Բոլոր լուրերը – Page 4464 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+16.09 oC

Բոլոր լուրերը

Զորամասերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն

21:44 14.03.2022

Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, օպերատիվ և ներդաշնակ գործողությունների վարման կարողությունների զարգացման նպատակով N զորամասում մարտի 14-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն։ Ստորաբաժանումներն, ըստ ուղղությունների, կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել, ճշգրտել կոորդինատները և դիպուկ կրակով խոցել պայմանական հակառակորդի կրակակետերը։ Հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների պատրաստությունը և փոխգործակցությունը, մատնանշել արձանագրված որոշակի թերությունները և հանձնարարականներ տվել դրանց վերացման […]

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

21:38 14.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար և ընդգծել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ […]

̰
Oտարերկրյա դիվանագետներին են ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները

21:31 14.03.2022

Մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը։ Հումանիտար ճգնաժամի կանխման […]

̰
Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

21:28 14.03.2022

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ երկու ամիս շարունակ Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն շուրջ 700 ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական միջոցառումներ։ Արդեն ավանդույթ դարձած այս տոնակատարությունն այս տարի ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության տասնամյա հոբելյանը։ Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության […]

̰
Սպերցյանն ամենաբարձր գնահատականն է ստացել «Սպարտակի» դեմ խաղում. WhoScored

21:19 14.03.2022

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի «Սպարտակ»-«Կրասնոդար» խաղի համար, որն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով, ամենաբարձր գնահատականը ստացել է Էդուարդ Սպերցյանը: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել այդ խաղում: WhoScored հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին տվել է ամենաբարձր՝ 7,9 գնահատականը։

̰
ԵՄ-ն կխստացնի ռուսական նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցները, սակայն չի արգելի նավթի ներկրումը

21:10 14.03.2022

Ինչպես պարզաբանում է գործակալությունը, հենց այս խնդրանքն է հանգեցրել նոր պատժամիջոցների հաստատման հետաձգմանը, որոնք պետք է հաստատվեին կիրակի օրը։

̰
Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն սխալ է համարում պատժամիջոցների կիրառումը ռուս մարզիկների նկատմամբ

21:01 14.03.2022

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ, «Զենիթի» նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուն ճիշտ չի համարում պատժամիջոցներ կիրառել ռուս մարզիկների նկատմամբ։ «Ինձ համար սպորտը քաղաքականության հետ կապ չունի։ Սպորտը մշակույթ է, նրանք սխալվում են։ Մարդիկ պետք է շարունակեն խաղադաշտ դուրս գալ մարզական մրցաշարերում։ Նրանք դրա կարիքն ունեն։ Ես համաձայն չեմ մարզիկներին չեմպիոն լինելու իրավունքից զրկելուն։ Սպորտը կարող է միայն […]

̰
Թուրքիայում աճել է անապահովության նպաստներ ստացողների թիվը

20:53 14.03.2022

2021-ին Թուրքիայում պետությունից սոցիալական օգնություն է ստացել 11 մլն 370 հազար քաղաքացի: Այս մասին հայտնի է դարձել այդ երկրի Ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարության 2021-ի գործունեության վերաբեյալ հրապարակած զեկույցից: Հաղորդվում է, որ նպաստառուների թվի աճին զուգահեռ սոցօգնությունների բյուջեն 2020-ի 69 մլրդ լիրայից (4.6 մլրդ դոլար) 2021-ի համար հասել է 97.8 մլրդ լիրայի (6.6 մլրդ դոլար): […]

̰
Սլովակիան արտաքսում է ՌԴ դեսպանատան 3 աշխատակցի. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է

20:47 14.03.2022

Սլովակիան արտաքսում է հանրապետությունում ՌԴ դեսպանատան երեք աշխատակցի. Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Յուրաջ Տոմագան, որի խոսքերը երկուշաբթի մեջբերում է TASS լրատվական գործակալությունը։ «Սլովակիան որոշել է արտաքսել հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի»,- ասել է Տոմագան։ «Պատճառը նրանց գործունեությունն է, որն անհամատեղելի է դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի հետ»,- փաստարկել է […]

̰
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին

20:37 14.03.2022

Ռուսաստանի զինված ուժերը գերճշգրիտ զենքերով հարվածել են Կիևի Անտոնով գործարանի տարածքում գտնվող զինամթերքի մեծ պահեստին. ՌԴ Զինված ուժերը միջոցներ կձեռնարկեն պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների դեմ, որոնք ազգայնականներն օգտագործում են զենքը վերականգնելու համար՝ ի պատասխան Դոնեցկի վրա հարձակման: Օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 86 օբյեկտ: Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների մահվան պատասխանատվությունը կրում է […]

