14:01 15.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ-ԵՄ գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ և կարևորել փոխհարաբերությունների ամրապնդմանը միտված ջանքերը: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը […]
13:57 15.03.2022
Որպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական […]
13:49 15.03.2022
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման մի քանի դեպք։ Մասնավորապես, Կապանի համայնքային ոստիկանները մարտի 3-ին և 10-ին բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «ՈւԱԶ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնք բարձված էին ընդհանուր 4 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Մարտի 8-ին էլ Գորիսի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները բաժնի պահպանվող հատուկ տարածք են […]
13:42 15.03.2022
Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի Ծավ, Վարդավանք, Քարաշեն և Վաղատուր համայնքներում շինարարական կազմակերպություններն իրականացնում են ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի […]
13:36 15.03.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները, Գևորգ Պապոյանի և Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ, մարտի 15-ին հրավիրած համատեղ նիստում քննարկել են «ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: Հիմնական զեկուցող ՀՀ հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում […]
13:30 15.03.2022
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին երդմնակալության կապակցությամբ։ «Հաշվի առնելով, որ Հայաստանի նախագահը ստանձնում է իր պաշտոնը Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար չափազանց ծանր ժամանակաշրջանում, երբ Ուկրաինան ենթարկվում է Ռուսաստանի ռազմական ագրեսիայի, Լիտվայի նախագահը իր գործընկերոջը մաղթել է հաջողություն և վճռականություն Հայաստանը ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգանքի ճանապարհով տանելու գործում։ «Լիտվայի […]
13:26 15.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ […]
13:19 15.03.2022
Մարտի 15-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրավապահ համակարգի, արդարադատության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ […]
13:14 15.03.2022
Փետրվարի 3-ին ոստիկանության Մեծամորի բաժնում Տարոնիկ համայնքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ իր էլեկտրոնային դրամապանակի հաշվից փող է հափշտակվել։ Փետրվարի 2-ին քաղաքացուն «SMS» հաղորդագրություն էր եկել, որ էլեկտրոնային դրամապանակում առկա գումարի հնգապատիկի չափով տրամադրվում են վարկեր, և որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Դրանից հետո հաղորդագրությամբ քաղաքացուց պահանջել էին գաղտնաբառ, ինչն էլ […]
13:07 15.03.2022
Դպրոցներում մարտի 21-ից կտրվի գարնանային արձակուրդի մեկնարկը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:
12:51 15.03.2022
Մարտի 15-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրավապահ համակարգի, արդարադատության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ […]
12:48 15.03.2022
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են: Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը՝ տեղեկացրեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից: «Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը […]
12:41 15.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը 2021-ին համարվել է 12 անօդաչու թռչող սարքերով, դրանցով համալրված են մարզային բոլոր վարչությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ կառավարության 2021-2026 թթ հնգամյա ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասով ԱԻՆ-ի կատարած աշխատանքները: «Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ փրկարար ծառայությունը […]
12:27 15.03.2022
Համաշխարհային բանկը լրացուցիչ 200 մլն դոլար կհատկացնի` Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։ Սա գումարվում է անցյալ շաբաթ Ուկրաինայի և նրա ժողովրդի համար մոբիլիզացված 723 միլիոն դոլարին, որից 350 միլիոնն արդեն վճարվել է։ Բացի դրանից, բրիտանական իշխանությունները հայտարարել են ուկրաինական տնտեսությանն աջակցելու համար 100 մլն դոլար հատկացնելու մտադրության մասին։
12:17 15.03.2022
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․ «Հարգելի հայրենակիցներ Համացանցում շրջանառվող և տարածվող նորությունը՝ թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը: Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել: Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»:
12:13 15.03.2022
Մարտի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10.75% է, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:
12:09 15.03.2022
Գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին, Թուրքմենստանի կառավարող Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմենստանի նախագահի ընտրություններում՝ ստանալով քվեների 72,9 տոկոսը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել է երկրի Ընտրությունների և հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Թուրքմենստանի Ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածին համապատասխան և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի մատի 14-ի որոշման հիման վրա Թուրքմենստանի […]
12:01 15.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից պաշտոնական փաստաթուղթ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու դեպքի հանգամանքը: Քննությամբ պարզվել է, որ հիշյալ անձը ընդգրկված չլինելով ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրված […]
11:50 15.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 716 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 9 857 թնմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 8,64%, վերջին 14 օրը՝ 13,98%, վերջին 7 օրը՝10,7%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 637 691 դեպք: Ապաքինվել է ևս 1 551 պացիենտ, և նրանց […]
11:42 15.03.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 7-ական, ծանր վիրավորանքի՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, դրամանենգության ու զենք-զինամթերքի […]
11:33 15.03.2022
Մարտի 14-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15.00-ի սահմաններում Շահումյան փողոցում […]
11:22 15.03.2022
Ռուս զինվորականները հատուկ օպերացիայի ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Խերսոնի մարզի ողջ տարածքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ТАСС-ը։ Նա նշել է, որ ԴԺՀ զորախումբը, իր հերթին շարունակելով հարձակումը, ճեղքել է ուկրաինական կողմի պաշտպանությունն ու վերահսկողության տակ վերցրել Պանտելեյմոնովկա բնակավայրը։ Հիշեցնենք, որ Ուկրաինան ռազմական հատուկ օպերացիա […]
11:12 15.03.2022
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, կատարվել է 41 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 18 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10206 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3064 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել […]
11:04 15.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓55 նոր դեպք ✓2170 թեստավորում ✓237 առողջացած ✓3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 076 դեպք, որոնցից 408 799-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8579 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 938 644 թեստավորում:
10:53 15.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ակտիվ ցիկլոնի գործունեության արդյունքում hանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ: Ձյան ծածկի բարձրությունն այսօրվա դրությամբ Տավուշում կազմում է 10-40սմ, Լոռիում՝ 17-43սմ, լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Հրազդանի, Ապարանի, Ջերմուկի հատվածում՝ 60-90սմ: Հանրապետության բարձր լեռնային գոտիներում՝ Արագածի մերձգագաթային հատվածում, ձյան ծածկը 234սմ է, Ամբերդում՝ 103սմ է: Այսօր ցերեկը ձյան […]
10:50 15.03.2022
ԱՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի։
10:48 15.03.2022
Երեկ՝ մարտի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78 կմ հատվածում բախվել են Vokswagen Vento և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Քիչ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել […]
10:43 15.03.2022
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել […]