Բոլոր լուրերը – Page 4457 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+14.09 oC

Բոլոր լուրերը

SHANTNEWS

14:55 15.03.2022

̰
«Աերոֆլոտ»-ը կվերսկսի Հայաստան թռիչքները

14:49 15.03.2022

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 22-ից կվերսկսի դեպի Հայաստան թռիչքները SSJ100 հայրենական ինքնաթիռներով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «Աերոֆլոտ»-ը: «Աերոֆլոտ»-ն սկսում է տոմսերի վաճառքը Երևան ամենօրյա կանոնավոր չվերթների համար: «Աերոֆլոտ»-ի չվերթները Հայաստան կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից և կիրականացվեն Sukhoi Super Jet 100 հայրենական ինքնաթիռներով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Փետրվարի վերջին Ռուսաստանը, որպես պատասխան միջոց ռուսական […]

̰
Աջափնյակ վարչական շրջանում փորձարկվելու են շչակներ

14:47 15.03.2022

Մարտի 16-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Արմենիա» ՀԲԿ-ում, Ա. Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամում, «Կառոլ» և «Օրբիտա ՆՆ» ՍՊԸ-ներում, Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտում փորձարկվելու են շչակներ: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
̰
Հայաստանի Զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ

14:35 15.03.2022

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի […]

̰
ՊՊԾ Երևանի գնդի հրամանատարն ազատվել է պաշտոնից

14:29 15.03.2022

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: Նշենք, որ Խաչատուր Սամվելյանն ավելի վաղ զբաղեցրել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ավագ տեսուչի, Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետի պաշտոնները:

̰
Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստ

14:14 15.03.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Համայնքահեն ծառայությունների մատուցումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում. Կարիքներ և հնարավորություններ» խորագրով Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստը: Հանդիպումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, որին մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպությունների […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4878 խախտում

14:10 15.03.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 7-14-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4878 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 61 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 98, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 7 անձ։ 68 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 36-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշների, 80-ի […]

̰
Փոփոխություններ և լրացում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում

14:08 15.03.2022

Մարտի 15-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարել երեք հիմնական փոփոխություն, որի արդյունքում կապահովվի խոշտանգումների […]

̰
Վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին

14:01 15.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ-ԵՄ գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ և կարևորել փոխհարաբերությունների ամրապնդմանը միտված ջանքերը: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը […]

̰
Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան․ ԱՀ ՄԻՊ-ը դիմում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

13:57 15.03.2022

Որպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական […]

̰
Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

13:49 15.03.2022

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման մի քանի դեպք։ Մասնավորապես, Կապանի համայնքային ոստիկանները մարտի 3-ին և 10-ին բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «ՈւԱԶ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնք բարձված էին ընդհանուր 4 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Մարտի 8-ին էլ Գորիսի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները բաժնի պահպանվող հատուկ տարածք են […]

̰
Փոխնախարարը մանրամասներ է հայտնել ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատումից

13:42 15.03.2022

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի Ծավ, Վարդավանք, Քարաշեն և Վաղատուր համայնքներում շինարարական կազմակերպություններն իրականացնում են ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի […]

̰
ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկումը հետաձգվել է

13:36 15.03.2022

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները, Գևորգ Պապոյանի և Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ, մարտի 15-ին հրավիրած համատեղ նիստում քննարկել են «ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: Հիմնական զեկուցող ՀՀ հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում […]

̰
Լիտվայի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին

13:30 15.03.2022

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին երդմնակալության կապակցությամբ։ «Հաշվի առնելով, որ Հայաստանի նախագահը ստանձնում է իր պաշտոնը Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար չափազանց ծանր ժամանակաշրջանում, երբ Ուկրաինան  ենթարկվում է Ռուսաստանի ռազմական ագրեսիայի, Լիտվայի նախագահը իր գործընկերոջը մաղթել է հաջողություն և վճռականություն Հայաստանը ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգանքի ճանապարհով տանելու գործում։ «Լիտվայի […]

̰
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի մի շարք ճանապարհներ

13:26 15.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ […]