̰ ̰
Էրդողանն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի իրավիճակը

20:26 14.03.2022

Էրդողանն ասել է, որ Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը։ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում կայուն հրադադար հաստատելու համար. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ամեն օր Ռուսաստանը հեռանում է համաշխարհային հանրությունից։ Նա նշել է, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանել իր տարածքը։ Շոլցն ասել է, որ Բոսֆորի […]

̰
ՄԱԿ-ը լրացուցիչ օգնություն կտրամադրի Ուկրաինային

20:15 14.03.2022

ՄԱԿ-ը Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից ևս 40 միլիոն դոլար կհատկացնի՝ ուկրաինացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Այսօր ես հայտարարում եմ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը լրացուցիչ 40 միլիոն դոլար կտրամադրի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից առավել խոցելի բնակչությանը օգնությունը մեծացնելու համար: Այդ ֆինասավորումը կօգնի  բնակչությանն ապահովել  սննդամերքի, ջրի, […]

̰
SHANTNEWS

20:00 14.03.2022

̰
Հորիզոն 20.00

20:00 14.03.2022

̰
Լավրովը և Իրանի ԱԳ նախարարը կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը

19:59 14.03.2022

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մարտի 15-ին կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ: ««Մարտի 15-ին ՌԴ ԱԳ նախարար Ս. Վ. Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի իր իրանցի գործընկեր Հոսեյն Աբդոլլահիանի հետ: Նախարարները հատուկ ուշադրություն կդարձնեն Իրանի միջուկային ծրագրին՝ Վիեննայում ավարտին հասած բանակցային […]

̰
Միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները դատապարտում են Աբխազիայում անցկացված ընտրությունները

19:56 14.03.2022

Վրաստանի կառավարությունը, ԱՄՆ դեսպանատունը, Վրաստանում ԵՄ և ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունները քննադատել են Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում ընտրությունների անցկացումը։ Հաղորդում է aliq.ge-ն։   Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 12-ին։ Վրաստանից անջատված Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների տվյալներով՝ խորհրդարանական 35 տեղի համար պայքարել է 123 թեկնածու։ Ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 40%-ը։ Համաձայն տեղական օրենսդրության՝ […]

̰
Շիրակի մարզի ջրամբարները ձմեռացումից հետո պատրաստ են ոռոգման ջուր կուտակել

19:51 14.03.2022

Շիրակի մարզում ձյան շերտն ավելացել է վերջին օրերի առատ տեղումներից։ Մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը հավաստիացնում է, որ ոռոգման սեզոնին մարզում ջրի խնդիրը մեծ չի լինի։ Հիշեցնենք, անցած տարի Կառնուտի ջրամբարից սնուցվող ցանքատարածքները, հիմնականում Ախուրյանի տարածաշրջանում, ոռոգման ջրի պակասի պատճառով նորմալ բերքատվություն չապահովեցին։ Ջրի դեֆիցիտը գյուղացիական տնտեսությունները կապում էին Կառնուտի ջրամբարի ջուրն էներգետիկ նպատակներով […]

̰
Թուրքիան հայտարարում է, որ հետաքրքրված չէ ամերիկյան Patriot-ներով

19:46 14.03.2022

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան այժմ շահագրգռված չէ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերով, առավելություն են տալիս ռուսական S-400-ներին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ «Ներկայումս մեր կողմից Patriot-ի պահանջարկ չկա, եթե խոսում ենք պաշտպանական արդյունաբերության մասին, ապա էջը շրջել ենք, այդ հարցը հանվել է Պաշտպանական արդյունաբերության վարչության օրակարգից, քանի […]

̰
Զելենսկին տեսակապով ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի անդամների առջև

19:38 14.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է չորեքշաբթի օրը տեսակապի միջոցով ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսի անդամների առջև։ Այս մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի (Կալիֆոռնիա) և Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի (Նյու Յորք) համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես երևում է փաստաթղթից՝ Զելենսկու «վիրտուալ ուղերձը Կոնգրեսին» տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով […]

̰
Սլավիկ Հայրապետյանը որոշել է չմասնակցել գեղասահքի աշխարհի առաջնությանը

19:32 14.03.2022

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի գեղասահքի աշխարհի առաջնությանը: Այս մասին մարզիկը գրառում է կատարել Instagram-ի Storys բաժնում: Հայրապետյանն իր անունը ջնջել է մասնակից մարզիկների ցանկից։ «Ոչ մի հարց, ոչ մի մեկնաբանություն»,- գրել է նա: Մրցաշարը կանցկացվի մարտի 21-ից մարտի 27-ը Ֆրանսիայում:  

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների

19:25 14.03.2022

Մարտի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին և Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: […]

