19:53 15.03.2022
Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը: Կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցության հեռանկարներին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև […]
19:50 15.03.2022
Վրաստանում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը հայտնել է, որ այսօր Վրաստանում Ուկրաինայի ավելի քան 4100 քաղաքացի կա։ Հայտնում է aliq.ge-ն։ «Չհաստատված տվյալների համաձայն՝ այս պահին Վրաստանում կա Ուկրաինայի 4100 քաղաքացի, որոնք եկել են պատերազմի մեկնարկից հետո»,- ասել է Կասյանովը։ Նա հավելել է, որ դեսպանատունը շարունակում է ակտիվորեն աշխատել Ուկրաինայի քաղաքացիներին ամեն ինչով ապահովելու համար՝ […]
19:46 15.03.2022
ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են 2021թ. հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրացման արդյունքները: Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում հանցավորության ընդհանուր վիճակը և միտումները, հանցագործությունների հակազդման, բացահայտման, նպաստող պատճառների […]
19:40 15.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […]
19:36 15.03.2022
Շիրակի մարզում գործող հէկերից մեկի ջրօգտագործման ժամկետը կվերանայվի։ Այս մասին այսօր Շիրակի մարզխորհրդի նիստում ասել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։ Ոռոգման սեզոնին կարևոր է ջրի պահանջարկը լիովին բավարարել։ Անցած տարվա ոռոգման ջրի պակասի խնդիրն աչքի առաջ ունենալով, մարզպետարանը առաջարկություն է ներկայացրել կառավարություն։ Առաջարկը վերաբերում է Շիրջրանցքի վրա գտնվող հէկերից մեկի ջրօգտագործման թույլտվության ժամկետ կրճատելուն։ «Շիրջրանցքի […]
19:26 15.03.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է երեքշաբթի օրը Անկարայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունը։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Առավոտյան մենք քննարկումներ ունեցանք ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչների հետ այստեղ՝ Անկարայում»,- լրագրողներին ասել է Չավուշօղլուն։
19:21 15.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ համայնքի նախկին ղեկավարի որդուն ավելի վաղ առաջադրված մեղադրանքը փոփոխելու […]
19:15 15.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ: Նիկոլ Փաշինյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին շնորհավորել է Թուրքմենստանում օրերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել վերջին տարիների համատեղ աշխատանքի համար: Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Սերդար Բերդիմուհամեդովին՝ ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում: Նիկոլ Փաշինյանը […]
19:11 15.03.2022
Այսօր կայացել է Շիրակի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որի ընթացքում ամփոփվել են անցած երկուս ու կես ամիսների ընթացքում համայնքներում կատարված աշխատանքները, քննարկվել են առաջիկա ծրագրերն ու անելիքները։ Մարզխորհրդի գրեթե բոլոր նիստերում օրակարգային առաջին հարցը սեփական եկամուտների հավաքագրմանն էր վերաբերում։ Այսօրվա նիստում այս հարցն ընդգրկված չէր։ Առաջին եռամսյակը դեռ չի ամփոփվել, համայնքապետարաններն էլ այլ […]
19:05 15.03.2022
Ռուսաստանը անձնական պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ի պատասխան մի շարք աննախադեպ պատժամիջոցների, որոնք, ի թիվս այլնի, արգելում են Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը Միացյալ Նահանգներ, մարտի 15-ից ռուսաստանյան «stop ցուցակում» են ընդգրկվել են նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, պաշտպանության նախարար Լ. Օսթինը, Միացյալ շտաբների պետերի […]
18:59 15.03.2022
Հրամանատարների պատրաստության մակարդակի բարձրացման և ղեկավարման հմտությունների կատարելագործման նպատակով մարտի 14-15-ը N զորամիավորման ստորաբաժանումներից մեկում անցկացվել են մասնագիտական հավաքներ: Հավաքների շրջանակում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների ընթացքում ստուգվել են նաև սպայակազմի անհատական պատրաստության մակարդակն ու ղեկավար փաստաթղթերի իմացությունը:
18:53 15.03.2022
Վրաստանում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը հաստատել է, որ Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը, որը Վրաստանից հետ էր կանչվել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի որոշմամբ, Վրաստանում է։ Հայտնում է Aliq Media-ն։ Միաժամանակ, Կասյանովն ասել է, որ իրենք չեն կարող տեղեկատվություն հրապարակել ռազմական դրության ընթացքում Ուկրաինայի դիվանագիտական ծառայության աշխատանքի մասին։ «Ինչպես գիտեք, Վրաստանում Ուկրաինայի դեսպանը մարտի 1-ին […]
18:47 15.03.2022