̰
Ներկայացվել են 2021թ. իրավապահ համակարգի, արդարադատության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում կատարված աշխատանքները

13:19 15.03.2022

Մարտի 15-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրավապահ համակարգի, արդարադատության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ […]

̰
Էլեկտրոնային դրամապանակից փող հափշտակած անձը հայտնաբերվել է

13:14 15.03.2022

Փետրվարի 3-ին ոստիկանության Մեծամորի բաժնում Տարոնիկ համայնքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ իր էլեկտրոնային դրամապանակի հաշվից փող է հափշտակվել։ Փետրվարի 2-ին քաղաքացուն «SMS» հաղորդագրություն էր եկել, որ էլեկտրոնային դրամապանակում առկա գումարի հնգապատիկի չափով տրամադրվում են վարկեր, և որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Դրանից հետո հաղորդագրությամբ քաղաքացուց պահանջել էին գաղտնաբառ, ինչն էլ […]

̰
Մեկնարկում է գարնանային արձակուրդը

13:07 15.03.2022

Դպրոցներում մարտի 21-ից կտրվի գարնանային արձակուրդի մեկնարկը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

̰
Հորիզոն 13.00

13:00 15.03.2022

̰
SHANTNEWS

13:00 15.03.2022

̰
Մեծ աշխատանքեր են տարվում նոր ՔԿՀ-ի շինարարության համար, ինչից հետո կփակվի Երևանի չորս քրեակատարողական հիմնարկ․ Կարեն Անդրեասյան

12:51 15.03.2022

Մարտի 15-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրավապահ համակարգի, արդարադատության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ […]

̰
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են. ՊՆ

12:48 15.03.2022

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են: Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը՝ տեղեկացրեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից: «Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը […]

̰
ԱԻՆ փրկարար ծառայությունը համալրվել է 12 անօդաչու թռչող սարքերով

12:41 15.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը 2021-ին համարվել է 12 անօդաչու թռչող սարքերով, դրանցով համալրված են մարզային բոլոր վարչությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ կառավարության 2021-2026 թթ հնգամյա ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասով ԱԻՆ-ի կատարած աշխատանքները: «Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ փրկարար ծառայությունը […]

̰
Համաշխարհային բանկը հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ 200 մլն դոլար հատկացնելու մասին

12:27 15.03.2022

Համաշխարհային բանկը լրացուցիչ 200 մլն դոլար կհատկացնի` Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։ Սա գումարվում է անցյալ շաբաթ Ուկրաինայի և նրա ժողովրդի համար մոբիլիզացված 723 միլիոն դոլարին, որից 350 միլիոնն արդեն վճարվել է։ Բացի դրանից, բրիտանական իշխանությունները հայտարարել են ուկրաինական տնտեսությանն աջակցելու համար 100 մլն դոլար հատկացնելու մտադրության մասին։

̰
Շրջանառվող լուրը՝ թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը․ ԱԻՊԾ

12:17 15.03.2022

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․ «Հարգելի հայրենակիցներ Համացանցում շրջանառվող և տարածվող նորությունը՝ թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը: Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել: Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»:

̰
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.25 տոկոսային կետով

12:13 15.03.2022

Մարտի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10.75% է, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:  

̰
Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմենստանի նախագահական ընտրություններում

12:09 15.03.2022

Գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին, Թուրքմենստանի կառավարող Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմենստանի նախագահի ընտրություններում՝ ստանալով քվեների 72,9 տոկոսը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել է երկրի Ընտրությունների և հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Թուրքմենստանի Ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածին համապատասխան և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի մատի 14-ի որոշման հիման վրա Թուրքմենստանի […]

̰
Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

12:01 15.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից պաշտոնական փաստաթուղթ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու դեպքի հանգամանքը: Քննությամբ պարզվել է, որ հիշյալ անձը ընդգրկված չլինելով ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրված […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 716 նոր դեպք

11:50 15.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 716 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 9 857 թնմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 8,64%, վերջին 14 օրը՝ 13,98%, վերջին 7 օրը՝10,7%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 637 691 դեպք: Ապաքինվել է ևս 1 551 պացիենտ, և նրանց […]

̰
BACK_TO_TOP