Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմենստանի նախագահական ընտրություններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+25.09 oC

Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմենստանի նախագահական ընտրություններում

12:09 15.03.2022

Գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին, Թուրքմենստանի կառավարող Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմենստանի նախագահի ընտրություններում՝ ստանալով քվեների 72,9 տոկոսը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել է երկրի Ընտրությունների և հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Թուրքմենստանի Ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածին համապատասխան և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի մատի 14-ի որոշման հիման վրա Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Սերդար Գուրբանգուլիի Բերդիմուհամեդովը, որը հավաքել է ընտրողների ձայների 72,87 տոկոսը, ճանաչվել է Թուրքմենստանի ընտրված նախագահ»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ընտրական հանձանժողովի կայքում:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ Թուրքմենստանի նախագահի ընտրությունները կայացել են մարտի 12-ին: Քվեարկությանը մասնակցել է 3 362 052 մարդ կամ գրանցված ընտրողների 97,17 տոկոսը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը

15:07 21.05.2025

«Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացնում են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ոսկեվազ գինու գործարանի տարածքում ներկա է եղել Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի 9-րդ Ա դասարանի աշակերտների նախագծային աշխատանքի […] ...

SHANTNEWS

15:00 21.05.2025

SHANTNEWS

Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուց

14:53 21.05.2025

Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուց

Վերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր: Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային […] ...

Անմիջապես կավարտեմ կարիերաս, եթե թենիսում պարգևավճար չլինի․ Մեդվեդև

14:43 21.05.2025

Անմիջապես կավարտեմ կարիերաս, եթե թենիսում պարգևավճար չլինի․ Մեդվեդև

2021 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնությունը հաղթած Դանիել Մեդվեդևը հայտարարել է, որ թենիս չի խաղա, եթե մրցաշարերին մասնակցելն անվճար լինի: «Եթե թենիսում խաղերը հաղթելու համար գումար այլևս չվճարեն, անմիջապես կավարտեմ կարիերաս: Ինձ համար թենիսն աշխատանք է: Ես կգնայի այլ աշխատանք փնտրելու, որտեղ գումար կվաստակեի: Դժվար թե նման փողեր կարողանայի այլ վայրում աշխատել, բայց ինչ-որ բան կստացվեր»,- […] ...

Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվեց

14:35 21.05.2025

Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվեց

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին ժամը 15.45-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: ...

Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում է

14:26 21.05.2025

Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անմիջապես արձագանքել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակմանը, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձում է և շեշտում՝ սա այն հարցերից մեկն է, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են […] ...

BACK_TO_TOP