16:37 14.03.2022
Մարտի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է աշխատանքային քննարկում: Օրակարգում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցն էր: Օրենքն ընդունվել է 1998թ. և ընդունումից հետո որևէ առանցքային փոփոխության չի ենթարկվել: Տարիների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել այն արդիականացնելու: Ուստի, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն առաջարկել է օրենքի նախագծում կատարել մի շարք […]
16:30 14.03.2022
Տարին չարենցյան է. լրանում է հայ մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը: Այս առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ե. Չարենցի տուն-թանգարանը հայտարարել էին «Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» խորագրով մրցույթ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Մրցույթի նպատակն էր հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի գրական ժառանգության հանրահռչակումը, […]
16:23 14.03.2022
Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների հետ։ Խորհուրդը կազմված է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից։ «Ծանոթանալուց հետո քննարկել ենք ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրները, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց պատկերացումները ոլորտում առկա առաջնահերթությունների վերաբերյալ։ Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության պլանավորման ու խնդիրների թիրախավորման […]
16:16 14.03.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի մարտի 7-12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 800 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 5 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 4-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 5 որոշում։ Արձանագրված խախտումները […]
16:07 14.03.2022
Մարտի 7-ից 13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 410 դեպք, որից 139-ը արտակարգ, այդ թվում՝ 64 հրդեհի, 1 փլուզման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 145 կենցաղային կանչ. տուժել է 93 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ: Արձանագրվել է թունավորման 14 դեպք: Եղանակային պայմաններով և այլ […]
16:00 14.03.2022
Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում շարունակում է խնդրահարույց մնալ կենդանական ծագման մթերքների իրացման ուղղությունը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ ամենախնդրահարույցը մսի վաճառքն է: 2020 թվականից գործում է իրավական կարգավորում, որով ամրագրվել է սպանդանոցային մորթի պարտադիր լինելը, սակայն խնդիրները շարունակվում են: «Փորձը ցույց է տալիս, որ կան որոշ […]
15:59 14.03.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ամենամյա հաշվետվությամբ ելույթ ունենալով օրենսդիրում, քննադատել է խորհրդարանականներին, փոխանցում է Aliq.ge-ն։ «Հասարակությունը ձեզանից շատ ավելի սթափ է, գիտակից, համարձակ ու ամենակարևորը՝ համախմբված։ Այսօր ես տեսնում եմ, որ ժողովրդի մեջ արդեն արթնացել են ազգային համաձայնության նշանները, դա դեռ չեմ տեսնում ձեր մեջ։ Արդյո՞ք չեք հասկանում, թե ինչ պատասխանատվություն եք կրում ձեր […]
15:51 14.03.2022
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ) իր տնտեսական և առևտրային ամենամյա ֆորումը կանցկացնի Կենտրոնական Աֆրիկայում` երկու փուլով` 2022թ. հուլիսի 6-8-ը Գաբոնի մայրաքաղաք Լիբրևիլում և հուլիսի 11-13-ը` Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում: Ֆրանկոֆոն տարածաշրջանների (Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Ասիա և Խաղաղ օվկիանոս, Կարիբյան ավազան և Լատինական Ամերիկա, Եվրոպա և Հնդկական օվկիանոս) 70-100 ընկերություններից և տնտեսական գործիչներից կազմված պատվիրակությունը կգլխավորի Ֆրանկոֆոնիայի գլխավոր […]
15:50 14.03.2022
N զորամիավորումում մարտի 13-ին նշվել է ենթակա զորամասերից մեկի կազմավորման տարեդարձը։ Զորամիավորման հրամանատարը շնորհավորել է զորամասի անձնակազմին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության, բարձր պատրաստության և առաջադրված խնդիրների գերազանց կատարման համար։ Զորամասի լավագույն զինծառայողները խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով։
15:47 14.03.2022
Մարտի 16-ին Շանհայում կանցկացվի Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակի (GCP) խթանման համաժողով: Համաժողովի կազմակերպիչներն են` Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակը, Huanzhou Commerce Management (Shanghai) Co., Ltd-ն, Եվրոպական-ամերիկյան առևտրի և արդյունաբերական պալատը` ՉԺՀ առևտրի նախարարության և Շանհայի Ցինպու շրջանի Մունիցիպալ առևտրային հանձնաժողովի աջակցությամբ: Համաժողովը տեղի կունենա Շանհայի PRIMUS հյուրանոցում։ Միջոցառմանը կմասնակցեն Շանհայի մունիցիպալ ժողովրդական […]
15:43 14.03.2022
Մարտի 14-ին` ժամը 08։30-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 08։52-ից մինչև 15։19-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 բեռնատար ավտոմեքենա:
15:41 14.03.2022
Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում մարտի 14-ին ամփոփվել են եռօրյա սպայական հավաքների արդյունքները։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները, ճշգրտվել են հետագա աշխատանքային ուղղություններն ու տրվել համապատասխան հանձնարարականներ։
15:37 14.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դիլիջանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ […]
15:31 14.03.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկուշաբթի օրը խորհրդարանին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ դիմել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին՝ խնդրելով վերադարձնել Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին: «Այսօր այս ամբիոնից դիմում եմ իմ գործընկերոջը և ընկերոջը՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և խնդրում նրան վերադարձնել դեսպանին՝ այս դժվարին պահերին հիմնովին ամրապնդելու մեր ժողովուրդների միջև դաշինքը»,- ասել է Զուրաբիշվիլին։ Զելենսկին […]
15:26 14.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները, արդարադատության և արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք: Բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, սկսում ենք հանրային ներդրումների կառավարման Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Հիշեցնեմ՝ այս մարմինն ստեղծվել է, որպեսզի […]
15:20 14.03.2022
Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը։ Նա տեղեկացրել է, որ դատարանը Գալստյանին ազատ է արձակել 50 մլն գրավի դիմաց` բավարարելով պաշտպանների բողոքը։ «Մենք արդեն ստացել ենք դատարանի որոշումը, և գումարը վճարելուց հետո նա ազատ կարձակվի»,- ասաց Անդրիկյանը։ Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն […]
15:17 14.03.2022
Կան դեպքեր, երբ պատերազմում զոհված անձանց աճյունները նույնականացվել են կրկնակի, եռակի անգամ, սակայն հարազատները դեռևս պատրաստ չեն վերցնել աճյունները հուղարկավորելու համար, նման դեպքերում պետությունը չի բացառում, որ ինչ-որ փուլում կարող է ինքը հուղարկավորել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Մենք ունենք դեպքեր, երբ նույնականացվել է, արդյունքները կրկնակի, […]
15:12 14.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դրական թեստ ունեցողների 88.4%-ը պատվաստված չէ, հոսպիտալացվածների 87.5%-ը պատվաստված չէ, ծանր վիճակում գտնվողների 89.5%-ը պատվաստված չէ։
15:07 14.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 14։50-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի պատճառով ճանապարհային ոստիկանության հետ համատեղ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բքի և ցածր տեսանելիության […]
14:57 14.03.2022
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների 4-րդ փուլի մեկնարկի մասին, որոնք կանցկացվեն տեսակոնֆերանսի ձևաչափով, այս մասին նա գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում: «Բանակցություններ, չորրորդ փուլ՝ խաղաղության, կրակի դադարեցման, զորքերի անհապաղ դուրսբերման և անվտանգության երաշխիքների մասին: Բարդ խոսակցություն»,- գրել է Պոդոլյակը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը […]
14:49 14.03.2022
Մարտի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը նաև ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԵՄ Հատուկ ներկայացուցչի աշխատակազմի ղեկավար, քաղաքական հարցերով խորհրդական Բյորն Կունյեն: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու […]
14:41 14.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, որի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, հիշյալ փողոցում, բախվել […]
14:35 14.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություն է կատարվել ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման չափորոշիչում և օրինակելի ծրագրում: Ըստ այդմ՝ նոր խմբագրությամբ է շարադրվել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» 1162-Ա/2 հրամանի հավելվածը: Վերապատրաստումների ընթացքում նախատեսվում է ուսուցիչներին ծանոթացնել կրթության բնագավառի […]
14:29 14.03.2022
Դոնեցկի վրա ուկրաինական զորքերի՝ «Точка-У» հրթիռներով հարձակման հետևանքով զոհվածների թվում կան երեխաներ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։ «Մարդիկ պարզապես կանգառում հերթ էին կանգնել, 20 մարդ, ըստ նախնական տվյալների, զոհվել է, 9-ը վիրավորվել է: Զոհվածների թվում կան երեխաներ»,- ասել է Պուշիլինը «Россия 24»-ի եթերում։ Նրա խոսքով, եթե «Точка-У»-ն հասներ իր նշանակետին, ապա […]
14:22 14.03.2022
Ստամբուլում երեկ կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը, փոխանցում է Ermenihaber-ը։ Կողմերը քննարկել են թուրք-հունական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրներ: Ըստ Թուրքիայի նախագահականի՝ Էրդողանը և Միցոտակիսը պայմանավորվել են բաց պահել կապի ուղիները և բարելավել հարաբերությունները՝ չնայած առկա տարաձայնություններին: Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են երկկողմ […]
14:15 14.03.2022
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքերով՝ Բրյուսելն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի չսրվի հակամարտությունը, քանի որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի: Այս կարծիքը հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկուշաբթի օրը «El Pais» թերթին տված հարցազրույցում: «Ես մշտական կապի մեջ եմ Վոլոդիմիր Զելենսկու հետ»,- ասել է Միշելը: «Ճիշտ է, նա […]
14:08 14.03.2022
Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։