̰
Գյումրի ԲԿ-ում սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով կատարվել է առաջին միջամտությունը և փրկվել է 87-ամյա հիվանդի կյանքը

19:18 14.03.2022

«Գյումրի բժշկական կենտրոնում» սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով կատարվել է առաջին միջամտությունն ու փրկվել է հիվանդի կյանքը։ 87-ամյա Սինամ Խաչատրյանը ծրագրի առաջին շահառուն է։ Հիվանդանոցը պատրաստ է ընդունել հիվանդներին և պետական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։ Բուժման երկու մեթոդ է գործում՝ դեղորայքային (թրոմբոլիտիկ թերապիա) և վիրահատական։ Մայրաքաղաքից հետո Շիրակն առաջին մարզն է, որտեղ գործում է […]

̰
Ուկրաինայից Լեհաստան է տեղափոխվել 1,8 մլն փախստական

19:11 14.03.2022

Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության սկզբից Լեհաստանն արդեն ընդունել է 1,8 միլիոն փախստական ​​Ուկրաինայից։ Այս մասին մարտի 14-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Մաչեյ Վոնսիկը։ «Փախստականների հոսքը շատ մեծ է, և մենք արդեն ունենք 1,8 միլիոն մարդ, որոնք հակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայից փախել են Լեհաստան»,- ասել է Վոնսիկը: Նրա խոսքերով՝ երկրում փախստականների […]

̰
Ռուսական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում

19:02 14.03.2022

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստանի պատվիրակությանը ծանուցել է վեհաժողովում իր աշխատանքները դադարեցնելու մասին։ Այս մասին մարտի 14-ին կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ռուսական պատվիրակության անդամ, սենատոր Վլադիմիր Կրուգլին։ «ԵԽԽՎ-ն Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը ծանուցել է վեհաժողովին իր անդամակցությունը դադարեցնելու մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որոշումից անմիջապես հետո»,- մեջբերում է քաղաքական գործիչը «ՌԻԱ Նովոստի»-ին։ Ծանուցումն ուղարկվել […]

̰
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պաշտոնապես ներկայացրել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին

18:55 14.03.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մարզպետարանում պաշտոնապես ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին․ ներկա էին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի համայնքների ղեկավարները, իրավապահ և ուժային համակարգի մարզային կառույցների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների մարզային պատասխանատուները, մարզային ենթակայության ու այլ հիմնարկների ներկայացուցիչներ։ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց նախկին […]

̰
2021-ին Շիրակի մարզում աշնանացանի ցանքերը նվազել են 2500 հեկտարով

18:48 14.03.2022

  Շիրակի մարզի շուրջ 78 հազար հեկտար վարելահողերից նախորդ տարի ցանք է կատարվել 71 հազար հեկտարի վրա։ 2022-ի գյուղատնտեսական տարում սպասվում է, որ այս թիվը կպահպանվի, չնայած որ անցած տարի  2500 հեկտարով պակաս աշնանացան է կատարվել։ Շիրակի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Համայակյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ նախորդ տարի աշնանացան սերմնացուն […]

̰
Թուրքիայում փոփոխություններ են կատարում Ընտրական օրենսգրքում

18:41 14.03.2022

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող 15-կետանոց առաջարկ են ներկայացրել մեջլիս: Հաղորդում է  Ermenihaber.am-ը։ Թուրքական մամուլում փաթեթի ամենաքննարկվող կետը խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմի նվազեցման առաջարկն է: Ըստ նախագծի՝ ներկայումս 10-տոկոսանոց անցողիկ շեմի փոխարեն սահմանվելու է 7-տոկոսանոց շեմ: Ընդ որում՝ սա վերաբերում է և՛ […]

̰
Շիրակի մարզում մարտի 7-13-ը ծնվել է 33 երեխա

18:36 14.03.2022

18 տղա, 15 աղջիկ՝ Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մարտի 7-13-ը ծնվել է 33 երեխա։ Նախորդ շաբաթ Շիրակի մարզում զույգ երեխաներ չեն ծնվել։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
Բրիտանացի նախարարը ուկրաինացի փախստականներին առաջարկել է իր տունը 

18:30 14.03.2022

Մեծ Բրիտանիայի կառավարության տրանսպորտի նախարար Գրանթ Շապսը հայտարարել է, որ պատրաստ է ուկրաինացի փախստականներին ընդունել իր  տանը: Այս մասին նա գրել է Twitter-ում։ «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք ընտանիքով քննարկում ենք Ուկրաինայում տիրող  իրավիճակը, և որպես այդպիսին, մենք մտադիր ենք  այսօր միանալու բրիտանական այլ ընտանիքներին, որպեսզի մեր տունն ապաստան առաջարկենք ուկրաինացիներին, քանի դեռ նրանց […]

̰
BACK_TO_TOP