12:50 16.03.2022
Նախնական մաքսային հայտարարագրի համակարգն առավել գրավիչ դարձնելու ու զարգացնելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են բարեփոխումները: Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, մինչև ապրանքների ներմուծումը, կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացնել նախնական մաքսային հայտարարագիր և անմիջապես սահմանային անցակետում իրականացնել հայտարարագրված ապրանքների բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները: Տնտեսվարողներն իրենց գրասենյակից մաքսային կետ-բաժիններին նախնական մաքսային հայտարարագիրը կարող են ներկայացնել trade.gov.am-ի […]
12:45 16.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ «Ֆինիկո» ընկերության հանցավոր գործունեության արդյունքում տուժած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. մարտից Հայաստանի Հանրապետությունում գործունեություն […]
12:43 16.03.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 16-ին կայցելի Մոսկվա, բանակցություններ կվարի Սերգեյ Լավրովի հետ, կողմերը կքննարկեն Ուկրաինան, Աստանայի բանակցությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ «Մարտի 16-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն կայցելի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ բանակցություններ վարելու համար», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Նշվում […]
12:38 16.03.2022
Թուրքիայում իսրայելական ոստիկանության պահանջով կալանավորվել է վտանգավոր հանցագործ: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով իսրայելական մամուլին: Վերջին 10 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ իսրայելական ոստիկանությունը նմանատիպ հարցերով համագործակցում է Թուրքիայի իրավապահ մարմինների հետ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վերջին անգամ Թուրքիան ենթադրյալ հանցագործ էր փոխանցել Իսրայելին 10 տարի առաջ: Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայում էր […]
12:35 16.03.2022
Անցած օրվա ընթացքում ռուս զինվորականները հարվածներ են հասցրել ուկրաինական բանակի 128 ռազմական օբյեկտների, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Դրանց թվում է 1 Buk-M1 զենիթահրթիռային համակարգ, 1 «Օսա» հակաօդային պաշտպանության համակարգ, 4 ռադիոտեղորոշիչ կայան, հրամանատարական 4 կետ, զենքի և զինամթերքի 7 պահեստ, ռազմական տեխնիկայի կուտակման 68 տարածք: «Օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի […]
12:30 16.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և այդ երկրի խորհրդարանին։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 15-ին, հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Կանադան միշտ եղել է, կա, և վստահ եմ, կլինի Ուկրաինայի, մեր յուրաքանչյուր ընտանիքի վստահելի գործընկերը: Դուք անմիջապես օգնեցիք մեզ, երբ մենք խնդրեցինք: Դուք մեզ տրամադրում եք զենք և այլ աջակցություն: […]
12:16 16.03.2022
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նիստին ներկա է գտնվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հիմնական զեկուցող Աղվան […]
12:11 16.03.2022
Ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 17-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի թիվ 1, 2, 4, 6, 6ա, 8, 10, 14/1, Դ.Անհաղթ փողոցի թիվ 3, 5, 7, 9, Ազատության պողոտայի թիվ 16, 20 բազմաբնակարան շենքերի, Վ.Վահյան փողոցի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ […]
12:09 16.03.2022
Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին 14 կողմ 13 դեմ ձայներով քիչ առաջ համայնքապետ ընտրեց Ահարոն Խաչատրյանին, որի թեկնածությունը պաշտպանում էին «Ահարոն Խաչատրյան» և «Միսնական Վարդենիս» խմբակցությունները: ՔՊ-ն, որն ուներ 13 մանդատ, դեմ քվեարկեց նրա թեկնածությանը: Նշենք, որ ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց:
11:58 16.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 099 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 800 մարդ, ևս 10-ը՝ մահացել։ Մեկ օրում երկրում կատարվել է 21 281 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 5,16 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 12,39 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,41 տոկոս: […]
11:50 16.03.2022
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի տվյալներով՝ փետրվարի 24-ից ի վեր 3 միլիոն մարդ արդեն լքել է Ուկրաինան։ Սպասվում է, որ մինչև մարտի վերջ ընդհանուր թիվը կհասնի առնվազն 4 միլիոնի, իսկ առաջիկա ամիսներին այդ թիվը կարող է հասնել մոտ 7 միլիոնի: Կազմակերպության ներկայացուցիչ Փոլ Դիոնի խոսքով՝ 3 միլիոնից 1,4 միլիոնը երեխաներ են, իսկ 157 հազարը՝ օտարերկրյա քաղաքացիներ։ […]
11:41 16.03.2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Հրաշք այգի» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանային համալիրում։ Արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը գործունեությունն իրականացնում է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ ❌ Նշանակվել է 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ❌ շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման չափը կազմել է 124.140 ՀՀ դրամ, ❌ տրվել […]
11:34 16.03.2022
Մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Կատարվել է 57 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 18 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10263 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3067 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին […]
11:24 16.03.2022
Պաշտանության և սահմանային անվտանգության ուղությամբ Զինված ուժերում վերանայվել է զորամիավորումների, միավորումների, զորամասերի, ստորաբաժանումների կազմկառուցվածքը: Շարունակվել են մարտական դիրքերի կահավորման, կենցաղի և մարտական հերթապահության պայմանների բարելավման, ինչպես նաև զինծառայողների անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի գործունեությունն ամփոփող հաշվետվությունում։ Ռազմական սպառնալիքների կանխատեսվող մակարդակին պետության պաշտպանունակության մակարդակի համապատասխանեցման նպատակով սահմանվել է ռազմական գործողությունների […]
11:21 16.03.2022
Վանաձորի բժշկական կենտրոնում այսօր բացվել է պատերազմից տուժած զինծառայողներին և վերականգնողական բուժման կարիք ունեցող պացիենտներին սպասարկող վերականգնողական բաժանմունք։ Բացմանը ներկա էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և այլ հյուրեր: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ համավարակի […]
11:07 16.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓79 նոր դեպք ✓3193 թեստավորում ✓108 առողջացած ✓8 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 155 դեպք, որոնցից 408 907-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8587 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 941 837 թեստավորում:
10:56 16.03.2022
Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 40-րդ նախարարական համաժողովին: Այս մասին հաղորդվում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջում։
10:54 16.03.2022
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մարտի 15-ին, անշարժ գույքի 15 գործակալների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի կանոնակարգման, ոլորտում առկա իրավիճակի և զարգացմանն ուղղված հարցեր։ Կարևորվել է անշարժ գույքի շուկայի կանոնակարգման հարցը՝ պետական մակարդակով, շուկայում մենաշնորհների բացառումը, անշարժ գույքի գների վերաբերյալ բաց և հասանելի տեղեկատվական հարթակների ստեղծումը՝ անհարկի գներ սահմանելու և փոփոխությունները […]
10:46 16.03.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անհրաժեշտ է համարում պետության ղեկավարի հարազատների կողմից քաղաքական պաշտոններ զբաղեցնելու արգելքը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Պետության ղեկավարը պետք է հանդես գա որպես բոլոր քաղաքացիների հավասար հնարավորությունների անսասան երաշխավոր։ Ուստի օրենսդրական արգելք է մտցվելու նախագահի մերձավոր ազգականների համար», – ասել է նա՝ չորեքշաբթի ելույթ ունենալով խորհրդարանի պալատների համատեղ նիստում։
10:38 16.03.2022
Ռուսաստանի վերաբերյալ հնարավոր ռազմական որոշումները պետք է նախապատրաստեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հավաքական հիմունքներով, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է ՏԱՍՍ-ը։ Փսակին մեկնաբանել է Խորվաթիայում խորհրդային արտադրության անօդաչու թռչող սարքի վթարման, ինչպես նաև Լեհաստանի օդային տարածք չարտոնված «ներխուժման» մասին լուրերը։ ԱՄՆ վարչակազմում պարզաբանել են, որ ՆԱՏՕ-ում որոշումները չպետք է պատրաստվեն առանձին […]
10:23 16.03.2022
«Կասպերսկի» ընկերության DDoS Intelligence համակարգը 2021-ի չորրորդ եռամսյակում աշխարհում գրանցել է 86 710 DDoS-գրոհ (DDoS – Distributed Denial of Service՝ «սպասարկման մերժում» տիպի բաշխված գրոհ)։ Այս ցուցանիշը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 52%-ով և ավելի քան 4,5 անգամ՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ընկերության փորձագետները երրորդ եռամսյակի նկատմամբ DDoS-գրոհների թվի աճը ավանդական սեզոնային տատանում են համարում։ […]
10:21 16.03.2022
Տավուշի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց` 👉 Այգեպար, Խաչարձանի, Աղավնավանք, Նորաշեն, Վազաշեն, Վ․Կ․Աղբյուր, Բաղանիս ✅ 16.03.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Հովք, Չինչին, Չորաթան, Հաղթանակ, Ջուջևան, Լուսահովիտ, Վարագավան, Դեղձավան, Թեղուտ, Կայանավան, Ոսկեպար ✅ 17.03.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Ակնաղբյուր, Դովեղ, Գոշ, Չինարի, Սարիգյուղ, Բարեկամավան ✅ 18.03.2022 թ., 🕛 ժամը 10։00:
10:16 16.03.2022
Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են` ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։ Առավոտյան ժամը 6։00-ից միջշրջանային ու միջպետական ավտոճանապարհներին շինարարական կազմակերպությունների կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ներպետական ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր […]
10:10 16.03.2022
Բրիտանիայի Հելվելին լեռան ձյունառատ գագաթը բարձրանալիս տղամարդը սայթաքել է և վայր ընկել 200 մետր բարձրությունից՝ ստանալով միայն թեթև վնասվածքներ։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։ Տղամարդու վայր ընկնելու մասին հաղորդումներից հետո դեպքի վայր են ժամանել փրկարարների խումբը և շտապօգնության ուղղաթիռը։ Պարզվել է, որ ընկնելուց հետո անգլիացին նույնիսկ ի վիճակի էր ինքնուրույն քայլել։ «Նա կարծես ռետինե […]
09:42 16.03.2022
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Արկտիկայում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու հնարավորությունը։ Այս մասին մարտի 15-ին հայտարարել է երկրի ցամաքային զորքերի նախարար Քրիստին Ուորմութը՝ անվտանգությանը նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ։ «Մենք կարող ենք ավելին անել: Մտածում ենք, թե ինչպես օգտագործել այն հնարավորությունները, որոնք մենք արդեն ունենք Արկտիկայում: Ակնհայտ է, որ սա շատ կարևոր ռազմավարական վայր է: Մենք ուսումնասիրում ենք, թե […]
09:28 16.03.2022
Մարտի 15-ին, ժամը 16։55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով կան խցանված ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները Սիսիանի «Ճանշին» ՓԲԸ-ի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով խցանումից դուրս են բերել մոտ 400 մարդատար և բեռնատար ավտոմեքենա։
09:13 16.03.2022
Ռուսաստանում «Яндекс»-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը լքում է իր պաշտոնը, հայտնել են ընկերությունից։ Կապված ԵՄ-ի կողմից պատժամիջոցային ճնշման հետ՝ նա լքում է նաև Yandex N.V-ի տնօրենների խորհուրդն ու գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև զբաղեցրած պաշտոններն ընկերության հոլանդական դուստր կառույցներում։ Այս մասին հայտնում են ընկերությունից։ Ընդգծվում է, որ ընկերությունում կա կառավարիչների ուժեղ թիմ, որոնց վրա […]