17:32 15.03.2022
Աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային հունա-հռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը լավագույնն է աշխարհում իր քաշային կարգում՝ ըստ UWW-ի։ Մալխասը գլխավորում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակն իր քաշային կարգում։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Մալխասը դարձավ աշխարհի առաջնության և ԵԱ Մ23 մրցաշարի հաղթող։
17:25 15.03.2022
Այսօր մեկնարկել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կողմից Հայաստանի երկրորդ Բնապահպանական կատարողականի ակնարկի (Environmental Performance Review) կազմման շրջանակում ԵՏՀ միջազգային փորձագետների առաքելության այցը Հայաստան, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Այցի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը ներկա են գտնվել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից և […]
17:17 15.03.2022
Մարտի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին և Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին տեղեկացնում է […]
17:10 15.03.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Սոցիալական աշխատանք» և «Մանկավարժություն» մասնագիտություններ ունեցող բուհերի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Հանդիպման նպատակն օրակարգային մի շարք հարցերի քննարկումն էր՝ «Երիտասարդական աշխատանք», ««Երիտասարդական աշխատող» հասկացությունների ընկալումները ակադեմիական միջավայրում», ««Երիտասարդական աշխատանքը»՝ որպես առանձին մասնագիտություն/մասնագիտացում […]
17:00 15.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք […]
16:53 15.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:42 15.03.2022
ՀՀ ԱԺ տնտեսական բլոկի պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 15-ին կայացել է աշխատանքային քննարկում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Անդրադարձ է եղել ցեմենտի և կլինկերի՝ դեռևս 2015 թվականին սահմանված ներկրման տուրքերին: Քննարկվել է տուրքերը վերանայելու նպատակահարմարության հարցը՝ հաշվի առնելով, որ տուրքերի ներդրման պահին գործել են այլ ելակետային տվյալներ և նկատի ունենալով, որ […]
16:33 15.03.2022
ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը, 2022-ի համար կանխատեսվում է 1.6 տոկոս տնտեսական աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում: «Տնտեսական աճի հետ կապված կանխատեսումները նախկին 5.3 տոկոսի փոխարեն իջեցվել են մինչև 1.6 տոկոս»,- ասել է Գալստյանը: ԿԲ-ից նշում են, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի […]
16:16 15.03.2022
«Շանթ» հեռուստատեսության եթերում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը խոսել է սպառողների իրավունքների և այդ ոլորտում ՍԱՏՄ գործունեության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
16:08 15.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մարտի 15-ի դրությամբ: «Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 23.64մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.40մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.20մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.16մլն մ³: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը 0.86մլն մ³-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ծավալից»։
16:00 15.03.2022
Տեսանյութերի դիտման համաշխարհային հարթակ YouTube-ը հեռացրել է թուրքական «Teori» ամսագրի ալիքում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հարթակը «Հայոց ցեղասպանության սուտը և ՄԻԵԴ-ի աշխատաժողովը» վերնագրով տեսանյութի արգելափակումը հիմնավորել է դրանում ատելության խոսքի առկայությամբ: Միջազգային վիդեոպորտալի բացատրության մեջ նշվել է, որ տեսանյութում խախտվել են համակեցության կանոնները: Ավելացնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Youtube»-ի […]
15:59 15.03.2022
ՌԴ-ն և Իրանը նախապատրաստում են փաստաթղթեր, որոնք կարձանագրեն ռուս-իրանական գործընկերության նոր որակը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը։ «Պատրաստվում են նոր կարևոր փաստաթղթեր, որոնք կոչված են արձանագրելու մեր գործընկերության նոր որակը»,- ասել է նա: Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է Իրանի […]
15:58 15.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ […]
15:55 15.03.2022
ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ մարտի 15-ին գումարված հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի տեղեկացմամբ` նախագծի նպատակն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգումն է: Նախագծով առաջարկվում […]
15:54 15.03.2022
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 15-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսի, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի ու Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենի հետ: Հանդիպմանն […]
15:52 15.03.2022
Թուրքիայում կայացել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում հայտնել են հանդիպման մանրամասները: Ըստ Թուրքիայի նախագահի` բացի թուրք-գերմանական հարաբերություններից խոսվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին: Էրդողանը հայտնել է, որ պայմանավորվածություն կա ակտիվացնել թուրք-գերմանական դիվանագիտական կապերն Ուկրաինայում ստեղծվածը իրավիճակը կարգավորելու համար: […]
15:49 15.03.2022
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին և Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Ողջունելով հյուրերին՝ Արման […]
15:48 15.03.2022
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող Վաշինգտոնից գնել F-16 կործանիչներ, քանի դեռ իր մոտ է պահում Ռուսաստանից գնած C-400 ՀՕՊ համակարգերը, փոխանցում է Ermenihaber-ը։ Մենենդեսը հիշեցրել է, որ իր գլխավորած հանձնաժողովը մեծ ազդեցություն ունի զենքի վաճառքի որոշումների վրա, ասել է, որ այդ գործարքի համար բավարար չի լինի […]
15:44 15.03.2022
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Մարտի 7-14-ն իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2482 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 193 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 141, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 210 անձ։ 79 տրանսպորտային միջոց շահագործվել […]
15:41 15.03.2022
Մարտի 18-ին` ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ, որի ընթացքում ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը։ Համերգային երեկոյին Մադոյանը ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) հետ՝ դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի […]
15:39 15.03.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մարտի 15-ին Ստեփանակերտում մասնակցել է «Պատերազմ, մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» միջազգային համաժողովին, որին մասնակցում էին գիտնականներ ու սոցիալական աշխատողներ 22 երկրից: Համաժողովի համակազմակերպիչներն են Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը: Ողջունելով համաժողովի աշխատանքը և շնորհավորելով սոցիալական աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ՝ Արտակ Բեգլարյանը նշել է, […]
15:35 15.03.2022
Մահացել է վաստակավոր բժիշկ, մեծանուն գիտնական Հովհաննես Սարուխանյանը։ «Կրտսեր գիտաշխատողից մինչև ամբիոնի պրոֆեսորի վաստակաշատ ուղին Հովհաննես Սարուխանյանն անցել է Առողջապահության ազգային ինստիտուտի (նախկինում՝ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտ) թորակալ վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնում։ Ավելի քան հինգ տասնամյակ հավատարիմ իր առաքելությանը փրկեց հազարավոր կյանքեր, կրթեց վիրաբույժների բազմաթիվ սերունդներ։ Անվանի բժիշկ ու գիտնական, որն անգնահատելի հետք թողեց հայրենի […]
15:29 15.03.2022
ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ԱՀ Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 345-րդ հոդվածի 1-ին մասով կատարած արարքի համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ստեփանակերտ քաղաքի 1952թ ծնված ԱՁ-ներից մեկի տնօրենը, որն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրով ստանձնած լինելով […]
15:22 15.03.2022
Զելենսկին քրեական պատասխանատվություն է սահմանել Ռուսաստանի հետ համագործակցության համար։ ТАСС-ի փոխանցմամբ՝ «Կոլաբորացիոնիզմի մասին» օրենքը ստորագրել է Ուկրաինայի նախագահը, պատմել է խորհրդարանի փոխնախագահ Կորնիենկոն: Փաստաթուղթը մինչև 15 տարվա ազատազրկում է սահմանում Ռուսաստանի հետ համագործակցության համար: Կորնիենկոն, որը ներկայացնում է «Ժողովրդի ծառա» կուսակցությունը, հավելել է, որ նոր քրեական հոդվածի տակ կարող են ընկնել նաև Ռադայի պատգամավորները, որոնք […]
15:15 15.03.2022
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից 2020-2022 թվականների ընթացքում բացահայտվել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 9 դեպք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը: «Այդ դեպքերով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված 9 քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավվել 42 անձ: Հիշյալ քրեական […]
15:12 15.03.2022
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ չորս տղամարդ, որոնցից մեկը՝ Ալավերդի քաղաքի, երեքը՝ Ախթալայի բնակիչ, Բագրատաշենի մաքսային կետից գողություններ են արել: Մարտի 6-ին նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին բաժին: Պարզվել է, որ մարտի 1-ին երկու անգամ, տարբեր ժամերի, մաքսային կետի զննման անգարից գողացել են ավտոմեքենայի 12 թողարկիչ: Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները Բագրատաշենի մաքսային կետից, […]
15:04 15.03.2022
Գյումրիի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մագնոն» ընկերությունում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ Այս մասին հաղորդում այսօր՝ ժամը 13։13-ին, Շիրակի մարզի փրկարարական վարչություն ստացվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից։ SHANTNEWS-ի թղթակցի հաղորդմամբ՝ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմիններն ու փրկարարները։ Սպասում են սակրավորական խմբի ժամանմանը։ Երթևեկությունը նշված հատվածում այս պահին փակ է։ Ընկերության աշխատակիցները տարհանվել […]