Համացանցում հայտնվել են Լիոնել Մեսսիի կնոջ՝ Անտոնելա Ռոկուցոյի լուսանկարները Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի՝ ՊՍԺ-«Բորդո» խաղից: Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ Մեսսիի կինը հազիվ է զսպել արցունքները, երբ փարիզյան ակումբի երկրպագուները դժգոհություն են հայտնել արգենտինացու խաղից և սուլել:
18:41 15.03.2022
Գործարանային 2ա շենքի բնակիչ Արա Կիրակոսյանը մոտ 20 տարի առաջ է եկել այստեղ բնակվելու, երկրաշարժին կորցրած 2-սենյականոց բնակարանի դիմաց այս շենքում մեկ սենյակ են տվել ու հանել անօթևանների հերթացուցակից։ Շենքի հարթ տանիքն այլևս անպիտան է, տեղումների ու ձնհալի ժամանակ ներսում մնալ անհնար է։ Ձյան տեղումներ, ձնհալ թե անձրև՝ տան մեջ չոր տեղ չի մնում։ Գիշերվա […]
18:35 15.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ` Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 14-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում միմյանց […]
18:29 15.03.2022
«Ռոման» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ։ Նրան առաջարկվում է նոր պայմանագիր՝ երկու տարի ժամկետով, հայտնում է Calciomercato-ն։ Միաժամանակ, հռոմեական ակումբը ցանկանում է նվազեցնել 33-ամյա հայ ֆուտբոլիստի աշխատավարձը, որը գործող պայմանագրով տարեկան վաստակում է մոտ 4 մլն եվրո։ Նոր պայմանագրի համաձայն՝ հռոմեացիները պատրաստ են նրան մեկ մրցաշրջանի համար վճարել 2 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում […]
18:18 15.03.2022
Երկրաշարժ է տեղի ունեցել Արևմտյան Վրաստանում։ Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 16:25-ին։ 4,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանի շրջանի Սուլորի գյուղի մոտ։ Սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ նշվում է, որ էպիկենտրոնը գտնվում է Սուլորիից 5 կմ, մարզկենտրոն Վանի քաղաքից 11 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության […]
18:13 15.03.2022
2022 թ․ Լոռու մարզի 15 համայնքներում նախատեսված է իրականացնել թվով 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 8.7 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կկազմի 4.614 մլրդ դրամ, համայնքներինը՝ 3.443 մլրդ, 643 մլն-ը՝ այլ ներդրումներ: Ի դեպ, սուբվենիցոն ծրագրերի շրջանակներում նախորդ տարվա ներդրումների ծավալը կգերազանցվի գրեթե կրկնակի անգամ (2021թ․ սուբվեցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4.521 մլրդ […]
18:06 15.03.2022
Պետք է խոստովանել, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին, հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Միացյալ էքսպեդիցիոն ուժերը կազմող պետությունների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ։ «Տարիներ շարունակ մենք լսել ենք իբր բաց դռների մասին, բայց լսել ենք նաև, որ չենք կարող մտնել այնտեղ, դա ճիշտ է, դա պետք է ընդունենք»,- ասել է նա։ Զելենսկին ևս մեկ անգամ կոչ […]
17:53 15.03.2022
Նյու-Յորքում մեկնարկել են ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանի (CSW66) աշխատանքները, որին մասնակցում է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմին է, որի 45 անդամ երկրներն ընտրվում են տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։ Նստաշրջանի քննարկումների առանցքում գենդերային հավասարության, […]
17:49 15.03.2022
Այսօր՝ մարտի 15-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանատան պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերով պատասխանատու Անդրանիկ Իսրայելյանը: Նախարար Փիլոյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-բրիտանական համագործակցությանը: Բարձր գնահատելով հանատեղ իրականացված ուսումնական ծրագրերը՝ Ա. Փիլոյանը մասնավորապես նշել է […]
17:44 15.03.2022
MLS-ի երրորդ տուրում «Կոլամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Տորոնտոյին»։ Տանտերերի առաջին գոլը 56-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ WhoScored-ը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին տվել է ամենաբարձր գնահատականն այս խաղում՝ 8,7։ Նախորդ՝ մեկնարկային երկու տուրերի խաղերում նա ևս լավագույնն էր ճանաչվել։ Եվս մեկ հետաքրքիր փաստ: Սկսած 2021 թվականի հոկտեմբերի 27-ից […]
17:41 15.03.2022
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում նախարարության իրականացրած աշխատանքները: Նրա խոսքերով` գործող 7 […]
17:36 15.03.2022
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ: Նորվեգիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Հայաստանի և Սլովակիայի հետ ընկերական խաղերի համար։ Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականը մինչ այդ՝ մարտի 24-ին, Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ: