12:41 15.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը 2021-ին համարվել է 12 անօդաչու թռչող սարքերով, դրանցով համալրված են մարզային բոլոր վարչությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ կառավարության 2021-2026 թթ հնգամյա ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասով ԱԻՆ-ի կատարած աշխատանքները:
«Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ փրկարար ծառայությունը համալրվել է 12 միավոր անօդաչու թռչող սարքերով, որոնցից 4-ը նախատեսված են հատուկ նշանակության աշխատանքների իրականացման համար, մեկ միավոր՝ մինչև 150 մ խորության պայմաններով որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ջրային դրոնով»,-ասաց Փիլոյանը:
Ըստ նախարարի՝ այդ համալրումը կատարվել է ոչ թե բյուջեի հաշվին, այլ գործընկերների կողմից եղել է որպես նվիրատվություն: Մինչև այդ գերատեսչությունն ունեցել է ևս 4 ԱԹՍ: «Դրանցով համալրել ենք մեր բոլոր մարզային վարչությունները: Այսինքն մեր բոլոր մարզային վարչություններն ունեն գոնե մեկական դրոն, և անձնակազմն ուսուցանված է, որ դրանցով կատարեն համապատասխան աշխատանքներ»,-ասաց Փիլոյանը:
2021-ին մարզերում և Երևանում տեղադրվել է 203 նոր էլեկտրաշչակ, վերանորոգվել է 224 էլեկտրաշչակ: 2021-ի տվյալներով՝ 1003 էլեկտրաշչակներից 961-ը գտնվում են սարքին վիճակում: «Մինչև 2021-ին սարքին էլեկտրաշչակների քանակը եղել է 485, մոտավորապես 50 տոկոսով մենք թիվն ավելացրել ենք: Ընդհանուր առմամբ, որպեսզի ամբողջովին Հանրապետության տարածքում կարողանանք բնակչությանն ազդարարենք, անհրաժեշտ է 1544 էլեկտրաշչակ»,-ասաց Փիլոյանը:
Նախարարի խոսքով՝ նախորդ տարի հրշեջ ավտոմեքենաներ են հատկացվել Սյունիքի Շուռնուխ, Շիկահող և Կոռնիձոր համայնքներում ձևավորված հրշեջ փրկարարական և կամավորական հրշեջ փրկարարական հենակետներին: Կոռնիձոր համայնքի ղեկավարը դիմել է ևս մեկ հրշեջ փրկարարական մեքենա տրամադրելու համար: Դա նույնպես կտրամադրվի:
Փիլոյանը նաև հայտնեց, որ համալրվել են նաև 7 միավոր թեթև բեռնատար, հրշեջ փրկարարական, մարդատար ամենագնաց տրանսպորտային միջոցներով: Բոլոր բեռնատար և ամենագնաց տրանսպորտային միջոցները հատկացվել են Սյունիքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներին ձմեռային ժամանակահատվածում մարզի ավտոճանապարհների դժվարանցանելի հատվածներում փրկարարական ծառայության արագ և արդյունավետ կազմակերպման նպատակով: «Մենք այս տարի ամեն տարվա նախատեսվածի փոխարեն լրացուցիչ 3 տաքացման կետեր էինք բացազատել, 3-ն էլ Սյունիքի մարզի ավտոճանապահներին, մասնավորապես Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածում»,-ասաց Փիլոյանը:
14:53 21.05.2025
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուցՎերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր: Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային […] ...
14:43 21.05.2025
Անմիջապես կավարտեմ կարիերաս, եթե թենիսում պարգևավճար չլինի․ Մեդվեդև2021 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնությունը հաղթած Դանիել Մեդվեդևը հայտարարել է, որ թենիս չի խաղա, եթե մրցաշարերին մասնակցելն անվճար լինի: «Եթե թենիսում խաղերը հաղթելու համար գումար այլևս չվճարեն, անմիջապես կավարտեմ կարիերաս: Ինձ համար թենիսն աշխատանք է: Ես կգնայի այլ աշխատանք փնտրելու, որտեղ գումար կվաստակեի: Դժվար թե նման փողեր կարողանայի այլ վայրում աշխատել, բայց ինչ-որ բան կստացվեր»,- […] ...
14:35 21.05.2025
Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվեցՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին ժամը 15.45-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: ...
14:26 21.05.2025
Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում էՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անմիջապես արձագանքել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակմանը, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձում է և շեշտում՝ սա այն հարցերից մեկն է, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են […] ...
14:17 21.05.2025
Չեմպիոնների լիգայի 2027թ. եզրափակիչը կկայանա ԻսպանիայումՉեմպիոնների լիգայի 2026-27 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Իսպանիայում, տեղեկացնում Reuters-ը: Իսպանիայի սպորտի նախարար Պիլար Ագիլերան հայտարարել է, որ եզրափակիչը կկայանա Մադրիդի «Մետրոպոլիտանո» ստադիոնում: Ակումբի ներկայացրած հայտի համար պարտադիր են եղել երկրի կառավարության երաշխիքները նման խոշոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ, և Իսպանիան այդ երաշխիքներն արդեն ներկայացրել է: ՈՒԵՖԱ-ն պաշտոնական որոշումը կհայտնի սեպտեմբերին, սակայն գործնականում ամեն ինչ որոշված է: […] ...
14:06 21.05.2025
Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ.Աբեղյան, Սայաթ-Նովայի, Չարենցի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...