Բոլոր լուրերը – Page 4463 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+10.09 oC

Բոլոր լուրերը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական պաշտպանական ոլորտի ներկայացուցիչների դեմ

08:29 15.03.2022

Պետդեպարտամենտը երկուշաբթի պատժամիջոցներ է սահմանել ՌԴ պաշտպանական ոլորտի 11 բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։ Պատժամիջոցները տարածվում են Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի, «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի և ՌԴ պաշտպանության նախարարի 8 տեղակալների նկատմամբ։ Պատժամիջոցների տակ հայտնված անձանց ողջ […]

̰
Լոնդոնում անարխիստները գրավել են առանձնատուն, որը ենթադրաբար պատկանում է ռուս գործարար Դերիպասկային

08:18 15.03.2022

Անարխիստական ​​շարժման անդամները գրավել են Լոնդոնում գտնվող մի շենք, որը ենթադրաբար պատկանում է պատժամիջոցների տակ հայտնված ռուս գործարար Օլեգ Դերիպասկային: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Գրավելով այս առանձնատունը՝ մենք ցանկանում ենք համերաշխություն ցույց տալ ուկրաինացի ժողովրդին», – թվիթերում գրել է resistlondon խումբը։ Գրառմանը կցվում է տան լուսանկարը, որը, ենթադրաբար, Բելգրավիայի էլիտար տարածքում է: Բազրիքից […]

̰

08:09 15.03.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի 4, 5, 7, 8, 10, 13, 17 փողոցների սեփական տներ, Նորքի 2, 13 փողոցների 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ, Նորքի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ, Սերո […]

̰
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը

00:29 15.03.2022

Եվրամիության երկրների դեսպանները համաձայնեցրել են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ուղղված համատեղ հայտարարությունը՝ ընդդեմ Ռուսաստանի հատուկ կարգավիճակի և այդ կազմակերպությունում Բելառուսի ընդունման։

̰
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները

00:25 15.03.2022

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության ԱԳՆ-ի աղբյուրը։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները»,- նշել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում: Բացի այդ, ավելի վաղ Չավուշօղլուն Ուկրաինայի իրադրությունը քննարկել է նաև ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին […]

̰
Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ-Ջաջուռ ավտոճանապարհը փակ է

23:55 14.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դիլիջանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» և Ջերմուկ-Գնդևազ […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

23:55 14.03.2022

Հանրապետության տարածքում մարտի 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-7 մ/վ, մարտի 14-16-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի […]

̰
Բեռլինն ու Անկարան աշխատում են Ուկրաինայում զինադադարի հասնելու ուղղությամբ. Շոլց

23:52 14.03.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդում է, որ Բեռլինն ու Անկարան աշխատում են Ուկրաինայում զինադադարի հասնելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Շոլցը կարծում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ամեն օր Ռուսաստանը հեռանում է համաշխարհային հանրությունից։ «Մենք միանգամայն միակարծիք ենք այն հարցում, որ […]

̰
Պենտագոնում հայտնել են, որ Fox News-ի լրագրողը վիրավորվել է Ուկրաինայում աշխատանքի ժամանակ

23:48 14.03.2022

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի լրագրող Բենջամին Հոլը վիրավորվել է Ուկրաինայում աշխատանքի ժամանակ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։ «Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ մեր մտահոգությունը հայտնել այն վնասվածքի կապակցությամբ, որը ինչպես մենք հասկանում ենք,  ստացել է Fox News-ի թղթակից Բենջամին Հոլը, ով լուսաբանում է Ուկրաինայում մարտերը։ Մեզ տեղեկացրել են, որ այժմ […]

̰
̰
Բելառուսն ու ՌԴ-ն ԵԱՏՄ տարածքում ներկրման մաքսատուրքերը բաշխելիս կհրաժարվեն դոլարից

