12:27 15.03.2022
Համաշխարհային բանկը լրացուցիչ 200 մլն դոլար կհատկացնի` Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։ Սա գումարվում է անցյալ շաբաթ Ուկրաինայի և նրա ժողովրդի համար մոբիլիզացված 723 միլիոն դոլարին, որից 350 միլիոնն արդեն վճարվել է։ Բացի դրանից, բրիտանական իշխանությունները հայտարարել են ուկրաինական տնտեսությանն աջակցելու համար 100 մլն դոլար հատկացնելու մտադրության մասին։
12:17 15.03.2022
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․ «Հարգելի հայրենակիցներ Համացանցում շրջանառվող և տարածվող նորությունը՝ թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը: Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել: Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»:
12:13 15.03.2022
Մարտի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10.75% է, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:
12:09 15.03.2022
Գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին, Թուրքմենստանի կառավարող Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմենստանի նախագահի ընտրություններում՝ ստանալով քվեների 72,9 տոկոսը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել է երկրի Ընտրությունների և հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Թուրքմենստանի Ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածին համապատասխան և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի մատի 14-ի որոշման հիման վրա Թուրքմենստանի […]
12:01 15.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից պաշտոնական փաստաթուղթ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու դեպքի հանգամանքը: Քննությամբ պարզվել է, որ հիշյալ անձը ընդգրկված չլինելով ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրված […]
11:50 15.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 716 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 9 857 թնմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 8,64%, վերջին 14 օրը՝ 13,98%, վերջին 7 օրը՝10,7%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 637 691 դեպք: Ապաքինվել է ևս 1 551 պացիենտ, և նրանց […]
11:42 15.03.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 7-ական, ծանր վիրավորանքի՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, դրամանենգության ու զենք-զինամթերքի […]
11:33 15.03.2022
Մարտի 14-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15.00-ի սահմաններում Շահումյան փողոցում […]
11:22 15.03.2022
Ռուս զինվորականները հատուկ օպերացիայի ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Խերսոնի մարզի ողջ տարածքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ТАСС-ը։ Նա նշել է, որ ԴԺՀ զորախումբը, իր հերթին շարունակելով հարձակումը, ճեղքել է ուկրաինական կողմի պաշտպանությունն ու վերահսկողության տակ վերցրել Պանտելեյմոնովկա բնակավայրը։ Հիշեցնենք, որ Ուկրաինան ռազմական հատուկ օպերացիա […]
11:12 15.03.2022
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, կատարվել է 41 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 18 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10206 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3064 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել […]
11:04 15.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓55 նոր դեպք ✓2170 թեստավորում ✓237 առողջացած ✓3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 076 դեպք, որոնցից 408 799-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8579 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 938 644 թեստավորում:
10:53 15.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ակտիվ ցիկլոնի գործունեության արդյունքում hանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ: Ձյան ծածկի բարձրությունն այսօրվա դրությամբ Տավուշում կազմում է 10-40սմ, Լոռիում՝ 17-43սմ, լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Հրազդանի, Ապարանի, Ջերմուկի հատվածում՝ 60-90սմ: Հանրապետության բարձր լեռնային գոտիներում՝ Արագածի մերձգագաթային հատվածում, ձյան ծածկը 234սմ է, Ամբերդում՝ 103սմ է: Այսօր ցերեկը ձյան […]
10:50 15.03.2022
ԱՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի։
10:48 15.03.2022
Երեկ՝ մարտի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78 կմ հատվածում բախվել են Vokswagen Vento և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Քիչ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել […]
10:43 15.03.2022
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել […]
10:33 15.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում […]
