, ինչն իր […]
21:08 15.03.2022
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալական նամակ է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիից: Նամակում մասնավորապես ասվում է. «Մեծարգո՛ Ալեն Սիմոնյան, հիանալի է, որ նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինձ համար առանձնահատուկ պատիվ էր ողջունել Ձեզ եւ Ձեր գլխավորած պատվիրակությանը Միացյալ Նահանգների Կապիտոլիումում` […]
21:00 15.03.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը։ Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացը, Միրզոյանը պատասխանել է․ «Ընդհանուր առմամբ, մենք այն դրական ենք գնահատում։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։ Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից […]
20:56 15.03.2022
Վանի նահանգապետարանը 15 օրով սահմանափակել է ցույցերի, երթերի, բացօթյա հավաքների անցկացումը։ Որոշումը ուժի մեջ է լինելու մարտի 15-29-ը, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» ընդդիմադիր կուսակցությունը (ԺԴԿ-HDP) հայտարարել էր, որ մարտի 20-ին նովրուզյան հանրահավաք է նախատեսում անցկացնել Վանում։ Նշենք, որ Նովրուզը քուրդ ժողովրդի համար գարնան առաջին օրն է և տարվա սկզիբը։ […]
20:45 15.03.2022
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը, որը ներկայացված է ստորև. Հարց․ Ի՞նչ կցանկանայիք նշել Անթալիայի դիվանագիտական ֆորումին Ձեր մասնակցության մասին: Պատասխան․ Նախ, ցանկանում եմ հիշեցնել նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած զարգացումների կարևոր դրվագները։ Երկու երկրների ղեկավարները՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը, հրապարակային հայտարարություններ […]
20:38 15.03.2022
Մարտի 15-ը սոցիալական աշխատանքի միջազգային օրն է։ Սոցիալական աշխատանքի առաջնային նպատակը շարունակում է լինել հասարակության խոցելի խմբերին և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց անհրաժեշտ օգնության տրամադրումը՝ հաղթահարելու վերջիններիս առջև ծառացած խնդիրներն ու դժվարությունները, տեղեկացնում են նախարարությունից։ ԱՍՀՆ կողմից իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նպաստել սոցիալական աշխատանքի ինստիտուտի ու համակարգի կայացմանը՝ քաղաքացիներին տրամադրվող օգնությունը դարձնելով առավել հասցեական […]
20:30 15.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 […]
20:21 15.03.2022
Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Այս մասին Ասկերանի շրջանի վարչակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Տեղեկացնում ենք, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։ Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով […]
20:08 15.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն, և բուք է։ Վերոնշյալ ճանապարհահատվածում առաջացել է խցանում, որի պատճառով պարբերաբար ավտոճանապարհը փակվում է։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք չխոչընդոտել կապալառու կազմակերպության աշխատանքներին, ենթարկվել ճանապարհային […]
19:59 15.03.2022
«Չելսիի» ձեռքբերմամբ հետաքրքրված է մոտ 200 գնորդ, հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, հետաքրքրված անձինք մինչև մարտի 18-ը պետք է հաշվետվություն ներկայացնեն բոլոր ներդրողների վերաբերյալ։ Պետք է նաև ներկայացվի ակումբի հետագա զարգացմանն ուղղված գործողությունների ծրագիրը։ «Չելսիից» պոտենցիալ գնորդներին հայտնել են, որ կարևոր նշանակություն կունենա ամենաբարձր արժեքը վճարելու և ակումբի աշխատակիցների աշխատատեղերը պահելու հնարավորությունը։ Հիշեցնենք՝ փետրվարի […]
19:56 15.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։