23:31 14.03.2022

Բելառուսը և Ռուսաստանը ԵԱՏՄ տարածքում ներկրման մաքսատուրքերը բաշխելիս կհրաժարվեն դոլարից, հայտարարել է Բելառուսի ֆինանսների նախարար Յուրի Սելիվերստովը երկու երկրների վարչապետների միջև Մոսկվայում կայացած բանակցություններից հետո։ «Բազմաթիվ փոխադարձ հաշվարկներ արվել են երկրների միջև արտարժույթով, և դրանից պետք է հրաժարվել՝ հաշվի առնելով ի հայտ եկած սահմանափակումները, դա պետք է անել շատ արագ։ Քննարկվող հարցերից մեկը դոլարի միջոցով […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 բեռնատար

23:24 14.03.2022

Մարտի 14-ին` ժամը 17։26-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել։ Ժամը 21:37-ի դրությամբ փրկարարներն […]

̰
̰
Վարձկանների նկատմամբ գթասրտություն չի լինի. ՌԴ ՊՆ

23:09 14.03.2022

Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների բոլոր տեղակայման վայրերը հայտնի են ռուս զինվորականներին, նրանց կշարունակեն հարվածել դիպուկ հարվածներով, չի լինի խղճահարություն վարձկանների նկատմամբ, որտեղ էլ որ նրանք լինեն, Ուկրաինայում երկուշաբթի օրը  ճեպազրույցում ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Արևմտյան մի շարք երկրներ պետական ​​մակարդակով խրախուսում են իրենց քաղաքացիների՝ որպես վարձկանների մասնակցությունը ռուսական զորքերի դեմ ռազմական […]

̰
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը

22:57 14.03.2022

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը մարտի 1-ից իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը, որի շրջանակներում բացատրական աշխատանքներ են տարվում տարբեր ժամանակահատվածներում պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականների, զինծառայողների և քաղաքացիական անձանց կողմից ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձման ուղղությամբ: Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն կամավոր հանձնվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, մասնավորապես՝ 2 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, […]

̰
Երևանի քաղաքապետը հորդորել է խիստ հսկողություն իրականացնել վարորդների աշխատանքի նկատմամբ

22:47 14.03.2022

Արտաքին գովազդի պաստառները փոխարինելու ընթացքում մայրաքաղաքում առաջացող խցանումները բացառելու համար կգործեն ժամերի սահմանափակումներ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է գովազդի նոր թույլտվությունները տրամադրել ժամային հստակ գրաֆիկի սահմանմամբ: Քաղաքում բռնկված հրդեհները մարելու ժամանակ գրեթե միշտ հրշեջ մեքենաները ջրով վերալիցքավորելու անհրաժեշտություն է առաջանում։ Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով համայնքը նախաձեռնել է նոր հիդրանտների կառուցման […]

̰
Մեսսիի հայրը կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ՝ քննարկելու որդու հնարավոր վերադարձը

22:41 14.03.2022

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Նշվում է, որ ֆուտբոլիստի հայրն արդեն կապ է հաստատել կատալոնական ակումբի ղեկավարության հետ, որպեսզի քննարկի տեղափոխության հարցը: Մեսսին 2000-ից 2021 թվականներին եղել է «Բարսելոնայի» համակարգում, բայց 2021 թվականի ամռանը տեղափոխվել է ՊՍԺ: Անձամբ հարձակվողը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը կատալոնացիների հետ, բայց ակումբին թույլ չտվեցին գրանցել գործարքը՝ ֆինանսական […]

̰
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կա զոհ և տուժած

22:32 14.03.2022

Մարտի 14-ին՝ ժամը 19:20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1976 թ.) և «Opel» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները […]

̰
Ձյուն և բուք․ իրավիճակը ճանապարհներին

22:28 14.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դիլիջանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» և Ջերմուկ-Գնդևազ […]

̰
Չեռնոբիլի ատոմակայանի անձնակազմն ի վիճակի չէ աշխատել. ՄԱԳԱՏԷ

22:24 14.03.2022

Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակազմն այլևս չի իրականացնում սարքավորումների վերանորոգում և սպասարկում, ասվում է Էներգոատոմ պետական ​​ընկերության մարտի 14-ի հայտարարության մեջ՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին։ Դա պայմանավորված է ֆիզիկական և հոգեբանական հոգնածությամբ գրեթե երեք շաբաթ շարունակական աշխատանքից հետո: «211 մարդ՝ տեխնիկական անձնակազմը և անվտանգության աշխատակիցները, դեռևս չեն կարող փոխվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գրոսին […]

̰
Դոնեցկում հայտնել են, որ «Տոչկա-Ու»-ի արձակած հրթիռի բեկորներից հիվանդանոցներ է տեղափոխվել 35 մարդ

22:15 14.03.2022

Դոնեցկում «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգից ուկրաինացի զինվորականների կողմից արձակված հրթիռի բեկորներից  մի քանի տասնյակ մարդ տեղափոխվել է քաղաքային հիվանդանոցներ,-  Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) առողջապահության նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Օպրիշչենկոյի հայտարարությունը հայտնում է   ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ հրթիռակոծության ժամանակ տեղում մահացել է 18 մարդ, ևս երկու հոգի ծանր վերքերից մահացել է հիվանդանոցում։ Օպրիշչենկոն հայտնել է, որ ընդհանուր առմամբ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ

22:06 14.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կանադական կողմին՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար։ Վարչապետը կարևորել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի վերջերս կատարած այցը Հայաստան և հույս հայտնել, որ տեղի ունեցած հանդիպումներն ու […]

̰
Հորիզոն 22.00

22:00 14.03.2022

̰
SHANTNEWS

21:55 14.03.2022

̰
Նեյմարը վիրավորվել է երկրպագուներից և մեկնել Բարսելոնա

21:50 14.03.2022

Նեյմարը շատ է վիրավորվել ֆրանսիական ՊՍԺ-ի երկրպագուներից, ովքեր սուլել են ֆուտբոլիստի հասցեին Լիգա 1-ի՝ «Բորդոյի» հետ հանդիպման ժամանակ։ Երկրպագուները դժգոհ են եղել և սուլել են նաև նրա թիմակից և ընկեր Լիոնել Մեսսիի հասցեին։ Lequipe-ի փոխանցմամբ՝ Նեյմարը վիրավորվել է երկրպագուների պահվածքից և շտապ մեկնել է Բարսելոնա։ Նա որոշել է այցելել որդուն ու հանգստանալ այդ բացասական էմոցիաներից։ […]

̰
Զորամասերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն

21:44 14.03.2022

Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, օպերատիվ և ներդաշնակ գործողությունների վարման կարողությունների զարգացման նպատակով N զորամասում մարտի 14-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն։ Ստորաբաժանումներն, ըստ ուղղությունների, կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել, ճշգրտել կոորդինատները և դիպուկ կրակով խոցել պայմանական հակառակորդի կրակակետերը։ Հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների պատրաստությունը և փոխգործակցությունը, մատնանշել արձանագրված որոշակի թերությունները և հանձնարարականներ տվել դրանց վերացման […]

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

21:38 14.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար և ընդգծել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ […]

̰
Oտարերկրյա դիվանագետներին են ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները

21:31 14.03.2022

Մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը։ Հումանիտար ճգնաժամի կանխման […]

̰
Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

21:28 14.03.2022

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ երկու ամիս շարունակ Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն շուրջ 700 ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական միջոցառումներ։ Արդեն ավանդույթ դարձած այս տոնակատարությունն այս տարի ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության տասնամյա հոբելյանը։ Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության […]

̰
Սպերցյանն ամենաբարձր գնահատականն է ստացել «Սպարտակի» դեմ խաղում. WhoScored

21:19 14.03.2022

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի «Սպարտակ»-«Կրասնոդար» խաղի համար, որն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով, ամենաբարձր գնահատականը ստացել է Էդուարդ Սպերցյանը: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել այդ խաղում: WhoScored հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին տվել է ամենաբարձր՝ 7,9 գնահատականը։

̰
BACK_TO_TOP