10:23 15.03.2022
Մաթեմատիկայի միջազգային օրվա կապակցությամբ ‹‹Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում›› տեղի է ունեցել «ՄԱԹԵՄարդ» արշավի ամփոփիչ միջոցառումը: «ՄԱԹԵՄարդ» արշավի նպատակն է խրախուսել պատանիների ու երիտասարդների, հատկապես աղջիկների մուտքը կրթության և կարիերայի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներություն, մաթեմատիկա) ոլորտ՝ հավատարիմ մնալով Մաթեմատիկայի միջազգային օրվա 2022 թ․ խորագրին՝ «Մաթեմատիկան միավորում է»: Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, […]
10:19 15.03.2022
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ գիշերը տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: Նշված ճանապարհահատվածներում տեսանելիությունը ցածր է և տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում և Սարավանում մերկասառույց է, բուք և մառախուղ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր […]
10:17 15.03.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման, ինչպես նաև քննչական դեպարտամենտների աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևան քաղաքի բնակիչներ Կ․Ե-ն և Ա․Ա-ն 2021-2022 թվականների ընթացքում նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակից ավելի […]
10:08 15.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Դիլիջանի ոլորանները, Սարավանի լեռնանցքը և Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի միջպետական նշանակության ավտոճանապարհը, Գնդեվազ-Ջերմուկ, Մաստարա-Լանջիկ-Գյումրի, Ոսկեպար-Ջուջևան […]
09:53 15.03.2022
Մարտի 15-ին՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող Ճգնաժամային կառավարման պետական ակ դեմիայում, «Աղի կոմբինատ» ՓԲԸ-ում, «Գոլդս Ջիմ» ֆիտնես-ում, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկ դպրոցում, թիվ 12 պոլիկլինիկայում, թիվ 87 միջնակարգ, 180 և 124 հիմնական դպրոցներում, թիվ 54 մանկապարտեզում փորձարկվելու են շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ:
09:45 15.03.2022
Հայաստանում այս օրերին ամենաշատ հնչող հարցերից են՝ այս տարի ե՞րբ կտեսնենք գարուն, այս տեղումնաբեր ցիկլոնի ազդեցությունը ե՞րբ կթուլանա և ե՞րբ է սպասվում օդի ջերմաստիճանի բարձրացում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նման հարցեր շատ է ստանում, սակայն չի շտապում ժամկետներ նշել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ Հայաստանին մոտենում […]
09:36 15.03.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և նրա քաղաքացիներին՝ Ռուսաստանի դեմ պայքարում։ Այս մասին Բայդենը գրել է Twitter-ում։ Սպիտակ տան ղեկավարի խոստումների շարքում է զենքը, գումարը, մթերքը և այլ օգնություն։ «Մենք հոգ կտանենք, որպեսզի Ուկրաինան զենք ունենա՝ ռուսական ուժից պաշտպանվելու համար։ Մենք կուղարկենք գումար, մթերք և այլ օգնություն՝ ուկրաինացիների կյանքը փրկելու […]
09:27 15.03.2022
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն մարտի 15-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է TASS-ը։ Նա տեղեկացրել է, որ զրույց է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելի հետ։ «Փոխըմբռնում 100 տոկոսով։ Կարևոր էր նաև զրույցը Իսրայելի վարչապետ (Նաֆթալի) Բեննեթի հետ որպես բանակցային […]
09:19 15.03.2022
Մարտի 14-ին, ժամը 23։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի խճուղու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի […]
09:10 15.03.2022
Բելառուսի թարմացված սահմանադրությունը, որն ընդունվել էր փետրվարի 27-ին հանրապետական հանրաքվեի արդյունքներով, այսօր ուժի մեջ է մտնում։ Երկրի հիմնական օրենքում փոփոխություններին հավանություն է տվել ընտրողների 82,86%-ը։ Մասնակցությունը կազմել էր 78,63%, հայտնում է TASS-ը։ Մինսկում խորհրդանշական էր համարում այն, որ հիմնական օրենքի նոր խմբագրումն ուժի մեջ է մտնում մարտի 15-ին, քանի որ այսօր երկրում նշում են Սահմանադրության […]
08:57 15.03.2022
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի 17 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ-ը։ Նշվում է, որ ՌԴ 17 քաղաքացիների ակտիվների սառեցման միջոցառումներն ընդունվել են՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրադրությունը, միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն աջակցելու նպատակով։ Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել 11 պատգամավորներ, այդ թվում՝ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը, Պետդումայի նախագահի առաջին տեղակալ […]
08:49 15.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 97 մարդատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:40 15.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ […]